Գլխավոր տեղեկություն
Համար
N 972-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.08.2010-23.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.08.18/40(774) Հոդ.921
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.07.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հուլիսի 2010 թվականի N 972-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ, ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԱՅԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԿԵՐՊ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՁԱԽՈՂՄԱՆ ՓԱՍՏՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.1-ին հոդվածի 2-րդ մասի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից հարկ վճարողի, հարկ վճարողի պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ հարկային պարտավորությունների հաշվարկման հարկային մարմինների ձախողման փաստն արձանագրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. օգոստոսի 6
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2010 թվականի

հուլիսի 29-ի N 972-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ, ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԱՅԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԿԵՐՊ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՁԱԽՈՂՄԱՆ ՓԱՍՏԸ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ

 

1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.1-ին հոդվածին համապատասխան` սույն կարգով սահմանվում է հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի (այսուհետ` ստուգում իրականացնող անձ) կողմից հարկ վճարողի, հարկ վճարողի պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ հարկային պարտավորությունների հաշվարկման հարկային մարմինների ձախողման փաստն արձանագրելու կարգը։ Սույն կարգի իմաստով սահմանված դրույթները տարածվում են միայն սույն կարգով կանոնակարգվող հարաբերությունների վրա:

2. Սույն կարգի իմաստով ստուգման կամ այլ կերպ հարկային պարտավորությունների հաշվարկման հարկային մարմինների ձախողման փաստերի արձանագրման հիմքեր են համարվում, մասնավորապես`

1) հարկ վճարողի պաշտոնատար անձանց բացակայությունը, այդ թվում` հիվանդության, արձակուրդում, գործուղման մեջ գտնվելու կամ այլ հիմքերով աշխատանքից բացակայելը, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվելը և այլն.

2) ստուգման հանձնարարագրին ծանոթանալուց և հանձնարարագրում ստուգման անցկացման մասին ծանուցված լինելու վերաբերյալ նշագրում կատարելուց հրաժարվելը.

3) ստուգում իրականացնող անձանց ստուգման նպատակին և ստուգմամբ ընդգրկված հարցերին առնչվող օրինական պահանջները չկատարելը.

4) ստուգում իրականացնող անձանց պահանջով ստուգման նպատակին և ստուգմամբ ընդգրկված հարցերին առնչվող փաստաթղթեր և տվյալներ չտրամադրելը:

3. Սույն կարգի իմաստով «հարկ վճարողի պաշտոնատար անձ» հասկացությունը համապատասխանում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված «տնտեսավարող սուբյեկտի ղեկավար (նրան փոխարինող պաշտոնատար անձ)» հասկացություններին:

4. Ստուգման հանձնարարագրի հրապարակումից հետո սույն կարգի 2-րդ կետով նախատեսված որևէ հիմքի առկայության դեպքում ստուգում իրականացնող անձը հանձնարարագիրը կամ գրավոր ձևակերպված օրինական պահանջը պատվիրված փոuտով (uտանալու մաuին ծանուցմամբ) ուղարկում է հարկ վճարողին` նրա կողմից հարկային մարմնին հայտնած հասցեով:

5. Հարկ վճարողի բացակայության հիմքով պատվիրված նամակը վերադարձվելու օրը, իսկ գրավոր ձևակերպված օրինական պահանջը կամ հանձնարարագիրն առձեռն կամ պատվիրված փոստով ստանալու դեպքերում ստուգում իրականացնող անձանց օրինական պահանջները կատարելուց հրաժարվելու գործողությունները շարունակելու պայմաններում` առձեռն գրությունը կամ պատվիրված փոստն ստանալու հաջորդ օրն ստուգում իրականացնող անձը կազմում է արձանագրություն (համաձայն օրինակելի ձևի), հարկ վճարողի խոչընդոտող գործողությունների վերաբերյալ` արձանագրությանը կցելով վերջինիս պատշաճ ծանուցումը, ինչպես նաև այլ հավաստող փաստաթղթեր:

6. Արձանագրության, ինչպես նաև կից նյութերի պատճեններն ստուգում իրականացնող անձանց, իսկ վկաներ ներգրավված լինելու դեպքում` նաև վկաների (որոնք չեն կարող լինել հարկային ծառայողներ) կողմից ստորագրվելուց հետո առձեռն կամ փոստով (uտանալու մաuին ծանուցմամբ) ներկայացվում է հարկ վճարողին:

7. Հարկ վճարողի բացակայության հիմքով արձանագրությունը վերադարձվելու դեպքում` արձանագրությանը կցվում են փոստային առաքման թերթիկը և այլ նյութեր, և արձանագրությունը կարվում է հարկ վճարողի հարկային գործում:

8. Ներկայացված արձանագրությունն ստորագրում է նաև հարկ վճարողի պաշտոնատար անձը, իսկ առարկություններ ունենալու դեպքում դրանց մասին նշում է կատարվում արձանագրության մեջ: Առարկություններն ընդունվելու դեպքում գրավոր հիմնավորումը կցվում է արձանագրությանը, կարվում հարկ վճարողի հարկային գործում, և հարուցված վարույթը կարճվում է` ինչի մասին 2-օրյա ժամկետում գրավոր ծանուցվում է հարկ վճարողը: Արձանագրությունը կազմող ստուգող անձանց գրավոր հիմնավորմամբ առարկությունները չընդունվելու դեպքում (գրավոր հիմնավորումը կցվում է կազմված արձանագրությանը) արձանագրությունը և կից նյութերը կարվում են հարկ վճարողի հարկային գործում, իսկ դրանց պատճենը եռօրյա ժամկետում առձեռն հանձնվում կամ փոստով ուղարկվում է հարկ վճարողին: Այս դեպքում, ինչպես նաև հարկ վճարողի բացակայության հիմքով արձանագրությունը վերադարձվելու դեպքում` արձանագրությունը կազմելու օրվանից հարկային պարտավորություններ առաջանալու` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.1-ին հոդվածի առաջին մասով սահմանված վաղեմության ժամկետը կասեցվում է:

9. Հարկային մարմինն իր լիազորությունների սահմաններում հարկային հսկողության և վարչարարության շրջանակներում ձեռնարկում է միջոցներ հարկ վճարողի կամ հարկ վճարողի պաշտոնատար անձանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ uտանալու, ինչպես նաև խոչընդոտող այլ գործողությունները դադարելու վերաբերյալ հավաստիանալու նպատակով:

10. Հարկ վճարողի կամ հարկ վճարողի պաշտոնատար անձանց մասին տեղեկություններ uտանալու, ինչպես նաև խոչընդոտող այլ գործողությունները դադարեցնելու մասին հարկ վճարողի կողմից գրավոր դիմում ներկայացվելու դեպքում վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է` համապատասխան հիմքերը հայտնի դառնալու կամ հարկ վճարողի դիմումը հարկային մարմին մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից սկսած:

11. Հարկային մարմնի կողմից ձեռնարկված միջոցների արդյունքների վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը կարվում են հարկ վճարողի հարկային գործում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Օրինակելի ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N ________

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 ____ _____________ 20____ թ.

 __________________

 

  (կազմման վայրը)

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 20___ թ. ________________ ______ N____________ հանձնարարագրի ______________________________________ հարկային (տարածքային) տեսչության պետի 20___ թ. ________________ ______ N____________ հանձնարարագրի`

 

 _______________________

 ££££££££

 (տնտեսավարող սուբյեկտի անվանումը)

 (հարկ վճարողի հաշվառման համարը)

 

մոտ ստուգում իրականացնելու և հարկային պարտավորությունների հաշվարկումը հնարավոր չէ հետևյալ հիմնավորմամբ`___________________________________

______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

Արձանագրությանը կցվում են (փաստաթղթեր, տվյալներ, տեղեկություններ, դրանց պատճենները)`

 ___________________________________________________________________

(կցվող փաստաթղթերի քանակը` թվերով և տառերով)

 

Արձանագրությունը կազմող ստուգում իրականացնող անձինք`

 ___________________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

___________________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

Հարկ վճարողի պաշտոնատար անձինք`

 ___________________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

___________________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

___________________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

Վկա (վկաներ)

___________________________________________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

___________________________________________________________________

 (անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Արձանագրության պատճենը հարկ վճարողի պաշտոնատար անձին հանձնելու ամuաթիվը` ______ ____________________ 20_____թ.

Ստացա արձանագրության պատճենը

 ___________________________________________________________________

 (պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Արձանագրված փաստերի վերաբերյալ

առարկություններ չունեմ ______________________________________________

 (պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Ունեմ առարկություններ _______________________________________________

(պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Առարկությունները կցվում են (առդիր` _________ էջ)

կամ

___________________________________________________________________

 (Արձանագրությունը կազմողների կողմից գրառում արձանագրությունն ստորագրելուց կամ արձանագրության պատճենն ստանալուց հրաժարվելու կամ նշված գործողությունների անհնարինության մասին)

 

Կ. Տ.