ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունիսի 2010 թվականի N 409-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Ա. ԱՇՈՏՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կրթական, հետազոտական և տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման շուրջ կարծիքներ փոխանակելու և նոր ուղիներ մշակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի գլխավորած պատվիրակության` համաձայն հավելվածի, 2010 թվականի մայիսի 21-25-ը Թեհրան գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել`
1) Ա. Աշոտյանինը, Մ. Ղազարյանինը, Ա. Հարությունյանինը և Գ. Հակոբյանինը` 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Ընդունել ի գիտություն, որ`
1) Ա. Սարգսյանի Թեհրան գործուղման հետ կապված ճանապարհածախսը կկատարվի Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի հաշվին.
2) Ա. Ավետիսյանի` Թեհրան գործուղման հետ կապված ճանապարհածախսը կկատարվի Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի միջոցների հաշվին.
3) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի գլխավորած պատվիրակության Թեհրանում գտնվելու ընթացքում կեցության հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Ա. ԱՇՈՏՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Աշոտյան | - ՀՀ կրթության և գիտության նախարար |
Մ. Ղազարյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի գլխավոր խորհրդական |
Ա. Հարությունյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետի տեղակալ |
Գ. Հակոբյան | - ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության առաջին կարգի մասնագետ |
Ա. Սարգսյան | - ՀՀ ԳԱԱ-ի գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն |
Ա. Ավետիսյան | - Եվրոպական կրթական տարածաշրջանային կրթական ակադեմիայի ռեկտոր (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |