Գլխավոր տեղեկություն
Համար
N 682-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.06.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.06.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հունիսի 2010 թվականի N 682-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի` Վանաձորի տարածքային հարկային տեսչությունում հարկ վճարողների սպասարկման կենտրոնի ստեղծման, ռիսկային չափանիշների վրա հիմնված` ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության ավտոմատացված համակարգի, ինչպես նաև հատուկ հարկային հաշիվների դուրսգրման նոր համակարգի ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել մինչև 433,223.6 հազ. դրամ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված միջոցառումների ֆինանսավորումն իրականացնել այդ միջոցառումների իրականացման համար գնումների կայացած մրցույթների արդյունքների հիման վրա` սույն որոշման հավելվածում յուրաքանչյուր միջոցառման գծով նախատեսված գումարների սահմաններում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հունիսի 8

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

հունիսի 3-ի N 682-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ (ԱՃՈՂԱԿԱՆ) ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ

 

(հազ. դրամ)

NN
ը/կ

Աշխատանքների և բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները

Առաջին կիսամյակ

Ինն ամիս

Տարի

 

ԸՆԴԱՄԵՆԸ

388,580.0

433,223.6

433,223.6

 

այդ թվում`

     

1.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկա­մուտ­ների կոմիտեի` Վանաձորի տարածքային հարկային տեսչությունում հարկ վճարողների սպասարկման կենտրոնի ստեղծում

57,324.0

57,324.0

57,324.0

 

որից` ըստ բյուջետային ծախսերի տնտեսա­գիտական դասակարգման հոդվածների

     
 

Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

33,400.0

33,400.0

33,400.0

 

Վարչական սարքավորումներ

23,924.0

23,924.0

23,924.0

2.

Ռիսկային չափանիշների վրա հիմնված` ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության ավտոմա­տացված համակարգի ներդրում

82,256.0

89,999.6

89,999.6

 

որից` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտա­կան դասակարգման հոդվածների

     
 

Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններ

-

2,643.3

2,643.3

 

Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ

-

5,100.3

5,100.3

 

Վարչական սարքավորումներ

15,938.6

15,938.6

15,938.6

 

Ոչ նյութական հիմնական միջոցներ

66,317.4

66,317.4

66,317.4

3.

Հատուկ հարկային հաշիվների դուրսգրման նոր համակարգի ներդրում

249,000.0

285,900.0

285,900.0

 

որից` ըստ բյուջետային ծախսերի տնտեսա­գիտա­կան դասակարգման հոդվածների

     
 

Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններ

-

1,250.0

1,250.0

 

Տեղեկատվական ծառայություններ

-

1,000.0

1,000.0

 

Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ

-

24,600.0

24,600.0

 

Մասնագիտական ծառայություններ

-

1,250.0

1,250.0

 

Գրասենյակային նյութեր և հագուստ

-

8,800.0

8,800.0

 

Վարչական սարքավորումներ

59,000.0

59,000.0

59,000.0

 

Ոչ նյութական հիմնական միջոցներ

190,000.0

190,000.0

190,000.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան