ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2010 թվականի N 583-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՏԱՐԱԾՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի Արմավիրի մարզային գործակալության` Արմավիր քաղաքի Չարենցի 24 հասցեում գտնվող վարչական շենքի առաջին հարկն ամբողջությամբ` 301 քառ. մետր, և երկրորդ հարկից 154.6 քառ. մետր մակերեսով տարածքը` 53022 դրամ հաշվեկշռային արժեքով, հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին և առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.06.2020, N 1076-Ա | 30.06.2020, N 583-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|