Գլխավոր տեղեկություն
Համար
N 1151-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (16.09.2010-26.01.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.10.24/52(576) Հոդ.1076
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.10.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.11.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հոկտեմբերի 2007 թվականի N 1151-Ն

 

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈՒ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 1052-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը լրաց. 03.09.10 N 1125-Ն)

 

«Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(Նախաբանը փոփ. 03.09.10 N 1125-Ն)

1. Սահմանել`

1) բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի փորձաքննության անցկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման և արտահանման ու պարարտանյութերի ներմուծման մասին եզրակացության ձևերը` համաձայն NN 2 և 3 հավելվածների:

(1-ին կետը լրաց. 03.09.10 N 1125-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Բույսերի պաշտպանության քիմիական միջոցների փորձաքննության անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 10-ի N 742 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1052-Ն որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` երկամսյա ժամկետում հաստատել բույսերի պաշտպանության միջոցների արտադրության, պահպանման և իրացման մասին եզրակացության ձևը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2007 թ. հոկտեմբերի 12

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2007 թվականի

հոկտեմբերի 4-ի N 1151-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ
(Վերնագիրը լրաց. 03.09.10 N 1125-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, պահպանվող և իրացվող (այսուհետ` իրացվող) բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի փորձաքննության գործընթացը:

(1-ին կետը լրաց. 03.09.10 N 1125-Ն)

2. Սույն կարգը չի տարածվում «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի վրա:

(2-րդ կետը լրաց. 03.09.10 N 1125-Ն)

 

II. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն.

փորձաքննություն` բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի խմբաքանակից վերցված նմուշների լաբորատոր փորձարկում` սահմանված չափորոշիչին ազդող նյութի համապատասխանության որոշման նպատակով.

խմբաքանակ` ցանկացած քանակությամբ` նույնանման որակական հատկանիշներով համասեռ բույսերի պաշտպանության միջոց և պարարտանյութ, որը նախատեսվում է միաժամանակյա ներմուծման կամ արտահանման համար.

կետային նմուշ` բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ոչ մեծ քանակություն, որը խմբաքանակից վերցվում է մեկ գործողության ընթացքում միացյալ նմուշի ձևավորման համար.

միացյալ նմուշ` մի քանի կետային նմուշներից կազմված նմուշ.

միջին նմուշ` միացյալ նմուշի մաս` առանձնացված` լաբորատոր փորձաքննության համար.

պահեստային նմուշ` իրացնողի ցանկությամբ միացյալ նմուշից առանձնացված նմուշ, որը ծածկագրված, կապարակնքված կամ դրոշմակնքված հանձնվում է իրացնողին.

իրացնող` բույսերի պաշտպանության միջոցներ և պարարտանյութեր ներմուծող, արտահանող, արտադրող, պահպանող ու իրացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձ.

լաբորատորիա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անցկացված մրցույթի արդյունքում լիազորված փորձարկման լաբորատորիա:

(3-րդ կետը լրաց. 03.09.10 N 1125-Ն)

 

III. ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻՑ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ
(Վերնագիրը լրաց. 03.09.10 N 1125-Ն)

 

4. Բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի նմուշառումը (այսուհետ` նմուշառում) իրականացնում է լիազորված մարմինը (այսուհետ` նմուշառու):

(4-րդ կետը լրաց. 03.09.10 N 1125-Ն)

5. Նմուշառման տարաները և դրանց կափարիչները, ինչպես նաև կապարակնքման նպատակով օգտագործվող փաթեթավորող նյութերը պետք է պատրաստված լինեն պահման ու փոխադրման ժամանակ նմուշները փոփոխություններից պաշտպանող նյութերից։

6. Նմուշառումը պետք է իրականացվի ընտրանքային կարգով` խմբաքանակի տարբեր մասերից:

7. Բույսերի պաշտպանության միջոցների խմբաքանակից կետային նմուշները վերցվում են հետևյալ չափաքանակներով`

 

NN

ը/կ

Խմբաքանակի տարավորված

միավորի քանակը (հատ)

Կետային նմուշառման

քանակը (հատ)

1. մինչև 50 3
2. 51-150 5
3. 151-400 8
4. 401-800 12
5. 801-1500 16
6. 1501-3000 22
7. 3001-5000 28
8. 5000-ից ավելի 30

 

(7-րդ կետը լրաց. 03.09.10 N 1125-Ն)

7.1. Տարայով պահպանվող կամ փոխադրվող պարարտանյութից նմուշառումը կատարվում է`

1) մինչև 50 տարայի դեպքում` յուրաքանչյուր հինգերորդ տարայից.

2) 51-100 տարայի դեպքում` յուրաքանչյուր քսաներորդ տարայից.

3) 101-500 տարայի դեպքում` յուրաքանչյուր հիսուներորդ տարայից.

4) 501-1000 տարայի դեպքում` յուրաքանչյուր հարյուրերորդ տարայից.

5) 1001-5000 տարայի դեպքում` յուրաքանչյուր երկուհարյուրերորդ տարայից:

(7.1 կետը լրաց. 03.09.10 N 1125-Ն)

7.2. Կետային նմուշառումը կատարվում է ճեղքաձև նմուշառման սարքի միջոցով` հորիզոնական դիրքում գտնվող տարայի հակադիր կողմերից:

(7.2 կետը լրաց. 03.09.10 N 1125-Ն)

7.3. Առանց փաթեթավորման, շարժման մեջ գտնվող կամ շեղջով լցված պարարտանյութից նմուշառումը կատարվում է`

1) պարարտանյութերի բեռնման, բեռնաթափման կամ փաթեթավորման գործընթացների ժամանակ մեխանիկական նմուշառման սարքի միջոցով կամ ձեռքով` անընդմեջ կամ հավասարաչափ դադարներով.

2) շեղջով լցված պարարտանյութից նմուշառումը կատարվում է ձեռքի փակվող նմուշառման սարքի միջոցով, շեղջի` ոչ պակաս, քան 30 սմ խորությունից, 2 հակադիր կողմերից: Ընդհանուր զանգվածից նմուշների միջև եղած հեռավորությունը պետք է կազմի 20-25 սմ: Չի թույլատրվում շեղջի գագաթից 50 սմ ցածր և շեղջի հատակից 50 սմ-ից բարձր նմուշառում կատարել:

(7.3 կետը լրաց. 03.09.10 N 1125-Ն)

7.4. Յուրաքանչյուր վագոնից պարարտանյութի նմուշը վերցվում է կարճակոթ գոգավոր թիակով, 2 անգամ`

1) առաջին` պարարտանյութի բեռնաթափման ընթացքում` վագոնի դռան բացվածքից.

2) երկրորդ` պարարտանյութի բեռնաթափումից հետո.

3) վերցվում է 3-ական կետային նմուշ` վերին, միջին և ներքին շերտերից, աջ և ձախ կողմերից: Կետային նմուշները միախառնում և կազմում են միացյալ նմուշ, որից առանձնացվում է միջին նմուշը: Միջին նմուշի քանակը պետք է կազմի յուրաքանչյուր վագոնում առկա պարարտանյութի քաշի 0,002 տոկոսից ոչ պակաս:

(7.4 կետը լրաց. 03.09.10 N 1125-Ն)

7.5. Ավտոմեքենաների բեռնախցիկից նմուշառումը կատարվում է`

1) մինչև 5 տոննա տարողությամբ ավտոմեքենայում առկա պարարտանյութի մակերեսն անկյունագծերով բաժանվում է 7 քառակուսու և յուրաքանչյուր քառակուսուց վերցվում մեկ կետային նմուշ.

 2) 5 տոննայից ավելի տարողությամբ ավտոմեքենայում առկա պարարտանյութի մակերեսը բաժանվում է 10 քառակուսու և յուրաքանչյուր քառակուսուց վերցվում մեկ կետային նմուշ:

(7.5 կետը լրաց. 03.09.10 N 1125-Ն)

7.6. Յուրաքանչյուր կետային նմուշի քանակը պետք է կազմի 400 գրամից ոչ պակաս:

(7.6 կետը լրաց. 03.09.10 N 1125-Ն)

7.7. Կետային նմուշները միախառնում, կազմում են միացյալ նմուշ և համապատասխան սարքավորումով բաժանում միջին նմուշների` 1-2.5 կգ քաշով:

(7.7 կետը լրաց. 03.09.10 N 1125-Ն)

8. Բույսերի պաշտպանության միջոցների յուրաքանչյուր կետային նմուշ պետք է լինի 30 գրամից (միլիլիտրից) ոչ ավելի:

(8-րդ կետը լրաց. 03.09.10 N 1125-Ն)

9. Փորձաքննության համար նմուշառումն իրականացվում է, նմուշները ծածկագրվում, կապարակնքվում կամ դրոշմակնքվում են, և նմուշառման ակտը ձևակերպվում է լիազորված մարմնի ներկայացուցչի կողմից` իրացնողի կամ նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ։

10. Նմուշառման ընթացքում նմուշառուի կողմից կազմվում է նմուշառման ակտ (N 1 ձև), որում ներառվում են`

1) նմուշառման վայրը, թվականը (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը).

2) նմուշառուի պաշտոնը, անունը, ազգանունը.

3) իրացնողի կամ նրա լիազոր ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը, ում ներկայությամբ է իրականացվել նմուշառումը.

4) բույսերի պաշտպանության միջոցի կամ պարարտանյութի անվանումը, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիրը (ԱՏԳԱԱ-ի ծածկագիր).

5) արտադրող երկիրը, կազմակերպության կամ մատակարարի անվանումը, գտնվելու վայրը.

6) թողարկման տարեթիվը, պիտանիության ժամկետը.

7) խմբաքանակը (զանգվածը կամ ծավալը).

8) միջին նմուշի և պահեստային նմուշի (առկայության դեպքում) քանակը (զանգվածը կամ ծավալը)։

(10-րդ կետը լրաց. 03.09.10 N 1125-Ն)

 

IV. ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
(Վերնագիրը լրաց. 03.09.10 N 1125-Ն)

 

11. Նմուշառուն խմբաքանակից վերցրած կետային նմուշներից կազմում է միացյալ նմուշ, որից վերցվում է միջին նմուշ: Նմուշառուն կատարում է նմուշների համապատասխան ծածկագրում և կապարակնքումից կամ դրոշմակնքումից հետո` ուղեկցող նամակով դրանք ներկայացնում է լաբորատոր փորձաքննության։

12. Նմուշն ընդունում է լաբորատորիայի ներկայացուցիչը, որն ստուգում է`

1) ուղեկցող նամակի առկայությունը.

2) փաթեթավորման պահպանվածությունը.

3) ծածկագրի և կապարակնիքի կամ դրոշմակնիքի առկայությունը։

13. Եթե լաբորատորիայի ներկայացուցիչը հայտնաբերում է, որ նմուշը ներկայացվել է սույն կարգի 12-րդ կետի պահանջների խախտմամբ, ապա նմուշը չի ընդունվում և վերադարձվում է գրավոր հիմնավորմամբ։

(13-րդ կետը փոփ. 03.09.10 N 1125-Ն)

14. Լիազորված մարմինը փորձաքննության ներկայացված նմուշները հաշվառում է առանձին գրանցամատյանում (N 2 ձև)։

15. Լաբորատորիան եռօրյա ժամկետում` վերցված նմուշների փորձաքննության արդյունքների մասին կազմում է փորձաքննության արձանագրություն (N 3 ձև)` երկու օրինակից, որոնցից մեկն ուղարկում է լիազորված մարմին, իսկ երկրորդը մնում է լաբորատորիայում։

16. Փորձաքննության արձանագրությունն ստորագրում են փորձաքննություն կատարողը և լաբորատորիայի ղեկավարը։ Փորձաքննության արձանագրությունը վավերացվում է լաբորատորիայի կնիքով։

17. Լիազորված մարմինը փորձանմուշի փորձաքննության արձանագրությունն ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում տալիս է բույսերի պաշտպանության միջոցների կամ պարարտանյութերի մասին եզրակացություն։

(17-րդ կետը լրաց. 03.09.10 N 1125-Ն)

18. Փորձաքննության ավարտից հետո` մնացած կամ չօգտագործված փորձանմուշները վերադարձվում են իրացնողին կամ նրա լիազոր ներկայացուցչին` կազմելով նմուշի վերադարձման մասին ակտ (N 4 ձև)` բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված է տվյալ ապրանքի հսկիչ նմուշի` որոշակի ժամկետով պահպանումը լաբորատորիայում: Այս դեպքում ապրանքն իրացնողը կամ նրա լիազոր ներկայացուցիչը կարող է հսկիչ նմուշը հետ վերցնել` այդ ժամկետը լրանալուց հետո:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ԱԿՏ N ____

 

____ _____________ 200 թ.

 

________________________________________________________________ ում

(վայրը, որտեղ կատարվել է նմուշառումը)

 

ես` ________________________________________________________________

(նմուշառուի պաշտոնը, անունը, ազգանունը)

_______________________________________________________________ ի

(իրացնողի կամ նրա լիազոր ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ներկայությամբ` փորձաքննության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1151- Ն որոշմամբ հաստատված կարգով վերցրել եմ միջին նմուշ։

___________________________________________________________________

(բույսերի պաշտպանության միջոցի կամ պարարտանյութի անվանումը, ԱՏԳԱԱ-ի ծածկագիրը)

 

Արտադրող` _________________________________________________________

(երկիրը, կազմակերպության կամ մատակարարի անվանումը, գտնվելու վայրը)

 

Թողարկման թվականը _____________, պիտանիության ժամկետը _____________

(ամիսը, տարեթիվը)

    (ամիսը, տարեթիվը)

 

Խմբաքանակը _______________________________________________________

(զանգվածը կամ ծավալը)

 

Միջին նմուշի քանակը ________________________________________________

(զանգվածը կամ ծավալը)

 

Պահեստային նմուշի (առկայության դեպքում) քանակը______________________

  (զանգվածը կամ ծավալը)

Նմուշառու ____________________ ______________________

 

(ստորագրությունը)

          (անունը, ազգանունը)

 

Իրացնող ____________________ ______________________

(ներկայացուցիչ)

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

(Ձևը լրաց. 03.09.10 N 1125-Ն)

Ձև N 2

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎԱԾ ՆՄՈՒՇՆԵՐԻ
(Վերնագիրը լրաց. 03.09.10 N 1125-Ն)

 

NN

ը/կ

Բույսերի

պաշտպանության

միջոցներ կամ պարարտանյութեր

ներմուծողի, արտահանողի,

արտադրողի, պահպանողի և

իրացնողի

անվանումը կամ անունը, ազգանունը և նմուշի

ծածկագիրը

Բույսերի պաշտպա-
նության միջոցի կամ պարարտանյութի
անվանումը, ԱՏԳԱԱ-ի
ծածկագիրը

Արտադրող
երկիրը, կազմակեր-
պությունը կամ մատակարարը, գտնվելու վայրը

Նմուշառման
ակտի համարը, օրը, ամիսը, տարեթիվը

Նմուշի քանակը (գրամ, միլիլիտր)

Փորձաքննության արդյունքները (արձանա-
գրության
համարը,
թվականը)

Նմուշի վերադարձման մասին ակտի համարը և
թվականը

1

2

3

4

5

6

7

8

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

  

 (Ձևը լրաց. 03.09.10 N 1125-Ն)

Ձև N 3

 

________________________________________________________________

(փորձաքննությունն իրականացնող լաբորատորիայի անվանումը և գտնվելու վայրը)

 

Փ Ո Ր Ձ Ա Ք Ն Ն ՈՒ Թ Յ Ա Ն  Մ Ա Ս Ի Ն  Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N ____

 

___ _________ 200 թ.

 

Բույսերի պաշտպանության միջոցի կամ պարարտանյութի անվանումը ___________________________

________________________________________________________

Ուղեկցող նամակի համարը, թվականը ________________________________

Նմուշի ծածկագիրը ____________, նմուշն ստանալու թվականը _____________

Փորձարկվող նմուշի (նմուշների) քանակը ______________________________

Ազդող նյութի քանակի որոշման մեթոդիկան ____________________________

________________________________________________________

 

Բույսերի պաշտպանության
միջոցի կամ պարարտանյութի անվանումը, ԱՏԳԱԱ-ի ծածկագիրը

 

Ազդող նյութը Արտադրող երկիրը, կազմակերպությունը
կամ մատակարարը
Ցուցանիշը Եզրակացություն սահմանված
չափորոշիչներին համապատաս-
խանության մասին
ըստ
սահմանված
չափորոշիչների

փաստացի`
ըստ
փորձաքննության

           
           

 

Արձանագրությունը կազմված է _______ օրինակից:

 

Փորձաքննություն կատարող

_______________

(ստորագրությունը)

________________

(անունը, ազգանունը)

 

Լաբորատորիայի ղեկավար

_______________

(ստորագրությունը)

________________

(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

 (Ձևը լրաց. 03.09.10 N 1125-Ն)

Ձև N 4

 

___________________________________________________________

(լաբորատորիայի անվանումը և գտնվելու վայրը)

 

Ն Մ ՈՒ Շ Ն Ե Ր Ի  Վ Ե Ր Ա Դ Ա Ր Ձ Մ Ա Ն  Մ Ա Ս Ի Ն  Ա Կ Տ  N ____

 

___ ______________ 200 թ.

 

Ես`_________________________________________________________ ,

(հանձնողի անվանումը, հանձնողի պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ստացող _____________________________________________________ ին

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

վերադարձրել եմ _______________________________________________ ի

(բույսերի պաշտպանության միջոցի կամ պարարտանյութի անվանումը)

 

նմուշը (նմուշները)` __________ քանակով:

 

Հանձնել եմ`

_______________

(ստորագրությունը)

________________

(անունը, ազգանունը)

 

Ստացել եմ`

_______________

(ստորագրությունը)

________________

(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

(Ձևը լրաց. 03.09.10 N 1125-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2007 թվականի

հոկտեմբերի 4-ի N 1151-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N _____

 

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը լրաց. 03.09.10 N 1125-Ն)

 

Հայտատու ____________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

___________________________________________________________

(գտնվելու վայրը կամ հասցեն)

 

Արտադրող երկիրը, կազմակերպությունը կամ մատակարարը ____________

 

Բույսերի պաշտպանության
միջոցի կամ պարարտանյութի անվանումը

ԱՏԳԱԱ-ի
ծածկագիրը

Քանակը
(կգ կամ լ)

Թողարկման
տարեթիվը

       
       

 

Համաձայն ____ ____________ 200 թվականի N _______ փորձաքննության մասին արձանագրության ________________ բույսերի պաշտպանության միջոցը կամ պարարտանյութը համապատասխանում է սահմանված չափորոշիչներին:

_______________________ բույսերի պաշտպանության միջոցը կամ պարարտանյութը թույլատրվում է ներկրել Հայաստանի Հանրապետություն:

 

Եզրակացությունն ուժի մեջ է մինչև _____ ______________ 200 թ.

 

Պատասխանատու

ստորաբաժանման ղեկավար`

_______________

(ստորագրությունը)

________________

(անունը, ազգանունը)

 

________ __________ 200 թ.

 

Կ.Տ.

 

 (Հավելվածը լրաց. 03.09.10 N 1125-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2007 թվականի

հոկտեմբերի 4-ի N 1151-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N _____

 

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայտատու _____________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

____________________________________________________________

(գտնվելու վայրը կամ հասցեն)

 

Արտադրող երկիրը, կազմակերպությունը կամ մատակարարը ____________

___________________________________________________________

 

Բույսերի պաշտպանության
միջոցի անվանումը

ԱՏԳԱԱ-ի
ծածկագիրը

Քանակը
(կգ կամ լ)

Թողարկման
տարեթիվը

       
       

 

Համաձայն ____ ____________ 200 թվականի N _______ փորձաքննության մասին արձանագրության _________ բույսերի պաշտպանության միջոցը համապատասխանում է սահմանված չափորոշիչներին:

_______________________ բույսերի պաշտպանության միջոցը թույլատրվում է արտահանել Հայաստանի Հանրապետությունից:

 

Եզրակացությունն ուժի մեջ է մինչև _____ ______________ 200 թ.

 

Պատասխանատու

ստորաբաժանման ղեկավար`

_______________

(ստորագրությունը)

________________

(անունը, ազգանունը)

 

________ __________ 200 թ.

 

Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան