Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 129-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.07.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.07.01/15(367) Հոդ.162
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.06.2010
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 հունիսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 05010233

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 8 հունիսի 2010 թ.

 թիվ 129-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 199-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածը, 46-րդ հոդվածի 1-ին կետը, «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 26-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ը հաստատելու մասին» թիվ 199-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 9) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) Կանոնակարգ 9-ի 9.2.3-րդ կետում «ինկասացիոն կազմակերպության կողմից տրված լիազորագիրը (վստահագիրը)» բառերը փոխարինել «ինկասացիոն կազմակերպության կողմից տրված լիազորագիրը (ենթահավելված 17)» բառերով:

2) Կանոնակարգ 9-ը լրացնել նոր ենթահավելված 17-ով` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2010 թ. հունիսի 11
ք. Երևան

 

 

 Հավելված
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
 2010 թվականի հունիսի 8-ի
թիվ 129-Ն որոշման
Ենթահավելված 17
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 26-ի
թիվ 199-Ն որոշման

 

_______________________________
(ինկասացիոն կազմակերպության անվանումը)

ԼԻԱԶՈՐԱԳԻՐ ԹԻՎ ______

Կտրոնի թիվ _________

Բրիգադի ավագ ինկասատոր _____________ը

լիազորվում է ստանալու ________________

_______________________________ից
(արժեքներն ուղարկող բանկի անվանումը)

և հանձնելու _______________________

_______________________________ից
 (արժեքներն ստացող բանկի անվանումը)

_______________________________
  (փոխադրվող արժեքների անվանումը)

_______________________________
               (գումարը թվերով)

(_______________________________)
                (գումարը բառերով)

Լիազորագիրն
ուժի մեջ է մինչև՝ ___թ. ______-ի «__» ներառյալ

գործադիր մարմին (լիազոր անձ)՝ ______________

             (անուն, ազգանուն, ստորագրություն)


Լիազորագիրը ստացա՝___________________

              (անուն, ազգանուն, ստորագրություն)

«__» _____________ _____թ.

_______________________________

(ինկասացիոն կազմակերպության անվանումը)

 

Ուժի մեջ է մինչև __թ. ___-ի «_» ներառյալ

ԼԻԱԶՈՐԱԳԻՐ ԹԻՎ _________

Բրիգադի ավագ ինկասատոր ___________ը

լիազորվում է ստանալու ______________

_____________________________ից

(արժեքներն ուղարկող բանկի անվանումը)



 
և հանձնելու ______________________

______________________________

(արժեքները ստացող բանկի անվանումը)


______________________________

(փոխադրվող արժեքների անվանումը)


_______________________________
                     (գումարը թվերով)


(______________________________)
                   (գումարը բառերով)


ավագ ինկասատոր` ___________________

                   (անուն, ազգանուն, ստորագրություն)


 Հաստատում եմ՝
գործադիր մարմին (լիազոր անձ)՝
______________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն)




Կ.Տ. «__» ____________ _____թ.


ՑՈՒՑԱԿ

Արժեքներն ուղարկելու համար նշանակված
բրիգադի կազմում ընդգրկված ինկասատորների

1. ____________________________
 (անուն ազգանուն, ստորագրություն)

2. ____________________________
 (անուն ազգանուն, ստորագրություն)
 

3. ____________________________ 
 (անուն ազգանուն, ստորագրություն)

4. ____________________________
 (անուն ազգանուն, ստորագրություն)
 
5. ____________________________ 
 (անուն ազգանուն, ստորագրություն)

ՑՈՒՑԱԿ

Արժեքներն ուղարկելու համար նշանակված
բրիգադի կազմում ընդգրկված ինկասատորների

1. ____________________________ 
 (անուն ազգանուն, ստորագրություն)

2. ____________________________
 (անուն ազգանուն, ստորագրություն)
 
3. ____________________________ 
 (անուն ազգանուն, ստորագրություն)

4. ____________________________
 (անուն ազգանուն, ստորագրություն)
 
5. ____________________________
 (անուն ազգանուն, ստորագրություն)