Գլխավոր տեղեկություն
Համար
N 1279-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (12.08.2010-05.05.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.11.25/58(724) Հոդ.1291
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.10.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ուղղ.

 

8 հոկտեմբերի 2009 թվականի N 1279-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` աղետի գոտու գյուղական բնակավայրերում անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագրերի իրականացման շրջանակներում ծրագրերի շահառուներին բնակարան (բնակելի տուն)` ներառյալ դրանց զբաղեցրած և սպասարկման համար հատկացված հողատարածքները` վերջինիս առկայության դեպքում (այսուհետ` գույք), տրամադրելու նպատակով պետության անունից կնքել գույքի ձեռքբերման եռակողմ պայմանագրեր` նախատեսելով, որ պետությունը վաճառողից գնում և միաժամանակ պետական աջակցության շրջանակներում նվիրատվության կարգով շահառուին է տրամադրում գույքը:

(1-ին կետը լրաց. 29.07.10 N 956-Ն)

2. Սահմանել, որ աղետի գոտու բնակավայրերում անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագրերի իրականացման շրջանակներում ծրագրերի`

1) շահառուներն ազատվում են այդ գործարքների նոտարական վավերացման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար օրենքով նախատեսված վճարումներից.

2) շահառուների փոխարեն սույն կետի 1-ին ենթակետում նշված գումարները վճարվում են Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեից:

(2-րդ կետը փոփ. 29.07.10 N 956-Ն)

3. Սույն որոշման 1-ին կետում նշված գործարքների կողմ հանդիսացող շահառուների փոխարեն` սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված վճարներից նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար, գումարները վճարելու նպատակով, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 1,840.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

(3-րդ կետը խմբ. 24.12.09 N 1526-Ն, փոփ. 22.04.10 N 436-Ն)

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետում նշված շահառուների փոխարեն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վճարումները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տնտեսված միջոցների հաշվին կատարելու նպատակով «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2009 թվականի ծախսերում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումից բխող գործարքների գրանցման գծով նոտարական ծառայություններ մատուցող նոտարների հետ կնքել փոխհատուցման պայմանագրեր:

(5-րդ կետը փոփ. 29.07.10 N 956-Ն)

6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրերի` հնարավորինս սեղմ ժամկետում նոտարական վավերացման աշխատանքները:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. նոյեմբերի 26

Երևան