Գլխավոր տեղեկություն
Համար
N 1539-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.11.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.2006

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 նոյեմբերի 2006 թվականի N 1539-Ա

ԳՆԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության 5.12.2-րդ կետը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի պահանջները, Հայաստանի Հանրապետության կառավարության և «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2004 թվականի նոյեմբերի 25-ին կնքված հաշտության համաձայնագրի 5.ե կետը, ինչպես նաև 2006 թվականի նոյեմբերի 7-ի Հելենիք Թելեքոմունիքեյշնզ Օրգանիզեյշն Ս.Ա. (OTE) կազմակերպության պաշտոնական հաղորդակցությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հրաժարվել Հելենիք Թելեքոմունիքեյշնզ Օրգանիզեյշն Ս.Ա. (OTE) կազմակերպության կողմից վաճառվող՝ 341.888.105 եվրո արժողությամբ «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության 169.539.381 հատ բաժնետոմսերը գնելու նախապատվության իրավունքից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 9
Երևան