Գլխավոր տեղեկություն
Համար
N 633-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.08.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.08.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 օգոստոսի 2010 թվականի N 633-Ա

 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հունիսի 24-ի ՀՕ-101-Ն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության oրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան


 2010 թ. օգոստոսի 10
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2010 թ.

օգոստոսի 10-ի N 633-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ ԵՎ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների

 

NN
ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

1

2

3

4

5

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի N 299 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

2010 թ.
հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

2.

«Բնակչության պետական ռեգիստր վարող լիազորված մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե տեղեկություններ ներկայացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2010 թ.
նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

3.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 5-ի N 254-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

2010 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

4.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի N 1782-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

2010 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

5.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի N 294 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2010 թ.
նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

6.

«Ստուգումներ իրականացնելու լիազորություն ունեցող մարմինների կողմից տնտեսավարող սուբյեկտների ֆինանսական կամ տնտեսական գործունեությանն առնչվող ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ բնապահպանության
նախարարություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

2010 թ.
նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

7.

«Հաճախորդի բացած բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, ինչպես նաև առևտրային բանկերի կողմից հարկային մարմին ներկայացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համատեղ իրավական ակտի ընդունումը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

2010 թ.
նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

8.

«Գույքը հաշվառող կամ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող մարմինների կողմից գույքի և գույքի սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

2010 թ.
նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

9.

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

2011 թ. փետրվարի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

10.

«Կենտրոնական դեպոզիտարիայի և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից հաճախորդների բացած արժեթղթերի հաշիվների և բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմնին տրամադրելու կարգը և բովանդակությունը սահմանելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համատեղ իրավական ակտի ընդունումը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

ՀՀ ֆինանսների նախարարություն

2010 թ.
նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

11.

«Հարկ վճարողների կողմից սպառողներին բնական գազի, էլեկտրական էներգիայի, խմելու և ոռոգման ջրի, կապի ծառայության մատակարարման գործարքների վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

2010 թ.
նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

12.

«Հայաստանի Հանրապետության պետական գնումների գործակալության կողմից պետական գնումների (պատվերների) շրջանակներում կնքված պայմանագրերի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

2010 թ.
նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

13.

«Հարկային մարմնի գրավոր հարցման կապակցությամբ երրորդ անձանց կողմից տրամադրվող լրացուցիչ տեղեկատվություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2010 թ.
նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան