Գլխավոր տեղեկություն
Համար
N 1567-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.11.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 նոյեմբերի 2006 թվականի N 1567-Ա

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և հիմք ընդունելով հարկային վեճերով ձևավորված դատական պրակտիկան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լիազորել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Ֆ. Ցոլակյանին առկա հարկային վեճով «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել հաշտության համաձայնություն՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում բացել արտաբյուջետային հաշիվ՝ հաշտության համաձայնության 1.2-րդ կետով սահմանված գումարը հաշվեգրելու համար։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 11
Երևան

 

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 9-ի N 1567-Ա որոշման

ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

քաղ. Երևան

___ նոյեմբերի 2006 թ.

Սույն Հաշտության Համաձայնությունը (ստորև՝ Հաշտության Համաձայնություն) կնքվել է 2006 թ. նոյեմբերի ___ին՝ Հայաստանի Հանրապետության, ի դեմս ՀՀ ֆինանսների և Էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանի, այսուհետ՝ Հայաստանի Հանրապետություն և «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» փակ բաժնետիրական ընկերության (ԱրմենՏել), ի դեմս Գործադիր Գլխավոր Տնօրեն Վասիլիոս Ֆետսիսի միջև։

Նկատի ունենալով, որ՝

- ԱրմենՏելում իրականցված հարկային ստուգումների արդյունքում ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (Հարկային Ծառայություն) Օպերատիվ հետախուզական վարչության կողմից կազմվել է թիվ 1006223 ստուգման ակտը՝ թվագրված 21.07.2006 թ., իսկ Հարկային Ծառայության Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության. Օպերատիվ հետախուզական՝ վարչության և ՀՀՀՎ կողմից այդպիսի ստուգման արդյունքում կազմվել է թիվ 1301007 ստուգման ակտը՝ թվագրված 27.07.2006 թ. (այսուհետ Ստուգման Ակտեր).

 

- Ստուգման Ակտերի դեմ ԱրմենՏելի կողմից ներկայացվել են վարչական բողոքներ, որոնք մերժվել են Հարկային Ծառայության Գանգատարկման հանձնաժողովի 29.09.2006 թ. համապատասխանաբար թիվ 133/1 և 133/2 որոշումներով.

 

- Ստուգման Ակտերի հիման վրա ԱրմենՏելից պահանջվում է. առ 10.11.2006 թ. դրությամբ 3320485375 (երեք միլիարդ երեք հարյուր քսան միլիոն չորս հարյուր ութսունհինգ հազար երեք հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ ընդհանուր գումարով հարկային պարտավորություն, որպիսի պարտավորությունը դատական կարգով վիճարկվում է ԱրմենՏելի կողմից.

 

- Հայաստանի Հանրապետության վարչապետի 14.09.2006 թ. թվագրված թիվ 084–5937 հանձնարարականի համաձայն Հարկային ծառայության պետի 14.09.2006 թ. թիվ 1018931 հանձնարարագրով ԱրմենՏելում իրականացվում է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության վերստուգում.

 

- ԱրմենՏելի Հելեննիք Թելեքոմյունիքեյշզ Օրգնայզեյշն Ս.Ա. ընկերությանը (ստորև՝ ՕՏԵ) պատկանող բաժնետոմսերի առուծախի կնքված գործարքը,

ինչպես նաև՝

ղեկավարվելով ՀՀ գործող օրենսդրությամբ, հիմք ընդունելով հարկային վեճերով ձևավորված դատական պրակտիկան և առաջնորդվելով բարի կամքով՝ քաղաքացիական գործով ըստ դիմումի ԱրմենՏել ընկերության ընդդեմ Հարկային ծառայության` Ստուգման ակտերն անվավեր ճանաչելու պահանջով, Կողմերը սույնով համաձայնություն կայացրին հետևյալի մասին.

 

I. Սույն Հաշտության Համաձայնության ուժի մեջ մտնելուց կամ Հելեննիք Թելեքոմյունիքեյշնզ Օրգնայզեյշն Ս.Ա. կազմակերպությանր պատկանող ԱրմենՏելի բաժնետոմսերի առուծախի գործարքի փակումից կամ ավարտից1 հետո, դրանցից որը որ ավելի ուշ տեղի կունենա, տասնօրյա ժամկետում ԱրմենՏելը պարտավորվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության վճարել ընդամենր 8000000000 (ութ միլիարդ) ՀՀ դրամ, որից՝

1.1. ա) Ստուգման Ակտերով արձանագրված շահութահարկի գծով 130304777 (մեկ հարյուր երեսուն միլիոն երեք հարյուր չորս հազար յոթ հարյուր յոթանասունյոթ) դրամ գումարած 10.11.2006 թվականից մինչև վճարման օրը հաշվարկված տույժերը կենտրոնական գանձապետարանի 900005005039 հաշվեհամարին (շահութահարկ, ներառյալ տույժերը),

բ) Ստուգման Ակտերով արձանագրված ավելացված արժեքի հարկի գծով 2008514134 (երկու միլիարդ ութ միլիոն հինգ հարյուր տասնչորս հազար հարյուր երեսունչորս) դրամ գումարած 10.11.2006 թվականից մինչև վճարման օրը հաշվարկված տույժերը՝ կենտրոնական գանձապետարանի 900005001020 հաշվեհամարին (ավելացված արժեքի հարկ, ներառյալ տույժերը),

գ) Ստուգման Ակտերով արձանագրված ոչ ռեզիդենտի շահութահարկի հարկային գործակալի գծով 423452664 (չորս հարյուր քսաներեք միլիոն չորս հարյուր հիսուներկու հազար վեց հարյուր վաթսունվեց) դրամ գումարած 10.11.2006 թվականից մինչե վճարման օրը հաշվարկված տույժերը՝ կենտրոնական գանձապետարանի 900005005070 հաշվեհամարին (աղբյուրի մոտ պահված ոչ ռեզիդենտի շահութահարկ, ներառյալ տույժերը),

դ) Ստուգման Ակտերով արձանագրված՝ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության տուգանքի գծով 296835000 (երկու հարյուր իննսունվեց միլիոն ութ հարյուր երեսունհինգ հազար) դրամ` կենտրոնական գանձապետարանի 900005180014 հաշվեհամարին (տուգանք),

ե) Ստուգման Ակտերով արձանագրված պարտադիր սոցիալական վճարի գծով 141492500 (մեկ հարյուր քառասունմեկ միլիոն չորս հարյուր իննսուներկու հազար հինգ հարյուր) դրամ գումարած 10.11.2006 թվականից մինչև վճարման օրը հաշվարկված տույժերը՝ կենտրոնական գանձապետարանի 900009900029 հաշվեհամարին (պարտադիր սոցիալական վճար, ներառյալ տույժերը),

զ) Ստուգման Ակտերով արձանագրված 2X6904600 (երկու հարյուր ութսունվեց միլիոն ինը հարյուր չորս հազար վեց հարյուր) դրամը՝ կենտրոնական գանձապետարանի 900013202016 հաշվեհամարին և 32981700 (երեսուներկու միլիոն ինը հարյուր ութսունմեկ հազար յոթ հարյուր) դրամը 900013202024 հաշվեհամարին (Հարկային ծառայության նյութական խրախուսման ֆոնդ).

1.2. մնացած մասը` կենտրոնական գանձապետարանի արտաբյուջետային______հաշվեհամարին, որպես սույն հաշտության համաձայնության գին։

 

2. Սույն Հաշտության Համաձայնության ուժի մեջ մտնելու օրվանից ՀՀ Վարչապետի 14.09.2006 թ. թիվ 084-5937 հանձնարարությամբ ԱրմենՏելում իրականացվող կրկնակի ստուգումը դադարեցվում է։

 

3. Հարկային Ծառայությունը պարտավորվում է ձեռնպահ մնալ ԱրմենՏելի գույքի, այդ թվում` դրամական միջոցների արգելադրման կամ Ստուգման Ակտերով նախատեսված պարտավորությունների կատարումն ապահովելու կամ հարկադրելու որևէ այլ գործողությունից` մինչ սույն Հաշտության Համաձայնության 1-ին կետով սահմանված այն իրադարձությանը հաջորդող տասներորդ օրը, որը որ ավելի ուշ տեղի կունենա։

4. Հայաստանի Հանրապետությունը և Հարկային Ծառայությունը սույնով ընդունում և երաշխավորում են, որ սույն Հաշտության Համաձայնության 1-ին կետով նախատեսված վճարումներն իրականացնելու պարագայում՝ սույն հաշտության համաձայնության ստորագրման օրվա դրությամբ ԱրմենՏելի հարկային պարտավորությունները, այդ թվում թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված հարկերը, սոցիալական և այլ պարտադիր վճարները, ինչպես նաև հարկային օրենսդրությունը և Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի ու տուգանքների գումարներն առ վերը նշված վճարման օրը համարվում են պատշաճ և ամբողջական կատարման հիմքով վերջնականապես դադարած։

 

5. Կողմերը պարտավորվում են սույն Հաշտության Համաձայնության ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում բարի կամքով քննարկել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության դրույթների` ԱրմենՏելին վերագրվող խախտումների վերացման ուղիները։ Նշված ժամկետի ընթացքում ԱրմենՏելի դիմումով Հարկային Ծառայությունը պարտավորվում է տրամադրել սպառիչ և հստակ պաշտոնական պարզաբանում։

 

6. Կողմերն ընդունում և համաձայնվում են, որ սույն Հաշտության Համաձայնությունը կնքվում է Հելեննիք Թելեքոմյունիքեյշնզ Օրգնայզեյշն Ս.Ա. կազմակերպությանը պատկանող ԱրմենՏելի բաժնետոմսերի առուծախի գործարքը փակվելու կամ ավարտելու պայմանով, որպիսի պայմանը մինչև 2006 թվականի դեկտեմբերի 18-ը կամ Կողմերի գրավոր համաձայնության սահմանված այլ ժամկետում տեղի չունենալու կամ չիրականանալու պարագայում՝ սույն Հաշտության Համաձայնությունը համարվում է լուծված, և դրա գործողությունը դադարում է, որի պարագայում Հարկային ծառայությունը կարող է շարունակել սույնի 2-րդ կետով դադարեցված վերստուգումը, ինչպես նաև Ստուգման Ակտերի հիմքով ներկայացնել հարկային պարտավորության բռնագանձման հայց, իսկ ԱրմենՏելն իրավունք ունի ներկայացնելու իր առարկությունները, ընդ որում, սույն հաշտության համաձայնության կնքումն ինքնին չի կարող մեկնաբանվել որպես այդպիսի առարկությունների ներկայացման իրավունքից հրաժարում կամ հարկային օրենսդրության խախտման փաստի ընդունում։

 

7. ԱրմենՏելը հայտարարում Է, իսկ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է, որ սույն հաշտության համաձայնության կնքումը կամ Ստուգման Ակտերով արձանագրված գումարների վճարման փաստն ինքնին չի հանդիսանում ԱրմենՏելի կողմից այդ պարտավորությունների իրավաբանական հիմնավորվածության ընդունում և ապագայում նույն վարքագիծը որպես հարկային իրավախախտում որակվելու դեպքում պահպանում է իր վիճարկման իրավունքը, և սույնի կնքումն ինքնին չի կարող մեկնաբանվել կամ վկայակոչվել որպես ԱրմենՏելի կողմից Ստուգման Ակտերով ներկայացված հարկային իրավախախտման ընդունում։

 

8. Սույն Հաշտության Համաձայնությունը կազմված է չորս հավասարազոր օրինակներից և ուժի մեջ է մտնում այն հաստատելու մասին ՀՀ տնտեսական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից։

 

9. ԱրմենՏելի կողմից սույն քաղաքացիական գործով վճարված պետական տուրքի ծախսը կրում է ԱրմենՏելը։

 

Ի հավաստումն վերոհիշյալի՝ կողմերն ստորագրում են սույն Հաշտության համաձայնությունը վերը նշված ամսաթվին`

«Արմենթել» ՓԲԸ-ի անունից`

         Վ. Ֆետսիս
Գործադիր Գլխավոր Տնօրեն

________________Կ.Տ.

Հայաստանի Հանրապետության անունից

 Ֆ. Ցոլակյան
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային
պետական ծառայության պետ _______________Կ.Տ.
  

 Վ. Խաչատրյան
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար _______________Կ.Տ

 

 

 

________________
1 ինչպես որ սահմանված է առուծախի պայմանագրում

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան