Գլխավոր տեղեկություն
Համար
N 1184-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (05.08.2010-29.10.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.15/51(286) Հոդ.947
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.08.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.09.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.09.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.10.2014

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 սեպտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 օգոստոսի 2003 թվականի N 1184-Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսման մասին կանոնագիրքը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. սեպտեմբերի 22
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
օգոստոսի 28-ի N 1184-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Գ Ի Ր Ք

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն կանոնագրքով սահմանվում են ոստիկանության ակադեմիայի (այսուհետ` ակադեմիա) դիմորդների ընտրության, ընդունելության, սովորողների ուսուցման գործընթացի, ամփոփիչ պետական ատեստավորման, ակադեմիայում գիտամանկավարժական և գիտական կադրեր պատրաստելու, այլ բուհերից ակադեմիա տեղափոխվելու, ակադեմիայում մասնագիտացումը փոխելու և ակադեմիայից ունկնդիրներին ազատելու, նրանց ուսուցումը դադարեցնելու, ակադեմիայում վերականգնելու, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատանքը նորմավորելու կարգն ու պայմանները:

Սույն կանոնագրքով սահմանվում են նաև ոստիկանության ուսումնական կենտրոնի սովորողների ուսուցման գործընթացի, գիտելիքների ամփոփիչ ստուգման, նրանց դասընթացներից ազատելու, ուսուցումը դադարեցնելու, ինչպես նաև դասախոսական անձնակազմի աշխատանքը նորմավորելու կանոնները:

 

Բ Ա Ժ Ի Ն 1

 

ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ

 

I. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Ակադեմիայում ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա ուսուցման ձևերով:

Առկա ուսուցման կարող են ընդունվել այն անձինք, ովքեր համապատասխանում են «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով և 55-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին:

2. Ակադեմիայում հեռակա ուսուցումն իրականացվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջների համաձայն:

3. Յուրաքանչյուր ուսումնական տարում ընդունելության կազմակերպումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

4. Առկա ուսուցման դիմորդների տարիքը հաշվարկվում է ընդունելության տարվա oգոստոսի 31-ի դրությամբ, իսկ հեռակա ուսուցման դիմորդների տարիքը և ծառայության մեկ տարվա ստաժը հաշվարկվում է ընդունելության տարվա սեպտեմբերի 31-ի դրությամբ:

 (4-րդ կետը խմբ. 22.07.10 N 920-Ն)

5. Ակադեմիայի դիմորդների փաստաթղթերի ընդունման և ընդունելության քննությունների անցկացման ժամկետները սահմանվում են ակադեմիան սովորողներով համալրելու մասին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով, որով հայտարարվում է նաև տվյալ ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերով սահմանված տեղերի թիվը, այդ թվում` իգական սեռի համար:

Նույն հրամանով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) առանձին ստորաբաժանումների համալրման դժվարությունից, առանձին համայնքներում բնակվող դիմորդների համար կարող է սահմանել արտամրցութային տեղեր` ոստիկանության տվյալ ստորաբաժանումում պարտադիր ծառայության անցնելու պայմանով:

Հեռակա և վճարովի (առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի) ուսուցման տեղերի թիվը, պետական պատվերով սահմանված տեղերի թվից դուրս, սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

(5-րդ կետը փոփ., լրաց. 06.10.05 N 1892-Ն)

6. Հեռակա ուսուցման դիմորդներին ուսման ուղարկելու մասին ոստիկանության ստորաբաժանման ղեկավարի միջնորդությունը ներկայացվում է ոստիկանության կադրային ստորաբաժանման քննարկմանը, որի համապատասխան եզրակացությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հաստատած դրական եզրակացությունը հանդիսանում է ուսման թույլտվության ուղեգիր:

7. Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող դիմորդներն առկա ուսուցման ընդունվելիս չեն ազատվում իրենց պաշտոններից` մինչև ուսումնական հաստատությունում որպես սովորող հրամանագրվելը:

(7-րդ կետը փոփ. 06.10.05 N 1892-Ն)

8. Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների` ազգությամբ հայ դիմորդների ընդունելությունն իրականացվում է սույն կանոնագրքով սահմանված կարգով:

9. Դիմորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

ա) Հայաստանի Հանրապետության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշմամբ նախատեսված` անձը հաստատող փաստաթուղթ,

բ) կրթության մասին վկայական (դիպլոմ կամ ատեստատ),

գ) զեկուցագիր (դիմում),

դ) զինգրքույկ:

(9-րդ կետը խմբ., լրաց. 06.10.05 N 1892-Ն, փոփ. 22.07.10 N 920-Ն)

10. Դիմորդների ընտրության մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով կազմված մանդատային հանձնաժողովը` ուսումնական և (կամ) անձնական գործերի ուսումնասիրության հիման վրա: Մանդատային հանձնաժողովի գործունեության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

(10-րդ կետը լրաց. 06.10.05 N 1892-Ն)

11. Մանդատային հանձնաժողովի կողմից ընտրության անցկացումից հետո դիմորդին տրվում է քննական թերթիկ: 

Մանդատային հանձնաժողովը դիմորդի ներկայացրած փաստաթղթերը կարող է վերադարձնել սույն կանոնագրքի 9-րդ կետի համաձայն պահանջվող փաստաթղթերից թեկուզև մեկի բացակայության կամ ոստիկանության բժշկական հանձնաժողովի` ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունվելու համար ոչ պիտանի լինելու մասին որոշման առկայության, կամ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում:

(11-րդ կետը լրաց. 06.10.05 N 1892-Ն)

12. Ակադեմիայի ընդունելության քննությունների կազմակերպման և ընթացքի վերահսկման նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են ակադեմիայի ու կադրային ստորաբաժանման ներկայացուցիչները, ինչպես նաև ոստիկանության գլխավոր և բարձրագույն խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները: Ընդունող հանձնաժողովը հաստատում է առարկայական հանձնաժողովների կազմերը:

(12-րդ կետը լրաց. 06.10.05 N 1892-Ն)

13. Ընդունելության քննություններն անցկացվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հաստատած ծրագրերին համապատասխան, միասնական չափորոշիչների հիման վրա և ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով:

14. Անհարգելի պատճառով քննության չներկայացած կամ անբավարար գնահատական ստացած դիմորդը զրկվում է հետագա քննություններին մասնակցելու իրավունքից:

15. Ընդունելության քննություններն անցկացվում են հայերենով:

16. Հարգելի պատճառով (փաստաթղթերով հաստատված) որևէ առարկայի քննության չներկայացած դիմորդին թույլատրվում է հանձնել քննությունը, եթե քննությունների հանձնման ժամանակացույցով տվյալ առարկայի քննությունները չեն ավարտվել:

17. Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի ծածկագրից օգտվող կամ քննության նորմալ ընթացքը խանգարող դիմորդին զրկելու հետագա քննություններին մասնակցելու իրավունքից:

18. Ընդունելության քննություններից դրական գնահատականներ ստացած դիմորդներից մրցույթից դուրս ընդունվում են հետևյալ անձինք`

ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) ազատամարտիկների և զինծառայողների երեխաները.

բ) իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) ոստիկանության ծառայողների (զինծառայողների) երեխաները.

գ) (ենթակետն ուժը կորցրել է 22.07.10 N 920-Ն)

(18-րդ կետը փոփ. 22.07.10 N 920-Ն)  

19. Հավասար միավորների դեպքում մրցույթում առավելության իրավունք ունեն`

ա) Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով (շքանշաններով և մեդալներով) պարգևատրվածները.

բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ծառայողների երեխաները.

գ) երկկողմանի ծնողազուրկ երեխաները.

դ) ոստիկանության ծառայողները.

ե) իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած ոստիկանության ծառայողների երեխաները:

(19-րդ կետը լրաց. 22.07.10 N 920-Ն)  

20. Միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով ավարտած դիմորդները հանձնում են ընդունող հանձնաժողովի կողմից սահմանված մրցութային առարկաներից որևէ մեկի և «Ֆիզիկական պատրաստականություն» առարկայի քննությունները:

21. Ընդունող հանձնաժողովի որոշմամբ մրցույթով անցած դիմորդները համարվում են սովորող` ակադեմիայի պետի հրամանով: (2-րդ նախադասությունը հանվել է 06.10.05 N 1892-Ն):

Ընդունող հանձնաժողովի որոշմամբ մրցույթով անցած ծառայողը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով գրանցվում է կադրերի գործող ռեզերվում և գործուղվում ոստիկանության ուսումնական հաստատություն` առկա ուսուցման:

(21-րդ կետը փոփ., լրաց. 06.10.05 N 1892-Ն)

22. Քննությունները հանձնած, սակայն մրցույթով չանցած դիմորդներին, իրենց խնդրանքով, տրվում է քննությունների արդյունքների մասին համապատասխան տեղեկանք:

 

II. ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

23. Ակադեմիայում ուսումնական գործընթացի կազմակերպման և իրականացման հիմնական խնդիրներն են`

ա) բարձրագույն կրթությամբ, համակողմանի և ներդաշնակ զարգացած, բարձր բարոյական հատկանիշներ ունեցող ու ժամանակակից գիտական պահանջներին համապատասխանող բարձրորակ մասնագետների և գիտամանկավարժական կադրերի պատրաստման` ոստիկանության պահանջները բավարարելը.

բ) պետական կրթական չափորոշիչներին համապատասխան բարձրագույն կրթություն, մասնագիտություն և որակավորում ստանալու անհատի պահանջմունքը բավարարելը.

գ) ոստիկանության ծառայողների հումանիտար և տեխնիկական գիտելիքների զարգացումը և նրանց ընդհանուր կրթական ու մշակութային մակարդակի բարձրացումն ապահովելը:

24. Ուսումնական գործընթացի կազմակերպումը նպատակ ունի ապահովել`

ա) տեսական և գործնական ուսուցման հավասար հարաբերակցությունը.

բ) առարկաների տրամաբանորեն ճիշտ կառուցված, գիտական և մեթոդական դասավանդման համատեղումն ու հաջորդականությունը, ուսումնական գործընթացի պարբերականությունը.

գ) ուսումնական գործընթացում գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների, ոստիկանության և այլ պետությունների համապատասխան ծառայությունների գործնական փորձի ներդրումը.

դ) պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտամանկավարժական գործունեության և սովորողների կողմից մասնագիտական ուսումնական ծրագրերի յուրացման, նրանց ստեղծագործական ինքնուրույն աշխատանքի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

(24-րդ կետը փոփ. 06.10.05 N 1892-Ն)

25. Ակադեմիայում ուսումնական գործընթացի բովանդակությունն ու կազմակերպումը որոշող հիմնական փաստաթղթերն ուսումնական պլանները և առարկայական ծրագրերն են:

Ակադեմիայի մշակած ուսումնական պլանը քննարկվում և հաստատվում է ակադեմիայի խորհրդի կողմից:

Ուսումնական պլանը ներառում է ուսումնական գործընթացի ժամանակացույցը և ուսումնական գործընթացի պլանը, որն էլ ընդգրկում է ուսումնական առարկաների ցանկը, դրանց ուսումնասիրման ժամանակը, պարբերականությունն ու տրամաբանական հաջորդականությունը, պարապմունքների, ուսումնական պրակտիկաների տեսակները, միջանկյալ և ամփոփիչ ատեստավորումների ձևերն ու ժամկետները:

Ուսումնական պլանը պետք է լինի կայուն և հաշվարկված, որպես կանոն, ակադեմիայում սահմանված ուսումնառության ամբողջ ընթացքի համար:

Առարկայական ծրագիրը ներառում է ուսումնական առարկայի բաժինների և թեմաների ուսումնասիրման բովանդակությունը, հաջորդականությունն ու ժամանակը: Այն մշակվում է ուսումնական պլանում ներառված յուրաքանչյուր առարկայի համար` մասնագիտության հաշվառմամբ, և բովանդակային առումով վերաբերում է ուսուցման բոլոր ձևերին: Առարկայական ծրագիրը ներառում է այն պարզաբանող ներածությունը, առարկայի թեմատիկ պլանը և ուսումնասիրման պլանը, ինչպես նաև առարկայի հիմնական ու լրացուցիչ գրականության ցանկը:

Առարկայական ծրագրերը մշակվում են ակադեմիայի ամբիոնների կողմից և հաստատվում ամբիոնի նիստում:

(25-րդ կետը խմբ. 06.10.05 N 1892-Ն)

26. ՈՒսումնական գործընթացի հիմնական տարրը դրա պլանավորումն է, որն իրականացվում է աշխատանքային ուսումնական պլանների, ծրագրերի ամբողջական ու որակով կատարումն ապահովելու նպատակով և հիմնվում է հետևյալ ելակետային տվյալների վրա`

ա) ուսումնական գործընթացի տարեկան ժամանակացույց.

բ) ուսումնական առարկաների թեմատիկ պլաններ.

գ) ըստ հոսքերի և ուսումնական խմբերի` դասախոսների բաշխում.

դ) օրվա կարգացուցակ (օրակարգ):

Ուսումնական գործընթացի տարեկան ժամանակացույցը մշակվում է ուսումնական տարվա համար հաստատված ուսումնական պլանի հիման վրա, որով սահմանվում են տեսական ուսուցման, քննաշրջանների և արձակուրդների, ուսումնական պրակտիկայի ու այլ ժամկետներ: Ուսումնական գործընթացի տարեկան ժամանակացույցը մշակվում է ուսումնական բաժնի և հաստատվում ակադեմիայի պետի կողմից:

Առարկայի ուսումնասիրման թեմատիկ պլանը մշակվում է ուսուցման ամբողջ դասընթացի համար և յուրաքանչյուր տարի ճշգրտվում է` հաշվի առնելով գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումները և պրակտիկայի պահանջները: Պլանով նախատեսվում են նաև առարկաների բաժինների, թեմաների ցանկերը, պարապմունքների տեսակները և ուսումնական նյութի ուսումնասիրման համար հատկացվող ժամանակը:

Տարբեր ամբիոններում դասավանդվող հարակից առարկաների ուսումնասիրման փոխկապակցված (կոմպլեքս) թեմատիկ պլանները պետք է համաձայնեցվեն և քննարկվեն ամբիոնների համատեղ նիստերում:

Դասախոսների բաշխումը` ըստ դասախոսությունների հոսքերի և ուսումնական խմբերի, իրականացվում է ամբիոնի կողմից` հերթական կիսամյակի սկզբից 3 ամիս առաջ: Այդ տեղեկությունները թեմատիկ պլանների հետ միասին ներկայացվում են ուսումնական բաժին:

Յուրաքանչյուր ուսումնաշարային ստորաբաժանման համար (ֆակուլտետ, կուրս) օրվա կարգացուցակում նշվում է ուսումնական պարապմունքների և սովորողների ինքնուրույն աշխատանքի ժամանակը:

Լսարանային ֆոնդի ցանկը կազմվում է ուսումնական բաժնի կողմից` մինչև ուսումնական տարվա սկիզբը, և հաստատվում ակադեմիայի պետի կողմից:

27. Սույն գլխի 26-րդ կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերում թվարկված ելակետային տվյալների հիման վրա ակադեմիայի ուսումնական բաժինը կազմում է ուսումնական պարապմունքների դասացուցակը, որը հանդիսանում է ուսումնական գործընթացի պլանավորման ավարտական փուլը:

Դասացուցակը պետք է ներառի յուրաքանչյուր կուրսի, դրա հոսքերի և խմբերի պարապմունքների անցկացման ժամանակի, տեղի և տեսակի, ինչպես նաև դասավանդող անձանց մասին ամբողջական տեղեկատվություն: Դասացուցակը` կիսամյակի համար, կազմում է ուսումնական բաժինը և հաստատում ակադեմիայի պետը:

28. Ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքում անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալ հիմնական դրույթներով`

ա) ուսումնական խմբերի (դասակների) ձևավորման ընթացքում սովորողները հավասարաչափ բաշխվում են ըստ ուսումնական խմբերի (դասակների): Ուսումնական խմբերից (դասակներից) յուրաքանչյուրում ընդգրկվում են ոչ ավելի, քան 25-30 սովորողներ:

Խմբերի (դասակների) կազմը և կուրսերի ձևավորումը որոշվում է ակադեմիայի պետի հրամանով.

բ) ուսումնական տարին բաժանվում է 2 կիսամյակի, որոնցից յուրաքանչյուրն ավարտվում է քննաշրջանով.

գ) սովորողի մեկ շաբաթվա ուսումնական ծանրաբեռնվածության առավելագույն ծավալը չի կարող գերազանցել 54 ժամը` ներառյալ նրա լսարանային և արտալսարանային բոլոր տեսակների ուսումնական աշխատանքները.

դ) լսարանային պարապմունքների բոլոր ձևերի համար ակադեմիական ժամը սահմանվում է 45 րոպե տևողությամբ: Թույլատրվում է անցկացնել զուգորդված պարապմունքներ` 80 րոպե տևողությամբ.

ե) ուսումնական պարապմունքներից և ինքնապատրաստումից սովորողներին ազատելը (բացի հիվանդներից և օրվա վերակարգից) թույլատրվում է միայն ակադեմիայի պետի կամ նրա բացակայության դեպքում` ակադեմիայի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի թույլտվությամբ:

29. Ակադեմիայում ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ են հետևյալ հիմնական հաշվառման փաստաթղթերը`

ա) ուսումնական պարապմունքների հաշվառման մատյան,

բ) քննական (ստուգարքային) տեղեկագիր,

գ) քննական (ստուգարքային) թերթիկ` անհատական քննություն կամ ստուգարք հանձնելու համար,

դ) սովորողների ստուգման գրքույկ,

ե) սովորողների ուսումնական քարտ,

զ) ուսումնական խմբի (դասակի) սովորողների կողմից ամբողջ ուսումնառության ընթացքի համար ուսումնական պլանի կատարման արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկագիր,

է) մանկավարժական հսկողության մատյան,

ը) փոխադարձ հաճախումների մատյան.

թ) խորհրդատվությունների (կոնսուլտացիաներ) հաշվառման մատյան,

ժ) ակադեմիայի շրջանավարտների հաշվառման և դիպլոմների հանձնման գրանցման գիրք:

Ակադեմիայի խորհուրդն անհրաժեշտության դեպքում կարող է համալրել հիմնական հաշվառման փաստաթղթերի ցանկը:

30. Ակադեմիայում պարապմունքներն անցկացվում են դասավանդման հետևյալ ձևերով`

ա) դասախոսություն,

բ) սեմինար պարապմունք,

գ) գործնական պարապմունք,

դ) լաբորատոր պարապմունք,

ե) գործնական խաղ (վարժախաղ կամ զորախաղ-զորավարժություն),

զ) խորհրդատվություն,

է) ուսումնական պրակտիկա:

Ակադեմիայի խորհուրդը կարող է սահմանել նաև այլ տեսակի պարապմունքներ:

Դասախոսությունը պարապմունքի ամենակարևոր ձևերից մեկն է և կազմում է սովորողների տեսական պատրաստականության հիմքը: Դասախոսության նպատակը տվյալ առարկայի տեսական գիտելիքների համակարգված հիմքերի հաղորդումն է սովորողին` առավելապես ընդգծելով թեմաների դժվարամատչելի և հանգուցային հարցերը:

Դասախոսությունը պետք է խթանի սովորողների ակտիվ իմացաբանական գործունեությունը, նպաստի նրանց ստեղծագործական մտածողության ձևավորմանը:

Դասախոսությունները կարդացվում են ակադեմիայի (ֆակուլտետի) ղեկավարության, ամբիոնների պետերի, պրոֆեսորների, դոցենտների, ավագ դասախոսների, դասախոսների կողմից:

Դասախոսություններ կարդալու նպատակով կարող են հրավիրվել առաջատար մասնագետներ` այլ բուհերից, գիտական հիմնարկներից, ինչպես նաև ոստիկանությունից:

Ոստիկանության գործունեության առավել կարևոր հիմնահարցերի վերաբերյալ դասախոսություններ կարող են կարդալ նաև ոստիկանության ղեկավարները:

Յուրաքանչյուր առարկայի վերաբերյալ պետք է լինեն անհրաժեշտ դասախոսություններ` առավել կարևոր, բարդ և արդիական թեմաներով:

Սեմինար պարապմունքներն անցկացվում են դասախոսությունների, գիտական և ուսումնական գրականության հիման վրա` սովորողների ձեռք բերած գիտելիքները խորացնելու և ամրապնդելու նպատակով: Այն պետք է ապահովի ուսումնական նյութի կենդանի, ստեղծագործական քննարկում` դիտարկվող հարցի վերաբերյալ բանավեճի, մտքերի փոխանակման ձևով: Սեմինար պարապմունքը կարող է ընդգրկել գործնական պարապմունքի տարրեր (օրինակ, խնդիրների լուծում):

Գործնական պարապմունքն անցկացվում է գործնական խնդիրների լուծման համար տեսական գիտելիքները կիրառելու գործնական ունակությունների և հմտությունների ձեռքբերման, մշակման և ամրապնդման նպատակով:

Գործնական պարապմունքը յուրաքանչյուր սովորողի գործնական աշխատանքն է, որը կարող է անցկացվել վարժեցման մեթոդով:

Լաբորատոր աշխատանքը նպատակ ունի ամրապնդելու ուսումնասիրվող թեմայի տեսական դրույթները, սովորողներին ուսուցանելու փորձարարական հետազոտությունների մեթոդները, ինչպես նաև հաղորդելու ինքնուրույն վերլուծության, տվյալների ամփոփման, լաբորատոր սարքավորումների, համակարգիչների, սարքերի հետ աշխատելու փորձ և հմտություններ:

Գործնական խաղն անցկացվում է ոստիկանության ծառայողների մասնագիտական և հասարակական գործունեության առարկայական և սոցիալական բովանդակությունը վերարտադրելու (մոդելավորելու) նպատակով:

Գործնական խաղերի անցկացման համար կազմվում է մեթոդական մշակում, որի մեջ նշվում են թեման, պարապմունքի նպատակը, ուսումնական հարցերը, ընդհանուր ներածականը (օպերատիվ իրավիճակը), մուտքային տվյալների բովանդակությունը, սովորողներին տրվող առաջադրանքները և այլն: Մեթոդական մշակումը քննարկվում է ամբիոնում և հաստատվում ամբիոնի պետի կողմից (միջամբիոնային գործնական խաղերի համար` ակադեմիայի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի կողմից):

Զորախաղ-զորավարժությունն անցկացվում է ոստիկանության իրական գործունեությանն առավելագույն չափով մոտ պայմաններում` օպերատիվ ծառայողական խնդիրների լուծման ընթացքում սովորողներին կոնկրետ պաշտոն վարելու գործնական փորձ հաղորդելու նպատակով: Դրանք անցկացվում են հատուկ մշակված պլանով, որում որոշակի նշվում են թեման, ուսումնական նպատակը, մասնակիցները, վարժախաղի անցկացման ժամանակը և տեղը, տրվում են նաև համառոտ կազմակերպական-մեթոդական ցուցումներ: Վարժախաղին նախապատրաստվելու շրջանակներում ամբիոնի (ամբիոնների) կողմից մշակվում է մեթոդական ցուցում:

Պլանը և մեթոդական ցուցումը հաստատում է ակադեմիայի պետը (ամբիոնային վարժախաղերի համար` ամբիոնի պետը): Ոստիկանության ծառայողների մասնակցությամբ անցկացվող վարժախաղերի պլանը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կամ նրա տեղակալի հետ:

Խորհրդատվությունը սովորողի աշխատանքի ղեկավարման և նրա կողմից ուսումնական նյութի ինքնուրույն յուրացմանն օժանդակելու ձևերից մեկն է: Խորհրդատվությունները կանոնավորապես անցկացվում են ինքնապատրաստման ժամերին և կրում են ինչպես անհատական, այնպես էլ խմբային բնույթ: Ամբիոնի կողմից մշակվում է դասավանդվող բոլոր առարկաների խորհրդատվությունների անցկացման կիսամյակային ժամանակացույց, որը կիսամյակի սկզբից մեկ շաբաթ առաջ ներկայացվում է ուսումնական բաժին:

Ուսումնական բաժինը պատրաստում է խորհրդատվությունների ամփոփ ժամանակացույց, որը հաստատում է ակադեմիայի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալը:

Սովորողների ինքնապատրաստումն իրականացվում է դասախոսությունների և այլ պարապմունքների ընթացքում ստացած գիտելիքների խորացման ու ամրապնդման, նոր, լրացուցիչ գիտելիքների ինքնուրույն ձեռքբերման, ուսումնական պարապմունքներին, ստուգարքներին և քննություններին նախապատրաստվելու համար:

Սովորողների ինքնապատրաստումն իրականացվում է օրվա կարգացուցակով սահմանված ժամերին:

Սովորողների ինքնապատրաստման մեթոդական ղեկավարումն իրականացնում են ամբիոնները, որոնք ուսումնական պլանով տվյալ առարկայի համար նախատեսված ժամանակային նորմավորմանը համապատասխան որոշում են առաջադրանքները և կազմակերպում ուսումնական կաբինետների ու լաբորատորիաների աշխատանքը:

Ուսումնական պրակտիկան ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մասն է և տեսական ուսուցումը պրակտիկ գործունեության հետ փոխկապակցելու անհրաժեշտ միջոցը:

Ուսումնական պրակտիկան իրականացվում է սովորողների ուսումնական պրակտիկայի ու ստաժավորման կազմակերպման ծրագրին համապատասխան և անցկացվում է, որպես կանոն, ոստիկանության մարմիններում:

31. Ուսումնական առարկայի ծրագրով նախատեսված գործնական և լաբորատոր պարապմունքների անցկացման ժամանակ ուսումնական խումբը կարող է բաժանվել 2 ենթախմբի:

32. Առարկայի պարապմունքներին նախապատրաստվելու համար պետք է մշակվեն սեմինար, գործնական պարապմունքների և լաբորատոր աշխատանքների պլաններ` մեթոդական ցուցումներով:

33. Կուրսային աշխատանքը (նախագիծը) նպատակ ունի սովորողներին սովորեցնելու ինքնուրույն կիրառել ձեռք բերած գիտելիքները, կոնկրետ գործնական խնդիրների համալիր լուծման ժամանակ նրանց օգնելու ձեռք բերելու գիտական հետազոտությունների ինքնուրույն կատարման հմտություններ: Կուրսային աշխատանքները կիսամյակում չպետք է երեքից ավելի լինեն:

Սովորողների կուրսային աշխատանքը ղեկավարելու համար ակադեմիայի պրոֆեսորադասախոսական անձնակազմից կամ գիտաշխատողներից, կամ ոստիկանության ծառայողներից նշանակվում է ղեկավար:

Կուրսային աշխատանքը (նախագիծը) սովորողների կողմից կատարվում է աշխատանքային ծրագրով դրա համար հատկացված, ինչպես նաև ինքնապատրաստման ժամերին:

Կուրսային աշխատանքի փոխարեն պաշտպանության կարող է ներկայացվել տվյալ առարկայի գծով կատարված գիտական աշխատանքը:

Կուրսային աշխատանքի (նախագծի) պաշտպանության արդյունքներով սովորողին նշանակվում է գնահատական: Անբավարար գնահատական ստանալու դեպքում, ամբիոնի որոշմամբ, սովորողը կատարում է նոր թեմայով կուրսային աշխատանք կամ վերամշակում նախկինը:

34. Ակադեմիայի ղեկավար կազմի կողմից ուսումնական գործընթացի իրականացման նկատմամբ սահմանվում է հսկողություն, որի նպատակն է պարզել`

ա) ուսումնական գործընթացի կազմակերպման համապատասխանությունն ակադեմիայի գործունեությունը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի և սույն կանոնագրքի պահանջներին.

բ) պատրաստվող մասնագետների որակավորման աստիճանը, սովորողների գիտելիքների, ունակությունների և հմտությունների մակարդակը.

գ) աշխատանքային ուսումնական պլանների և ծրագրերի իրականացման ընթացքը.

դ) պարապմունքների անցկացման տեսական և մեթոդական մակարդակը.

ե) սովորողների ինքնուրույն աշխատանքի կազմակերպման ու անցկացման վիճակը.

զ) ուսումնական պարապմունքների նյութատեխնիկական ապահովվածության մակարդակը և ուսումնանյութական բազայի վիճակը.

է) պարապմունքների ընթացքում կարգապահության վիճակը և անձնակազմի կողմից օրվա կարգացուցակի կատարման ընթացքը:

35. Հսկողությունը պետք է լինի նպատակաուղղված, կանոնավոր, օբյեկտիվ, արդյունավետ և պետք է ներառի ուսումնական գործընթացի բոլոր կողմերը: Այն պետք է նպաստի ուսումնական և մեթոդական աշխատանքի դրական փորձի ներդրմանը և թերությունների վերացմանը, զուգորդվի ամբիոններին, բաժիններին, ծառայություններին գործնական օժանդակության ցուցաբերման հետ և վերջնական արդյունքում ապահովի ուսումնական գործընթացի որակի բարձրացում:

36. Հսկողությունն իրականացվում է հետևյալ ձևերով`

ա) ամբիոնների համալիր և թեմատիկ ստուգումներ (որոնց արդյունքները քննարկվում են ակադեմիայի խորհրդում).

բ) ուսումնական հաստատության ղեկավար կազմի մասնակցություն ամբիոնների նիստերին և բաժինների խորհրդակցություններին.

գ) ուսումնական գործընթացի կազմակերպման և ուսումնամեթոդական փաստաթղթերի քննարկում և դրանց հաստատումը համապատասխան պետի կողմից.

դ) մանկավարժական հսկողության իրականացում.

ե) սովորողների առաջադիմության և պատրաստման աստիճանի ստուգում.

զ) դասախոսությունների տեքստերի, ուսումնական և ուսումնամեթոդական ձեռնարկների ու մշակումների քննարկումներ.

է) օրվա կարգացուցակի, դասացուցակի, թեմատիկ պլանների և դասախոսների անհատական պլանների կատարման ստուգումներ:

37. Մանկավարժական հսկողությունն իրականացնում են ակադեմիայի պետը, նրա տեղակալները, ֆակուլտետների, ուսումնական բաժնի, ամբիոնների պետերը, ինչպես նաև այլ անձինք` ակադեմիայի պետի հանձնարարությամբ:

38. ՈՒսումնական գործընթացի նկատմամբ հսկողությունն իրականացվում է ուսումնական բաժնի և ամբիոնի կողմից` համաձայն կիսամյակի համար մշակված համապատասխան պլան-ժամանակացույցի:

39. Ուսումնական պարապմունքները հսկող անձինք պարտավոր են լսարան մտնել դասախոսի հետ միասին և ներկա գտնվել մինչև պարապմունքի ավարտը: Պարապմունքի ընթացքում նրանց չի թույլատրվում միջամտել դասախոսի աշխատանքին կամ կատարել դիտողություններ:

40. Հսկիչ այցից հետո (սակայն հաջորդ օրվանից ոչ ուշ) ստուգողն անցկացնում է պարապմունքի քննարկում (դասախոսի, անհրաժեշտության դեպքում, ակադեմիայի կամ ամբիոնի պետի մասնակցությամբ), վերլուծում է պարապմունքի անցկացման և մեթոդիկայի դրական ու բացասական կողմերը, առաջարկություններ անում թերությունները վերացնելու վերաբերյալ:

41. Ստուգման արդյունքներն ստուգողի կողմից (ստուգման հաջորդ օրվանից ոչ ուշ) գրառվում են ամբիոնի ուսումնական պարապմունքների հսկողության մատյանում: Գրառումը պետք է արտահայտի կատարված բազմակողմանի քննարկումը` նշելով դրա դրական և բացասական կողմերն ու քննարկման ժամանակ արված առաջարկությունները:

Դասախոսը, ծանոթանալով դիտողություններին, պետք է ստորագրի մատյանում:

42. Մանկավարժական հսկողության արդյունքները վերլուծվում են ամբիոնի պետի կողմից և քննարկվում ամբիոնի նիստերում:

43. Մանկավարժական հսկողության արդյունքները վերլուծվում են ուսումնական բաժնի կողմից և քննարկվում ակադեմիայի խորհրդում: Քննարկման արդյունքների հիման վրա մշակվում են ուսումնական գործընթացի կատարելագործման միջոցառումներ:

44. Մանկավարժական հսկողության կազմակերպման և անցկացման համար ուսումնական բաժնի կողմից մշակվում է համապատասխան կանոնակարգ, որը հաստատում է ակադեմիայի պետը:

45. Սովորողների առաջադիմության և պատրաստման աստիճանի ստուգումն անցկացվում է նրանց կողմից ուսումնական նյութի յուրացման աստիճանը պարզելու, սովորողների ինքնուրույն աշխատանքը խթանելու նպատակով:

46. Սովորողների առաջադիմության ստուգումը բաժանվում է ընթացիկ, միջանկյալ և ամփոփիչ ստուգման փուլերի`

ա) ընթացիկ ստուգումն անցկացվում է պարապմունքների ընթացքում` նպատակ ունենալով պարզելու ուսումնական նյութի յուրացման աստիճանը, ժամանակին բացահայտելու սովորողների պատրաստվածության անբավարարությունը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու առարկայի դասավանդման մեթոդիկան կատարելագործելու, պարապմունքների ընթացքում սովորողների աշխատանքը ճիշտ կազմակերպելու և նրանց անհատական օժանդակություն ցուցաբերելու համար:

Ընթացիկ ստուգմանն են վերաբերում պարապմունքների ընթացքում սովորողների գիտելիքների և ունակությունների, դասախոսությունների, սկզբնաղբյուրների և այլ նյութերի համառոտագրումների որակի, ստուգողական, խմբային վարժությունների ու վարժախաղերի, կուրսային աշխատանքների (նախագծերի), ուսումնական պրակտիկայի ստուգումը և այլն:

Դասախոսների կողմից ընթացիկ ստուգման արդյունքները գրանցվում են ուսումնական պարապմունքների հաշվառման մատյանում և պարբերաբար քննարկվում ամբիոնների նիստերում.

բ) միջանկյալ ստուգում անցկացվում է ակադեմիայի ուսումնական բաժնի կողմից ֆակուլտետների և ամբիոնների միջոցով, կիսամյակի ընթացքում 2-3 անգամ` նպատակ ունենալով ամփոփելու ընթացիկ առաջադիմության արդյունքները: Այն կազմակերպվում է կիսամյակի ընթացքում` սովորողների առաջադիմության վրա արդյունավետ ազդեցության նպատակով.

գ) ամփոփիչ ստուգումն անցկացվում է ամբողջությամբ` տվյալ առարկայի կամ դրա առավել կարևոր մասի (բաժնի) յուրացման աստիճանը որոշելու համար:

Ամփոփիչ ստուգմանն են դասվում տվյալ առարկայի ամբողջ դասընթացի կամ դրա մի մասի (բաժնի) վերաբերյալ ստուգարքները, իսկ այդ առարկայից քննություն նախատեսված չլինելու դեպքում` կուրսային աշխատանքներից (նախագծերից) և ուսումնական պրակտիկայից հանձնվող ստուգարքները, կուրսային (կիսամյակային) քննությունները:

Քննություններն անցկացվում են քննաշրջանների ընթացքում, իսկ ստուգարքները, որպես կանոն` քննաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում` ամբողջ առարկայի կամ դրա մի մասի (բաժնի) ուսուցման ավարտից հետո:

Ակադեմիայի պետի թույլտվությամբ` որոշ առարկաներից ստուգարքներ կարող են անցկացվել քննաշրջանի ընթացքում:

(46-րդ կետը լրաց. 06.10.05 N 1892-Ն)

47. Քննությունների և ստուգարքների ցանկը սահմանվում է աշխատանքային ուսումնական պլանի համաձայն:

48. Ստուգարքի նպատակը տվյալ առարկայից կամ առարկայի մի մասի (բաժնի) վերաբերյալ սովորողի տեսական գիտելիքները, գործնական ունակությունները և հմտությունները պարզելն ու գնահատելն է: Ստուգարքներն անցկացվում են ուսումնական պլաններին համապատասխան և առարկայական ծրագրի ծավալով:

49. Ստուգարքի հանձնման ընթացքում սովորողների տեսական գիտելիքները և գործնական հմտությունները գնահատելիս հաշվի է առնվում նրանց մասնակցությունը սեմինար, գործնական ու լաբորատոր պարապմունքներին, նրանց կողմից ստուգողական և կուրսային աշխատանքների, ուսումնական պրակտիկայի ծրագրի կատարումը:

50. Ստուգարքն անցկացվում է մինչև քննաշրջանը` համապատասխան առարկայի ուսուցումից հետո:

51. Ստուգարքը կարող է անցկացվել տոմսերով կամ առանց տոմսերի (հարցազրույցի միջոցով):

Ստուգարքի անցկացման կարգը, սովորողների գիտելիքների և ունակությունների ստուգման ձևը որոշվում են ուսումնական հաստատության կողմից:

52. Ստուգարք չհանձնած սովորողն այն վերահանձնում է սահմանված ժամկետներում և սույն կանոնագրքի 51-րդ կետում նշված կարգով:

53. Քննությունը տվյալ առարկայի ամբողջ ծավալի կամ դրա մի մասի ուսուցման ավարտական փուլն է: Այն նպատակ ունի ստուգելու սովորողների տեսական գիտելիքները, ունակությունները և հմտությունները, ինչպես նաև գործնական խնդիրների լուծման ժամանակ կոնկրետ առարկայից ստացած գիտելիքների կիրառման ունակությունը:

54. Քննությունների ժամանակացույցը կազմում է ուսումնական բաժինը` ուսումնական պլանին և ուսումնական գործընթացի ժամանակացույցին համապատասխան` հաշվի առնելով ամբիոնների առաջարկությունները: Ժամանակացույցը հաստատվում է ակադեմիայի պետի կողմից և քննաշրջանն սկսվելուց ոչ ուշ, քան 15 օր առաջ հանձնվում դասախոսներին ու սովորողներին` ի գիտություն:

Յուրաքանչյուր քննության նախապատրաստման ժամանակը սահմանվում է` հաշվի առնելով առարկայի ծավալը և բարդությունը (նվազագույնը` 3 օր): Մեկ օրում ունկնդրին թույլատրվում է հանձնել միայն մեկ քննություն:

55. Սովորողներին թույլատրվում է մասնակցել քննաշրջանին, եթե նա ունի 2-ից ոչ ավելի ակադեմիական պարտք:

56. Քննությունն անցկացվում է առարկայական ծրագրի ծավալով: Քննության անցկացման ձևը և կարգը որոշում է ամբիոնը: Քննության անցկացման համար ամբիոնի կողմից մշակվում և նախապատրաստվում են`

ա) քննական տոմսերը, որոնց թիվը պետք է գերազանցի ուսումնական խմբի քննվող սովորողների թիվը.

բ) քննության ընթացքում սովորողներին հանձնարարվող գործնական առաջադրանքները և խնդիրները.

գ) քննության ուսումնատեխնիկական ապահովման միջոցները (սարքեր, տեխնիկա, զենք և այլն):

Քննության անցկացման համար անհրաժեշտ նյութերը քննարկվում են ամբիոնի նիստերում և հաստատվում ակադեմիայի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի կողմից` ոչ ուշ, քան քննաշրջանից 10 օր առաջ:

Քննական տոմսը, որպես կանոն, պետք է պարունակի 2-3 տեսական հարց` առարկայական ծրագրի տարբեր բաժիններից և, ելնելով առարկայի առանձնահատկություններից` 1-2 խնդիր կամ գործնական առաջադրանք:

Սովորողների նախնական ծանոթացումը քննական տոմսերին արգելվում է:

57. Քննությունն ընդունվում է տվյալ առարկայից դասախոսություն կարդացած անձի կողմից: Հարգելի պատճառներով դասախոսություն կարդացած անձի բացակայության դեպքում քննությունն ընդունվում է տվյալ առարկայից սեմինար անցկացնողի կամ ամբիոնի պետի, կամ տվյալ առարկայի այլ մասնագետի կողմից:

58. Այն լսարանում (ուսումնական կաբինետում), որտեղ անցկացվում է քննությունը, պետք է առկա լինեն ուսումնական առարկայի ծրագրերը, քննական տոմսերի փաթեթը, հարցաշարը, գրավոր աշխատանքների գործնական առաջադրանքները և ուսումնական խնդիրները, անհրաժեշտ տեղեկատուներ, քարտեզներ, մակետներ, ուսումնական տեխնիկա և այլն:

59. Լսարանում միաժամանակ կարող է գտնվել 5-ից ոչ ավելի քննություն հանձնող սովորող:

Պատասխանին պատրաստվելու համար սովորողին տրվում է մինչև 30 րոպե ժամանակ:

Քննություն ընդունողը տոմսի հարցերին պատասխանելուց հետո սովորողին կարող է առաջադրել լրացուցիչ և պարզաբանող հարցեր` քննությանը ներառված ուսումնական նյութի սահմաններում:

Քննության արդյունքներով նշանակված գնահատականը հայտարարվում է սովորողին, նշվում քննական տեղեկագրում և ստուգման գրքույկում:

Անբավարար գնահատականները նշանակվում են միայն քննական տեղեկագրում` համապատասխան գրառմամբ:

Քննությանը չներկայանալու դեպքում քննական տեղեկագրում կատարվում է «Չի ներկայացել» գրառումը:

Եթե քննության չներկայանալու պատճառն անհարգելի է, ապա ֆակուլտետի պետի (նրա տեղակալի) կողմից ամփոփագրում դրվում է անբավարար գնահատականը: Չի թույլատրվում քննական տեղեկագրում այլ գրառումներ կամ ջնջումներ կատարելը:

(59-րդ կետը փոփ. 06.10.05 N 1892-Ն)

60. Բանավոր քննությունն անցկացվում է հետևյալ կարգով`

ա) սովորողը, վերցնելով տոմսը, հայտնում է դրա համարը, ստանում ուսումնական բաժնի կնիքով կնքված մաքուր թղթեր` հարցերի պատասխանները և խնդիրների լուծումները գրառելու համար, ապա նախապատրաստում պատասխանը.

բ) սովորողը քննողին զեկուցում է իր պատրաստ լինելու մասին և նրա թույլտվությամբ պատասխանում տոմսի հարցերին.

գ) եթե քննությունն ընդունում է հանձնաժողովը, ապա հանձնաժողովի անդամները կատարում են համառոտ գրառումներ պատասխանների մասին, նշանակում գնահատականներ տոմսի յուրաքանչյուր հիմնական հարցի համար, գնահատում են լրացուցիչ հարցը (հարցերը) և նշանակում ամփոփիչ գնահատական` ըստ քննության արդյունքների.

դ) սովորողը հարցերին պատասխանելուց հետո դրա մասին զեկուցում է քննությունն ընդունողին, հանձնում տոմսը և պատասխանի համառոտագրությունը:

61. Գրավոր քննությունն անցկացվում է հետևյալ կարգով`

ա) սովորողներին տրվում են քննական առաջադրանքներ և ամբիոնի կողմից նախատեսված օժանդակ նյութեր, որոնք անհրաժեշտ են առաջադրանքների կատարման համար: Առաջադրանքների հետ միասին տրվում են ուսումնական բաժնի կնիքով կնքված մաքուր թղթեր` անհրաժեշտ թվով: Չի թույլատրվում օգտվել այլ թղթերից: Տրված բոլոր թղթերն աշխատանքի ավարտից հետո պետք է վերադարձվեն քննություն ընդունողին.

բ) գրավոր քննության ժամանակ սովորողին դուրս գալ քննասենյակից թույլատրում է քննություն ընդունողը` միայն անհրաժեշտության դեպքում: Այդ դեպքում սովորողը պարտավոր է իր աշխատանքը հանձնել քննություն ընդունողին:

62. Անբավարար գնահատական ստացած սովորողների քննությունների վերահանձնման նպատակով ուսումնական բաժինը կազմում է քննությունների վերահանձնման ժամանակացույց, որը հաստատում է ակադեմիայի պետը: Պատրաստվում են տեղեկագրեր կամ անհատական հանձնման քննական թերթիկներ, որոնք ստորագրվում են ակադեմիայի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի կամ ուսումնական բաժնի պետի կողմից:

63. Միևնույն առարկայից 2 անգամ անբավարար գնահատական ստանալու դեպքում ակադեմիայի պետի նշանակած հանձնաժողովն ընդունում է վերջնական որոշում սովորողի պատրաստվածության աստիճանի մասին: Եթե սովորողի գիտելիքները հանձնաժողովի կողմից գնահատվում են «Անբավարար», ապա դադարեցվում է նրա ուսումնառությունն ակադեմիայում` համաձայն սույն կանոնագրքի 203-րդ կետով սահմանված պահանջի:

64. Գնահատականները բարձրացնելու նպատակով թույլատրվում է 2 առարկայից ոչ ավելի քննությունները վերահանձնել ուսումնառության վերջին տարում` ակադեմիայի պետի թույլտվությամբ:

65. Եթե սովորողը չի կատարել նախորդ կիսամյակի ուսումնական պլանը, ապա նրան չի թույլատրվում մասնակցել հաջորդ կիսամյակի պարապմունքներին և, համաձայն սույն կանոնագրքի 203-րդ կետով սահմանված պահանջների, դադարեցվում է նրա ուսումնառությունն ակադեմիայում:

66. Ուսումնական տարվա առաջադիմության արդյունքներով, ֆակուլտետի (ուսումնական բաժնի) ներկայացմամբ, ակադեմիայի պետի կողմից տրվում է հրաման սովորողներին հաջորդ կուրս փոխադրելու մասին:

67. Ակադեմիայում քննությունների և ստուգարքների կազմակերպումն ու անցկացումն առավել ամբողջությամբ կանոնակարգելու նպատակով կարող է մշակվել համապատասխան կանոնակարգ, որը քննարկվում է ակադեմիայի խորհրդում և հաստատվում ակադեմիայի պետի կողմից:

68. Սովորողների գիտելիքները, ունակությունները և հմտություններն ընթացիկ, միջանկյալ ու ամփոփիչ ստուգումների ընթացքում գնահատվում են «Գերազանց», «Լավ», «Բավարար» և «Անբավարար» կամ «Ստուգված» կամ «Չստուգված»:

69. Սովորողների գիտելիքները գնահատվում են հետևյալ չափանիշներով`

ա) «Գերազանց», եթե ունկնդիրը խոր և հիմնավոր է յուրացրել ամբողջ ծրագրային նյութը, սպառիչ, հաջորդական, գրագետ ու տրամաբանորեն կառուցված է շարադրում այն, նյութը սերտորեն կապում է ոստիկանության ծառայության խնդիրների հետ, չի դժվարանում պատասխանել, երբ ձևափոխվում է առաջադրանքը, ազատորեն լուծում է խնդիրներն ու կատարում գործնական առաջադրանքները, ճիշտ է հիմնավորում ընդունած որոշումները, ընդունակ է ինքնուրույն ընդհանրացնել և շարադրել նյութը` սխալներ թույլ չտալով.

բ) «Լավ», եթե սովորողը հիմնավոր գիտի ծրագրային նյութը, գրագետ է և ըստ էության շարադրում է այն, հարցին պատասխանելիս թույլ չի տալիս էական անճշտություններ, կարողանում է ճիշտ կիրառել տեսական դրույթները, գործնական առաջադրանքները կատարելիս տիրապետում է անհրաժեշտ ունակությունների ու հմտությունների.

գ) «Բավարար», եթե սովորողը յուրացրել է միայն հիմնական նյութը, բայց չգիտի դրա առանձին մանրամասները, թույլ է տալիս անճշտություններ, ոչ ճիշտ ձևակերպումներ, խախտում է ուսումնական նյութի շարադրման հաջորդականությունը և դժվարանում է կատարել գործնական առաջադրանքները.

դ) «Անբավարար», եթե սովորողը չգիտի ծրագրային նյութի զգալի մասը, թույլ է տալիս էական սխալներ, չի կարողանում կատարել գործնական առաջադրանքներն ու լուծել խնդիրները:

70. Այն առարկաներից, որոնց համար կան հաստատված նորմատիվներ, սովորողների գիտելիքները, ունակությունները և հմտությունները գնահատելիս` դասախոսները ղեկավարվում են սահմանված նորմատիվներով:

71. Եթե ուսումնական առարկայից անցկացվել է մի քանի քննություն, ապա ամբիոնի որոշմամբ դիպլոմի հավելվածում դրվում է հանձնած քննության գնահատականն առարկայի առավել կարևոր և բարդ մասի մասին:

72. Սովորողների առաջադիմությունը հաշվառվում է ուսումնական պարապմունքների հաշվառման մատյանում, քննական (ստուգարքային) տեղեկագրերում և թերթիկներում, ստուգման գրքույկներում, ուսումնական քարտերում, ամբողջ ուսումնառության ընթացքում` ուսումնական պլանների կատարման արդյունքների ամփոփ տեղեկագրերում:

Ուսումնական պարապմունքների հաշվառման մատյանն այն փաստաթուղթն է, որի մեջ գրառվում են ուսումնական խմբում անցկացված բոլոր պարապմունքները, դրվում են սովորողների գնահատականները, կատարվում նշումներ պարապմունքներին հաճախելու մասին:

Քննական (ստուգարքային) տեղեկագիրն առաջադիմության հաշվառման հիմնական փաստաթուղթն է: Տեղեկագիրը կազմվում է ֆակուլտետի (ուսումնական բաժնի) կողմից` մեկ օրինակից` յուրաքանչյուր ուսումնական խմբի համար: Այն տրվում է քննությունն ընդունողին` նախքան քննությունն սկսելը: Քննություն ընդունող դասախոսը քննության (ստուգարքի) ավարտից հետո տեղեկագիրը ներկայացնում է ֆակուլտետ (ուսումնական բաժին): Տեղեկագրում դրված յուրաքանչյուր գնահատական հաստատվում է քննություն ընդունող դասախոսի ստորագրությամբ:

Այն սովորողներին, որոնք ինչ-որ պատճառով (հիվանդություն, գործուղում, անբավարար գնահատված քննություն, ստուգարքի վերահանձնում) քննությունը (ստուգարքը) հանձնում են ուսումնական խմբից առանձին, ուսումնական բաժնի (ֆակուլտետի) կողմից քննական տեղեկագրի փոխարեն տրվում է քննական թերթիկ: Այդ թերթիկը քննության (ստուգարքի) ավարտից հետո ներկայացվում է ուսումնական բաժին կամ ֆակուլտետ և կարվում քննական տեղեկագրին:

Գնահատականները քննական (ստուգարքային) տեղեկագրից և թերթիկից փոխանցվում են ուսանողի ուսումնական քարտի մեջ:

Քննական (ստուգարքային) տեղեկագրերը պահվում են ուսումնական բաժնում (ֆակուլտետում)` որպես խիստ հաշվառման փաստաթուղթ:

Ակադեմիա ընդունված յուրաքանչյուր սովորողի համար լրացվում է ստուգման գրքույկ, որը սովորողին տրվում է ուսումնառության սկզբում:

Ստուգման գրքույկում դրվում են քննությունների և ստուգարքների գնահատականները` քննություն ընդունող դասախոսների ստորագրություններով հաստատված: Ստուգման գրքույկում ուղղումները ևս պետք է հաստատվեն քննություն ընդունողի ստորագրությամբ:

Այլ բուհ տեղափոխվելու և ակադեմիայից ազատվելու դեպքում ստուգման գրքույկը սովորողից վերցվում է, փոխարենը տրվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված նմուշի ակադեմիական տեղեկանք: Այլ բուհից տեղափոխված սովորողին տրվում է ստուգման գրքույկ` դրա մեջ փոխանցելով ակադեմիական տեղեկանքում նշված` ստուգարքներից և քննություններից ստացած գնահատականները և հաստատվում ակադեմիայի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի կամ ուսումնական բաժնի պետի ստորագրությամբ: Ակադեմիական տեղեկանքը կարվում է սովորողի ուսումնական քարտին:

Սովորողի ուսումնական քարտը նախատեսված է սովորողի կողմից ուսումնական պլանի կատարումը փաստաթղթավորելու ու հսկելու համար և լրացվում է ֆակուլտետում (ուսումնական բաժնում): Դրա մեջ քննական (ստուգարքային) տեղեկագրերից և թերթիկներից փոխանցվում են քննությունների և ստուգարքների գնահատականները:

Ֆակուլտետի (ուսումնական բաժնի) կողմից կազմվում են յուրաքանչյուր ուսումնական խմբի քննաշրջանների արդյունքների մասին ամփոփ տեղեկագրեր` ուսումնառության ողջ ընթացքի համար և ներկայացվում պետական քննական հանձնաժողով:

Սովորողին, որը կատարել է ուսումնական պլանի բոլոր պահանջները, թույլատրվում է ամփոփիչ պետական ատեստավորման (պետական քննություններ, դիպլոմային աշխատանքների պաշտպանություն): Պետական քննական հանձնաժողովի ստեղծման, պետական քննությունների անցկացման և դիպլոմային աշխատանքների պաշտպանության կարգը որոշվում է սույն կանոնագրքի III գլխում սահմանված կարգով:

(72-րդ կետը փոփ., լրաց. 06.10.05 N 1892-Ն)

73. Հեռակա ուսուցման սովորողների ուսումնաքննական հավաքները կազմակերպվում են ակադեմիայի կողմից սահմանված ժամկետում` հիմք ընդունելով հեռակա ուսուցման պլանները:

74. Հեռակա ուսուցման դեպքում ուսումնական պարապմունքների տարեկան ծավալը պետք է կազմի առնվազն 160 ժամ:

75. Ինքնուրույն աշխատանքը հեռակա ուսուցման հիմնական պարապմունքների ձևն է` տեսական նյութը յուրացնելու և գործնական հմտություններ ձեռք բերելու համար:

76. Ուսումնական տարվա ընթացքում հեռակա ուսուցման ձևի յուրաքանչյուր կուրսի համար անցկացվում է 2 ուսումնաքննական հավաք` բացառությամբ առաջին կուրսի:

Ուսումնաքննական հավաքներն անցկացվում են ակադեմիայի կողմից` պլան-ժամանակացույցերին համապատասխան:

77. Հեռակա ուսուցման սովորողը պարտավոր է ժամանակին ներկայանալ ուսումնաքննական հավաքներին, կատարել ուսումնական պլանով և ծրագրերով նախատեսված բոլոր հանձնարարությունները, ուսումնական պարապմունքներին ներկայանալ համազգեստով:

(77-րդ կետը փոփ. 06.10.05 N 1892-Ն)

78. Հեռակա ուսուցման սովորողի ուսումնաքննական հավաքներից բացակայությունը, ելնելով ծառայողական անհրաժեշտությունից, հարգելի է համարվում համաձայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կամ նրա տեղակալի կողմից տրված հրամանի:

79. Ուսումնաքննական հավաքին մասնակցելու համար հեռակա ուսուցման սովորողի ստորաբաժանման պետին ուսումնաքննական հավաքն սկսվելուց 10 օր առաջ ուղարկվում է տեղեկանք-կանչ (N 1 ձև): Ստորաբաժանման պետը եռօրյա ժամկետում տեղեկանք-կանչը միջնորդությամբ ներկայացնում է սովորողին ուսումնական արձակուրդ տրամադրելու իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին:

(79-րդ կետը խմբ. 06.10.05 N 1892-Ն)

80. Ուսումնաքննական հավաքի ավարտից հետո համապատասխան ստորաբաժանման պետին է ուղարկվում հեռակա ուսուցման սովորողի հաճախումների և առաջադիմության մասին տեղեկանք (N 2 ձև):

Հեռակա ուսուցման սովորողների անհարգելի բացակայությունների հարցը քննարկվում է ֆակուլտետի խորհրդում և անհրաժեշտության դեպքում ակադեմիայի պետին ներկայացվում է առաջարկություն սովորողին ակադեմիայից ազատելու վերաբերյալ:

(80-րդ կետը խմբ. 06.10.05 N 1892-Ն)

81. Այն սովորողներին, որոնք ուսումնական պլանը չեն կատարել ակադեմիայի կողմից սահմանված ժամկետում և ունեն ակադեմիական պարտքեր, վերահանձնման համար տրվող արձակուրդը չի վճարվում:

82. Հեռակա ուսուցման գործընթացի կազմակերպումն ու հսկողությունը, սովորողների առաջադիմության և պատրաստման աստիճանի ստուգումն իրականացվում է սույն գլխում սահմանված կարգով:

83. Հեռակա ուսուցման սովորողներին, որոնք ամբողջությամբ կատարել են ուսումնական պլանի և ծրագրի պահանջները, թույլատրում են ավարտական պետական ատեստավորման` սույն կանոնագրքի III գլխում սահմանված կարգով:

84. Մեթոդական աշխատանքն ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մասն է և ակադեմիայի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության հիմնական ձևերից մեկը` ուսումնական գործընթացի որակի բարձրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմամբ:

85. Ակադեմիայում մեթոդական աշխատանքն իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով`

ա) մանկավարժական աշխատանքի կազմակերպման ու ուսումնական գործընթացի կառավարման կատարելագործման միջոցառումների մշակում և քննարկում.

բ) ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի և ուսումնական գործընթացի պլանավորմանը վերաբերող այլ փաստաթղթերի մշակում ու քննարկում.

գ) ուսումնական առարկաների դասավանդման մասնավոր մեթոդիկաների, դասախոսությունների տեքստերի, ինչպես նաև տարբեր պարապմունքների անցկացման կազմակերպման մեթոդիկաների մշակում և քննարկում.

դ) ուսումնական գործընթացում նոր կրթական տեխնոլոգիաների ներդրում, մեթոդական աշխատանքի դրական փորձի ուսումնասիրում և ընդհանրացում.

ե) առարկաների ուսուցման մեթոդական ապահովում.

զ) սովորողների ինքնուրույն աշխատանքի կազմակերպման մեթոդիկայի կատարելագործում.

է) ուսումնական գործընթացի գիտական կազմակերպման, դասավանդման մեթոդիկայի և մանկավարժության հարցերով մեթոդական ձեռնարկների ու ինֆորմացիոն գրքույկների պատրաստում և թողարկում:

86. Մեթոդական աշխատանքի հիմնական ձևերն են`

ա) գիտամեթոդական համաժողովները, խորհրդակցությունները և սեմինարները.

բ) ուսումնամեթոդական հավաքները.

գ) ամբիոնների մեթոդական մասնաճյուղերի նիստերը.

դ) ցուցադրական, բաց և փորձնական պարապմունքները, փոխադարձ այցելությունները պարապմունքներին.

ե) հոգեբանության և մանկավարժության, ուսուցման ու դաստիարակության մեթոդիկայի մասին դասախոսությունները և զեկուցումները.

զ) ուսուցման մեթոդիկայի կատարելագործման նպատակով պրոֆեսորադասախոսական կազմի ամենօրյա աշխատանքը:

Մեթոդական խորհրդի աշխատանքներն իրականացվում են ակադեմիայի կողմից մշակված և ակադեմիայի պետի կողմից հաստատված կարգին համապատասխան: Մեթոդական խորհրդի նախագահը, որպես կանոն, ակադեմիայի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալն է:

Գիտամեթոդական համաժողովները, խորհրդակցությունները և սեմինարներն անցկացվում են ուսումնական գործընթացի մեթոդիկայի, առանձին առարկաների դասավանդման մասնավոր մեթոդիկայի, դասախոսների ու սովորողների աշխատանքի կազմակերպման խնդիրների մասին ընդհանուր հարցերով` նպատակ ունենալով ընդհանրացնել գիտամանկավարժական գործունեության դրական փորձն ու բարձրացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը: Դրանք կազմակերպում և անցկացնում է ուսումնական բաժինը` ակադեմիայի մեթոդական խորհրդի հետ համատեղ:

Միջամբիոնային մեթոդական խորհրդակցություններն անցկացվում են իրար հետ կապված ուսումնական առարկաների բովանդակությունների համաձայնեցման և տարբեր ուսումնական պարապմունքների անցկացման նպատակով` միասնական մեթոդական մոտեցում մշակելու համար:

Յուրաքանչյուր կիսամյակից առաջ ուսումնամեթոդական հավաքներն անցկացվում են ակադեմիայի ղեկավար, պրոֆեսորադասախոսական և ուսումնաշարային ստորաբաժանումների գլխավոր ու բարձրագույն խմբերի ծառայողների հետ` նպատակ ունենալով ամփոփել նախորդ տարվա (կիսամյակի) ուսումնամեթոդական աշխատանքների արդյունքները, առաջադրել նոր խնդիրներ` հաջորդ տարվա (կիսամյակի) համար, վերլուծել ամբիոնների, շարային և ուսումնաօժանդակ ստորաբաժանումների աշխատանքը: Ուսումնամեթոդական հավաքների ժամանակ քննարկվում են դասավանդման մեթոդիկայի, ուսումնական պարապմունքների անցկացման կատարելագործման հարցերը:

Հավաքների ծրագրերը մշակվում են ակադեմիայի ուսումնական բաժնի և մեթոդական խորհրդի կողմից և հաստատվում դրա պետի կողմից:

Ամբիոնների մեթոդական մասնաճյուղերի նիստերն անցկացվում են ուսումնական առարկաների դասավանդման մեթոդները կատարելագործելու նպատակով: Դրանցում քննարկվում են առանձին առարկաների առարկայական ծրագրերի կառուցվածքն ու բովանդակությունը, առարկաների դասավանդման մասնավոր մեթոդիկաները, առանձին տիպի ուսումնական պարապմունքների անցկացման մեթոդիկաները, դասախոսությունների տեքստերը, մեթոդական մշակումները, սովորողներին տրվող ուսումնական խնդիրները և առաջադրանքները, ուսումնամեթոդական ձեռնարկների ձեռագրերը, սովորողների ուսուցման ու դաստիարակության միջոցառումները, ուսումնասիրվող առարկաներից սովորողների ստացած գիտելիքների, ունակությունների և հմտությունների յուրացման հսկողության արդյունքները և այլն:

Նիստերում քննարկված հարցերն ու ընդունված որոշումները գրանցվում են ամբիոնի նիստի արձանագրությունների մատյանում:

Ցուցադրական պարապմունքներն անցկացվում են առավել փորձառու դասախոսների կողմից` նպատակ ունենալով ցուցադրել ուսումնական ծրագրի կոնկրետ թեմայով պարապմունքների անցկացման օպտիմալ կազմակերպումն ու մեթոդիկան, փոխանցել դասավանդման դրական փորձը, ուսուցման նոր մեթոդական ձևերի և տեխնիկական միջոցների կիրառման կարգը:

Բաց պարապմունքներն անցկացվում են դասավանդման փորձն ուսումնասիրելու և ընդհանրացնելու, ինչպես նաև դասախոսներին օժանդակելու նպատակով: Պարապմունքից անմիջապես հետո անցկացվում է քննարկում: Դասախոսները նշում են պարապմունքի դրական կողմերն ու թերությունները, արտահայտում իրենց կարծիքը` առաջադրված ուսումնական նպատակներին հասնելու համար, և ներկայացնում առաջարկություններ ուսուցման մեթոդիկայի բարելավման վերաբերյալ:

Փորձնական պարապմունքներն անցկացվում են ամբիոնի պետի որոշմամբ երիտասարդ դասախոսների մանկավարժական գործունեության պատրաստվածության մակարդակը որոշելու համար: Դրանք անցկացվում են պրոֆեսորադասախոսական կազմի ներկայությամբ և այնուհետև քննարկվում ամբիոնի նիստերում:

Պարապմունքներին փոխադարձ այցելություններն անցկացվում են դասախոսների ուսումնադաստիարակչական աշխատանքի փորձի փոխանակման համար:

Ցուցադրական, բաց և փորձնական պարապմունքները, ինչպես նաև փոխադարձ այցելություններն անցկացվում են ամբիոնի պետի հաստատած ժամանակացույցին համապատասխան, որը մինչև կիսամյակի սկիզբը ներկայացվում է ուսումնական բաժին:

Ակադեմիան ուսումնամեթոդական աշխատանքները ներառում է աշխատանքների տարեկան պլանում` առանձին բաժնով:

Ակադեմիայի մեթոդական աշխատանքների պլանավորումը և կազմակերպումը, ինչպես նաև դրանց կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է ակադեմիայի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալը:

87. Ակադեմիայում մեթոդական աշխատանքի կենտրոնն ամբիոնն է:

Մեթոդական աշխատանքը պլանավորվում է ամբիոնի աշխատանքային պլանի համաձայն` առանձին բաժնով:

Դասախոսի մեթոդական աշխատանքը որոշվում է նրա աշխատանքների անհատական պլանում:

88. Ակադեմիայի ատեստավորված պրոֆեսորադասախոսական անձնակազմի ու հրամանատարական կազմի որակավորման բարձրացումն ուսումնական գործընթացի կատարելագործման հիմնական պայմանն է և նրանց մասնագիտական վարպետության աճի ու ակադեմիայում ամբողջ ուսումնամեթոդական աշխատանքների կատարելագործման կարևորագույն ուղղություններից մեկը:

89. Ակադեմիայի ատեստավորված պրոֆեսորադասախոսական անձնակազմի և հրամանատարական կազմի որակավորման բարձրացման գործընթացը կազմակերպվում և անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողի վերապատրաստում (որակավորում) անցնելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 174-Ն որոշմանը համապատասխան:

90. Որակավորումը կարող է բարձրացվել հետևյալ ձևերով`

ա) ուսումնական առարկաների դասավանդման արդյունավետ ձևերի և մեթոդների, մանկավարժական դրական փորձի, առաջադեմ ուսումնական տեխնոլոգիաների ուսումնասիրում ու ընդհանրացում.

բ) գիտահետազոտական աշխատանքի (այդ թվում` ակադեմիական մանկավարժության հարցերով) կատարում, ծրագրերի, ուսումնական ձեռնարկների և դասագրքերի մշակմանն ու գրախոսմանը մասնակցություն.

գ) ուսուցման հարցերով գիտական զեկույցների, հոդվածների, սեղմագրերի և հաղորդումների պատրաստում, դրանց քննարկում, ակադեմիայի ու ամբիոնի մեթոդական աշխատանքների կատարմանը մասնակցություն.

դ) ներբուհական ծառայողական պատրաստականության համակարգում մանկավարժությանը վերաբերող հարցերի ուսումնասիրում.

ե) մասնակցություն գիտական-մեթոդական համաժողովներին, խորհրդակցություններին, սեմինարներին, գիտաժողովներին և այլն.

զ) որակավորման բարձրացման ֆակուլտետներում, ինստիտուտներում, դասընթացներում ուսուցում.

է) ոստիկանությունում և գիտահետազոտական հիմնարկներում ստաժավորում:

91. Որակավորման բարձրացման միջոցառումները նախատեսվում են ակադեմիայի աշխատանքային պլանում, ակադեմիայի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ու հրամանատարական կազմի որակավորման բարձրացման և ծառայողական պատրաստականության տարեկան պլանում:

92. Ուսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովումն անհրաժեշտ պայման է` ուսումնական պլանների և ծրագրերի պահանջներին համապատասխան որակյալ մասնագետներ պատրաստելու համար:

Ուսումնանյութական բազան նյութական ու տեխնիկական միջոցների համալիր է, որը ներառում է ուսումնական և ուսումնաօժանդակ տարածքները, մարզական շինությունները, ուսումնամարզական ճամբարները, լաբորատոր սարքավորումները, հատուկ տեխնիկան, սպառազինությունը, ռազմաուսումնական գույքը, ուսուցման տեխնիկական միջոցները, տրանսպորտային միջոցները և այլն:

93. Ակադեմիայի ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ հատուկ և քրեագիտական տեխնիկայով, ուսումնալաբորատոր սարքավորումներով, ռազմաուսումնական գույքով, տրանսպորտով, կազմակերպական տեխնիկայով և այլ գույքով ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: Դասագրքերը և ուսումնական ձեռնարկները ձեռք են բերվում անհրաժեշտ թվով պարապմունքներին պատրաստվելու համար:

94. Ուսումնական պարապմունքների ապահովումը տարբեր տեխնիկական միջոցներով, զենքով ու զինամթերքով իրականացնում է ամբիոնը և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը:

95. ՈՒսումնանյութական բազայի զարգացումը և կատարելագործումը պետք է իրականացվի ուսումնական գործընթացի կազմակերպմանը զուգահեռ ու փոխհամակցված:

96. Ուսումնանյութական բազայի զարգացումը և կատարելագործումը նախատեսվում է բոլոր ուսումնաշարային ստորաբաժանումների ամենամյա աշխատանքային պլանների համապատասխան բաժիններում:

 

III. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՄՓՈՓԻՉ ՊԵՏԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ

 

97. Ակադեմիայում բոլոր մասնագիտությունների գծով կրթական ծրագրերի յուրացումն ավարտվում է շրջանավարտների պարտադիր ամփոփիչ պետական ատեստավորմամբ (այսուհետ` պետական ատեստավորում):

98. Ակադեմիայի շրջանավարտների պետական ատեստավորումն անցկացվում է ըստ մասնագիտությունների` մասնագիտական կրթության համար նախատեսված պետական չափորոշիչներին համապատասխան և ավարտվում որակավորման ու կրթական մակարդակի մասին պետական նմուշի դիպլոմի հանձնմամբ:

99. Պետական ատեստավորումն իրականացվում է պետական ատեստավորման հանձնաժողովների (այսուհետ` պետական հանձնաժողով) կողմից, որոնք կազմվում են ակադեմիայի բոլոր հիմնական մասնագիտական կրթական ծրագրերի համար:

100. Պետական հանձնաժողովը պարտավոր է`

ա) տալ պետական կրթական չափորոշիչներին շրջանավարտի պատրաստվածության աստիճանի և որակավորման բնութագրի համապատասխանության համալիր գնահատականը.

բ) որոշել պետական ատեստավորման արդյունքներով շրջանավարտին որակավորում շնորհելու, մասնագիտական կրթության համապատասխան որակավորման աստիճանի դիպլոմ և ակադեմիական կրծքանշան տալու հարցը:

101. Պետական հանձնաժողովը մշակում և ներկայացնում է առաջարկություններ`

ա) մասնագետների պատրաստման որակը բարելավելու,

բ) կրթության և ոստիկանության պրակտիկ գործունեության կապն ամրապնդելու,

գ) կրթական գործընթացի կազմակերպումը, բովանդակությունը, մեթոդիկան և նյութատեխնիկական բազան կատարելագործելու վերաբերյալ:

102. Պետական ատեստավորումը ներառում է ուսումնական պլանին համապատասխան մեկ կամ մի քանի ատեստավորման փորձառություններ`

ա) առանձին առարկաներից ամփոփիչ քննություններ.

բ) մասնագիտական ամփոփիչ միջառարկայական քննություններ.

գ) ավարտական որակավորման (դիպլոմային) աշխատանքների պաշտպանություն (այսուհետ` դիպլոմային աշխատանքի պաշտպանություն):

103. Առանձին առարկայից հանձնվող ամփոփիչ քննությամբ որոշվում է շրջանավարտի կողմից ուսումնական ծրագրով նախատեսված նյութի յուրացման աստիճանը, և այն ներառում է տվյալ առարկայի ամբողջ նվազագույն բովանդակությունը:

104. Մասնագիտական ամփոփիչ միջառարկայական քննությունն անցկացնելիս` ի թիվս առանձին առարկաների բովանդակությանը ներկայացվող պահանջների, պետք է հաշվի առնել նաև որակավորման բնութագրում տրված` շրջանավարտին ներկայացվող ընդհանուր և ոստիկանության ծառայողներին ներկայացվող որակավորման պահանջները:

Ամփոփիչ միջառարկայական քննությունը կարող է անցկացվել համալիր որակավորման առաջադրանքի կատարման ձևով:

105. Ավարտական որակավորման աշխատանքները կատարվում են դիպլոմային աշխատանքների պաշտպանության ձևով:

106. Պետական ատեստավորման փորձառություն համարվող առարկաները, դիպլոմային աշխատանքների կատարման կարգն ու ժամկետները և պաշտպանության ժամանակը որոշվում են ուսումնական պլանով: Այն դեպքում, երբ պետական ատեստավորման փորձառության մեջ ընդգրկված է առանձին առարկայից դիպլոմային աշխատանքի պաշտպանություն, տվյալ առարկայից ամփոփիչ քննություններ չեն անցկացվում:

107. Առանձին առարկայից ամփոփիչ քննությունների, մասնագիտական ամփոփիչ միջառարկայական քննությունների ծրագրերը և դիպլոմային աշխատանքների գնահատման չափանիշները քննարկվում են ակադեմիայի խորհրդում ու հաստատվում ակադեմիայի պետի կողմից:

108. Ուսուցման առկա և հեռակա ձևերի համար ակադեմիայում գործում է միասնական պետական հանձնաժողով` յուրաքանչյուր մասնագիտությունից:

Պետական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են առանձին առարկաների և մասնագիտական ամփոփիչ միջառարկայական քննություններ ընդունող, դիպլոմային աշխատանքների պաշտպանության քննական հանձնաժողովներ:

Անհրաժեշտության դեպքում որևէ ատեստավորման փորձառության համար կարող են կազմավորվել մի քանի քննական առարկայական հանձնաժողովներ:

109. Ակադեմիայի պետը որոշում է պետական հանձնաժողովի և ամփոփիչ քննություններ ընդունող քննական հանձնաժողովների թվակազմերը` ելնելով կատարվելիք աշխատանքի ծավալից:

Պետական հանձնաժողովը կազմված է նախագահից, նրա տեղակալից, քարտուղարից և հանձնաժողովի անդամներից:

110. Պետական հանձնաժողովի նախագահը, նրա տեղակալը, քարտուղարը, անդամները և քննական հանձնաժողովների նախագահները նշանակվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով` ակադեմիայի պետի ու կադրային ստորաբաժանման պետի գրավոր առաջարկությունների հիման վրա:

Պետական հանձնաժողովի նախագահ նշանակվում է շրջանավարտների ապագա գործունեության ոլորտի առաջատար մասնագետներից կամ գիտնականներից որևէ մեկը: Հանձնաժողովի նախագահը, որպես կանոն, չպետք է լինի ակադեմիայի աշխատող: Հանձնաժողովի նախագահը սահմանված կարգով կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքը, նախագահում պետական հանձնաժողովի նիստերը, ստորագրում դրա որոշումներն ու արձանագրությունները և ապահովում շրջանավարտների պատրաստվածության աստիճանի գնահատման օբյեկտիվությունը:

111. Պետական հանձնաժողովի նախագահն իրավասու է`

ա) գլխավորելու քննական հանձնաժողովներից մեկը և անդամի իրավունքով մասնակցելու դրանցից ցանկացածի աշխատանքին.

բ) ատեստավորումից զրկելու այն շրջանավարտներին, որոնք պետական հանձնաժողովի աշխատանքի ընթացքում կատարել են կարգապահական խախտում:

112. Ակադեմիայի պետը պետական հանձնաժողովի նախագահի տեղակալն է:

113. Պետական հանձնաժողովի քարտուղարը նշանակվում է ակադեմիայի ուսումնական բաժնի կամ համապատասխան ֆակուլտետների աշխատողների կազմից:

114. Պետական հանձնաժողովի անդամներ են նշանակվում ակադեմիայի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալը կամ ուսումնական բաժնի պետը, համապատասխան ֆակուլտետների պետերը, ոստիկանության կադրային ստորաբաժանման ծառայողները և ոստիկանության բարձրորակ մասնագետները:

115. Ամփոփիչ քննություններ ընդունող քննական հանձնաժողովի կազմը հաստատվում է ակադեմիայի պետի հրամանով:

Ամփոփիչ քննություններ ընդունող քննական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ամբիոնների պետերը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, անհրաժեշտության դեպքում` ոստիկանության ծառայողներ, այլ մասնագիտական բուհերի դասախոսներ, գիտահետազոտական հիմնարկների աշխատողներ:

116. Քննական հանձնաժողովների ընդհանուր թիվը սահմանվում է` ելնելով շրջանավարտների թվից, մասնագիտությունների քանակից և ատեստավորումների ցանկից:

117. Ատեստավորումների անցկացման ձևը և պայմանները որոշվում են ակադեմիայի խորհրդի կողմից և դրանց մասին սովորողներին տեղեկացվում է ամփոփիչ ատեստավորումն սկսվելուց 6 ամիս առաջ:

Քննություններին նախապատրաստվելիս շրջանավարտների համար ստեղծվում են անհրաժեշտ բոլոր պայմանները` ներառյալ քննությունների ծրագրերով ապահովումը և խորհրդատվության անցկացումը:

118. Պետական ատեստավորման թույլատրվում են այն սովորողները, ովքեր ավարտել են ուսումնական պլանով նախատեսված ուսուցման լրիվ դասընթացը և հաջողությամբ անցել նախորդ բոլոր ատեստավորումները:

119. Ամփոփիչ քննությունները հանձնվում և դիպլոմային աշխատանքները պաշտպանվում են քննական հանձնաժողովների բաց նիստերում` հանձնաժողովների կազմի առնվազն երկու երրորդի պարտադիր մասնակցությամբ:

120. Պետական ատեստավորման և քննական հանձնաժողովների որոշումներն ընդունվում են փակ նիստերում` հանձնաժողովների մասնակից անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է:

Պետական հանձնաժողովի եզրակացությունը վերջնական է:

121. Ատեստավորման արդյունքները գնահատվում են «Գերազանց», «Լավ», «Բավարար», «Անբավարար»: Քննության նույն օրը կազմվում են քննական հանձնաժողովների նիստերի արձանագրությունները և հայտարարվում գնահատականները: Հանձնաժողովի որոշումը բողոքարկման ենթակա չէ:

122. Պետական ատեստավորման արդյունքները ձևակերպվում են պետական հանձնաժողովի որոշմամբ, որը հիմք է շրջանավարտներին պետական նմուշի դիպլոմներ և ակադեմիական կրծքանշաններ տալու համար:

123. Պետական ատեստավորման փորձառությունները հաջողությամբ անցնելու դեպքում ակադեմիայի շրջանավարտներին շնորհվում է համապատասխան որակավորում և տրվում կրթությունը հաստատող դիպլոմ: Պետական ատեստավորման փորձառությունները հաջողությամբ անցած ակադեմիայի շրջանավարտների ցուցակն ակադեմիայի կողմից ներկայացվում է ոստիկանության կադրային ստորաբաժանում` ոստիկանությունում համապատասխան պաշտոնի նշանակելու համար:

(123-րդ կետը լրաց. 06.10.05 N 1892-Ն)

124. Ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաների առնվազն 75 տոկոսը գերազանց, իսկ մնացած առարկաները` լավ գնահատականներով հանձնած, ամփոփիչ պետական ատեստավորման փորձառությունները գերազանց գնահատականներով ավարտած և ուսումնառության ընթացքում օրինակելի կարգապահություն ցուցաբերած շրջանավարտներին տրվում է գերազանցության դիպլոմ: Ուսումնառության ամբողջ ընթացքում կիսամյակային քննություններից որևէ մեկից «Անբավարար» գնահատված սովորողներին գերազանցության դիպլոմ չի տրվում:

125. Սովորողն առանձին առարկայի ամփոփիչ քննությունից, մասնագիտական միջառարկայական ամփոփիչ քննությունից կամ դիպլոմային աշխատանքից անբավարար գնահատական ստանալու դեպքում չի զրկվում ուսումնական պլանով նախատեսված ատեստավորման փորձառությունները շարունակելու իրավունքից: Ատեստավորման փորձառություն չանցած սովորողների ցուցակն ակադեմիայի կողմից ներկայացվում է ոստիկանության կադրային ստորաբաժանում` ոստիկանությունում կրտսեր խմբի պաշտոնում նշանակելու համար:

(125-րդ կետը խմբ. 06.10.05 N 1892-Ն)

126. Ատեստավորման փորձառություն չանցած շրջանավարտին, ոստիկանության կադրային ստորաբաժանումը թույլատրում է վերաատեստավորման` 3 տարվա ընթացքում մեկ անգամ` սկսած հաջորդ ուսումնական տարվա պետական ատեստավորման շրջանից` հիմքերը ներկայացնելով ակադեմիա:

Վերաատեստավորումն անցկացվում է սույն գլխում սահմանված կարգով:

Համապատասխան փաստաթղթերով հիմնավորված` հարգելի պատճառով պետական ատեստավորմանը չներկայացած շրջանավարտներին թույլատրվում է մասնակցել պետական ատեստավորման` հաջորդ ուսումնական տարվա պետական ատեստավորման շրջանում:

(126-րդ կետը փոփ., լրաց. 06.10.05 N 1892-Ն)

127. Ատեստավորման փորձառություններ համարվող առարկաների փոփոխության դեպքում սույն կանոնագրքի 125-րդ կետում նշված անձինք վերաատեստավորվում են ակադեմիան ավարտելու տարում գործող ատեստավորման փորձառությունների ցանկին համապատասխան:

128. Պետական հանձնաժողովն ամենամյա հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, որի մեկ օրինակն ուղարկվում է ակադեմիայի խորհուրդ` քննարկման:

 

IV. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳԻՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

129. Ասպիրանտուրայում սովորելու համար ոստիկանական ստորաբաժանումները կատարում են թեկնածուների նախնական ընտրություն` համաձայն կադրային ստորաբաժանման և ակադեմիայի ասպիրանտուրայի հերթական ընդունելության ամենամյա պլանի: Ասպիրանտուրայի թեկնածուները համալրվում են ակադեմիայի կողմից` մրցույթով:

130. Մրցութային հիմունքներով ասպիրանտուրա կարող են ընդունվել Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում միջին, ավագ, գլխավոր, բարձրագույն խմբերի պաշտոններ զբաղեցնող այն ծառայողները, ովքեր ստացել են մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում և բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ունեն 2 տարվանից ոչ պակաս մասնագիտական ծառայողական ստաժ ու գիտահետազոտական աշխատանքների կատարման ունակություն:

(130-րդ կետը փոփ., լրաց. 06.10.05 N 1892-Ն)

131. Առկա ուսուցման ասպիրանտուրա կարող են ընդունվել մինչև 35 տարեկան, իսկ հեռակա ուսուցման ասպիրանտուրա` մինչև 45 տարեկան ծառայողները:

(131-րդ կետը փոփ., լրաց. 06.10.05 N 1892-Ն)

132. Ակադեմիայի առկա ուսուցման շրջանավարտներն առանց 2 տարվա ծառայողական ստաժի կարող են մասնակցել ասպիրանտուրայի ընդունելության քննություններին միայն ակադեմիայի խորհրդի երաշխավորությամբ:

133. Ակադեմիայի առկա ուսուցման շրջանավարտները, որոնք ծառայության են անցել ակադեմիայում, առանց 2 տարվա ծառայողական ստաժի, ակադեմիայի խորհրդի երաշխավորությամբ կարող են ընդունվել նաև հեռակա ուսուցման ասպիրանտուրա:

(133-րդ կետը լրաց. 06.10.05 N 1892-Ն)

134. Ասպիրանտուրա ընդունվել ցանկացողներն իրենց ստորաբաժանման ղեկավարությանը ներկայացնում են զեկուցագիր` նշելով ընտրած մասնագիտությունը:

Ակադեմիայի ասպիրանտուրայի ընդունելության քննություններին մասնակցել ցանկացողների գործերը (անձնական և ուսումնական)` համապատասխան միջնորդությամբ, ուղարկվում են կադրային ստորաբաժանում` ասպիրանտուրայի դիմորդների համալրման և ընտրության համար:

Կադրային ստորաբաժանումը, կատարելով ասպիրանտուրայի դիմորդների ընտրություն, մինչև ընդունելության քննությունները` երկշաբաթյա ժամկետում, ակադեմիա է ուղարկում առկա և հեռակա ուսուցման ասպիրանտուրայի յուրաքանչյուր դիմորդի ուսումնական գործը` հետևյալ փաստաթղթերի հետ միասին`

ա) ստորաբաժանման պետի անունով դիմորդի զեկուցագիրը,

բ) կադրերի հաշվառման անձնական թերթիկը,

գ) ինքնակենսագրությունը,

դ) ծառայողական բնութագիրը,

ե) 3 լուսանկար (3 x 4 սմ չափսի),

զ) բարձրագույն մասնագիտական կրթությունը հաստատող դիպլոմի և դիպլոմի հավելվածի պատճենները (այն անձինք, ովքեր բարձրագույն կրթություն են ստացել այլ երկրներում, ներկայացնում են փաստաթուղթ` կրթության համարժեքության մասին),

է) հրատարակված գիտական աշխատությունների ցանկը, գիտահետազոտական աշխատանքների մասին հաշվետվությունների ցուցակը գիտական աշխատանքների բացակայության դեպքում ներկայացվում են երկու ինտերվալով` 25-30 մեքենագիր էջի սահմաններում գիտական սեղմագիր` նախատեսվող գիտական ղեկավարի կարծիքի հետ միասին,

ը) քաղվածք` ակադեմիան ավարտելուց անմիջապես հետո ասպիրանտուրա ընդունվելու համար երաշխավորելու մասին ակադեմիայի խորհրդի նիստի արձանագրությունից (եթե դիմորդն ակադեմիայի շրջանավարտ է),

թ) ոստիկանության բժշկական հանձնաժողովի եզրակացություն` նշելով ասպիրանտուրայում սովորելու հնարավորությունների մասին,

ժ) որակավորման քննությունների հանձնման մասին Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի (այսուհետ` ԲՈՀ) կողմից հաստատված վկայականը (եթե հանձնել է):

Բարձրագույն կրթության դիպլոմի բնօրինակը և անձնագիրը դիմորդը ներկայացնում է անձամբ:

(134-րդ կետը փոփ. 06.10.05 N 1892-Ն)

135. Ասպիրանտուրայի դիմորդի հետ զրույց է անցկացնում նախատեսվող գիտական ղեկավարը: Նախատեսվող ասպիրանտի գիտական ղեկավարումն իրականացնելու իր համաձայնության մասին նա հաղորդում է ընդունող հանձնաժողովին:

136. Ասպիրանտուրայում ընդունելությունը կազմակերպելու նպատակով ակադեմիայի պետը ֆակուլտետների և ամբիոնների պետերից, ինչպես նաև ասպիրանտների գիտական ղեկավարներից, ոստիկանության ներկայացուցիչներից ստեղծում է ընդունող հանձնաժողով` ակադեմիայի պետի կամ պետի գիտական աշխատանքների գծով տեղակալի նախագահությամբ:

137. Ասպիրանտուրայի դիմորդին ընդունելության քննություններին մասնակցել թույլատրում կամ մերժում է ընդունող հանձնաժողովը` ընդունելության քննություններից մեկ ամիս առաջ` հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը և սեղմագրի մասին նախատեսվող գիտական ղեկավարի կարծիքը:

Ընդունող հանձնաժողովի որոշման մասին 5-օրյա ժամկետում տեղեկացվում է ասպիրանտուրայի դիմորդին և նրան գործուղած ստորաբաժանման ղեկավարությանը:

138. Ասպիրանտուրայի դիմորդն ընդունելության քննություններ և ստուգարք է հանձնում հետևյալ առարկաներից`

ա) քննություն մասնագիտական առարկայից (դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի համար գործող ծրագրով),

բ) քննություն օտար լեզվից (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն),

գ) ստուգարք «Ինֆորմատիկա» և (կամ) «Համակարգչից օգտվելու հիմունքներ» առարկայից:

Մասնագիտական առարկայի ընդունելության քննությունը պետք է նախորդի մյուս քննություններին:

139. Ասպիրանտուրայի ընդունելության քննություններն անցկացնում են ակադեմիայի պետի կողմից նշանակված առարկայական հանձնաժողովները: Հանձնաժողովներում ընդգրկվում են տվյալ մասնագիտության գծով գիտության դոկտորներ, պրոֆեսորներ, նրանց բացակայության դեպքում` գիտության թեկնածուներ, դոցենտներ, իսկ օտար լեզվի քննության հանձնաժողովում` նաև առանց գիտական աստիճանի և կոչման որակյալ մասնագետներ: Յուրաքանչյուր հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նախագահը և առնվազն 3 անդամ: Ակադեմիայում համապատասխան մասնագետների բացակայության դեպքում ակադեմիայի պետը, որպես ընդունող հանձնաժողովների նախագահներ ու անդամներ, կարող է հրավիրել Հայաստանի Հանրապետության այլ գիտաուսումնական հաստատություններում աշխատող գիտնականներից և դասախոսներից:

140. Որակավորման քննությունները լրիվ կամ մասնակի հանձնած ասպիրանտուրայի դիմորդներն ազատվում են համապատասխան առարկաների ընդունելության քննություններից, եթե քննությունների հանձնման օրվանից չի անցել 3 տարի:

Ընդունելության քննությունների վերահանձնում չի թույլատրվում: Ասպիրանտուրայի ընդունելության քննությունների արդյունքներն ուժի մեջ են նաև հաջորդ տարվա ընդունելության քննությունների ժամանակ:

141. Ասպիրանտուրայի ընդունելության քննություններին պատրաստվելու և քննություններ հանձնելու համար դիմորդին ծառայության վայրում տրվում է 30 օրացուցային օր լրացուցիչ արձակուրդ` դրամական բավարարմամբ:

Այն անձինք, ովքեր ասպիրանտուրա են ընդունվում որակավորման քննությունները մասնակիորեն հանձնած, մնացած յուրաքանչյուր քննությունը հանձնելու համար օգտվում են 10 օր լրացուցիչ արձակուրդից` դրամական բավարարմամբ:

Լրացուցիչ արձակուրդից օգտվելու համար հիմք է ծառայում ընդունող հանձնաժողովի` քննություններին մասնակցելու թույլտվության մասին որոշումը:

142. Առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ընդունվող անձինք նախքան ընդունելության քննությունների մեկնելն ըստ սահմանված կարգի հանձնում են իրենց զբաղեցրած պաշտոնում ծառայությանն առնչվող գործերը, բայց մինչև ասպիրանտուրա ընդունվելը չեն հանվում հաստիքացուցակից:

Ընդունող հանձնաժողովը, մրցութային ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա, յուրաքանչյուր թեկնածուի մասին ընդունում է հիմնավորված որոշում:

Ասպիրանտուրա ընդունելությունը կատարվում է ակադեմիայի պետի հրամանով:

Այն անձինք, ովքեր ընդունվում են առկա ուսուցմամբ ասպիրանտուրա, ազատվում են նախկինում զբաղեցրած պաշտոնից և ասպիրանտուրա ընդունվելուց հետո 5 օրվա ընթացքում գործուղվում են ակադեմիա` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

Ասպիրանտուրա ընդունվելու կամ դրա մերժման վերաբերյալ որոշման մասին դիմորդին տեղեկացվում է ընդունող հանձնաժողովի ընդունելության քննություններից հետո` 5-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան ասպիրանտուրայի պարապմունքներն սկսվելուց 2 շաբաթ առաջ: Ասպիրանտուրա ընդունվածների ցուցակն ուղարկվում է կադրային ստորաբաժանում` ընդունելության քննությունների ավարտից հետո երկօրյա ժամկետում:

143. Առկա ասպիրանտուրա չընդունված անձինք հրամանով հետ են ուղարկվում նախկին ծառայության վայր:

144. Ասպիրանտը տեղափոխվում է առկա ուսուցման կամ հակառակը` ակադեմիայի պետի հրամանով` կադրային ստորաբաժանման և ասպիրանտին գործուղած ստորաբաժանման համաձայնությամբ:

Հիվանդության կամ այլ հարգելի պատճառներով ասպիրանտին տրվում է տարկետում` մեկ անգամ:

Անհարգելի պատճառով անհատական պլանը չկատարելու կամ ակադեմիայի օրակարգը խախտելու համար ակադեմիայից հեռացված ասպիրանտները զրկվում են ուսումը շարունակելու իրավունքից:

145. Ասպիրանտների գիտամանկավարժական աշխատանքների կազմակերպման պատասխանատվությունը դրվում է ասպիրանտուրայի պատասխանատու անձի, գիտական ղեկավարի և այն ամբիոնի վրա, որտեղ ասպիրանտը պատրաստում է իր ատենախոսությունը:

146. Ակադեմիայի խորհուրդն ասպիրանտների ընդունելությունից ոչ ուշ, քան 3 ամսվա ընթացքում հաստատում է յուրաքանչյուր ասպիրանտի գիտաուսումնական և մանկավարժական աշխատանքների անհատական պլանը` ուսումնառության բոլոր տարիների համար: Ակադեմիայի խորհուրդը քննարկում է գիտության արդիական հիմնահարցերի, ինչպես նաև ոստիկանության գործունեության վերաբերյալ ասպիրանտների ատենախոսությունների թեմաները, գիտական ղեկավարների թեկնածությունները և ներկայացնում գիտական խորհուրդ` հաստատման: Ատենախոսության թեմայի հաստատման մասին որոշման մեջ նշվում են ասպիրանտի գիտական ղեկավարի անունը, ազգանունը, թեմայի անվանումը, գիտության բնագավառը և մասնագիտությունը` ըստ աստիճանաշնորհման անվանացանկի:

147. Ակադեմիայի խորհուրդն իր հերթին վերահսկողություն է իրականացնում ասպիրանտների պատրաստման աշխատանքների նկատմամբ և պարբերաբար լսում ասպիրանտների գիտական ղեկավարների, ամբիոնների պետերի ու ասպիրանտուրայի պատասխանատու անձի հաշվետվություններն ասպիրանտների պատրաստման աշխատանքների արդյունավետության մասին:

148. Ասպիրանտն ամեն տարի, ըստ անհատական աշխատանքային պլանի, հաշվետվության հիման վրա ատեստավորվում է ամբիոնի, բաժնի (սեկտոր, լաբորատորիա) կողմից: Ակադեմիայի համապատասխան ամբիոնում, ֆակուլտետի խորհրդում, գիտական ստորաբաժանումներում, գիտական խորհրդում պարբերաբար լսվում և քննարկվում են ասպիրանտների ու նրանց գիտական ղեկավարների հաշվետվությունները: Ատեստավորում չանցած ասպիրանտն ակադեմիայի պետի հրամանով ազատվում է ասպիրանտուրայից:

Գիտական ղեկավարն իր խորհրդատվությամբ օգնում ու հսկում է ասպիրանտի անհատական աշխատանքային պլանի կատարումը և անձնական պատասխանատվություն է կրում ատենախոսության որակի ու ժամանակին այն պաշտպանության ներկայացնելու համար:

Մեկ գիտական ղեկավարը չի կարող միաժամանակ ղեկավարել 5-ից ավելի ասպիրանտների և հայցորդների:

149. Գիտահետազոտական աշխատանքներում ընդունակություններ չցուցաբերած, սահմանված ժամկետում անհատական աշխատանքային պլանը չկատարած, ակադեմիայի ներքին օրակարգը խախտած ասպիրանտների ուսումնառությունն ակադեմիայի պետի հրամանով դադարեցվում է, և նրանք ուղարկվում են նախկին ծառայության վայր: Այն անձինք, ովքեր ասպիրանտուրա են ընդունվել ակադեմիան ավարտելուց անմիջապես հետո, ասպիրանտուրայից ազատվելու դեպքում` սահմանված կարգով ուղարկվում են ծառայության:

Ասպիրանտուրայից ազատվածների մասին տեղեկացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրային ստորաբաժանմանը:

150. Ասպիրանտը պետք է ունենա մասնագիտական խոր գիտելիքներ, մարտական և ֆիզիկական բարձր պատրաստականություն, կարողանա ինքնուրույն գիտահետազոտական աշխատանք կատարել, բավարար չափով տիրապետել համաշխարհային և ազգային գիտամշակութային արժեքներին:

151. Ասպիրանտն ուսումնառության ամբողջ ընթացքում պարտավոր է`

ա) կատարել գիտաուսումնական ու մանկավարժական աշխատանքներ` համաձայն ակադեմիայի խորհրդի կողմից հաստատված անհատական և ուսումնական պլանների.

բ) ուսումնասիրել մանկավարժություն, հոգեբանություն, տիրապետել համակարգչային տեխնիկական միջոցների, ձեռք բերել մանկավարժական փորձ.

գ) ունենալ առնվազն 36 ժամ մանկավարժական ծանրաբեռնվածություն.

դ) հանձնել որակավորման քննություններ` մասնագիտությունից, օտար լեզվից, փիլիսոփայությունից.

ե) ժամանակին ավարտել ատենախոսության պատրաստումը:

152. Որակավորման քննություններն ու ստուգարքը գիտական աստիճանաշնորհման պարտադիր փուլ են:

Մասնագիտությունից որակավորման քննությանը և ինֆորմատիկայից ստուգարքին ասպիրանտների պատրաստումն իրականացվում է ակադեմիայի խորհրդի ներկայացրած ու կադրային ստորաբաժանման կողմից հաստատված ուսումնական պլանով:

Մասնագիտական առարկայից որակավորման քննության հանձնումն անհրաժեշտ է գիտամանկավարժական և գիտական աշխատանք կատարելու համար:

Մասնագիտական առարկայից որակավորման քննությունը և ինֆորմատիկայից ստուգարքը, որպես կանոն, կազմակերպվում են տարեկան 2 քննաշրջանով:

Որակավորման քննությունը կամ ստուգարքը չհանձնելու դեպքում ասպիրանտը կարող է այն հանձնել հաջորդ քննաշրջանում:

153. Առկա ուսուցման ասպիրանտներն ստանում են ոստիկանության ծառայողի դրամական բավարարում` օրենքով սահմանված կարգով և ժամկետում:

154. Հեռակա ուսուցման ասպիրանտները, ովքեր հաջողությամբ կատարում են իրենց անհատական աշխատանքային պլանը, ծառայության վայրում ստանում են տարեկան 30 օրացուցային օր լրացուցիչ արձակուրդ` որակավորման քննությունները հանձնելու և ատենախոսության վրա աշխատելու համար` դրամական բավարարման պահպանմամբ:

Ուսումնառության 4 տարվա ընթացքում ասպիրանտների խնդրանքով նրանց տրվում է շաբաթական մեկ ազատ օր (բացի հանգստյան օրերից), որը հաստատվում է ստորաբաժանման պետի հրամանով:

155. Ասպիրանտներն օգտվում են ակադեմիայի ստորաբաժանումներից, լաբորատորիաներից, կաբինետներից, գրադարանից և հատուկ գրադարանից: Նրանք կարող են գործուղվել ոստիկանության այլ ստորաբաժանումներ (ծառայություններ), ԱՊՀ անդամ պետությունների առաջատար բուհեր և գիտահետազոտական հաստատություններ` ատենախոսության համար նյութեր հավաքելու նպատակով:

156. Ասպիրանտուրայի առկա ուսուցման բոլոր շրջանավարտների համար կատարվում է աշխատանքի անհատական բաշխում: Նպատակային ասպիրանտուրայի շրջանավարտներն աշխատանքի են ուղարկվում այն ստորաբաժանում կամ հաստատություն, որի համար պատրաստվել են:

157. Հեռակա նպատակային ասպիրանտները, ովքեր այլ նախարարությունից ու գերատեսչությունից են գործուղվել, օգտվում են այն արտոնություններից, որոնք նախատեսված են ոստիկանության հեռակա ասպիրանտների համար` բացառությամբ տրանսպորտային ծախսերի:

158. Ասպիրանտուրան հաջող ավարտած են համարվում այն շրջանավարտները, ովքեր սահմանված ժամկետում հանձնել են որակավորման քննությունները, գիտական մամուլում հրատարակել իրենց ատենախոսության հիմնական դրույթները, պաշտպանել կամ, ամբիոնի երաշխավորությամբ, գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական գիտական խորհուրդ պաշտպանության են ներկայացրել ատենախոսությունը:

159. Ասպիրանտուրայի շրջանավարտների անհատական բաշխումն ասպիրանտուրան ավարտելուց 4 ամիս առաջ իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով ստեղծված հանձնաժողովը` ակադեմիայի պետի կամ գիտական աշխատանքների գծով տեղակալի նախագահությամբ:

Հանձնաժողովի անդամներ նշանակվում են համապատասխան մասնագիտական ամբիոնների պետերը, ակադեմիայի պետի անձնակազմի գծով տեղակալը, ասպիրանտուրայի պատասխանատու անձը, ինչպես նաև ոստիկանության ներկայացուցիչը:

Ասպիրանտների անհատական բաշխման հանձնաժողովի վերաբերյալ առաջարկությունը, բաշխման ժամկետը, ասպիրանտուրայի շրջանավարտների մասին տեղեկությունները, ինչպես նաև հանձնաժողովների պահանջի մասին հայտերը ներկայացվում են ոստիկանության կադրային ստորաբաժանում:

160. Ասպիրանտուրայի շրջանավարտի անհատական բաշխման մասին հանձնաժողովի արձանագրությունը կադրային ստորաբաժանում է ներկայացվում հանձնաժողովի նիստից հետո` երկշաբաթյա ժամկետում:

Ասպիրանտուրան հաջող ավարտած շրջանավարտներին շնորհվում է հետազոտողի որակավորում և տրվում դիպլոմ, որը դասախոսական կամ գիտական աշխատանքների նշանակման ժամանակ առավելություն է տալիս մյուս հավակնորդների համեմատությամբ:

Առկա ուսուցմամբ ասպիրանտուրայում ուսումնառության տարիները համարվում են գիտամանկավարժական ստաժ:

161. Ատենախոսության վրա մասնագետների ինքնուրույն աշխատանքը կազմում է հետբուհական չընդհատվող կրթական համակարգի բաղկացուցիչ մասը: Այն գիտամանկավարժական և գիտական մասնագետների պատրաստման, ինչպես նաև ոստիկանության ծառայողների որակավորման բարձրացման ձևերից մեկն է:

162. Գիտության թեկնածուի (դոկտորի) գիտական աստիճանի հայցողներ (այսուհետ` հայցորդ) կարող են ձևակերպվել ոստիկանության այն մասնագետները, ովքեր ունեն բարձրագույն մասնագիտական կրթություն (թեկնածուի գիտական աստիճան), նախքան հայցորդ ձևակերպվելն առնվազն 2 տարի աշխատել են ընտրած մասնագիտությամբ: Հայցորդը ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգը հաստատելու մասին» N 662 որոշմամբ սահմանված կարգով:

163. Հայցորդ ձևակերպվում են ասպիրանտուրայում և կցվում են համապատասխան ամբիոնին` որակավորման քննություններին և ինֆորմատիկայից ստուգարքին նախապատրաստվելու, ինչպես նաև թեկնածուական (դոկտորական) ատենախոսությունը պաշտպանության պատրաստելու համար:

Անհրաժեշտության դեպքում, նույն խնդիրները կատարելու նպատակով, ակադեմիայի խորհրդի երաշխավորությամբ, հայցորդները կցվում են Հայաստանի Հանրապետության այլ գիտաուսումնական հաստատությունների ամբիոններին ու բաժիններին:

Միաժամանակ մի քանի գիտաուսումնական հաստատություններում հայցորդ ձևակերպվել չի թույլատրվում: Հայցորդները ձևակերպվում են յուրաքանչյուր տարին մեկ անգամ:

Մասնագիտական առարկայից որակավորման քննություն և ինֆորմատիկայից ստուգարք հանձնելու համար հայցորդին տրամադրվում է 2 տարի, իսկ ատենախոսության պատրաստման համար` 3 տարի (դոկտորական ատենախոսության համար` 5 տարի): Հայցորդին տրամադրվող ընդհանուր ժամկետը չպետք է գերազանցի 5 տարին:

Նշված ժամկետը չօգտագործած անձինք կարող են կրկին ձևակերպվել` մնացած ժամկետն օգտագործելու համար:

Ասպիրանտուրան ավարտած անձինք իրավունք չունեն հայցորդ ձևակերպվելու: Հայցորդության լրիվ ժամկետը (5 տարի) ավարտած անձինք իրավունք չունեն երկրորդ անգամ նույն մասնագիտությունից հայցորդ ձևակերպվելու:

164. Հայցորդ ձևակերպվել ցանկացողը ներկայացնում է ակադեմիայի պետին ուղղված զեկուցագիր` նշելով ընտրած մասնագիտությունը: Զեկուցագրին կցվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) երաշխավորագիր` ծառայության վայրից` հայցորդ ձևակերպվելու համար (ակադեմիայի սպաների համար` մասնագիտական ամբիոնի երաշխավորագիր),

բ) կադրերի հաշվառման քարտ` 3 լուսանկարի հետ միասին (3 x 4 սմ չափսի),

գ) ինքնակենսագրություն,

դ) ծառայողական բնութագիր,

ե) հրատարակված գիտական աշխատանքների ցանկը, գիտահետազոտական աշխատանքների ոլորտում հայտնագործություններ և հաշվետվություններ կամ ընտրած մասնագիտությունից` գիտական զեկուցում,

զ) որակավորման քննությունները հանձնելու մասին վկայական (այն անձանց համար, ովքեր լրիվ կամ մասամբ հանձնել են որակավորման քննությունները),

է) ատենախոսության թեմայի անվանումը և ընդարձակ պլանը,

ը) բուհն ավարտելու մասին դիպլոմի և դրա հավելվածի (գիտությունների թեկնածուի դիպլոմի) պատճենները (իսկականը ներկայացվում է անձամբ):

165. Ակադեմիայի պետը, հիմք ընդունելով հայցորդի հետ նախատեսվող գիտական ղեկավարի զրույցի արդյունքները և համապատասխան ամբիոնի եզրակացությունը, հրամանագրում է հայցորդին:

(165-րդ կետը փոփ. 22.07.10 N 920-Ն)  

165.1. Ակադեմիայի խորհուրդը քննարկում է հայցորդի ատենախոսության թեման, գիտական ղեկավարի թեկնածությունը և ներկայացնում գիտական խորհուրդ` հաստատման:

(165.1 կետը լրաց. 22.07.10 N 920-Ն)  

166. Եթե հայցորդը ձևակերպվում է միայն որակավորման քննություններ հանձնելու համար, ապա ատենախոսության թեմայի անվանումը և ընդարձակ պլանը, գիտական աշխատանքների ցանկը, ինչպես նաև գիտական ղեկավարի նշանակում չի պահանջվում:

167. Ամբիոնին կցված հայցորդը երկամսյա ժամկետում ակադեմիայի համապատասխան ամբիոնի և ակադեմիայի խորհրդի հաստատմանն է ներկայացնում գիտական ղեկավարի հետ համաձայնեցրած իր անհատական աշխատանքային պլանը:

Անհրաժեշտության դեպքում, գիտական խորհրդի երաշխավորությամբ, հայցորդի ատենախոսության թեման հաստատում է ԲՈՀ-ի կողմից արտոնված այլ հաստատության գիտական խորհուրդը:

Ատենախոսության թեմայի հաստատման մասին որոշման մեջ նշվում են թեմայի անվանումը, գիտության բնագավառը, մասնագիտությունն ըստ աստիճանաշնորհման անվանացանկի և հայցորդի գիտական ղեկավարը:

(167-րդ կետը փոփ., խմբ. 22.07.10 N 920-Ն)  

168. Հայցորդներն իրավունք ունեն`

ա) օգտվելու անհրաժեշտ գիտական սարքավորումներից, համակարգչային սենյակից, կաբինետներից, գրադարանից և հատուկ գրադարանից,

բ) որակավորման քննություններին նախապատրաստվելու և ատենախոսությունը պատրաստելու կապակցությամբ առաջացած բոլոր հարցերի առնչությամբ օգտվելու խորհրդատվություններից,

գ) հրատարակելու գիտական աշխատանքները,

դ) մասնակցելու գիտական բնույթի միջոցառումներին (գիտաժողովներ, գիտական թեմաների քննարկումներ և այլն), ինչպես նաև` ամբիոնի նիստերին, դասախոսություններին, սեմինարներին և այլ պարապմունքների:

169. Հայցորդները հանձնում են որակավորման քննություններ (մասնագիտական առարկայից, օտար լեզվից, փիլիսոփայությունից) և ստուգարք (ինֆորմատիկայից):

170. Հայցորդների աշխատանքները կազմակերպում, հաշվառում և վերահսկում է ասպիրանտուրան: Հայցորդն անհատական աշխատանքային պլանի կատարման մասին ամեն տարի ամբիոնի նիստում ներկայացնում է հաշվետվություն և ատեստավորվում է:

Անհատական աշխատանքային պլանը չկատարած կամ ատեստավորում չանցած հայցորդներն ակադեմիայի պետի հրամանով ազատվում են հայցորդի կարգավիճակից:

171. Հայցորդի ծառայության վայրում ոստիկանության ստորաբաժանումների պետերը պարտավոր են օժանդակել հայցորդին ու ստեղծել անհրաժեշտ պայմաններ` որակավորման քննությունները հանձնելու և ատենախոսության վրա աշխատելու համար:

172. Ծառայողական կամ մանկավարժական գործունեությունը գիտական աշխատանքի հետ հաջողությամբ զուգորդող հայցորդներին, ակադեմիայի խորհրդի երաշխավորությամբ, կադրային ստորաբաժանման կողմից ծառայության վայրում տրվում է ստեղծագործական արձակուրդ` պահպանելով դրամական ապահովությունը (աշխատավարձը)` մինչև 3 ամիս` թեկնածուական և 6 ամիս` դոկտորական ատենախոսությունն ավարտելու համար:

173. Ակադեմիայի գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող դասախոսներն ու գիտնականները, ովքեր հրատապ տեսական խնդիրների կամ ոստիկանությանը վերաբերող հիմնահարցերի ուսումնասիրության ասպարեզում հասել են նշանակալի արդյունքների, և որոնց դոկտորական ատենախոսության պլանն արժանացել է ակադեմիայի խորհրդի հավանությանը, դոկտորական ատենախոսություններ պատրաստելու համար մինչև 2 տարի ժամկետով կարող են տեղափոխվել ավագ գիտաշխատողի պաշտոնի:

174. Ավագ գիտաշխատողի հաստիքներ տրամադրելու, ինչպես նաև դոկտորական ատենախոսության վրա աշխատող գիտությունների թեկնածուներին ավագ գիտաշխատողի պաշտոնի տեղափոխելու թույլտվությունը տալիս է կադրային ստորաբաժանումը` ակադեմիայի երաշխավորությամբ:

175. Ավագ գիտաշխատողի հաստիքի հավակնորդ գիտությունների թեկնածուն զեկուցագիր է ներկայացնում ստորաբաժանման պետին` նշելով այդ հաստիքում մնալու ժամկետը: Զեկուցագրին կցվում են դոկտորական ատենախոսության ծավալուն պլանը, այն կատարելու օրացուցային պլանը, հրատարակած աշխատությունների ցանկը` նշելով դրանց ներդրման կամ գործնական նպատակներով օգտագործման արդյունքները:

Ակադեմիայի խորհուրդը լսում է ներկայացված նյութերի մասին զեկուցումը և ընդունում համապատասխան երաշխավորության մասին որոշում:

Ավագ գիտաշխատողի հաստիքի տեղափոխվելու մասին որոշումը ձևակերպվում է կադրային ստորաբաժանման համաձայնությամբ և ակադեմիայի պետի հրամանով:

Անհրաժեշտության դեպքում` ավագ գիտաշխատողների գիտահետազոտական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ակադեմիայի պետը կարող է նշանակել գիտական խորհրդատու (գիտության դոկտոր):

Գիտական խորհրդատուի աշխատավճարը սահմանվում է յուրաքանչյուր տարի 50 ժամվա համար: Ակադեմիայի պետն իրավունք ունի տալու հավելավճար:

176. Յուրաքանչյուր տարվա վերջին գիտաշխատողներն ակադեմիայի խորհուրդ են ներկայացնում հաշվետվություն ատենախոսության վրա կատարած աշխատանքի մասին, որի հիման վրա ակադեմիայի խորհուրդն ընդունում է որոշում ավագ գիտաշխատողի պաշտոնում նրան ևս մեկ տարի թողնելու կամ մանկավարժական աշխատանքի վերադարձնելու մասին:

177. Ավագ գիտաշխատողի հաստիքում գիտությունների թեկնածուի մնալու ժամկետի ավարտից հետո նա պարտավոր է ակադեմիայի խորհուրդ ներկայացնել դոկտորական ատենախոսության ծավալով գիտական հետազոտություն: Գիտական հետազոտություն չներկայացրած ավագ գիտաշխատողները կարող են նշանակվել դասախոսական կամ այլ աշխատանքի` թափուր տեղերի առկայության դեպքում:

178. Ավագ գիտաշխատողի հաստիքի տեղափոխված գիտության թեկնածուի հաստիքային վճարը սահմանվում է ըստ ոստիկանության հաստատված հաստիքացուցակի:

179. Ավագ գիտաշխատողի հաստիքի տեղափոխված գիտությունների թեկնածուի համար պահպանվում է նախկին աշխատանքին տեղափոխվելու իրավունքը:

180. Ակադեմիան ավագ գիտաշխատողին ապահովում է գիտական խորհրդատվություններով և նրա աշխատանքի նկատմամբ իրականացնում վերահսկողություն: Ավագ գիտաշխատողը պատասխանատու է գիտական հետազոտության, ինչպես նաև ատենախոսության պատրաստման ու պաշտպանության համար:

Ակադեմիան սահմանված կարգով կատարում է ատենախոսության պատրաստման ու պաշտպանության բոլոր ծախսերը, անհրաժեշտության դեպքում ավագ գիտաշխատողներին ապահովում նաև հանրակացարանով:

181. Ավագ գիտաշխատողի հաստիք զբաղեցնող գիտության թեկնածուն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին ընդունվելու դոկտորանտուրա:

182. Ասպիրանտների և հայցորդների պատրաստման աշխատանքները, որպես կանոն, կատարում են ակադեմիայի հաստիքային աշխատողները` ասպիրանտուրայի աշխատողները և պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Այդ աշխատանքների ծավալը մտնում է դասախոսների ուսումնական ծանրաբեռնվածության մեջ:

183. Անհրաժեշտության դեպքում ասպիրանտների ու հայցորդների պատրաստման աշխատանքներին ժամավճարի կարգով կարելի է մասնակից դարձնել նաև ոստիկանության համակարգի և Հայաստանի Հանրապետության այլ գիտաուսումնական հաստատությունների գիտական աստիճան, աշխատանքային հարուստ փորձ ունեցող մասնագետներին:

184. Ատենախոսությունը պաշտպանության նախապատրաստելու բոլոր ծախսերը (ատենախոսության մեքենագրում, գիտական գործուղումներ և այլ աշխատանքներ) հեռակա ուսուցման ասպիրանտների ու հայցորդների համար վճարովի են, իսկ առկա ուսուցման ասպիրանտների և ավագ գիտաշխատողի հաստիքի տեղափոխված անձանց համար` անվճար:

185. Ատենախոսության պաշտպանության ծախսերը կատարում է ակադեմիան:

Թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների գրախոսությունների համար յուրաքանչյուր ընդդիմախոս վարձատրվում է սահմանված կարգի համաձայն:

 

V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄՆ ԱԿԱԴԵՄԻԱ

 

186. Հայաստանի Հանրապետության այլ պետական բուհից (այսուհետ` բուհ) սովորողների տեղափոխումն ակադեմիա թույլատրվում է տվյալ կուրսում պետական պատվերի շրջանակներում ազատ տեղերի առկայության դեպքում:

187. Ակադեմիա կարող է տեղափոխվել այլ բուհի այն ուսանողը, որն անցել է պարտադիր զինվորական ծառայությունը և բավարարում է սույն կանոնագրքի I գլխում նշված ակադեմիայի սովորողին ներկայացվող պահանջները:

188. Այլ բուհից ուսանողի տեղափոխումն ակադեմիա ուսուցման 1-ին և ավարտական կուրսերում` չի թույլատրվում:

189. Ակադեմիայում ուսումը շարունակելու նպատակով այլ բուհից տեղափոխումն իրականացվում է ուսանողի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին ուղղված դիմումի հիման վրա` նախկին բուհի ռեկտորի կամ պետի` տեղափոխման վերաբերյալ գրավոր համաձայնությամբ:

190. Այլ պետության բուհից ակադեմիա տեղափոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության միջազգային կամ միջպետական (միջկառավարական) պայմանագրերի առկայության դեպքում և ելնելով սույն գլխի պահանջներից:

191. Ներկայացված դիմումի հիման վրա, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հանձնարարությամբ, կատարվում են ուսումնասիրություններ`

ա) կադրային ստորաբաժանման կողմից` ոստիկանության բժշկական հանձնաժողովի եզրակացության և ոստիկանության ծառայողին ներկայացվող պահանջների բավարարման.

բ) ակադեմիայի համապատասխան ֆակուլտետի խորհրդի կողմից` ակադեմիայի սովորողին ներկայացվող պահանջների բավարարման վերաբերյալ:

192. Համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում ընդունված դրական որոշման դեպքում` ոստիկանության կադրային ստորաբաժանման կողմից տեղափոխման վերաբերյալ եզրակացություն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին:

193. Նախկին բարձրագույն ուսումնական հաստատությունից ազատվելու մասին հրաման ստանալու նպատակով, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի գրավոր համաձայնության հիման վրա, կադրային ստորաբաժանման կողմից ուսանողին տրվում է սահմանված նմուշի տեղեկանք` (ձև N 3):

194. Այլ բուհից ակադեմիա տեղափոխման դեպքում ուսանողը հրամանագրվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով, որի հիման վրա ակադեմիայի պետի կողմից տրվում է սովորողին ակադեմիական խմբին կցելու և ուսումնական պարապմունքներին մասնակցելու թույլտվություն:

195. Ակադեմիայի պետի կողմից տրված հրամանով սահմանվում է անհատական ժամանակացույց, ինչպես նաև նշվում են այն ակադեմիական պարտքերի ցանկն ու ծավալները, որոնք սովորողը պետք է ուսումնառի և քննություններ ու ստուգարքներ հանձնի այդ ժամանակացույցին համապատասխան` տվյալ կիսամյակի քննաշրջանի սկզբում:

Ակադեմիական պարտքեր են համարվում ուսումնական պլանների փոփոխության պատճառով առաջացած առարկայական տարբերությունները և առարկաների չուսումնասիրված բաժինները (ուսումնական պլանների տարբերություններ, չհանձնված քննություններ, ստուգարքներ):

Ակադեմիայի պետի հրամանով սահմանվում են ակադեմիական պարտքերի ցանկը, առարկաների (բաժինների) ծավալները, դրանց ուսումնառության և ակադեմիական պարտքերի մարման անհատական ժամանակացույցը: Չի թույլատրվում ժամանակացույցով սահմանված ակադեմիական պարտքերի վերահանձնում:

Որևէ առարկայից «Անբավարար» ստանալու դեպքում սովորողը սույն կանոնագրքի 204-րդ կետի «դ» ենթակետով սահմանված պահանջի համաձայն դադարեցնում է ուսումնառությունն ակադեմիայում:

196. Տեղափոխվող սովորողի համար ակադեմիայում կազմվում է նոր անձնական գործ, որում դրվում է նախկին բուհի ակադեմիական տեղեկանքը, միջնակարգ կրթության ավարտական վկայականը, անձնական գործի փաստաթղթերը, ընդունելության քննություններին առնչվող փաստաթղթերը և ակադեմիա տեղափոխման մասին հրամանի պատճենը:

197. Ակադեմիայում մի մասնագիտությունից մյուսին տեղափոխումը կատարվում է ակադեմիայի պետի հրամանով` կիսամյակի ուսումնական պարապմունքներին նախորդող երկշաբաթյա ժամանակահատվածում:

Ակադեմիայում նույն կուրսի մի մասնագիտությունից մյուսին սովորողը տեղափոխվում է սովորողի կողմից ակադեմիայի պետին ուղղված զեկուցագրի հիման վրա: Նման դեպքում տեղափոխման հարցը քննարկվում է ակադեմիայի համապատասխան ֆակուլտետի խորհրդում:

(197-րդ կետը փոփ. 06.10.05 N 1892-Ն)

198. Ֆակուլտետի խորհրդի հավանությունն ստանալու և համապատասխան մասնագիտության համար` ազատ տեղերի առկայության դեպքում ակադեմիայի պետը տալիս է հրաման սովորողի տեղափոխման մասին:

Հրամանում պետք է նշվեն ակադեմիական պարտքերի ցանկը, առարկաների (բաժինների) ծավալները, դրանց ուսումնառության և ակադեմիական պարտքերի մարման անհատական ժամանակացույցը:

(198-րդ կետը փոփ. 06.10.05 N 1892-Ն)

199. Ակադեմիայի առկա ուսուցման ձևից հեռակա ուսուցման ձևի տեղափոխությունը կատարվում է բացառիկ դեպքերում` քննաշրջանի ավարտից հետո տվյալ կուրսում ազատ տեղերի առկայության և ակադեմիայի պետի համաձայնության դեպքում (արական սեռի սովորողները կարող են տեղափոխվել միայն պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու դեպքում): Ոստիկանության կադրային ստորաբաժանման պետի կողմից` սովորողին ոստիկանությունում կրտսեր խմբի պաշտոնում նշանակելու մասին հրամանի արձակումից հետո ակադեմիայի պետի հրամանով սովորողը տեղափոխվում է հեռակա ուսուցման ձևի: Չի թույլատրվում հեռակա ուսուցումից սովորողի` առկա ուսուցման տեղափոխումը:

(199-րդ կետը խմբ. 06.10.05 N 1892-Ն)

200. Սովորողի զեկուցագիրը և նրա տեղափոխման մասին հրամանի պատճենը պահվում են նրա անձնական գործում:

201. Այլ բուհից ակադեմիա կամ ակադեմիայի մի մասնագիտացումից մյուսը տեղափոխված սովորողին համապատասխան ֆակուլտետի կողմից տրվում է ստուգման գրքույկ:

 

VI. ԱԿԱԴԵՄԻԱՅԻՑ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄԸ, ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ, ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԵՎ ՆՈՒՅՆ ԿՈՒՐՍՈՒՄ ԹՈՂՆԵԼԸ

 

202. Սովորողն ակադեմիայից կարող է ազատվել «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, ինչպես նաև անբավարար առաջադիմության, այլ բուհ տեղափոխվելու, իսկ հեռակա ուսուցման սովորողների համար անհարգելի բացակայությունների հիմքերով:

(202-րդ կետը լրաց. 06.10.05 N 1892-Ն)

203. Ակադեմիայում սովորողի ուսումնառությունը դադարեցնելու հիմք կարող են հանդիսանալ`

ա) («ա» ենթակետի գործողությունը դադարեցվել է 06.10.05 N 1892-Ն)

բ) ուսումնառությանն էապես խոչընդոտող և համապատասխան փաստաթղթերով հաստատված` կյանքի ծանր հանգամանքների զուգորդմամբ ընթացող, սովորողի` ընտանիքի միակ աշխատունակ անձը լինելու կամ նրա ծանր հիվանդության կամ այլ արտակարգ հանգամանքների ուժով կամ հետևանքով ուսումը չշարունակելու անհրաժեշտությունը,

գ) հեռակա ուսուցմամբ սովորողի ծառայողական պարտականությունների բերմամբ երկարատև գործուղումները,

դ) («դ» ենթակետի գործողությունը դադարեցվել է 06.10.05 N 1892-Ն)

(203-րդ կետը փոփ. 06.10.05 N 1892-Ն)

204. Անբավարար առաջադիմության պատճառով ակադեմիայից ազատվում է այն սովորողը, որը`

ա) քննաշրջանի ընթացքում ստուգարքներից, քննություններից, կուրսային աշխատանքի և պրակտիկումի պաշտպանությունից ստացել է երեք անբավարար գնահատական.

բ) նույն քննությունից կամ ստուգարքից կամ կուրսային աշխատանքի կամ պրակտիկումի պաշտպանությունից 3 անգամ ստացել է անբավարար գնահատական.

գ) քննաշրջանի արդյունքում` սահմանված ժամկետում չի մարել ակադեմիական պարտքերը (այդ թվում` պայմանական հաջորդ կուրս տեղափոխված սովորողը): Ոստիկանության ծառայողի վերապատրաստման (որակավորման) դասընթացներում ընդգրկված սովորողներին` մեկ կամ երկու առարկայի քննությունից կամ ստուգարքից անբավարար գնահատական ստանալու դեպքում թույլատրվում է մեկ շաբաթվա ընթացքում դրանցից յուրաքանչյուրը վերահանձնել մեկ անգամ:

Երեք առարկայի քննությունից, ստուգարքից կամ կրկնակի անբավարար գնահատական ստացած սովորողներն ակադեմիայից ազատվում են ակադեմիայի պետի հրամանով.

դ) ակադեմիա է տեղափոխվել այլ բուհից և սահմանված ժամկետում չի հանձնել բուհերի ուսումնական պլանների անհամապատասխանության հետևանքով առաջացած առարկայական տարբերությունները.

ե) ուսումնական կիսամյակում` ուսումնական պարապմունքներից ունի անբավարար առաջադիմություն, որի վերաբերյալ առկա են համապատասխան ֆակուլտետի ուսումնասիրությունն ու խորհրդի միջնորդությունը.

զ) ակադեմիայի պետի կողմից նույն քննությունից կամ ստուգարքից կամ կուրսային աշխատանքի կամ պրակտիկումի պաշտպանությունից երեք անգամ անբավարար գնահատական ստացած սովորողին կարող է տրվել վերահանձնման ևս մեկ հնարավորություն, եթե ակադեմիայի խորհուրդը սովորողի խնդրանքը բավարարող միջնորդություն է ներկայացնում.

է) («է» ենթակետի գործողությունը դադարեցվել է 06.10.05 N 1892-Ն)

(204-րդ կետը խմբ., փոփ. 06.10.05 N 1892-Ն)

205. ՈՒսումնառությունը սույն կանոնագրքի 203-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում ուսումնառությունը դադարեցրած սովորողն ակադեմիայի պետի հրամանով ձևակերպում է ակադեմիական արձակուրդ, որի ավարտից հետո կարող է նույն կուրսում շարունակել ընդհատված ուսումնառությունը` կրկնակի ուսումնառելու պայմանով:

(205-րդ կետը փոփ. 06.10.05 N 1892-Ն) 

206. Ուսումնական կիսամյակում հիվանդության պատճառով ուսումնական պարապմունքներին տևականորեն չմասնակցած սովորողը կարող է թողնվել նույն կուրսում` կրկնակի ուսումնառելու համար:

Ֆակուլտետի խորհրդի նման եզրակացության հիման վրա` ակադեմիայի պետի հրամանով ձևակերպվում է ակադեմիական արձակուրդ, որի ավարտից հետո սովորողը կարող է շարունակել ուսումնառությունը:

207. Ակադեմիայից սովորողի ազատման կամ ուսումնառության դադարեցման մասին հրամանը տալիս է ակադեմիայի պետը, որի հիմքերը ներկայացվում են կադրային ստորաբաժանում:

Կարգապահական խախտման հիմքով ակադեմիայից սովորողին ազատելու մասին հրամանը տալիս է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը:

Եթե ակադեմիայի սովորողը «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի հիմքերով ազատվում է ոստիկանությունում ծառայությունից, ապա համապատասխան կադրային ստորաբաժանումն ակադեմիա է ուղարկում ազատման մասին հրամանի պատճենը, որի հիման վրա սովորողն ազատվում է նաև ակադեմիայից:

Ակադեմիայից ազատված սովորողը ոստիկանությունում զինվորական հաշվառումից հանվում և զինված ուժերում զինվորական հաշվառման վերցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1740-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(207-րդ կետը խմբ. 06.10.05 N 1892-Ն) 

208. Սույն կանոնագրքի 202-րդ կետի համաձայն ակադեմիայից ազատված` պարտադիր զինվորական ծառայություն չանցած առկա ուսուցմամբ արական սեռի սովորողները ենթակա են զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության` ընդհանուր հիմունքներով` օրենքով նախատեսված դեպքերում փոխհատուցելով ուսման հետ կապված ծախսերը:

(208-րդ կետը խմբ. 06.10.05 N 1892-Ն) 

209. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ակադեմիայից նախկինում հեռացված (ազատված), ինչպես նաև ակադեմիայից ազատված կամ ուսումնառությունը դադարեցրած սովորողները, համապատասխան ֆակուլտետի խորհրդի միջնորդությամբ, կարող են վերականգնվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով, ուսուցման համապատասխան ձևերով կուրսերում` ուսումնառությունը տվյալ պահին 10 տարվանից ոչ ավելի ընդհատված լինելու դեպքում:

(209-րդ կետը փոփ. 11.09.08 N 1031-Ն) 

210. Ազատված կամ ուսումնառությունը դադարեցրած սովորողների վերականգնումը թույլատրվում է` սկսած 3-րդ կիսամյակից` կիսամյակի ուսումնական պարապմունքներին` նախորդող 2 շաբաթվա ընթացքում:

Ազատված կամ ուսումնառությունը դադարեցված առկա ուսուցման սովորողի վերականգնման վերաբերյալ նյութերը պատրաստվում են ակադեմիայի, իսկ հեռակա ուսուցման սովորողի վերականգնման վերաբերյալ նյութերը` ոստիկանության կադրային ստորաբաժանման կողմից:

(210-րդ կետը լրաց. 06.10.05 N 1892-Ն) 

211. Ազատված կամ ուսումնառությունը դադարեցրած սովորողը, որպես կանոն, վերականգնվում է այն կիսամյակում, որից նա հեռացվել (ազատվել) է կամ որի ընթացքում դադարեցրել է ուսումնառությունը:

Առանձին դեպքերում իրավունք է վերապահվում մեկ կամ երկու ակադեմիական պարտք ունեցող սովորողին վերականգնելու և թույլ տալու շարունակել ուսումնառությունը, եթե նա մինչև այդ կիսամյակի կամ կուրսի ուսումնական պարապմունքների սկիզբն ակադեմիայի պետի կողմից նշանակված հանձնաժողովին հանձնում է պարտքերը` հաջորդ կիսամյակում կամ կուրսում:

212. Վերականգնման մասին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից տրված հրամանի հիման վրա ակադեմիայի պետի կողմից տրվում է հրաման, որով սահմանվում է անհատական ժամանակացույց, և որի մեջ նշվում են այն ակադեմիական պարտքերի ցանկն ու ծավալները, որոնք սովորողը պետք է հանձնի այդ ժամանակացույցին համապատասխան` հաջորդ կիսամյակի քննաշրջանի սկզբից ոչ ուշ:

213. Ուսումնական պլանների փոփոխման պատճառով առաջացած ակադեմիական պարտքերի թիվը ութը գերազանցելու դեպքում ֆակուլտետի խորհուրդը կարող է միջնորդել սովորողին վերականգնել ազատված կիսամյակից (կուրսից) ցածր կիսամյակում (կուրսում)` վերջինիս համաձայնությամբ:

214. Ակադեմիայից ազատված կամ ակադեմիայում ուսումնառությունը դադարեցրած սովորողի ուսումնառությունն ակադեմիայում վերականգնվում է մեկ անգամ:

 

VII. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆՈՐՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

215. Ակադեմիայի հաստիքային դասախոսի ուսումնական ծանրաբեռնվածությունը մեկ տարում պետք է կազմի 450-900 ժամ, որակավորման բարձրացման կուրսերում` 450-800 ժամ, որը պետք է ներառի առնվազն 150 ժամ դասախոսություն, սեմինար, գործնական, լաբորատոր պարապմունքներ անցկացնելու, քննություններ և ստուգարքներ ընդունելու ժամաքանակ: 900 ժամից ավելի և 450 ժամից պակաս ուսումնական ծանրաբեռնվածություն հատկացվելու անհրաժեշտության դեպքում ամբիոնի պետը պետք է ստանա ակադեմիայի պետի թույլտվությունը` համապատասխան հիմնավորմամբ: Ամբիոնի պետի ուսումնական ծանրաբեռնվածությունը մեկ տարում պետք է կազմի նվազագույնը 450 ժամ:

(215-րդ կետը լրաց. 06.10.05 N 1892-Ն) 

216. Ակադեմիան տարբերակում է պրոֆեսորադասախոսական անձնակազմի ուսումնական ծանրաբեռնվածությունը` կախված զբաղեցրած պաշտոնից և սույն կանոնագրքի 215-րդ կետով սահմանված պահանջներից: Տարբերակված նորմերը քննարկվում են խորհրդում և հաստատվում ակադեմիայի պետի կողմից:

217. Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ուսումնական ծանրաբեռնվածությունը կարգավորելու նպատակով ամբիոնի կողմից պլանավորվում ու հաշվառվում է աշխատանքային ժամանակի անհատական տարեկան բյուջեն, որը ներառում է պրոֆեսորադասախոսական անձնակազմի գործառութային պարտականություններով նախատեսված ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական աշխատանքների կատարումը:

218. Ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատանքային ժամանակի տարեկան բյուջեի պլանավորումն իրականացվում է հիմնական աշխատանքների համար նախատեսված պլանավորման և հաշվառման նորմերին համապատասխան (N 5 ձև): Ակադեմիայի խորհրդի որոշմամբ այդ նորմերի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ բաժիններով սահմանված ժամանակի պլանավորման և հաշվառման նորմերը կարող են լրացվել` հաշվի առնելով ակադեմիայի առանձնահատկությունները:

219. Ուսումնական տարվա համար ամբիոնի գործունեությունը պլանավորելու ընթացքում ամբիոնի պետը որոշում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական և այլ տեսակի այն աշխատանքները, որոնք ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից ենթակա են պարտադիր կատարման` ապահովելով ամբիոնի դասախոսների միջև այդ աշխատանքների հավասարաչափ բաշխումը:

220. Ոստիկանության ծառայող հանդիսացող պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար աշխատանքային շաբաթվա տևողությունը 40 ժամ է, իսկ մնացած աշխատողների համար` 36 ժամ:

Առանձին տեսակի աշխատանքների տարբեր հարաբերակցության դեպքում յուրաքանչյուր աշխատողի համար դրանց գումարային ծավալը, որպես կանոն, պետք է լինի նույնը:

221. Ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատանքային ժամանակի տարեկան բյուջեն որոշող հիմնական փաստաթուղթն անհատական աշխատանքային պլանն է, որը կազմվում է ուսումնական տարվա համար` ելնելով գործառութային պարտականություններից և ակադեմիայի պլանների պահանջներից: Անհատական աշխատանքային պլանում պետք է արտացոլվեն բոլոր տեսակի աշխատանքները, դրանց ծավալները (ժամերով) և կատարման ժամկետները:

Անհատական աշխատանքային պլանները քննարկվում են ամբիոնի նիստում և հաստատվում ամբիոնի պետի կողմից: Ամբիոնի որոշմամբ տարվա ընթացքում դրանցում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:

222. Ամբիոնը կատարում է հաջորդ տարվա ուսումնական ծանրաբեռնվածության ծավալի հաշվարկը և ուսումնական տարվա սկզբից 3 ամիս առաջ այն ներկայացնում ուսումնական բաժին` ակադեմիայի ուսումնական ծանրաբեռնվածության բաշխման պլանը կազմելու համար:

223. Պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից աշխատանքի ծավալի հաշվառումը կատարվում է անհատական աշխատանքային պլանի համապատասխան բաժնում` հիմք ընդունելով ժամանակի փաստացի ծախսը, համաձայն այն նորմերի, որոնք նախատեսված են սույն գլխով:

224. Ամբիոնները կիսամյակի ընթացքում` առնվազն մեկ անգամ ուսումնական բաժին են ներկայացնում պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից ուսումնական ծանրաբեռնվածության կատարման մասին տեղեկանք:

225. Ուսումնական տարվա ավարտին ամբիոնները կազմում են պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից տարեկան ուսումնական ծանրաբեռնվածության կատարման մասին հաշվետվություն` ըստ աշխատանքի տեսակների, և այն ներկայացնում ուսումնական բաժին:

226. Պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից ուսումնական ծանրաբեռնվածության բաշխման տարեկան պլանի կատարման մասին հաշվետվությունը կազմում է ուսումնական բաժինը և հաստատում ակադեմիայի պետը:

227. Ամբիոնների կողմից պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատանքի ճիշտ պլանավորման, ծավալի հաշվառման, ինչպես նաև աշխատանքների ժամանակին և որակով կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է, հաշվի առնելով կիսամյակի (տարվա) արդյունքները, հետևյալ ուղղություններով`

ա) ուսումնական բաժնի կողմից` ուսումնական և ուսումնամեթոդական աշխատանքների կատարման նկատմամբ.

բ) գիտահետազոտական բաժնի կողմից` գիտահետազոտական աշխատանքների կատարման նկատմամբ.

գ) անձնակազմի հետ տարվող աշխատանքի բաժնի կողմից` դաստիարակչական աշխատանքների նկատմամբ:

228. Ուսումնական, գիտահետազոտական և անձնակազմի հետ տարվող աշխատանքի բաժինները` իրենց ուղղություններով, վերլուծում են ամբիոնների կողմից կատարված աշխատանքի ընթացքն ու արդյունքները և մշակում կոնկրետ առաջարկություններ այդ աշխատանքների կատարելագործման վերաբերյալ:

229. Ամբիոնների կողմից բոլոր տեսակի աշխատանքների կատարման ընթացքը և արդյունքները քննարկվում են ակադեմիայի ֆակուլտետների խորհուրդներում, անհրաժեշտության դեպքում` նաև ակադեմիայի խորհրդում:

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

 

I. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԱԿՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

 

230. Ոստիկանությունում պաշտոնի նշանակման համար ոստիկանության ուսումնական կենտրոնում (այսուհետ` կենտրոն) եռամսյա փորձաշրջան անցնող թեկնածուները (այսուհետ` թեկնածու) և կենտրոնում վերապատրաստում (որակավորում) անցնող ծառայողները (այսուհետ` ծառայող) գրանցվելուց հետո կենտրոնի պետի հրամանով ընդգրկվում են ուսումնական դասակներում: Թեկնածուները և ծառայողները կենտրոնի պետի հրամանով ուսումնական խմբերում (դասակներում) ընդգրկվելուց հետո հանդիսանում են կենտրոնի սովորողներ:

Ուսումնական խումբը (դասակը) կազմավորվում է 25-30 սովորողից:

(230-րդ կետը խմբ. 06.10.05 N 1892-Ն) 

231. Թեկնածուները և ծառայողները կենտրոն են ներկայանում ուսումնական պարապմունքներն սկսվելու նախորդ օրը: Ծառայողը պետք է ներկայանա ծառայողական համազգեստով և ունենա ծառայողական ու գործուղման վկայականներ, իսկ թեկնածուն` անձնագիր: Թեկնածուն և ծառայողն իրենց հետ պետք է ունենան մարզական համազգեստ, անձնական հարդարանքի առարկաներ և գրենական պիտույքներ:

(231-րդ կետը խմբ. 06.10.05 N 1892-Ն) 

232. Հիվանդության պատճառով (համապատասխան բժշկական հաստատության կողմից տրված անաշխատունակության թերթիկի առկայության դեպքում) թեկնածուն` մինչև 5 օր, իսկ ծառայողը` մինչև 2 օր ուշացումով կենտրոն ներկայանալու դեպքում կենտրոնի պետի որոշմամբ` առանձին հրամանով կարող է ընդգրկվել ուսումնական դասակում:

Մնացած բոլոր դեպքերում` սահմանված ժամկետում թեկնածուի կամ ծառայողի չներկայանալը կարող է հիմք հանդիսանալ նրան դասընթացներում չընդգրկելու համար:

(232-րդ կետը խմբ. 06.10.05 N 1892-Ն)

233. Յուրաքանչյուր կազմավորված դասակում կազմակերպվում և անցկացվում է հրահանգչական ժողով, որի ժամանակ սովորողներին ծանոթացնում են`

ա) կենտրոնի ներքին կարգապահական կանոններին,

բ) սովորողների իրավունքներին և պարտականություններին,

գ) ուսումնառության գործընթացին (դասավանդվող առարկաներին, գիտելիքների ստուգման կարգին և այլն):

234. Եռամսյա ուսումնական փորձաշրջան անցնող դասակում դասախոսահրամանատարական կազմից կենտրոնի պետի հրամանով նշանակվում է պատասխանատու, որի գործունեությունը կանոնակարգվում է կենտրոնի պետի կողմից հաստատված պլանով:

(234-րդ կետը փոփ. 06.10.05 N 1892-Ն)

 

II. ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

235. Կենտրոնում ուսումնական գործընթացը կազմակերպվում է սույն կանոնագրքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 112-Ն, 2003 թվականի հունվարի 23-ի N 174-Ն որոշումների և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի նորմատիվ հրամանների համաձայն:

(235-րդ կետը փոփ. 06.10.05 N 1892-Ն)

236. Կենտրոնում ուսումնական գործընթացի կազմակերպման, իրականացման հիմնական նպատակն ու խնդիրներն են`

ա) ուսումնական ծրագրերի իրականացումը,

բ) դասավանդվող առարկաների թեմատիկ պլաններում ընդգրկելու համար թեմաների օպտիմալ ընտրությունը, թեմաների հաջորդականության և ուսումնական գործընթացի պարբերականության ապահովումը,

գ) գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների, ոստիկանության և այլ երկրների համապատասխան ուսումնական հաստատությունների գործնական առաջավոր փորձի ներդրումը,

դ) դասախոսական անձնակազմի գործունեության և սովորողի կողմից ուսումնական ծրագրի յուրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը,

ե) ուսումնական պարապմունքների պլանավորումը, կազմակերպումը և վերահսկումը,

զ) սովորողի կողմից ուսումնական նյութի ընկալման ստուգումները, դասախոսի կողմից անցկացվող պարապմունքների որակի նկատմամբ հսկողությունը, ուսումնամեթոդական ու դիդակտիկ նյութերի նախապատրաստումը,

է) դասախոսությունների, տեքստերի, պլան-կոնսպեկտների, սեղմագրերի, քննական տոմսերի նախապատրաստումը,

ը) դասախոսական անձնակազմի աշխատանքային ծանրաբեռնվածության ապահովումը,

թ) ուսումնական դասակներում դասավանդվող առարկաների դասախոսությունների հավասարաչափ բաշխումը` ըստ ուսման ժամանակահատվածի,

ժ) հաշվառմանը և պլանավորմանը վերաբերող փաստաթղթերի մշակումն ու վարումը,

ժա) սովորողի գիտելիքների ստուգումն ու գնահատումը, ինքնապատրաստման ժամերի կազմակերպումը,

ժբ) դասախոսական անձնակազմի մասնագիտական որակավորման գործընթացի ապահովումը:

(236-րդ կետը փոփ., լրաց. 06.10.05 N 1892-Ն)

237. Կենտրոնում կազմակերպվող դասընթացի բովանդակությունը որոշվում է ուսումնական և առարկայական թեմատիկ պլաններով ու ծրագրերով:

Ուսումնական պլանը ներառում է ուսուցանվող առարկաների ցանկը, առարկայական թեմատիկ պլանը` տվյալ առարկայից դասավանդման ենթակա թեմաները:

Ուսումնական թեմատիկ պլանները (ծրագրերը) ներառում են ուսուցանվող առարկաների ու թեմաների ուսումնասիրման ժամանակահատվածը, պարբերականությունը, տրամաբանական հաջորդականությունը, ուսումնական պարապմունքների տեսակները, գիտելիքների իմացության գնահատման ձևերն ու ժամկետները:

238. Առարկայական թեմատիկ պլանը (ծրագիրը) մշակվում է կենտրոնի կրթաճյուղի կողմից, հաշվի առնելով ոստիկանության համապատասխան ծառայությունների կարծիքը, և քննարկվում կենտրոնի խորհրդի նիստում:

(238-րդ կետը փոփ. 06.10.05 N 1892-Ն)

239. Ուսումնական թեմատիկ պլանները մշակվում են յուրաքանչյուր պաշտոնային խմբի համար և կարող են ճշգրտվել` հաշվի առնելով գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումները, պրակտիկայի պահանջները, օրենսդրական դաշտում կատարված փոփոխությունները:

240. Ուսումնական խմբերի դասընթացների կազմակերպման պլան-գրաֆիկները համատեղ կազմվում են կենտրոնի և ոստիկանության կադրային ստորաբաժանման կողմից` յուրաքանչյուր եռամսյակի կամ տարվա համար, և հաստատվում ոստիկանության պետի կամ նրա տեղակալի կողմից:

(240-րդ կետը խմբ. 06.10.05 N 1892-Ն)

241. Հիմք ընդունելով ուսումնական խմբերի պլան-գրաֆիկները` ուսումնական բաժնի (մաս) կողմից կազմվում է ուսումնական պարապմունքների դասացուցակ, որը հաստատվում է կենտրոնի պետի կողմից:

242. Դասացուցակը պետք է ներառի յուրաքանչյուր ուսումնական դասակի համար անցկացվելիք պարապմունքների տեսակները, դասավանդվող առարկաները, դրանց անցկացման ժամկետները, վայրը, ինչպես նաև դասավանդող անձանց մասին անհրաժեշտ տեղեկություններ: (2-րդ նախադասությունը հանվել է 06.10.05 N 1892-Ն): Դասացուցակում փոփոխություններ կարող են կատարվել միայն կենտրոնի պետի թույլտվությամբ:

Դասախոսների բաշխումը` ըստ ուսուցման ենթակա դասակների, իրականացվում է կրթաճյուղի պետի ներկայացմամբ` կենտրոնի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի կողմից: (5-րդ նախադասությունը հանվել է 06.10.05 N 1892-Ն):

(242-րդ կետը փոփ., խմբ. 06.10.05 N 1892-Ն)

243. Սովորողի մեկ շաբաթվա ուսումնական ծանրաբեռնվածության առավելագույն ծավալը չի կարող գերազանցել 54 ժամը (ներառյալ նրա լսարանային և արտալսարանային բոլոր տեսակի ուսումնական պարապմունքները):

(243-րդ կետը փոփ. 06.10.05 N 1892-Ն)

244. Լսարանային պարապմունքների բոլոր ձևերի համար ակադեմիական ժամը սահմանվում է 45 րոպե: Կարող են անցկացվել զուգորդված պարապմունքներ` 80 րոպե տևողությամբ:

245. Թույլատրվում է ուսումնական պարապմունքներից սովորողներին ազատել (բացառությամբ հիվանդների և օրվա վերակարգի) միայն կենտրոնի պետի, իսկ նրա բացակայության դեպքում` պետի ուսումնական գծով տեղակալի թույլտվությամբ:

246. Կենտրոնում ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ են հետևյալ հիմնական հաշվառման փաստաթղթերը`

ա) ուսումնական պարապմունքների հաշվառման մատյան,

բ) քննական (ստուգարքային) տեղեկագիր,

գ) քննական (ստուգարքային) թերթիկ (ուղեգիր)` անհատական քննություն կամ ստուգարք հանձնելու համար,

դ) սովորողների հաշվառման մատյան,

ե) դասալսումների մատյան:

Անհրաժեշտության դեպքում կենտրոնի խորհուրդը կարող է համալրել հիմնական հաշվառման փաստաթղթերի ցանկը:

(246-րդ կետը լրաց. 06.10.05 N 1892-Ն)

247. Կենտրոնում պարապմունքներն անցկացվում են դասավանդման հետևյալ ձևերով`

ա) դասախոսություն,

բ) սեմինար պարապմունք,

գ) գործնական պարապմունք,

դ) խորհրդատվություն:

Կենտրոնի խորհուրդը կարող է սահմանել նաև այլ տիպի պարապմունքներ:

248. Դասախոսությունը պարապմունքի գլխավոր ձևերից մեկն է, որը սովորողին տեսական գիտելիքների հաղորդման հիմքն է: Դասախոսության նպատակը սովորողին տվյալ թեմայի հիմնադրույթների հաղորդումն է` առավելապես ընդգծելով դժվարամատչելի և առանցքային հարցերը: Դասախոսությունը պետք է խթանի սովորողի իմացաբանական գործունեությունը, նպաստի նրանց ստեղծագործական մտածողության ձևավորմանը:

Դասախոսությունները կարդացվում են կենտրոնի դասախոսահրամանատարական կազմի կողմից: Դասախոսություններ կարդալու նպատակով կարող են հրավիրվել առաջատար մասնագետներ այլ բուհերից, գիտական հիմնարկներից, ինչպես նաև ոստիկանությունից: Դասավանդող դասախոսի կողմից յուրաքանչյուր առարկայի համար պետք է մշակվեն անհրաժեշտ դասախոսություններ կամ դասախոսությունների պլան-կոնսպեկտներ` թեմատիկ պլանով նախատեսված թեմաների համաձայն:

249. Սեմինար պարապմունքն անցկացվում է սովորողի ձեռք բերած գիտելիքները խորացնելու և ամրապնդելու նպատակով: Այն պետք է ապահովի դիտարկվող հարցի վերաբերյալ ուսումնական նյութի կենդանի, ստեղծագործական քննարկումը` բանավեճի, մտքերի փոխանակման ձևով: Սեմինար պարապմունքը կարող է ընդգրկել գործնական պարապմունքի տարրեր:

250. Գործնական պարապմունքն անցկացվում է տեսական գիտելիքների իմացության հիման վրա` գործնական ունակություններ, հմտություններ ձեռք բերելու և ամրապնդելու նպատակով:

(250-րդ կետը փոփ. 06.10.05 N 1892-Ն)

251. Խորհրդատվությունը սովորողների կողմից ուսումնական նյութի ընկալմանն ուղղված աշխատանքների ղեկավարումն է և նրանց կողմից ուսումնական նյութի ինքնուրույն յուրացմանն օժանդակելու ձևերից մեկը: Խորհրդատվությունը կանոնավոր կերպով կարող է անցկացվել ինքնապատրաստման ժամերին և կրել ինչպես անհատական, այնպես էլ` խմբակային բնույթ:

252. Կենտրոնի պետի կողմից ուսումնական գործընթացի իրականացման նկատմամբ կարող է սահմանվել հսկողություն, որի նպատակն է պարզել`

ա) ուսումնական գործընթացի կազմակերպման համապատասխանությունը կենտրոնի գործունեությունը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին,

բ) աշխատանքային, ուսումնական պլանների կատարումը,

գ) պարապմունքների տեսական և մեթոդական մակարդակը,

դ) ուսումնական պարապմունքների և նյութատեխնիկական ապահովվածության մակարդակը և ուսումնանյութական բազայի վիճակը,

ե) պարապմունքների ընթացքում կարգապահության վիճակը և դասախոսահրամանատարական անձնակազմի կողմից դասացուցակով նախատեսված պարապմունքների կատարումը:

(252-րդ կետը փոփ. 06.10.05 N 1892-Ն)

253. Հսկողության իրականացման ձևերն են`

ա) կրթաճյուղի գործունեության ստուգումները,

բ) ուսումնական գործընթացի կազմակերպման և ուսումնամեթոդական փաստաթղթերի վարման ստուգումները,

գ) դասավանդման գործընթացի նկատմամբ հսկողությունը,

դ) սովորողների գիտելիքների իմացության ստուգումը,

ե) դասախոսությունների տեքստերի, պլան-կոնսպեկտների ստուգումը,

զ) օրվա դասացուցակի, թեմատիկ պլանների և դասախոսների անհատական պլանների կատարման ստուգումները:

Հսկողության իրականացման այլ ձևեր կարող են սահմանվել կենտրոնի խորհրդի որոշմամբ:

(253-րդ կետը խմբ. 06.10.05 N 1892-Ն)

254. Ուսումնական գործընթացի նկատմամբ հսկողություն կարող են իրականացնել նաև կենտրոնի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալը և կրթաճյուղի պետը:

(254-րդ կետը խմբ. 06.10.05 N 1892-Ն)

255. Ուսումնական պարապմունքների նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց չի թույլատրվում պարապմունքների ընթացքում միջամտել դասախոսի աշխատանքին կամ կատարել դիտողություններ:

256. Ստուգման արդյունքներն անհրաժեշտության դեպքում վերլուծվում են, կազմվում է տեղեկանք և ներկայացվում կրթաճյուղեր, որտեղ քննարկվելուց հետո կարող են մշակվել ուսումական գործընթացի կատարելագործման միջոցառումներ:

(256-րդ կետը խմբ. 06.10.05 N 1892-Ն)

257. Սովորողի գիտելիքներն ստուգվում են ստուգարքների և քննությունների միջոցով:

258. Ստուգարքի նպատակը սովորողի` տվյալ առարկային կամ առարկայի մի մասին վերաբերող տեսական գիտելիքները, գործնական ունակություններն ու հմտությունները պարզելն ու գնահատելն է: Ստուգարքն անցկացվում է ուսումնական պլանին համապատասխան և առարկայական ծրագրի ծավալով: Ստուգարքի հանձնման ընթացքում սովորողի տեսական գիտելիքները և գործնական հմտությունները գնահատելիս հաշվի է առնվում նրա մասնակցությունը սեմինար ու գործնական պարապմունքներին:

259. Ստուգարքը կարող է անցկացվել տոմսերով կամ առանց տոմսերի (հարցազրույցի միջոցով):

260. Քննությունը տվյալ առարկայի ամբողջ ծավալի կամ դրա մի մասի ուսուցման ավարտական փուլն է. այն նպատակ ունի ստուգելու սովորողի տեսական գիտելիքները, ունակություններն ու հմտությունները, ինչպես նաև գործնական խնդիրների լուծման ժամանակ ստացած գիտելիքների կիրառման ունակությունը:

261. Քննությունն անցկացվում է առարկայական ծրագրի ծավալով: Քննության անցկացման համար կրթաճյուղի կողմից մշակված և առաջարկված քննական տոմսերը, գործնական առաջադրանքը և խնդիրները հաստատվում են կենտրոնի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի կողմից:

Քննական տոմսերի թիվը պետք է գերազանցի ուսումնական խմբի (դասակի) սովորողների թիվը և ներառի ամբողջ դասընթացի ընթացքում ուսուցանված ուսումնական հարցերը: Քննության անցկացման համար կրթաճյուղի կողմից ապահովվում են ուսումնատեխնիկական միջոցներ:

(261-րդ կետը խմբ. 06.10.05 N 1892-Ն)

262. Քննական տոմսը, որպես կանոն, պետք է պարունակի ծրագրի տարբեր բաժիններից 2-3 տեսական հարց և, կախված առարկայի առանձնահատկությունից, 1-2 խնդիր կամ գործնական առաջադրանք: Արգելվում է սովորողներին քննական տոմսերին նախապես ծանոթացնելը:

263. Քննությունը և ստուգարքն ընդունվում են կրթաճյուղի պետի, տվյալ առարկայից դասախոսություններ կարդացած ավագ դասախոսի, կամ դասախոսի, կամ հանձնաժողովի կողմից, որի կազմը հաստատում է կենտրոնի պետը:

264. Քննությանը, բացի քննություն ընդունողից և քննություն հանձնող սովորողից, կարող են ներկա գտնվել կենտրոնի պետը, նրա` ուսումնական աշխատանքների գծով տեղակալը: Այլ անձինք քննությանը կարող են ներկա լինել միայն կենտրոնի պետի թույլտվությամբ:

(264-րդ կետը փոփ. 06.10.05 N 1892-Ն)

265. Այն լսարանում, որտեղ անցկացվում է քննություն, պետք է լինեն ուսումնական առարկայի թեմատիկ պլանը, քննական տոմսերի փաթեթը, հարցաշարը, ուսումնական խնդիրները, առաջադրանքները, անհրաժեշտ տեղեկագրերը, քարտեզները, մակետները, ուսումնական տեխնիկան և այլն:

266. Բանավոր քննության ժամանակ լսարանում միաժամանակ կարող են ներկա գտնվել հինգից ոչ ավելի քննություն հանձնող սովորողներ, իսկ գրավոր քննությանը` մեկ ուսումնական դասակ: Բանավոր քննության պատասխանին պատրաստվելու համար սովորողին տրվում է մինչև 20 րոպե ժամանակ, քննությունը գրավոր հանձնելիս` 2 ակադեմիական ժամ:

267. Տոմսի հարցերին պատասխանելուց հետո քննություն ընդունողը կարող է քննություն հանձնողին առաջադրել լրացուցիչ և պարզաբանող հարցեր` ուսումնական նյութի սահմաններում: Քննության արդյունքների հիման վրա նշանակված գնահատականը հայտարարվում է սովորողին, նշվում քննական տեղեկագրում: Քննությանը, ստուգարքին չներկայանալու դեպքում տեղեկագրում կատարվում է «Չի ներկայացել» գրառումը: Եթե սովորողի` քննությանը կամ ստուգարքին չներկայանալու պատճառն անհարգելի է, ապա ուսումնական բաժնի (մասի) կողմից տեղեկագրում նշված «Չի ներկայացել» գրառումը համարվում է «անբավարար» կամ «չստուգված»: Չի թույլատրվում քննական տեղեկագրում կատարել այլ գրառումներ կամ ջնջումներ:

(267-րդ կետը խմբ. 06.10.05 N 1892-Ն)

268. Բանավոր քննությունն անցկացվում է հետևյալ կարգով`

ա) սովորողը, վերցնելով տոմսը, հայտնում է տոմսի համարը, ապա անցնում պատասխանի նախապատրաստմանը,

բ) պատասխանին պատրաստ լինելու կամ հատկացված ժամանակի ավարտի դեպքում սովորողը քննություն ընդունողին զեկուցում է իր պատրաստ լինելու մասին և նրա թույլտվությամբ պատասխանում տոմսի հարցերին,

գ) քննությունը հանձնաժողովի կողմից ընդունվելու դեպքում քննություն հանձնող սովորողի պատասխանի ժամանակ պետք է ներկա լինի հանձնաժողովի ամբողջ կազմը: Հանձնաժողովի անդամները պատասխանների վերաբերյալ կատարում են համառոտ գրառումներ, տոմսի յուրաքանչյուր հարցի համար նշանակում գնահատականներ, գնահատում լրացուցիչ հարցերը և նշանակում ամփոփիչ գնահատական:

(268-րդ կետը փոփ. 06.10.05 N 1892-Ն)

269. Գրավոր քննությունն անցկացվում է հետևյալ կարգով`

ա) սովորողներին տրվում են քննական առաջադրանքներ, կրթաճյուղի կողմից նախատեսված օժանդակ նյութեր, որոնք անհրաժեշտ են առաջադրանքի կատարման համար: Առաջադրանքների հետ միասին տրվում են կենտրոնի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի ստորագրությամբ հաստատված անհրաժեշտ թվով մաքուր թղթեր: Չի թույլատրվում օգտվել այլ թղթերից: Տրված բոլոր թղթերն աշխատանքի ավարտից հետո պետք է վերադարձվեն քննություն ընդունողին,

բ) գրավոր քննության ժամանակ քննասենյակից սովորողի դուրս գալը թույլատրում է քննություն ընդունողը: Այդ դեպքում սովորողը պարտավոր է իր աշխատանքը հանձնել քննություն ընդունողին:

270. Անբավարար գնահատական ստացած սովորողների քննությունների, ստուգարքների վերահանձնման նպատակով ուսումնական բաժնի (մասի) կողմից պատրաստվում է քննական տեղեկագիր կամ անհատական հանձնման քննական թերթիկ` հաստատված կենտրոնի պետի կողմից:

(270-րդ կետը խմբ. 06.10.05 N 1892-Ն)

271. Սովորողների գիտելիքները, ունակությունները, հմտությունները քննության արդյունքում գնահատվում են «Գերազանց», «Լավ», «Բավարար» և «Անբավարար», իսկ ստուգարքի արդյունքում` «Ստուգված» կամ «Չստուգված»:

272. Գնահատականները որոշվում են հետևյալ չափանիշներով`

ա) «Գերազանց», եթե սովորողը խոր և հիմնավոր է յուրացրել ամբողջ ծրագրային նյութը, սպառիչ, հաջորդական, գրագետ և տրամաբանորեն կառուցված է շարադրում այն, նյութը սերտորեն կապում է ոստիկանությունում ծառայության խնդիրների հետ, չի դժվարանում պատասխանել, երբ ձևափոխվում է առաջադրանքը, ազատորեն լուծում է խնդիրներն ու կատարում գործնական առաջադրանքները, ճիշտ է հիմնավորում ընդունված որոշումները, ունակ է ինքնուրույն ընդհանրացնել և շարադրել նյութը` սխալներ թույլ չտալով,

բ) «Լավ», եթե սովորողը հիմնավոր գիտի ծրագրային նյութը, գրագետ և ըստ էության է շարադրում այն, հարցին պատասխանելիս թույլ չի տալիս էական անճշտություններ, կարողանում է ճիշտ կիրառել տեսական դրույթները, գործնական առաջադրանքները կատարելիս տիրապետում է անհրաժեշտ ունակությունների և հմտությունների,

գ) «Բավարար», եթե սովորողը յուրացրել է միայն հիմնական նյութը, բայց չգիտի նրա առանձին մանրամասները, թույլ է տալիս անճշտություններ, ոչ ճիշտ ձևակերպումներ, խախտում է ուսումնական նյութի շարադրման հաջորդականությունը և դժվարանում է կատարել գործնական առաջադրանքները,

դ) «Անբավարար», եթե սովորողը չգիտի ծրագրային նյութի զգալի մասը, թույլ է տալիս էական սխալներ, չի կարողանում կատարել գործնական առաջադրանքներն ու լուծել խնդիրները,

ե) «Ստուգված»` սույն կետի «ա», «բ», «գ» ենթակետերին համապատասխան և «Չստուգված»` սույն կետի «դ» ենթակետին համապատասխան:

273. Այն առարկաներից, որոնց համար կան սահմանված նորմատիվներ, սովորողների գիտելիքները, ունակությունները և հմտությունները գնահատելիս, դասախոսները ղեկավարվում են սահմանված նորմատիվներով:

274. Սովորողների առաջադիմության հաշվառումը կատարվում է ուսումնական պարապմունքների հաշվառման մատյանում, քննական (ստուգարքային) տեղեկագրերում և անհատական հանձնման քննական թերթիկներում:

(274-րդ կետը փոփ. 06.10.05 N 1892-Ն)

275. Ուսումնական պարապմունքների հաշվառման մատյանը փաստաթուղթ է, որի մեջ գրառվում են ուսումնական խմբում անցկացված բոլոր պարապմունքները, կատարվում են նշումներ պարապմունքներին հաճախելու վերաբերյալ:

276. Քննական (ստուգարքային) տեղեկագիրը սովորողի առաջադիմության հաշվառման հիմնական փաստաթուղթն է: Տեղեկագիրը կազմվում է ուսումնական բաժնի (մասի) կողմից` մեկ օրինակից, յուրաքանչյուր ուսումնական դասակի և տվյալ առարկայի համար: Այն տրվում է քննություն ընդունողին, նախքան քննությունն սկսելը: Քննության (ստուգարքի) ավարտից հետո քննություն ընդունողը տեղեկագիրը ներկայացնում է ուսումնական բաժին (մաս): Տեղեկագրում դրված յուրաքանչյուր գնահատական հաստատվում է քննություն ընդունող դասախոսի ստորագրությամբ: Այն սովորողները, որոնք ինչ-որ պատճառով (հիվանդություն, անբավարար գնահատված քննություն, ստուգարք) քննությանը (ստուգարքին) չեն ներկայացել, այն հանձնում են ուսումնական խմբից առանձին, ուսումնական բաժնի (մասի) կողմից տրված քննական թերթիկների կամ քննական տեղեկագրի հիման վրա: Քննական թերթիկը կամ քննական տեղեկագիրը քննության (ստուգարքի) ավարտից հետո ներկայացվում է ուսումնական բաժին (մաս) և պահվում համապատասխան գործում:

(276-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 06.10.05 N 1892-Ն)

277. Յուրաքանչյուր ուսումնական խմբի, դասակի քննաշրջանի անցկացման համար նախատեսված տեղեկագրերը կազմվում են ուսումնական բաժնի (մասի) կողմից և ներկայացվում կենտրոնի պետին` հաստատման:

(277-րդ կետը խմբ. 06.10.05 N 1892-Ն)

278. Ուսումնամեթոդական աշխատանքն ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մասն է և կենտրոնի դասախոսական անձնակազմի գործունեության հիմնական ձևերից է:

(278-րդ կետը խմբ. 06.10.05 N 1892-Ն)

279. Ուսումնամեթոդական աշխատանքի իրականացման հիմնական ուղղություններն ու ձևերն են`

ա) մանկավարժական աշխատանքի և ուսումնական գործընթացի կազմակերպման միջոցառումների մշակումն ու քննարկումը,

բ) ուսումնական պլաններին և ուսումնական գործընթացի պլանավորմանը վերաբերող այլ փաստաթղթերի մշակումն ու քննարկումը,

գ) առարկաների դասավանդման առաջավոր մեթոդների, դասախոսությունների տեքստերի, ինչպես նաև տարբեր պարապմունքների անցկացման կազմակերպման մեթոդիկաների մշակումն ու քննարկումը,

դ) սովորողների ինքնուրույն աշխատանքների կազմակերպման կատարելագործումը,

ե) կրթաճյուղի ուսումնամեթոդական աշխատանքներին նվիրված նիստերը,

զ) ցուցադրական, բաց և փորձնական պարապմունքները, փոխադարձ այցելությունները պարապմունքներին,

է) հոգեբանության և մանկավարժության ուսուցման և դաստիարակության մեթոդիկայի մասին դասախոսությունները, զեկույցները:

(279-րդ կետը խմբ. 06.10.05 N 1892-Ն)

280. Կրթաճյուղի ուսումնամեթոդական աշխատանքին նվիրված նիստերն անցկացվում են ուսումնական առարկաների դասավանդման մեթոդների կատարելագործման նպատակով: Նիստերում քննարկվում են առանձին առարկաների թեմատիկ պլանների կառուցվածքը և բովանդակությունը, առարկաների դասավանդման մեթոդները, դասախոսությունների տեքստերը, ուսումնամեթոդական մշակումները, սովորողներին տրվող ուսումնական խնդիրները և առաջադրանքները, ուսումնամեթոդական ձեռնարկների ձեռագրերը, սովորողների ուսուցմանն ու դաստիարակությանն ուղղված միջոցառումները, ուսումնասիրվող առարկաներից սովորողի ստացած գիտելիքների, ունակությունների և հմտությունների յուրացման արդյունքները և այլն:

(280-րդ կետը փոփ. 06.10.05 N 1892-Ն)

281. Ցուցադրական պարապմունքներն անցկացվում են առավել փորձառու դասախոսների կողմից և նպատակ ունեն ցուցադրել ուսումնական ծրագրի կոնկրետ թեմայով պարապմունքների անցկացման արդյունավետ կազմակերպումն ու մեթոդիկան, փոխանցել դասավանդման դրական փորձը, ուսման նոր մեթոդական ձևերի և տեխնիկական միջոցների կիրառման կարգը:

(281-րդ կետը փոփ. 06.10.05 N 1892-Ն)

282. Բաց պարապմունքներն անցկացվում են դասավանդման փորձն ուսումնասիրելու և ընդհանրացնելու, ինչպես նաև դասախոսներին օժանդակելու նպատակով: Պարապմունքից հետո անցկացվում է քննարկում և ներկայացվում են առաջարկություններ ուսուցման մեթոդիկայի բարելավման վերաբերյալ:

(282-րդ կետը փոփ. 06.10.05 N 1892-Ն)

283. Փորձնական պարապմունքներն անցկացվում են կրթաճյուղի պետի որոշմամբ` երիտասարդ դասախոսների մանկավարժական գործունեության պատրաստվածության մակարդակը որոշելու համար: Դրանք անցկացվում են դասախոսական անձնակազմի ներկայությամբ և քննարկվում կրթաճյուղի նիստում:

284. Պարապմունքներին փոխադարձ այցելությունների նպատակը դասախոսների ուսումնադաստիարակչական աշխատանքների փորձի փոխանակումն է:

285. Կենտրոնի ուսումնամեթոդական աշխատանքները ներառվում են տարեկան աշխատանքային պլանում` առանձին բաժնով, որի կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է կենտրոնի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի կողմից:

(285-րդ կետը փոփ. 06.10.05 N 1892-Ն)

 

III. ԿԵՆՏՐՈՆԻ ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆՈՐՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

286. Կենտրոնի հաստիքային դասախոսի ուսումնական ծանրաբեռնվածությունը մեկ տարում պետք է կազմի 450-800 ժամ, որը պետք է ներառի առնվազն 150 ժամ դասախոսություն, սեմինար, գործնական պարապմունքներ անցկացնելու, քննություններ և ստուգարքներ ընդունելու ժամաքանակը: 800 ժամից ավելի և 450 ժամից պակաս բեռնվածություն հատկացնելու անհրաժեշտության դեպքում կրթաճյուղի պետը պետք է ստանա կենտրոնի պետի թույլտվությունը` համապատասխան հիմնավորմամբ:

287. Ուսումնական բաժինը (մասը) տարբերակում է դասախոսական անձնակազմի ուսումնական ծանրաբեռնվածությունը` կախված զբաղեցրած պաշտոնից և սույն կանոնագրքի 286-րդ կետով սահմանված պահանջներից: Տարբերակված նորմերը քննարկվում են կենտրոնի խորհրդում և հաստատվում կենտրոնի պետի կողմից:

288. Կենտրոնի դասախոսական անձնակազմի ուսումնական ծանրաբեռնվածությունը կարգավորելու նպատակով կրթաճյուղի կողմից իրականացվում են աշխատանքային ժամանակի կիսամյակային պլանավորում, որը ներառում է դասախոսական անձնակազմի գործառութային պարտականություններով նախատեսված ուսումնական ու ոսումնամեթոդական, դաստիարակչական աշխատանքների կատարումը, և հաշվառում: Կրթաճյուղի դասախոսական անձնակազմի աշխատանքային կիսամյակային ժամանակի պլանավորումն իրականացվում է հիմնական աշխատանքների համար նախատեսված պլանավորման և հաշվառման նորմերին համապատասխան (N 5 ձև)` հաշվի առնելով կենտրոնում ուսուցման դասընթացի առանձնահատկությունները:

(288-րդ կետը փոփ. 06.10.05 N 1892-Ն)

289. Ուսումնական կիսամյակի համար կրթաճյուղի գործունեությունը պլանավորելու ընթացքում կրթաճյուղի պետը որոշում է ուսումնական, ուսումնամեթոդական, դաստիարակչական և այլ տեսակի այն աշխատանքները, որոնք կրթաճյուղի անդամների կողմից ենթակա են պարտադիր կատարման` ապահովելով բաժնի աշխատողների միջև այդ աշխատանքների հավասարաչափ բաշխումը:

(289-րդ կետը փոփ. 06.10.05 N 1892-Ն)

290. Ոստիկանության ծառայող հանդիսացող դասախոսական անձնակազմի համար աշխատանքային շաբաթվա տևողությունը 40 ժամ է, իսկ մնացած աշխատողների համար` 36 ժամ: Առանձին տեսակի աշխատանքների տարբեր հարաբերակցության դեպքում դրանց գումարային ծավալը յուրաքանչյուր աշխատանքի համար, որպես կանոն, պետք է լինի նույնը:

291. Կրթաճյուղի դասախոսական անձնակազմի աշխատանքային ժամանակի հաշվառման հիմնական փաստաթուղթն անհատական աշխատանքային պլանն է, որը կազմվում է մեկ տարվա համար` ելնելով գործառութային պարտականություններից և կենտրոնի պլանների պահանջներից:

Անհատական աշխատանքային պլանում պետք է արտացոլվեն բոլոր տեսակի աշխատանքները, դրանց ծավալները (ժամերով) և կատարման ժամկետները: Անհատական աշխատանքային պլանները քննարկվում են կրթաճյուղի նիստում և հաստատվում կրթաճյուղի պետի կողմից: Կրթաճյուղի որոշմամբ դրանցում կարող են կատարվել համապատասխան փոփոխություններ և լրացումներ:

(291-րդ կետը փոփ., խմբ. 06.10.05 N 1892-Ն)

292. Կատարված աշխատանքի ծավալի հաշվառումը դասախոսական անձնակազմի կողմից կատարվում է անհատական աշխատանքային պլանին համապատասխան` հիմք ընդունելով ժամանակի փաստացի ծախսը` համաձայն սույն կանոնագրքով նախատեսված նորմերի:

293. Կրթաճյուղի պետը կիսամյակի ավարտից հետո 10 օրվա ընթացքում ուսումնական բաժին (մաս) է ներկայացնում դասախոսական անձնակազմի կողմից ուսումնական ծանրաբեռնվածության կատարման մասին տեղեկություններ:

(293-րդ կետը փոփ. 06.10.05 N 1892-Ն)

294. Ուսումնական բաժինը (մասը) կազմում է տարեկան հաշվետվություն դասախոսական անձնակազմի կողմից տարեկան ուսումնական ծանրաբեռնվածության կատարման մասին` ըստ աշխատանքի տեսակների, և ներկայացնում կենտրոնի պետին` հաստատման:

 

IV. ԿԵՆՏՐՈՆԻՑ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄԸ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

295. Սովորողը ուսումնական հաստատությունից ազատվում է`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 112-Ն որոշման հավելվածի 20-րդ կետի «բ» ենթակետի պահանջները չկատարելու դեպքում կամ 21-րդ կետով կամ 23-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերում, կամ`

բ) կարգապահական խախտումների, ինչպես նաև անհարգելի բացակայությունների դեպքում, կամ`

գ) ժամանակավոր անաշխատունակության դեպքում, երբ բացակայությունները գերազանցում են ուսուցման ամբողջ ժամանակահատվածի 1/4-ը, կամ`

դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում, կամ`

ե) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում, կամ`

զ) ուսումնառությանն էապես խոչընդոտող ընտանեկան հանգամանքներով պայմանավորված, ինչպես նաև սովորելու ցանկություն չունենալու դեպքում, կամ`

է) նրա նկատմամբ մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում:

(295-րդ կետը փոփ. 06.10.05 N 1892-Ն)

296. Ոստիկանության ծառայողի վերապատրաստման (որակավորում) դասընթացներում ընդգրկված սովորողներին մեկ կամ երկու առարկայի քննությունից կամ ստուգարքից անբավարար գնահատական ստանալու դեպքում թույլատրվում է մեկ շաբաթվա ընթացքում դրանցից յուրաքանչյուրը վերահանձնել մեկ անգամ:

Երեք առարկայի քննությունից, ստուգարքից կամ կրկնակի անբավարար գնահատական ստացած սովորողների ուսուցումը դադարեցվում է կենտրոնի պետի հրամանով:

Անբավարար առաջադիմություն ցուցաբերած ոստիկանության ծառայողների մասին կենտրոնի պետի հրամանի մեկ օրինակը կամ հրամանից քաղվածքը ներկայացվում է ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող ղեկավարին:

297. Գերազանց առաջադիմություն և օրինակելի վարք դրսևորելու դեպքում սովորողը կարող է խրախուսվել ուսումնական հաստատության ղեկավարի կողմից:

298. Ներքին կանոնակարգի խախտման, պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սովորողների նկատմամբ կենտրոնի ղեկավարի կողմից կարող են կիրառվել կարգապահական տույժեր:

299. Սովորողը ծանոթանում է սույն կանոնագրքով հաստատված ներքին կարգապահական կանոններին և պահպանում դրանք:

300. Սովորողն օգտվում է կենտրոնի ուսումնամեթոդական բազայից:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  -  Կ Ա Ն Չ

 

_______________________________________ (ոստիկանության ստորաբաժանման անվանումը)
_______________________________________
_______________________________________
_______________________________________

 

 

 

 

 

 

 

Ոստիկանության ակադեմիան տեղեկացնում է, որ _____________________________

(ուսումնաքննական հավաքի ժամկետը)
______________________________________________________________

կայանալու է ուսումնական գործընթացի պլան-ժամանակացույցով նախատեսված
հեռակա ֆակուլտետի _______________ կուրսի ուսումնաքննական հավաքը:

(կուրսը)

 

Խնդրում ենք ապահովել

___________
(կուրսը)

կուրսի սովորողի

__________________________
(կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________________________________________
________________________________________________________________

ներկայությունը նշված ուսումնաքննական հավաքին:

Սովորողն ուսումնաքննական հավաքին պետք է պարտադիր ներկայանա համազգեստով, աշխատանքի վայրից տրված տեղեկանքով և առանց հաշվեցուցակային հրազենի:

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՊԵՏԻ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ
ՏԵՂԱԿԱԼ

______________________
(ստորագրությունը)

___________________________
(կոչումը)

______________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Ձև 2

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՈՒՍՈՒՄՆԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Գրանցման համարը _________

 

Հեռակա ուսուցման

___________
(կուրսը)

կուրսի սովորող

_______________________
(կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

_______________________________________________________________ - ը,
որը ծառայում է ___________________________________________________ - ում,

(ոստիկանության ստորաբաժանման անվանումը)

մասնակցել է ուսումնաքննական հավաքին 200 թ. ________ ___- ից մինչև 200 թ._______ ___- ը
հանձնել է ստուգարքներ, քննություններ (կատարել է աշխատանքներ) ուսումնական
պլանին համապատասխան, բացառությամբ

ա) չի հանձնել ստուգարք _______________________________________________

(առարկայի անվանումը)

_________________________________________________________________

_________________________________________________________________

բ) չի հանձնել քննություն ______________________________________________

(առարկայի անվանումը)

_________________________________________________________________ _________________________________________________________________

գ) չի կատարել աշխատանքներ ____________________________________________

(առարկայի անվանումը)

_________________________________________________________________ __________________________________________________________________

Ակադեմիայի եզրակացությունը ____________________________________________ __________________________________________________________________ __________________________________________________________________

__________________
(պաշտոնը)

_______________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

___ ____________ 200 թ.

 

Կ. Տ.

 

Ձև 3

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Տրվում է _________________________________________________- ին, որ

(անունը, ազգանունը, հայրանունը)

__________________________
(նախկին ուսումնական հաստատության անվանումը)

կողմից տրված

_____________________
(ստուգման գրքույկի համարը,

_________________________ ստուգման գրքույկի պատճենի և դիմումի համաձայն նրան

տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

թույլատրվել է մասնակցել ատեստավորմանը, որը նա հաջողությամբ անցել է:

________________________________________ - ի տեղափոխումը կհրամանագրվի

(անունը, ազգանունը, հայրանունը)

__________________________________ - ի

(ընդունող բուհի և ֆակուլտետի լրիվ անվանումը)

_______________ ուսուցման

(առկա, հեռակա)

 

_________

(կուրսը)

կուրսի

___________________________
(մասնագիտության լրիվ անվանումը)

մասնագիտության գծով

________________ հիմունքով` ակադեմիական տեղեկանքը, միջնակարգ կրթության

(անվճար, վճարովի)

ավարտական վկայականը ներկայացվելուց հետո:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

______________________
(ստորագրությունը)

___________________________
(կոչումը)

______________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

 

___ ____________ 200 թ.

 

Կ. Տ.

 

Ձև 4

 

Ա Կ Ա Դ Ե Մ Ի Ա Կ Ա Ն  Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

(N 4 ձևը հանվել է 06.10.05 N 1892-Ն)

 

 

 

Ձև 5

 

Պ Լ Ա Ն Ա Վ Ո Ր Մ Ա Ն  Ե Վ  Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Ն Ո Ր Մ Ե Ր

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ, ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎՐԱ ԾԱԽՍՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԻ

 

1. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎՐԱ ԾԱԽՍՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՈՐՄԵՐԸ

 

NN
ը/կ
Ուսումնական
աշխատանքների
տեսակները

Ծանրաբեռնվածության հաշվարկի ժամանակի նորմերը (ժամ)

Ծանոթագրություն

հոսքին

ուսումնական խմբին
(դասակին)

սովորողին,
դիմորդին,
ասպիրանտին,
հայցորդին,
ստաժավորվողին,
պրակտիկանտին

գործնական, հաշվարկային
գրաֆիկական, լաբորատոր
կուրսային աշխատանքներին, պրակտիկումներին,
սեղմագրերին,
նախագծերին
Դասախոսին
1 2 3 4 5 6 7 8
1.1. Լսարանային պարապմունքների անցկացում, այդ թվում` խաղերի և զորավարժությունների,
գործնական պարապմունքների անցկացում
1 ժամ` 1
ակադեմիական ժամի
համար
1 ժամ` 1
ակադեմիական ժամի
համար
    Դասացուցակին
համապատասխան
 
1.1.1. Ճյուղային (ամբիոնային,  կրթաճյուղային)` ըստ առարկայի         Դասացուցակին
համապատասխան
3 դասախոսից ոչ ավելի
1.1.2. Համալիր` միջճյուղային         Դասացուցակին
համապատասխան
5 դասախոսից ոչ ավելի
1.2. Խորհրդատվությունների անցկացում            
1.2.1. Ընթացիկ խորհրդատվություններ դասավանդվող առարկաներից   ցերեկային
ուսուցման
ուսումնական
պլանով նախատեսված
լսարանային
ժամաքանակը
(5 տոկոս)
1/2 ժամ` հեռակա
ուսուցման ձևում
գրավոր և բանավոր խորհրդատվության համար
    բացի պրակտիկայի բոլոր ձևերից և ֆիզիկական պատրաստականության գործնական պարապմունքներից
1.2.2. Քննություններից առաջ 2 ժամ          
1.3. Պրակտիկայի ղեկավարում (ներառյալ հաշվետվության ստուգումը և պաշտպանության ընդունումը)         աշխատանքային օրվա համար` 3 ժամ  
1.4. Կուրսային աշխատանքի կամ նախագծի ղեկավարում` ներառյալ խորհրդատվությունները, գրախոսումը և պաշտպանության ընդունումը       3 ժամ` աշխատանքին,
4 ժամ` նախագծին
   
1.5. Դիպլոմային աշխատանքի կամ նախագծի ղեկավարում       30 ժամ` աշխա-
տանքին, 40 ժամ`
նախագծին
  մեկ ղեկավարին` մինչև 8 սովորող
1.6. Գործնական, լաբորատոր, հաշվարկային աշխատանքի ստուգում     կիսամյակում`
մինչև 1 ժամ
կամ եռամսյակում 1/2 ժամ
     
1.7. Ստուգողական աշխատանքի ստուգում       1/3 ժամ` ստուգողական
աշխատանքի յուրաքանչյուր 2 ժամվա համար և 2/3 ժամ` տնային աշխատանքի ստուգման համար
  ուսումնական պլանով նախատեսված ստուգողական աշխատանքների համար
1.8. Սեղմագրի գրախոսում       2 ժամ    
1.9. Դիպլոմային աշխատանքի
(նախագծի) գրախոսում
        4 ժամ  
1.10. Գիտելիքների ստուգում            
1.10.1. Ստուգարքի ընդունում     1/3 ժամ   համաձայն
ստուգարքների
ժամանակացույցի
 
1.10.2. Քննությունների ընդունում
(ընդունելության, կիսամյակային, պետական) և դիպլոմային աշխատանքի (նախագծի) պաշտպանություն
4 ժամ`
գրավոր
քննության
անցկացման
համար
2 ժամ` գրավոր քննության անցկացման համար 1/3 ժամ` ընդունելության, կիսամյակային և 2/3 ժամ` պետական քննության ու դիպլոմային աշխատանքի
նախագծի պաշտպանության համար
1/3 ժամ` քննական գրավոր
աշխատանքի ստուգման
համար
պետական
քննական
հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին օրական
6 ժամից ոչ
ավելի
Դիմորդներից բանավոր քննություն ընդունում են 2 դասախոս: Պետական քննական հանձնաժողովի կազմը պետք է կազմված լինի 5 դասախոսից ոչ ավելի:
1.10.3. Ասպիրանտուրայի ընդունելության և թեկնածուական քննությունների ընդունում            
1.11. Ասպիրանտների գիտական
ղեկավարում
        50 ժամ` մեկ տարում պրոֆեսորին և գիտությունների դոկտորին կցվում է մինչև 5 ասպիրանտ, իսկ դոցենտին և գիտությունների թեկնածուին` մինչև 3 ասպիրանտ
1.12. Հայցորդների գիտական
ղեկավարում
        մինչև 25 ժամ`
մեկ տարում
5 տարուց ոչ ավելի տևողության համար

 

(Աղյուսակը լրաց. 06.10.05 N 1892-Ն)

 

 

2. ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎՐԱ ԾԱԽՍՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՈՐՄԵՐԸ

 

 NN
ը/կ
Ուսումնամեթոդական
աշխատանքի տեսակը

Ժամանակի նորմերը (ժամ)

Ծանոթագրություն
 մեկ պլան,
ծրագիր,
սխեմա,
ստենդ,
մակետ,
պլակատ,
սցենար,
առաջա-
դրանքի
տարբե-
րակ
հարյուր
ժամանոց
դասընթացի
համար
մեկ ժամ պարապ-
մունք, մեկ ժամ
աշխատանք
մեկ տպագրական թերթ ամբիոնի, կրթաճյուղի,
հանձնա-
ժողովի մեկ
անդա-
մին
1 2 3 4 5 6 7 8
2.1. Առարկաների դասավանդման թեմատիկ պլանի կազմում            
2.1.1. Նոր պլանի մշակում   մինչև 18 ժամ        
2.1.2. Գործող պլանի վերամշակում  

մինչև 6 ժամ

       
2.2. Դասընթացի (առարկայի) ուսումնական ծրագրի մշակում            
2.2.1. Օրինակելի ուսումնական ծրագրի մշակում  

մինչև 60 ժամ

       
2.2.2. Գործող ծրագրի վերամշակում  

մինչև 20 ժամ

       
2.2.3. Աշխատանքային ուսումնական ծրագրի մշակում  

մինչև 30 ժամ

      ուսումնական ծրագրերին համապատասխան
2.3. Դասընթացի (առարկայի) մեթոդական ցուցումների
կազմում` հեռակա ուսուցման սովորողների համար
          ուսումնական ծրագրերին համապատասխան
2.3.1. Նոր մեթոդական ցուցումների կազմում  

մինչև 40 ժամ

       
2.3.2. Գործող մեթոդական ցուցումների վերամշակում   30 ժամից ոչ
ավելի
       
2.4. Դասախոսության կոնսպեկտի կամ թեզիսի մշակում,
ներառյալ դիդակտիկ նյութերի ընտրությունը
          տարեկան մեկ
անգամ
2.4.1. Նոր մտցվող թեմայի համար    

մինչև 9 ժամ

     
2.4.2. Վաղօրոք կարդացվող թեմայի համար     3 ժամ      
2.5. Դասախոսությունների թեզիսների կամ տեքստի
կազմումը և դրանց նախապատրաստումը
հրատարակության համար
           
2.5.1. Նոր դասընթացի (թեմայի) համար     2 ժամ      
2.5.2. Կարդացվող դասընթացի (թեմայի) կամ դրա վերամշակման համար     մեկ ժամ      
2.6. Ֆոնդային դասախոսության կազմում     մինչև 24 ժամ     ամբիոնի, կրթաճյուղի ղեկավա-
րության որոշմամբ
2.7. Ֆոնդային դասախոսության վերամշակում     մինչև 12 ժամ     ամբիոնի, կրթաճյուղի ղեկավա-
րության որոշմամբ
2.8. Ուսումնամեթոդական նյութերի մշակում` խաղերի և զորավարժությունների, գործնական պարապմունքների անցկացման համար (պլաններ և մեթոդական մշակումներ)            
2.8.1. Առարկայից ճյուղային (ամբիոնային, կրթաճյուղային)     մինչև 6 ժամ`
յուրաքանչյուր
դասախոսին
    3 դասախոսից ոչ
ավելի
2.8.2. Միջճյուղային, համալիր     մինչև 10 ժամ`
յուրաքանչյուր
դասախոսին
    5 դասախոսից ոչ
ավելի
2.9. Ուսումնամեթոդական նյութերի վերամշակում` խաղերի և զորավարժությունների, գործնական պարապմունքների անցկացման համար (պլաններ և մեթոդական մշակումներ)            
2.9.1. Առարկայից ճյուղային (ամբիոնային, կրթաճյուղային)     մինչև 2 ժամ`
յուրաքանչյուր
դասախոսին
    3 դասախոսից ոչ
ավելի
2.9.2. Միջճյուղային, համալիր     մինչև 3 ժամ`
յուրաքանչյուր
դասախոսին
    5 դասախոսից ոչ
ավելի
2.10. Խմբային պարապմունքների վրա կատարվող աշխատանք           տարեկան մեկ անգամ
2.10.1. Ուսումնամեթոդական նյութերի մշակում սեմինար, գործնական և լաբորատոր պարապմունքների անցկացման համար (պլաններ` մեթոդական ցուցումներով)            
2.10.1.1 Նոր մտցվող դասընթացի համար   մինչև 18 ժամ        
2.10.1.2 Վաղօրոք ուսումնմասիրվող դասընթացի համար   մինչև 4 ժամ        
2.10.2.

Ստուգողական աշխատանքների առաջադրանքների մշակում` առկա ուսուցման սովորողների համար
Հեռակա ուսուցման սովորողների ստուգողական աշխատանքների թեմատիկայի մշակում

մինչև 2 ժամ
մինչև 12 ժամ

         
2.11. Սեղմագրեր և կուրսային աշխատանքների (նախագծի)            
2.11.1. Թեմատիկայի մշակում մինչև 6 ժամ          
2.11.2 Մեթոդական ցուցումների մշակում սեղմագրերի համար

կուրսային աշխատանքների (նախագծերի) համար

12 ժամ

30 ժամ

         
2.12. Դիպլոմային աշխատանքներ (նախագծեր)            
2.12.1. Թեմատիկայի մշակում 12 ժամ          
2.12.2. Մեթոդական ցուցումների մշակում դիպլոմային աշխատանքների (նախագծերի) համար       մինչև 30 ժամ    
2.13. Պրակտիկայի կամ ստաժավորման ծրագրի մշակում մինչև 30 ժամ          
2.14. Ստուգարքների, կիսամյակային, կուրսային և պետական նաև փուլային քննությունների անցկացման նախապատրաստում            
2.14.1. Նյութերի կազմում` ստուգարքների անցկացման համար մինչև 6 ժամ          
2.14.2. Քննական տոմսերի կազմում` կիսամյակային և կուրսային փուլային քննությունների համար նորի կազմումը`
մինչև 12 ժամ
ուղղումները`
մինչև 4 ժամ
         
2.14.3. Խնդրի ընտրում` քննական տոմսի համար 1/3 ժամ          
2.14.4. Քննական տոմսերի կազմում` պետական քննություների ընդունման համար նորի կազմումը`
մինչև 18 ժամ
ուղղումները`
մինչև 6 ժամ
         
2.15. Նյութերի մշակում` ընդունելության քննությունների և հարցազրույցների համար քննական տոմսերի մշակում


թելադրության տեքստերի մշակում

մինչև 18 ժամ

մինչև 6 ժամ 

         
2.16. Դիդակտիկ նյութերի մշակում            
2.16.1. Ուսումնական գործերի մակետներ

մինչև 60 ժամ

         
2.16.2. Սլայդներ, սխեմաներ և այլն

մինչև 2 ժամ

         
2.17. Համակարգչային ծրագրի մշակման խնդրի ձևակերպում         մինչև 60 ժամ  
2.18. Սցենարի մշակում ուսումնական կինոֆիլմի կամ տեսաֆիլմի համար մինչև 18 ժամ         10 րոպե ցուցադրման
համար
2.19. Ուսումնական պարապմունքներին ղեկավարության ստուգողական այցելություն և դրա քննարկումը         3 ժամ` յուրա-
քանչյուր այցի
համար
 
2.20. Փոխադարձ այցելություն պարապմունքներին         2/5 ժամ  
2.21. Մասնակցություն` հրահանգչամեթոդական, ցուցադրական, բաց և փորձնական պարապմունքներին    

մեկ ժամ

     
2.22. Ամբիոնի մեթոդական սեկցիայի ղեկավարում         մինչև 90 ժամ`
տարվա համար
մեթոդական սեկցիայի
նախագահին
2.23. Մանկավարժական վարպետության դպրոցի ղեկավարում        

մինչև 60 ժամ`
տարվա համար

 
2.24. Մասնակցություն մեթոդական խորհրդի աշխատանքներին        

մինչև 60 ժամ`
տարվա համար

 
2.25. Մասնակցություն ամբիոնի, կրթաճյուղի նիստերին և ուսումնամեթոդական հավաքների աշխատանքներին    

մեկ ժամ

    օրական 6 ժամից
ոչ ավելի

 

(Աղյուսակը լրաց. 06.10.05 N 1892-Ն)

 

3. ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎՐԱ ԾԱԽՍՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՈՐՄԵՐԸ

 

NN
ը/կ
Գիտահետազոտական աշխատանքը

Ժամանակի նորմերը (ժամ)

Ծանորագրություն
   

մեկ հեղինակային թերթին

համաժողովի, խորհրդակցության, սեմինարի աշխատանքի և գործուղման մեկ օրվան Ամբիոնի, խորհրդի անդամին, վարժախաղի մասնակցին, ուսանողական գիտական ընկերության անդամին, խմբակի ղեկավարին ամբողջ թեմայի մշակմանը, գիտական ղեկավարմանը (մեկ տարվա համար)
1 2 3 4 5 6 7
3.1. Գիտահետազոտական աշխատանքների կատարում (բացառությամբ դասագրքերի, ուսումնական և մեթոդական ձեռնարկների, դասախոսությունների պատրաստմանն ուղղված աշխատանքների)          
3.1.1. Ամբիոնի պլաններով       մինչև 150 ժամ` տարվա համար  
3.1.2. Բուհի պլաններով       մինչև 300 ժամ` տարվա համար  
3.1.3. Ոստիկանության ստորաբաժանման պլաններով       մինչև 450 ժամ` տարվա համար  
3.2. Դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, դասախոսությունների պատրաստում` ներառյալ հրատարակության պատրաստելը         հաշվի է առնվում ժամանակի փաստացի ծախսը
3.2.1. Նոր դասագրքի, մենագրության պատրաստում մինչև 100 ժամ        
3.2.2. Դասագրքի վերահրատարակում մինչև 50 ժամ        
3.2.3. Նոր ուսումնական ձեռնարկի, դասընթացի դասախոսությունների, պրակտիկումի, տեղեկատուի պատրաստում մինչև 80 ժամ        
3.2.4. Ուսումնական ձեռնարկի, դասընթացի դասախոսությունների, պրակտիկումի, տեղեկատուի վերահրատարակում մինչև 45 ժամ        
3.2.5. Դասախոսությունների պատրաստում` հրատարակման համար մինչև 50 ժամ        
3.2.6. Դասախոսությունների վերահրատարակում մինչև 25 ժամ        
3.3. Գիտական հոդվածների, զեկուցումների, հաղորդումների պատրաստում` գիտական համաժողովների և սեմինարների համար մինչև 70 ժամ        
3.4. Ուսումնական ծրագրերի, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, դասընթացի դասախոսությունների, մենագրությունների, գիտական աշխատանքների և այլնի գիտական խմբագրում մինչև 6 ժամ        
3.5. Գիտական գործուղում, ստաժավորում   մինչև 6 ժամ` մեկ օրում     հաշվի է առնվում ժամանակի փաստացի ծախսը
3.6. Ուսումնական հաստատության, ատենախոսական և այլ խորհուրդների աշխատանքներին մասնակցություն     մինչև 40 ժամ` տարվա համար   հաշվի է առնվում ժամանակի փաստացի ծախսը
3.7. Ուսանողական գիտական ընկերության, խմբակի ղեկավարում     մինչև 60 ժամ` տարվա համար   պլանի կատարման պայմանով
3.8. Սովորողների գիտահետազոտական աշխատանքների ղեկավարում` սովորողի կողմից գիտական հաշվետվության, զեկուցման հոդվածի, սեղմագրի ներկայացմամբ     մինչև 15 ժամ    
3.9. Ուսումնական հաստատության խորհրդի կողմից հաստատված ատենախոսական հետազոտությունների մշակում          
3.9.1. թեկնածուական       մինչև 200 ժամ` տարվա համար 4 տարվանից ոչ ավելի
3.9.2. դոկտորական       մինչև 400 ժամ` տարվա համար 5 տարվանից ոչ ավելի
3.10. Գիտահետազոտական աշխատանքի այլ տեսակներ     մինչև 50 ժամ` տարվա համար    

 

4. ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎՐԱ ԾԱԽՍՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՈՐՄԵՐԸ

 

NN
ը/կ
Դաստիարակչական աշխատանքի տեսակները

Ժամանակի նորմերը (ժամ)

Ծանոթագրություն

մեկ ղեկավարին մեկ ուսումնական խմբին
(դասակ)
միջոցառման մեկ ժամին
1 2 3 4 5 6
4.1. Ուսումնական խմբի ղեկավարի (կուրատորի) աշխատանքը մինչև 60 ժամ` տարվա համար     պլանը կատարելու պայմանով
4.2. Սովորողների մասնակցությամբ հանդիսավոր հանրահավաքների, ժողովների և այլ հանդիսավոր միջոցառումների նախապատրաստում և անցկացում     մինչև 2 ժամ  
4.3. Ուսանողական համաժողովների, գործնական աշխատողների հետ հանդիպումների կազմակերպում և անցկացում     մինչև 4 ժամ ուսումնական հաստատության ղեկավարության կողմից նշանակված ղեկավարներին (կազմակերպիչներին)
4.4. Հասարակական կարգի պահպանության համար ծառայության ընթացքում սովորողների ղեկավարում     մեկ ժամ ուսումնական հաստատության ղեկավարության կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան
4.5. Տնտեսական աշխատանքների կատարման ընթացքում սովարողների ղեկավարում     մեկ ժամ  
4.6. Կինո, թատրոն, ցուցահանդեսներ այցելության, գրական երեկոների, դասախոսությունների, էքսկուրսիաների, մշակույթի և գրականության գործիչների հետ հանդիպումների, ընթերցողական համաժողովների կազմակերպում, նախապատրաստում և անցկացում     մինչև 4 ժամ ուսումնական հաստատության ղեկավարության որոշմամբ նշանակված յուրաքանչյուր ղեկավարներին (կազմակերպչին)
4.7. Սովորողների գեղարվեստական ինքնագործունեության և սպորտ-մասսայական աշխատանքների ղեկավարում մինչև 50 ժամ` տարվա համար     ուսումնական հաստատության ղեկավարության կողմից նշանակված յուրաքանչյուր ղեկավարներին

 

(Աղյուսակը լրաց. 06.10.05 N 1892-Ն)