Գլխավոր տեղեկություն
Համար
N 325-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.05.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.05.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մայիսի 2010 թվականի N 325-Ա

 

ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև տնտեսական կապերի համակարգման միջկառավարական հանձնաժողովի արաձանագրությամբ 2001 թվականի դեկտեմբերի 27-ին Թեհրանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության բնապահպանական վարչության միջև բնապահպանական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը և դրանից բխող` Արաքս գետի աղտոտման պատճառների ու հետևանքների ուսումնասիրմանը նվիրված հայ և իրանական փորձագետների աշխատանքային խմբերի 12-րդ նիստի արձանագրության 2-րդ կետը` 2010 թվականի մայիսի 19-ին Հայաստանի Հանրապետության սահմանի վրա` Մեղրիում կայանալիք աշխատանքային խմբերի հանդիպման կապակցությամբ`

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` աշխատանքային խմբերի հանդիպման կազմակերպման ընթացքում սննդի, փոխադրամիջոցների ու դրանց վառելիքի, դահլիճի վարձակալության և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ 574800 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մայիսի 11
Երևան