Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԺՈ-206-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.06.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.06.30/29(763) Հոդ.734
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.06.2010
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

     

1. «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին»
ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կառավարություն
29.04.2010

Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողով

     

2. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կառավարություն
23.04.2010

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

     

3. «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ
Հ. Աբրահամյան
Գ. Սահակյան
Ա. Բախշյան
Ա. Մինասյան
Ս. Սաֆարյան
Լ. Խաչատրյան
Ա. Սահակյան
Ն. Զոհրաբյան
Ա. Շահբազյան
26.04.2010

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

     

4. «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ
Վ. Հովհաննեսյան
Կ. Վարդանյան
Ա. Նռանյան
Ա. Շահբազյան
Ա. Մինասյան
Ա. Ռուստամյան
15.04.2010

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով

     

5. ա) «Կրթության մասին»
ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
բ) «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
գ) «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին»
ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

Կառավարություն
9.04.2010

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության
և սպորտի հարցերի մշտական
հանձնաժողով

     

6. ա) ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
բ) ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
գ) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
դ) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
ե) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին
զ) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ
Գ. Սահակյան
Դ. Հարությունյան
Ռ. Պետրոսյան
Ա. Սաֆարյան
Վ. Բոստանջյան
Հ. Նաղդալյան
23.04.2010

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

     

7. ա) «Լեզվի մասին»
ՀՀ օրենքում փոփոխություններ
կատարելու մասին
բ) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կառավարություն
20.04.2010
01.06.2010

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

     

1. ՀՀ Նախագահի առարկությունը և առաջարկությունը «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի վերաբերյալ

ՀՀ Նախագահ
03.06.2010

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

     

2. «2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մշտադիտարկման (մոնիթորինգի)» եզրակացությունը

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
04.06.2010

---

     

3. ՀՀ 2009թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Կառավարություն
30.04.2010

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի
մշտական
հանձնաժողով

     

4. ՀՅԴ խմբակցության հարցապնդումը

---

---

     

5. ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացում

   
     

ա) «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
(3 նոյեմբերի 2009թ., ք. Քուվեյթ)

ՀՀ Նախագահ
11.05.2010

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով

բ) «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
(3 նոյեմբերի 2009թ., ք. Քուվեյթ)

ՀՀ Նախագահ
11.05.2010

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով

գ) «Միջազգային երկաթուղային փոխադրումների մասին» կոնվենցիան վավերացնելու մասին
(9 մայիսի 1980թ.)

ՀՀ Նախագահ
11.05.2010

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով

դ) «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
(10 դեկտեմբերի 2009թ., ք. Երևան)

ՀՀ Նախագահ
11.05.2010

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով

ե) «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ու դրանց բաղադրատարրերի ապօրինի շրջանառության և այլ հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
(10 դեկտեմբերի 2009թ., ք. Երևան)

ՀՀ Նախագահ
11.05.2010

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով

զ) «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» եվրոպական կոնվենցիայի երկրորդ լրացուցիչ արձանագրությունը (կից հայտարարություններով) վավերացնելու մասին
(8 նոյեմբերի 2001թ., ք. Ստրասբուրգ)

ՀՀ Նախագահ
11.05.2010

Արտաքին հարա-բերությունների
մշտական հանձնաժողով

է) «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2009-2010 թվականների ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
(16 մարտի 2010թ., ք. Երևան)

ՀՀ Նախագահ
01.06.2010

Արտաքին հարաբերությունների
մշտական հանձնաժողով

ը) Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև փոխառության համաձայնագիրը (Լրացուցիչ ֆինանսավորում Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի համար) վավերացնելու մասին
(5 մարտի 2010թ., ք. Երևան)

ՀՀ Նախագահ
01.06.2010

Արտաքին հարաբերությունների
մշտական հանձնաժողով

թ) Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև վարկային համաձայնագիրը (Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր) վավերացնելու մասին
(10 մարտի 2010թ.)

ՀՀ Նախագահ
01.06.2010

Արտաքին հարաբերությունների
մշտական հանձնաժողով

ժ) Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագիրը (Հանրային հատվածի արդիականացման երկրորդ ծրագիր) վավերացնելու մասին
(30 մարտի 2010թ.)

ՀՀ Նախագահ
01.06.2010

Արտաքին հարաբերությունների
մշտական հանձնաժողով

ժա) Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագիրը (Երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում Սոցիալական ներդրումների հիմնադրամի 3-րդ ծրագրի համար) վավերացնելու մասին
(5 մարտի 2010թ., ք. Երևան)

ՀՀ Նախագահ
01.06.2010

Արտաքին հարաբերությունների
մշտական հանձնաժողով

ժբ) «Անկախ պետությունների համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի գործունեության և անձնակազմի ֆինանսական, տեխնիկական և թիկունքային ապահովման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
(5 հոկտեմբերի 2007թ., ք. Դուշանբե)

ՀՀ Նախագահ
01.06.2010

Արտաքին հարաբերությունների
մշտական հանձնաժողով

ժգ) Հայաստանի Հանրապետության կառավարության և «Լինսի» հիմնադրամի միջև Վերաձևակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին
(27 մայիսի 2010թ., ք. Երևան)

ՀՀ Նախագահ
04.06.2010

Արտաքին հարաբերությունների
մշտական հանձնաժողով

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան

 

7 հունիսի 2010 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-206-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան