ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2010 թվականի N 466-Ա
Հ. ՕՀԱՆՅԱՆԻ` ԲԻՇՔԵԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
ԱՊՀ դիտորդական խմբի կազմում 2010 թվականի հունիսի 27-ին Ղրղզստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացման գործընթացի կապակցությամբ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի n 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Հ. Օհանյանի` 2010 թվականի հունիսի 25-29-ը Բիշքեկ (Ղրղզստանի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|