Գլխավոր տեղեկություն
Համար
N 793-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.06.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.06.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունիսի 2010 թվականի N 793-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Բաղրամյանի պոլիկլինիկա և մոր ու մանկան պահպանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մյասնիկյանի գյուղական համայնքի Մյասնիկյան 4 հասցեում գտնվող` 14243.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեք և 708.22 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող նախկին մասնաշենքով (այսուհետ` գույք) և դրա սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ 0.165 հեկտար հողատարածքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց` գույքն ամրացնելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մյասնիկյանի գյուղական համայնքին` որպես գյուղապետարանի վարչական շենք օգտագործելու պայմանով:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված առանձնացման արդյունքում առաջացած ավելացված արժեքի հարկը պետք է վճարվի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» ենթակետի պահանջներին համապատասխան:

4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մյասնիկյանի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` նախատեսելով, որ սույն որոշման 1-ին կետից բխող գույքային իրավունքի պետական գրանցումը ենթակա է իրականացման` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մյասնիկյանի գյուղական համայնքի միջոցների հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Բաղրամյանի պոլիկլինիկա և մոր ու մանկան պահպանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի` համապատասխան չափով փոփոխությունը և դրա պետական գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հունիսի 29

Երևան