Գլխավոր տեղեկություն
Համար
N 414-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.06.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.06.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունիսի 2010 թվականի N 414-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 501-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հունիսի 18-ի «Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 501-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հունիսի 8
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
հունիսի 8-ի N 414-Ա
 որոշման

 

 

«Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
հունիսի 18-ի N 501-Ա
 որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Իրականացվող միջոցառումը

Կատարման ժամկետը

Պատասխանատու մարմինը

1

2

3

4

1.

Պետական-մասնավոր գործընկերության մոդելի մշակում

   

1)

պետական-մասնավոր գործընկերության մոդելի մշակում և ծրագրի իրականացման (ներդրման) պլանավորում

2010 թ.
օգոստոսի 15

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2.

Մրցույթների հայտարարում

   

1)

կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման համակարգի տեխնիկական պահանջների մշակում (Technical Requirements)

2010 թ.
հունիսի 15

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

2)

մրցութային կարգով անձնագրեր և նույնականացման քարտեր արտադրող կազմակերպության ընտրություն

2010 թ.
օգոստոսի 31

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

3)

մրցութային կարգով համապատասխան ծրագրային ապահովում իրականացնող կազմակերպության ընտրություն

2010 թ.
օգոստոսի 31

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

4)

քարտեր կարդացող սարքավորումներ արտադրող և ներմուծող տեղական կամ արտասահմանյան կազմակերպությունների ընտրություն

2010 թ.
օգոստոսի 31

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

3.

Գրանցման կենտրոնի և քարտերի թողարկման կենտրոնի հիմնադրում ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանության համակարգում

   

1)

անձնագրերի և քարտերի արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում և տեղադրում

2010 թ.
դեկտեմբերի 1

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

2)

անձնագրեր և քարտեր կարդացող սարքավորումների ձեռքբերում, ներմուծում և անհրաժեշտ վայրերում պիլոտային տեղադրում

2010 թ.
դեկտեմբերի 1

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

3)

համապատասխան ծրագրային ապահովման տեղադրում, գործող ծրագրերի հետ համադրում և փորձարկում

2010 թ.
դեկտեմբերի 15

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

4)

կադրերի կրթություն և վերապատրաստում

2011 թ.
փետրվարի 15

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

4.

Հավաստագրման կենտրոնի հիմնադրում

   

1)

հավաստագրման տեխնիկական պահանջների մշակում (Technical Requirements)

2010 թ.
հունիսի 15

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2)

մրցութային կարգով հավաստագրման կենտրոնի ծրագրային ապահովում իրականացնող կազմակերպությունների ընտրություն

2010 թ.
օգոստոսի 31

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

3)

անհրաժեշտ նոր սարքավորումների և ծրագրային ապահովման ձեռքբերում

2010 թ.
հոկտեմբերի 30

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

4)

հավաստագրման կենտրոնի անձնակազմի ընտրություն

2010 թ.
հոկտեմբերի 30

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

5)

հավաստագրման կենտրոնի գործողության թեստավորում

2011 թ.
հունվարի 1

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

5.

Հասարակության հետ կրթական և քարոզչական գործունեության իրականացում

2010 թ.
հոկտեմբերի 15

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

6.

Գրանցման կենտրոնի և հավաստագրման կենտրոնի միջև փոխըմբռնման հուշագրի կնքում

2010 թ.
դեկտեմբերի 15

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

7.

Անձնագրերի և քարտերի թողարկում` պարբերական սկզբունքով

2011 թ.
առաջին եռամսյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան