ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 2010 թվականի N 911-Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Վարդաշենի 6-րդ փողոցի N 68 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքից 54.1 քառ. մետր մակերեսով, 1366025 դրամ հաշվեկշռային արժեքով և Շիրակի 2ա հանրակացարանային մասնաշենքից 34.8 քառ. մետր մակերեսով, 114718 դրամ հաշվեկշռային արժեքով (այսուհետ` գույք) անշարժ գույքով ու շենքերի զբաղեցրած հողամասերի նկատմամբ գույքի մակերեսներին համապատասխան ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը՝ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարելով վերջինիս միջոցների հաշվին:
5. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության՝ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց սեփականաշնորհել այդ տարածքներում բնակվող՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց՝ համաձայն հավելվածի:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի զբաղեցրած հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը` սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին` սույն որոշման հավելվածում նշված ընտանիքների կողմից ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների մարումից հետո այդ անձանց հետ կնքել պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման սույն որոշման հավելվածում նշված անձանց միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. հուլիսի 26 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի հուլիսի 22-ի N 911-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐԴԱՇԵՆԻ 6-ՐԴ ՓՈՂՈՑԻ N 68 ԵՎ ՇԻՐԱԿԻ 2Ա ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
Ազգանունը, անունը |
Անձնագրային տվյալները |
Բնակտարածության հասցեն, սենյակների թիվը |
Հատկացման տարեթիվը |
Բնակարանի մակերեսը (քառ.մետր) |
Հաշվեկշռային արժեքը (դրամ) |
Սեփականության տեսակը |
Բնակտարածության պատկանելությունը |
Հայրիյան Սերգեյ Լեվոնի |
AE 0571873 տրված 16.08.2000թ. 009-ի կողմից |
քաղ. Երևան, Վարդաշեն 6-րդ փող., 68 շենք, հանրակացարան, N 65 սենյակ |
2000թ. |
54.1 |
1366025 |
ընդհանուր համատեղ սեփականություն |
«Հանրակացարաններ» ՓԲԸ |
Ընդամենը |
54.1 |
1366025 |
|||||
Հարությունով Արթուր Յուրիի |
AF 0545205 տրված 14.09.2001թ. 003-ի կողմից |
քաղ. Երևան, Շիրակի 2ա, 7 հանրակացարան, N 613 սենյակ |
2006թ. |
17.4 |
57359 |
ընդհանուր համատեղ սեփականություն |
«Հանրակացարաններ» ՓԲԸ |
Սարգսյան Լյուբով Բուգդանի |
AF 0271015 տրված 02.03.2001թ. 044-ի կողմից |
քաղ. Երևան, Շիրակի 2ա, 7 հանրակացարան, N 528 սենյակ |
1999թ. |
17.4 |
57359 |
սեփականության իրավունքով |
«Հանրակացարաններ» ՓԲԸ |
Ընդամենը |
34.8 |
114718 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|