Գլխավոր տեղեկություն
Համար
N 434-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.06.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.06.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունիսի 2010 թվականի N 434-Ա

 

Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻ` ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպելու և Հայաստանի Հանրապետության Ազգային խորհրդի ձևավորման, կառավարման և գործունեության մեխանիզմները մշակելու, միջազգային փորձն ուսումնասիրելու և հնարավոր մոդելներ սահմանելու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանի՝ 2010 թվականի հունիսի 7-8-ը` Սալոնիկ, հունիսի 8-11-ը և հունիսի 13-14-ը` Աթենք (Հունաստանի Հանրապետություն), ինչպես նաև 2010 թվականի հունիսի 11-13-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն գործուղումների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Հ. Հակոբյանի՝ Աթենք գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության Մարդկային և ինստիտուցիոնալ ներուժի զարգացման ծրագրի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին` գործուղումներից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հունաստանի Հանրապետություն և Եգիպտոսի Արաբական Հանրապետություն գործուղումների արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հունիսի 14
Երևան