Գլխավոր տեղեկություն
Համար
N 612-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.05.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.05.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մայիսի 2010 թվականի N 612-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի համար տարածք ձեռք բերելու և նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու նպատակով` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2010 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 80,280.0 հազ. դրամ, որից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հող» հոդվածով` 11,480.0 հազ. դրամ, «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով` 68,800.0 հազ. դրամ:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի նոր շենքային համալիրի կառուցման նպատակով հողատարածքը ձեռք բերել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքից 8 կիլոմետր դեպի Խնձորեսկի գյուղական համայնքն ընկած հատվածում` Վարդան Գրիշայի Գալստյանին (անձնագիր` AH 0353136, տրված` 27.03.2007 թ., 032-ի կողմից) սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներից:

3. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին պետական կարիքների համար 2010 թվականին իրականացվող գնումների անվանացանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մայիսի 25
Երևան

 

 

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
 մայիսի 20-ի N 612-Ա որոշման

 

Գ Ն ՈՒ Մ Ն Ե Ր Ի  Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

Գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների

Չափի միավորը

Ամբողջ քանակը (ծավալը)

Մեկ միավորի գինը կամ սակագինը (դրամ)

Ընդհանուր գումարը (հազ. դրամ)

Գնման ձևը

Պայմանագրերի

NN
ը/կ

անվանումները

կնքման ժամկետը

կատարման վերջնա-ժամկետը

 

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐԸ

     

80280,0

     
 

ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ

     

80280,0

     

5134

Նախագծահետազոտական ծախսեր

     

68800,0

     

1

ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ

դրամ

1

68800000,0

68800,0

նպատակային մրցույթ

հունիս

դեկտեմբեր

5411

Հող

     

11480,0

     

1

Հողատարածքի ձեռքբերում

հա

10,6296

1080000,0

11480,0

մեկ անձ

մայիս

հունիս

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան