ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 2010 թվականի N 913-Ն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կանոնադրության 23-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի` Եղեգնաձոր քաղաքում գտնվող նստավայրի նոր շենքի (պայմանագիր N JR2/W2/011) կառուցման աշխատանքների կատարման համար 2010 թվականի մարտի 30-ին անցկացված ու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2010 թվականի ապրիլի 10-ին հաստատված մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով «Արարատշին» բաց բաժնետիրական ընկերությունը (պայմանագրային գինը` 408,772,959 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը).
2) Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի նոր շենքային համալիրի (պայմանագիր N JR2/W3/001) կառուցման աշխատանքների կատարման համար 2010 թվականի մարտի 30-ին անցկացված ու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2010 թվականի ապրիլի 10-ին հաստատված մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով «Ախուրյանի Կոոպշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (պայմանագրային գինը` 769,244,851 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|