Գլխավոր տեղեկություն
Համար
N 350-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.05.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.05.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մայիսի 2010 թվականի N 350-Ա

 

Գ. ԵԳԱՆՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանին 2010 թվականի մայիսի 24-26-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` «Միգրացիայի կառավարման ոլորտում Եվրոպական միության անդամ երկրների փորձի փոխանցումը որպես միգրանտների նկատմամբ գլոբալ մոտեցման նոր գործիք» խորագրով միջոցառմանը մասնակցելու համար։

2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Եգանյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մայիսի 17
Երևան