ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 օգոստոսի 2010 թվականի N 1056-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված «Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Վանաձոր քաղաքի Վարդանանց 96 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի աջակողմյան թևից՝ 1241.195 հազ. դրամ արժեքով, 860 քառ. մետր (1-4-րդ հարկեր) մակերեսով տարածքը և ուսումնական մասնաշենքի հետնամասում գտնվող՝ 703.6 քառ. մետր մակերեսով՝ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը հետ վերցնել ու անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` այն Վանաձորի մասնաճյուղի օգտագործմանը տրամադրելու համար:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 689.49 քառ. մետր ընդհանուր մակերեսով 2-րդ մասնաշենքը (մարզական և համերգային դահլիճները) նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի հետ համատեղ:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը` պայմանագրից բխող նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|