ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2010 թվականի N 440-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 215-Ա որոշմամբ հաստատված «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի 2010 թվականի ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով`
Ստեղծել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի 2010 թվականի ծրագրի միջգերատեսչական կազմկոմիտե և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
«ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար (կազմկոմիտեի նախագահ) |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ |
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն (կազմկոմիտեի քարտուղար) (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |