Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (13.03.1992-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
13.03.1992
Ստորագրման ամսաթիվ
13.03.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.1992

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ԽՍՀ Միության արտաքին պետական պարտքի և ակտիվների նկատմամբ իրավահաջորդության մասին Պայմանագրի լրացումների մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, հաստատելով ԽՍՀ Միության արտաքին պետական պարտքի և ակտիվների նկատմամբ իրավահաջորդության մասին 1991 թվականի դեկտեմբերի 4-ի Պայմանագրից բխող պարտավորությունների կատարմանն իրենց համախոհությունը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Ռուսաստանի Դաշնությունը և Ուկրաինան, հանդիսանալով ԽՍՀ Միության ակտիվների օգտագործման և պարտքերի սպասարկմանը հսկող Միջպետական խորհրդի հիմնական անդամներ, համանախագահում են Միջպետական խորհրդում: Միջպետական խորհրդի մյուս անդամները երրորդ համանախագահին նշանակում են ռոտացիայի հիման վրա:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Լիազորված բանկը Միջպետական խորհրդին և նրա անդամներին տրամադրում է իր գործառնությունների մասին լրիվ տեղեկատվություն:

Միջպետական խորհուրդը մրցութային հիմքով նշանակում է անկախ հաշվեքննիչի, որին ներկայացվում է Լիազորված բանկի կողմից Միջպետական խորհրդին ներկայացվող հաշվետվությունը կազմելու համար անհրաժեշտ ցանկացած փաստաթուղթ, ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Արտաքին տնտեսական բանկը պահպանում է Լիազորված բանկի իրավունքները: Տվյալ Համաձայնագրի Հավելվածում բերված համապատասխան փոփոխությունները մտցվում են արտաքին տնտեսական բանկի Կանոնադրության մեջ Լիազորված բանկին միջազգային բնույթ հաղորդելու համար: Միջպետական խորհուրդը, կողմերի լիազորված ներկայացուցչությամբ, շարունակում է բարձրագույն մարմին մնալ Լիազորված բանկի համար: Միջպետական խորհուրդը ստեղծում է Մոսկվայում տեղակայված փորձագետների մակարդակով մշտապես գործող հսկող մարմին:

Լիազոր ներկայացուցիչների ձայները Միջպետական խորհրդում բաշխվում են նախկին ԽՍՀ Միության արտաքին պարտքի մարմանն ուղղված Կողմերի վճարումների բաժնին համապատասխան: Միջպետական խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող Խորհրդի անդամների 80 տոկոսից ոչ պակասի ձայներով: Միջպետական խորհրդի նիստերը համարվում են իրավազոր, դրանցում 80 տոկոսից ոչ պակաս ձայներ ունեցող լիազոր ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Նախկին ԽՍՀ Միության սահմանում ամբողջ սեփականության բաշխման վերաբերյալ չափանիշների և սկզբունքների մշակման Միջպետական հանձնաժողովի լիազորություններն ու գործառույթներն անցնում են Միջպետական խորհրդին և նշված Հանձնաժողովի գործունեությունը դադարեցվում է:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

1991 թվականի հոկտեմբերի 28-ի փոխըմբռնման մասին Հուշագիրը բաց կլինի նշված Հուշագիրը չստորագրած սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունների անունից ստորագրելու համար:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ստորագրման պահից:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1992 թվականի մարտի 13-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն:

Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը դրա հավաստված պատճենները կուղարկի սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին:

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի մարտի 13-ից: