Գլխավոր տեղեկություն
Համար
N 406-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.09.01/20(372) Հոդ.252
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
04.08.2010
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 օգոստոսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 60010320

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

4 օգոստոսի 2010 թ.
ք. Երևան

 N 406-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների» 46-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ դ) ենթակետով.

«դ) նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց բնակչությանը ներկայացվող վճարման փաստաթղթում ապահովել հետևյալ տեղեկատվության առկայությունը. սպառողի անունը, ազգանունը, հասցեն, քարտի համարը, հաշվարկային ամիսը, առևտրային հաշվիչի նախորդ և վերջին ցուցմունքները (իսկ բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչի առկայության դեպքում` նաև գիշերային սակագնով էլեկտրաէներգիայի սպառման ցուցմունքը), առևտրային հաշվիչի նախորդ և վերջին ցուցմունքների գրանցման օրը, հաշվարկային ամսում սպառված էլեկտրաէներգիայի քանակը (արտահայտված կիլովատտ ժամերով, իսկ բազմասակագնային հաշվիչի առկայության դեպքում` նաև գիշերային սակագնով սպառված էլեկտրաէներգիայի քանակը) և արժեքը (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը), պարտքի մնացորդը հաշվարկային ամսվա սկզբին և վերջին (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը) և վճարման ամսաթիվը: Մնացած բոլոր սպառողներին` նրանց գրավոր պահանջի դեպքում, մատակարարը պարտավոր է յուրաքանչյուր ամիս ծանուցել ինչպես բնակչության վճարման փաստաթղթերում` սույն ենթակետով ամրագրված տեղեկատվության, այնպես էլ տվյալ սպառողի կողմից հաշվարկային ամսում սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի հաշվարկման ընթացքում օգտագործվող այլ ցուցանիշների մասին: Ընդ որում, այդ սպառողները մատակարարից կարող են պահանջել ծանուցումը ներկայացնելու գրավոր կամ էլեկտրոնային փոստով: Ծանուցումը փոստով առաքելու պահանջի դեպքում մատուցված ծառայության համար վճարում է սպառողը, իսկ էլեկտրոնային փոստով ծանուցումն իրականացվում է անվճար:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան