Գլխավոր տեղեկություն
Համար
N 595-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.07.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.07.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հուլիսի 2010 թվականի N 595-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՈՐՈՇ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՀՍՏԱԿԵՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում կատարված հյուպատոսական ոլորտի բիզնես գործընթացների նկարագրության արդյունքում առաջացած անհրաժեշտությունից ելնելով հաստատել հյուպատոսական որոշ ծառայությունների մատուցման ընթացակարգերի հստակեցման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հուլիսի 27
Երևան

 

 

 

 Հավելված
 ՀՀ վարչապետի 2010 թ.
հուլիսի 27-ի N 595-Ա
 որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՈՐՈՇ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՀՍՏԱԿԵՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Կատարման պատասխանատուները

Կատարման ժամկետը

Նշումներ

1. «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով դատվածության մասին տեղեկանքների տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում

Իրավական հիմքի ստեղծում տվյալ գործընթացի իրականացման համար: ՀՀ ոստիկանության հետ համատեղ էլեկտրոնային ցանցի ստեղծում, որտեղ կմուտքագրվեն դիմողների տվյալները և հարցումները կիրականացվեն էլեկտրոնային եղանակով: Տեղեկանքները կպատրաստվեն ավտոմատ կերպով, ծրագրի օգնությամբ: Կարգում ամրագրել պատասխանատուներին և ժամկետները:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն

2010թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ

 

2. «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից փաստաթղթերի վավերացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարների համատեղ հրամանի նախագծի մշակում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից ապոստիլ դնելու, ինչպես նաև առանց ապոստիլի փաստաթղթերի վավերացման գործընթացի կանոնակարգում: Վավերացման ենթակա փաստաթղթերի ներկայացման համար դիմումի օրինակելի ձևի մշակում: Կարգում ամրագրել պատասխանատուներին և ժամկետները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն,

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

2010թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ

 

3.«ՀՀ վերադարձի վկայականների տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում
«Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

Իրավական հիմքի ստեղծում տվյալ գործընթացի իրականացման համար: Վերադարձի վկայականների տրամադրման, ինչպես նաև ՀՀ քաղաքացիներին օտարերկրյա այն պետություններում, որտեղ Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական ներկայացուցչություններ, վերադարձի վկայականների տրամադրման գործընթացի կանոնակարգում: Կարգում ամրագրել պատասխանատուներին և ժամկետները:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն,

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն,

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն

2010թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ

 

4. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերի հետ կապված աշխատանքների իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում

Կարգով սահմանել սույն գործընթացի յուրաքանչյուր դեպքի համար պահանջվող փաստաթղթերի ցանկը և ամրագրել այն Mսlberry համակարգում: Սույն գործընթացում ընդգրկված ՀՀ գերատեսչությունների հետ քննարկել ուշացումների, ինչպես նաև հավելյալ փաստաթղթեր (իրավական ակտերով չամրագրված) ներկայացնելու պահանջների պատճառները, հիմնավորվածությունը և շտկել դրանք: Կարգում ամրագրել պատասխանատուներին և ժամկետները:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն,

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն,

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն

2010թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ

 

5. «Ներքին գործավարության կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանի նախագծի մշակում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգում, այդ թվում հյուպատոսական հիմնարկներում «Mսlberry» համակարգով բոլոր դիմումատուներին տրամադրել 12 նիշանի հսկիչ համար, օրինակ` դատվածության մասին տեղեկանք պահանջելու դեպքում, վերադարձի վկայական պահանջելու, անձնագրային գործերի և այլ դեպքերում: Հյուպատոսական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև փաստաթղթաշրջանառությունը իրականացնել այդ համակարգով (բացառությամբ բնօրինակ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն պահանջող դեպքերի): Կարգում ամրագրել պատասխանատուներին և ժամկետները:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

2010թ. օգոստոսի 2-րդ տասնօրյակ

 

6. «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի 2002 թվականի սեպտեմբերի 2-ի N 991 հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանի նախագծի կամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի նոր հրամանի նախագծի մշակում

Համապատասխան պաշտոնյաների պաշտոնավարության ավարտից հետո դիվանագիտական անձնագրերի չհանձնելու դեպքում պատասխանատուների կողմից ձեռնարկվող միջոցների նախատեսում: Կարգում ամրագրել պատասխանատուներին և ժամկետները:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

2010թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ

 

7. «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական www.mfa am և www.armeniaforeignministry.com կայքի սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանի նախագծի մշակում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում տեղեկատվության տեղադրման հետ կապված հարցերի կանոնակարգում: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում օտարերկրյա պետություններ պաշտոնատար անձանց մեկնելու համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչություն ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի (ըստ երկրների), դիմում-նամակի օրինակելի ձևի, վիզաների համար գանձվող գումարի չափի, դեսպանություններ ներկայացվելիք ձևաթղթերի տեղադրում` ապահովելով օտարերկրյա պետություններ մեկնելու նպատակով պաշտոնատար անձանց համար համապատասխան տեղեկատվության մատչելիությունը: Կարգում ամրագրել պատասխանատուներին և ժամկետները:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

2010թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ

 

8. «Օտարերկրյա պետությունների դիվանագետներին, պաշտոնատար անձանց և միջազգային կազմակերպությունների համապատասխան աշխատակիցներին հատուկ դեպքերում Հայաստանի Հանրապետության պետական սահմանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից ՀՀ մուտքի արտոնագրի (վիզաների) տրամադրման ընթացակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանի նախագծի մշակում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից հատուկ դեպքերում ՀՀ մուտքի վիզաների տրամադրման գործընթացի նախատեսում (օտարերկրյա պետությունների համապատասխան պաշտոնյաներին և միջազգային կազմակերպությունների համապատասխան աշխատակիցներին):
Ամրագրել աշխատանքների կատարման ժամկետները և պատասխանատուներին:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

2010թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ

 

9. «Օտարերկրյա պետությունների քաղաքացիներին (համաձայն ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված օտարերկրյա պետությունների ցանկի) ՀՀ մուտքի վիզա տրամադրման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում

ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերների հիման վրա օտարերկրյա պետությունների քաղաքացիներին (համաձայն ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված օտարերկրյա պետությունների ցանկի) ՀՀ մուտքի վիզա ստանալու համար հրավերների ձևակերպման գործընթացի կանոնակարգում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն,

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

2010թ. օգոստոսի 2-րդ տասնօրյակ

 

10. ՀՀ Նախագահի 23.07.1999թ. ՆՀ-351 հրամանագրի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից կացության հատուկ կարգավիճակի հետ կապված աշխատանքների իրականացման ընթացակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանի նախագծի մշակում

Կացության հատուկ կարգավիճակի հետ կապված աշխատանքների կանոնակարգում: Քննարկել ՀՀ ոստիկանության կողմից ներկայացված կացության հատուկ կարգավիճակ ստանալու համար դիմած անձանց գործերի վերաբերյալ եզրակացությունների տրամադրման նպատակահարմարությունը , դրա բացակայության դեպքում` առաջարկել փոփոխություն համապատասխան իրավական ակտում: Ամրագրել աշխատանքների կատարման ժամկետները և պատասխանատուներին:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն,

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն

2010թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ

 

11. «Հյուպատոսական հիմնարկների կողմից քաղաքացիական կացության ակտերի հետ կապված աշխատանքների իրականացման ընթացակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարների համատեղ հրամանի մշակում

Հյուպատոսական հիմնարկների կողմից քաղաքացիական կացության ակտերի հետ կապված իրականացվող աշխատանքների կանոնակարգում: Սահմանել գործընթացը իրականացնելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը և ամրագրել այն «Mսlberry» համակարգում: Ամրագրել աշխատանքների կատարման ժամկետները և պատասխանատուներին:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն,

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

2010թ. սեպտեմբերի 1-ին տասնօրյակ

 

12. «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի 2009 թվականի հոկտեմբերի 26-ի N 2/495-Լ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանի նախագծի մշակում

Հյուպատոսական հիմնարկների կողմից իրականացվող գործարքների վերաբերյալ հրապարակայնության ապահովում, տարբեր հյուպատոսական հիմնարկների կողմից իրականացվող միևնույն բնույթի գործարքների համար քաղաքացիներից գանձվող պետական տուրքի միասնականության ապահովում: Օրինակ` մատուցվում է հետևյալ ծառայությունը` ծննդյան վկայականի տրամադրում, որն իր մեջ ներառում է մի քանի գործողություններ (նշել ինչ գործողություններ են կատարվում), որի համար գանձվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված համապատասխան տուրք, և որը միասնական է բոլոր հյուպատոսական հիմնարկների համար: Հյուպատոսական հիմնարկներում ՀՀ քաղաքացիների համար հասանելի տեղերում, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքում մատուցվող յուրաքանչյուր ծառայության ժամկետների, գումարների, և մատուցվող ծառայությունների մանրամասն նկարագրի վերաբերյալ տեղեկատվության ապահովում:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

2010թ. օգոստոսի 2-րդ տասնօրյակ

 

13. «Տեղեկանքների տրամադրման և հաշվառման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանի մշակում

Տեղեկանքների տրամադրման և հաշվառման աշխատանքների կանոնակարգում: Սահմանել գործընթացն իրականացնելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը և համապատասխան գրանցամատյանների վարման կարգը: Ամրագրել աշխատանքների կատարման ժամկետները և պատասխանատուներին:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

2010թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ

 

14. «Քաղաքացիություն շնորհելու, քաղաքացիությունը վերականգնելու կամ քաղաքացիությունից դուրս գալու հետ կապված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գործառույթների իրականացման ընթացակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանի մշակում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից քաղաքացիություն շնորհելու կամ քաղաքացիությունից դուրս գալու իրականացման աշխատանքների կանոնակարգում: Սահմանել գործընթացն իրականացնելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը և ամրագրել այն «Mսlberry» համակարգում: Ամրագրել աշխատանքների կատարման ժամկետները և պատասխանատուներին:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

2010թ. օգոստոսի 2-րդ տասնօրյակ

 

15. «Փաստաթղթերի իսկությունը պարզելու աշխատանքների իրականացման ընթացակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանի մշակում

Փաստաթղթերի իսկությունը պարզելու հետ կապված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից իրականացվող աշխատանքների կանոնակարգում: Ամրագրել աշխատանքների կատարման ժամկետները և պատասխանատուներին:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

2010թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ

 

16. «Հյուպատոսների և/կամ հյուպատոսական պարտականություններ իրականացնող դիվանագետների կատարողականի գնահատման և վերապատրաստման համակարգ ներդնելու մասին» Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանի մշակում

Հյուպատոսների և/կամ հյուպատոսական պարտականություններ իրականացնող դիվանագետների կատարողականի գնահատման և վերապատրաստման սկզբունքների և մեխանիզմների ներդրում: Ամրագրել աշխատանքների կատարման ժամկետները և պատասխանատուներին:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

2010թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

 

17. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում գործող «Mսlberry» համակարգում փոփոխությունների և լրացումների վերաբերյալ առաջարկությունների փաթեթի մշակում

«Mսlberry» համակարգի տեղայնացում` հյուպատոսական ոլորտում իրականացվող գործողությունների արդյունավետ իրականացման նպատակով: Նախատեսել, որ համակարգը հնարավորություն կընձեռի հյուպատոսական հիմնարկների կողմից մատուցել ծառայություն (օր.` տեղեկանքի տրամադրում, վավերացումներ, անձնագրային գործեր), միայն գործը համակարգ մուտքագրելուց հետո (օր.` պետական տուրքի անդորրագիրը կտպվի գործը համակարգ մուտքագրելուց հետո) և այդ համակարգը (մուտքագրված բոլոր գործերը) հասանելի լինի (դիտելու տեսանկյունից) նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչությանը: Համակարգում նախատեսել նաև միասնական էլեկտրոնային մատյաններ և ապահովել դրանց կապը (դիտելու տեսանկյունից) նաև հյուպատոսական վարչության հետ:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

2010թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան