ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2010 թվականի N 792-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի հաշվեկշռում գտնվող Վանաձորի Ուսանողական փողոցի N 14 հասցեում գտնվող հանրակացարանի շենքի 728.2 քառ մետր տարածքը (3922.4 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով) նվիրաբերել Վանաձորի քաղաքապետարանին՝ շենքի նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրի կնքումը, հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` նվիրաբերության պայմանագրում նախատեսելով, որ այն իրականացվելու է Վանաձորի քաղաքային համայնքի բյուջեի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. հունիսի 29 Երևան |
|