Գլխավոր տեղեկություն
Համար
N 1046-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.09.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.01/42(776) Հոդ.963
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.08.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 օգոստոսի 2010 թվականի N 1046-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 670-Ն որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. «Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Արմավիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Ամասիայի ԱԿ» փակ բաժնետիրական ընկերության, «Արարատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար գծային շտապ բուժօգնության ավտոմեքենաներ, այլ բժշկական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացնել 255.800.000 դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածով), որից 63.000.000 դրամը` 2010 թվականի երկրորդ եռամսյակում, 192.800.000 դրամը` 2010 թվականի երրորդ եռամսյակում:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. օգոստոսի 25
Երևան

 
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան