Գլխավոր տեղեկություն
Համար
N 694-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.06.2010-13.01.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.05.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մայիսի 2010 թվականի N 694-Ա

 

«ՇԻՐԱԿԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի «ա» և 67-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետերին, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել`

1) Գյումրի քաղաքի Աբովյան 248 հասցեում գտնվող շենքի առաջին հարկից 231.78 քառ. մետր մակերեսով և նկուղային հարկից 253.23 քառ. մետր մակերեսով ու 3860,9 հազ. դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով տարածքները.

2) նույն հասցեում գտնվող շենքով զբաղեցված` բաժնային սեփականություն հանդիսացող 387,43 քառ. մետր մակերեսով հողամասի` նշված տարածքներին համապատասխան բաժնեմասը` 1139,04 հազ. դրամ կադաստրային արժեքով (այսուհետ` գույք):

2. Գույքը որպես կամավոր գույքային ներդրում ներդնել «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետև՝ ընկերություն) կանոնադրական կապիտալում:

3. Թույլատրել «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող` Գյումրի քաղաքի Շչորսի 1 հասցեում գտնվող` 2446.26 քառ. մետր ընդհանուր մակերեսով ու 1679.918 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով շենքը (Շահումյանի անվան զբոսայգում գտնվող, 1930-ական թվականներ, նախկին ժողովրդական տուն` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակի ծածկագիր թիվ 4.901) և այդ շենքով զբաղեցված ու դրա սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 1847,3 քառ.մետր մակերեսով ու 5430,94 հազ. դրամ կադաստրային արժեքով հողամասը (այսուհետ` գույք-1) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

4. Սույն որոշման 3-րդ կետից բխող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն:

5. Ընդունել ի գիտություն, որ Գյումրու քաղաքային համայնքի ավագանին` 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 48-Ա որոշմամբ` ընկերությանը որպես փոխհատուցում տրամադրել է 30000 հազ. դրամի չափով գումար` այլ շենք տեղափոխվելու հետ կապված ծախսերը հոգալու, վերանորոգման աշխատանքներ կատարելու և սարքավորումներն ապամոնտաժելու ու մոնտաժելու համար:

6. Առաջարկել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի և ընկերության կանոնադրության` սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումն ու պետական գրանցումը:

7. Բացառապես մշակութային գործունեության կազմակերպման համար օգտագործելու պայմանով գույք 1-ը նվիրաբերել Գյումրու քաղաքային համայնքին:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ընդունելուց հետո եռամսյա ժամկետում`

1) սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի պահանջները.

2) Գյումրու քաղաքային համայնքի հետ կնքել գույք 1-ը նվիրաբերելու պայմանագիր` դրանում սահմանելով, որ Գյումրու քաղաքապետարանը պարտավորվում է նվիրաբերված տարածքում 2010-2013 թվականներին իրականացնել վերականգնման և վերանորոգման աշխատանքներ` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերին համապատասխան և դրանք սահմանված կարգով համաձայնեցնելով հուշարձանների պահպանության ոլորտի պետական լիազորված մարմնի հետ, ինչպես նաև այն, որ սույն որոշման 7-րդ կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը պետք է իրականացվի Գյումրու քաղաքային համայնքի միջոցների հաշվին.

3) սահմանել նաև, որ պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման դեպքում գույք 1-ի նկատմամբ սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

9. Սահմանել, որ`

1) սույն որոշման 2-րդ կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման` ընկերության միջոցների հաշվին.

2) ընկերությունը պետք է վճարի բաժնային սեփականություն հանդիսացող հողատարածքի կադաստրային արժեքը «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2010 թ. հունիսի 11

 Երևան