Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 142-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.08.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.08.02/18(370) Հոդ.194
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
22.06.2010
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 հուլիսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 05010266

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

22 հունիսի 2010 թ.

թիվ 142-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 70-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների թողարկման և հրապարակման կարգն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 70-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) Հավելված 1-ի 2-րդ կետը 7-րդ ենթակետից հետո լրացնել նոր 8-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«8) «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ» (տարեկան), որը ներառում է.

ա. Յուրաքանչյուր տարի թողարկվող ՀՀ հուշադրամների մասին տեղեկատվություն,

բ. Կենտրոնական բանկի հետ համագործակցող դրամահատարանների վերաբերյալ տեղեկատվություն,

գ. ՀՀ հուշադրամների մասնակցությամբ մրցույթներ,

դ. Կենտրոնական բանկի կողմից թողարկված բոլոր հուշադրամների ցանկը` ըստ շարքերի և թողարկման տարեթվի,

ե. ՀՀ հուշադրամների թողարկման ամենամյա ծրագիրը,

զ. ՀՀ հուշադրամների հետ առնչվող այլ նյութեր»:

2) Ենթահավելված 1-ը 7-րդ տողից հետո լրացնել նոր 8-րդ տողով` հետևյալ բովանդակությամբ.

8

«Հայաստանի Հանրապետության հուշադրամներ»

տարեկան

հայերեն
անգլերեն

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2010 թ. հունիսի 23

ք. Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան