ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունիսի 2010 թվականի N 435-Ա
Վ. ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ ԱՌՈՒՇԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱUԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանին 2010 թվականի հունիսի 14-18-ը գործուղել Առուշա (Տանզանիայի Միավորված Հանրապետություն)՝ Համաշխարհային բանկի կողմից կազմակերպվող «Գործի դնել հասարակական աշխատանքները» խորագրով համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Տերտերյանի՝ Առուշա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Վ. Տերտերյանի՝ Առուշա մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Առուշա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|