ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2010 թվականի N 398-Ա
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` Եվրոպայի խորհրդի «Կիևյան նախաձեռնության» շրջանակներում Հայաստանի 10 քաղաքի պատմամշակութային ժառանգության վերականգնման ծրագրի մշակման նպատակով`
1. Ստեղծել համակարգող հանձնաժողով` համաձայն հավելվածի։
2. Հանձնարարել համակարգող հանձնաժողովին` մինչև 2010 թվականի հունիսի 11-ը մշակել և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել ծրագիր` Եվրախորհրդի քարտուղարությանը տրամադրելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Սամուելյան |
- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Լ. Ալավերդյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
Ա. Պետրոսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Զիրոյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ |
Ա. Գիլոյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ |
Ա. Մարգարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության Եվրոպայի խորհրդի բաժնի խորհրդական |
Ա. Հովհաննիսյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության Եվրոպայի խորհրդի բաժնի առաջին քարտուղար |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |