ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2010 թվականի N 1027-Ն
ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, տարածման և օգտագործման 2011 թվականի տարեկան ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. օգոստոսի 21
Երևան
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի N 1027-Ն որոշման |
ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
NN |
Միջոցառումը |
Նպատակը |
Կատարողը |
Ժամկետը |
Ֆինանսական աղբյուրը և ծավալը |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. |
Ոչ նյութական մշակութային ժառանգությանը վերաբերող անտիպ նյութերի և գիտական ուսումնասիրությունների հրատարակում |
ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում տեխնիկական և գեղարվեստական գիտությունների խթանում, գիտահետազոտական մեթոդաբանությունների մշակում` ոչ նյութական մշակութային ժառանգության, մասնավորապես, վտանգված ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության գործընթացի արդյունավետության նպատակով |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) |
2011 թ., շարունա-կական |
ՀՀ պետական բյուջե |
«Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 13-րդ հոդվածի «գ» կետի ու 14-րդ հոդվածի «ա» կետի 3-րդ ենթակետի պահանջներին համապատասխան |
2. |
Ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության մասնագետ-կադրերի պատրաստում, վերապատրաստում և վերաորակավորում |
ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտը համապատասխան կադրերով ապահովում |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2011 թ., շարունա-կական |
ՀՀ պետական բյուջե |
«Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի, 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 11-րդ կետերի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի, 14-րդ հոդվածի և Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, դրա կենսունակության պաշտպանության հայեցակարգի 5-րդ բաժնի 12-րդ կետի պահանջներին համապատասխան |
3. |
Ժողովրդական արհեստագործներին պետական աջակցության տրամադրում երաժշտական գործիքների պատրաստման հմտությունների և կիրառման ավանդական ձևերի փոխանցման նպատակով |
վարպետների գործունեության շարունակականության ապահովում, կարողությունների (վարպետ-աշակերտ) ու հմտությունների փոխանցում |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2011 թ., շարունա-կական |
ՀՀ պետական բյուջե |
«Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 5-րդ և 8-րդ հոդվածների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի, 1-ին հոդվածի «ա» կետի, 11-րդ հոդվածի «ա» կետի, 14-րդ հոդվածի և Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, դրա կենսունակության պաշտպանության հայեցակարգի 4-րդ բաժնի 3-րդ կետի պահանջներին համապատասխան |
4. |
Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակում` գիտաճանաչողական ֆիլմերի, հեռուստառադիոհաղորդումների պատրաստման և հեռարձակման միջոցով |
հանրության լայն խավերի մեջ գեղագիտական ճաշակի ձևավորման, ազգային ավանդական արժեքների վերաարժևորման և կիրառման վերաբերյալ քարոզչության իրականացում |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2011 թ., շարունա-կական |
ՀՀ պետական բյուջե |
«Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 7-րդ ու 8-րդ հոդվածների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 11-րդ, 12-րդ ու 13-րդ հոդվածների պահանջներին համապատասխան |
5. |
Ոչ նյութական մշակութային ժառանգությանը վերաբերող առանձին կայքերի ստեղծում ու տեղակայում համացանցում և պարբերաբար նյութերի համալրում |
հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակում, տեղեկույթի տարածում, տարբեր արժեքներին հաղորդակցվելու մատչելիության ապահովում |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2011 թ., շարունա-կական |
ՀՀ պետական բյուջե |
«Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 7-րդ ու 8-րդ հոդվածների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 1-ին հոդվածի «բ» կետի ու 13-րդ հոդվածի «դ» կետի պահանջներին համապատասխան |
6. |
Արխիվներում, գիտական և մշակութային կազմակերպություններում պահվող գրառված, տեսագրված նյութերի թվայնացում |
հավաքված նյութերի պահպանության և հետագա կիրառության ապահովում |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2011 թ., շարունա-կական |
ՀՀ պետական բյուջե |
«Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 7-րդ ու 8-րդ հոդվածների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 11-րդ և 13-րդ հոդվածների պահանջներին համապատասխան |
7. |
Ազգային խաղերի մրցույթների կազմակերպում |
մատաղ սերնդի ֆիզիկական և բարոյավարքագծային դաստիարակության, ազգային ավանդույթների և սկզբունքների վերհանում և դրանց կիրառման համար նպաստավոր պայմանների ապահովում |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2011 թ., շարունա-կական |
ՀՀ պետական բյուջե |
«Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 7-րդ ու 8-րդ հոդվածների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 11-րդ ու 14-րդ հոդվածների պահանջներին համապատասխան |
8. |
Ազգային ինքնության, «Սասնա ծռեր» էպոսի և ազգային էպիքական ժառանգության պահպանության ու հանրահռչակման նպատակային ծրագրերի իրականացում |
ազգային ինքնության վերազարթոնքի, սեփական պատմական անցյալի ամբողջական պատկերի ստեղծման համար նպաստավոր պայմանների ապահովում |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2011 թ., շարունա-կական |
ՀՀ պետական բյուջե |
«Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 7-րդ ու 8-րդ հոդվածների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 11-րդ ու 13-րդ հոդվածների պահանջներին համապատասխան |
9. |
Ոչ նյութական մշակութային ժառանգության նյութերի ուսումնասիրման, հրատարակման և հանրահռչակման գործառույթներ իրագործող գիտական և մշակութային կազմակերպություններին, արշավախմբերին պետական աջակցության տրամադրում |
ոչ նյութական մշակութային արժեքների համալրում, գիտական ուսումնասիրությունների ապահովում, ցանկերի ճշգրտում, հավաքված նյութերի հանրահռչակում |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2011 թ., շարունա-կական |
ՀՀ պետական բյուջե |
«Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 7-րդ ու 8-րդ հոդվածների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 13-րդ ու 14-րդ հոդվածների պահանջներին համապատասխան |
10. |
Ազգային տարրերով ժամանակակից հագուստների էսքիզների մրցույթների կազմակերպում |
ազգային տարրերով արդի հայկական զգեստաձևավորման գործընթացի զարգացման խթանում |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2011 թ., շարունա-կական |
ՀՀ պետական բյուջե |
«Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 7-րդ ու 8-րդ հոդվածների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 11-րդ ու 13-րդ հոդվածների պահանջներին համապատասխան |
11. |
Բանասացների բարբառային կատարումների փառատոների կազմակերպում, լավագույն կատարումների տեսահոլովակների պատրաստում |
ազգային էպիքական ժառանգության և հեքիաթասացության մշակույթի պահպանություն և հանրահռչակում |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2011 թ., շարունա-կական |
ՀՀ պետական բյուջե |
«Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 7-րդ ու 8-րդ հոդվածների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 11-րդ ու 13-րդ հոդվածների պահանջներին համապատասխան |
Ընդամենը |
38500,0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|