Գլխավոր տեղեկություն
Համար
N 390-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.06.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.05.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մայիսի 2010 թվականի N 390-Ա

 

Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎ Ս. ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետու­թյան տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին և Հայաստանի Հանրապե­տու­­թյան տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Ամիրբեկյանին 2010 թվականի մայիսի 31-ից մինչև հունիսի 2-ը գործուղել Կատարի Պետություն՝ Դոհա­յում կայանալիք «Ժողովրդավարություն, զարգացում և ազատ առևտուր» խորագրով միջազգային համա­ժո­ղովին մասնակցելու, իսկ 2010 թվականի հունիսի 2-4-ը` Քուվեյթի Պետություն` երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման, ինչպես նաև «Հայաս­­տանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետու­­թյան կառավա­րու­թյան միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» ու «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավա­րու­թյան միջև տնտեսական և տեխնիկական համագործակցության մասին» համաձայնա­գրերի ստորագրման համար:

2. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի՝ Կատարի Պետություն և Քուվեյթի Պետություն գործուղումների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի` Կատարի Պետություն գործուղման հետ կապված կեցության ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի` Կատարի Պետություն և Քուվեյթի Պետություն մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապե­տու­­­թյան տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ գործուղումներից վերա­դառ­­նալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Կատարի Պետություն և Քուվեյթի Պետություն գործուղումների արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մայիսի 31
Երևան