Գլխավոր տեղեկություն
Համար
N 1040-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.09.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.01/42(776) Հոդ.959
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.08.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 օգոստոսի 2010 թվականի N 1040-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի N 97-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 3-րդ կետի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից Երևան քաղաքում իրավաբանական անձանց գրանցման ծառայությունների մատուցումը «մեկ պատուհանի կանգառ» սկզբունքով իրականացնելու համար համապատասխան տարածքի վերանորոգման և կահավորման նպատակով` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել 113262.4 հազ. դրամ, որից` երրորդ եռամսյակում` 40,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով), չորրորդ եռամսյակում` 43853.4 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով), և 29409.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 13 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. օգոստոսի 21
Երևան

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2010 թվականի

օգոստոսի 19-ի N 1040-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Անվանումները

Չափի միավորը

Ամբողջ քանակը (ծավալը)

Ընդհանուր գումարը 
(հազ. դրամ)

Գնման ձևը

Պայմանագրերի

կնքման ժամկետը

կատարման վերջնա-ժամկետը

1

2

3

4

5

6

7

Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

83853.4

     

Վարչական շենքի հիմնանորոգում

դրամ

1

83853.4

ՆՄ

օգոստոս

դեկտեմբեր

Վարչական սարքավորումներ

   

29409.0

     

Կտրոնի տրամադրման սարք

հատ

1

1600.0

ՆՄ

հոկտեմբեր

դեկտեմբեր

Էլեկտրոնային ցուցատախտակ

հատ

1

162.0

ՆՄ

հոկտեմբեր

դեկտեմբեր

Բազկաթոռ

հատ

32

1088.0

ՆՄ

հոկտեմբեր

դեկտեմբեր

Գրասեղան (120 x 60, դարակներով, ստեղնաշարի և պրոցեսորի համար առանձնացված դարակներով)

հատ

75

3375.0

ՆՄ

հոկտեմբեր

դեկտեմբեր

Աթոռ (աջ կողքից ծալվող սեղանիկով)

հատ

20

460.0

ՆՄ

հոկտեմբեր

դեկտեմբեր

Սեղան (180 x 90` փաստաթղթեր լրացնելու համար)

հատ

1

80.0

ՆՄ

հոկտեմբեր

դեկտեմբեր

Ներքին հեռախոսային կապն ապահովող սարք (TTA-100, 81 հեռախոսի հետ միասին)

հատ

1

1935.0

ՆՄ

հոկտեմբեր

դեկտեմբեր

Ուղղորդող ժապավեն` լրակազմ (մետաղական պարագաներով, կարմիր կտորով պաստառապատված)

հատ

1

200.0

ՆՄ

հոկտեմբեր

դեկտեմբեր

Չհրկիզվող պահարան

հատ

15

900.0

ՆՄ

հոկտեմբեր

դեկտեմբեր

Ֆաքս

հատ

4

546.0

ՆՄ

հոկտեմբեր

դեկտեմբեր

Բազմացնող սարք

հատ

5

2695.0

ՆՄ

հոկտեմբեր

դեկտեմբեր

Զգեստապահարան և գրապահարան` միասին (3-դռնանի)

հատ

33

3300.0

ՆՄ

հոկտեմբեր

դեկտեմբեր

Բազկաթոռ` ղեկավարի

հատ

16

1280.0

ՆՄ

հոկտեմբեր

դեկտեմբեր

Գրասեղան` ղեկավարի (160 x 80` կողային և դիմադիր սեղաններով, դարակներով, պահարանիկով)

հատ

17

2380.0

ՆՄ

հոկտեմբեր

դեկտեմբեր

Գրասեղան` ղեկավարի (160 x 80` կողային և դիմադիր սեղաններով, դարակներով, պահարանիկով)

հատ

1

350.0

ՆՄ

հոկտեմբեր

դեկտեմբեր

Աթոռ

հատ

124

1488.0

ՆՄ

հոկտեմբեր

դեկտեմբեր

Գրապահոց (160 x 80 x 40)

հատ

60

4200.0

ՆՄ

հոկտեմբեր

դեկտեմբեր

Սեղան` խորհրդակցությունների (300 x 150)

հատ

2

400.0

ՆՄ

հոկտեմբեր

դեկտեմբեր

Շերտավարագույր

քառ. մետր

550

2970.0

ՆՄ

հոկտեմբեր

դեկտեմբեր

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան