Գլխավոր տեղեկություն
Համար
N 259-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (03.06.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.03.31/18(317) Հոդ.440
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.03.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.03.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.03.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16 մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մարտի 2004 թվականի N 259-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը միջազգային ու դոնոր կազմակերպությունների, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից հատկացվող ֆինանսական աջակցության հետագա ապահովման, միջազգային պայմանագրերով սահմանված կարգով դատապարտյալի փոխանցման ծախսերի փոխհատուցման, քրեակատարողական հիմնարկներն անվտանգության ապահովման ժամանակակից տեխնոլոգիաներով վերազինման և քրեակատարողական ծառայության ծառայողների ու կենսաթոշակառուների սոցիալական աջակցության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(պարբերությունը փոփ., լրաց. 20.05.10 N 597-Ն)

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանն իրեն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում բացել արտաբյուջետային հաշիվ:

1.1. (կետն ուժը կորցրել է 20.05.10 N 597-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մարտի 12
Երևան