ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2010 թվականի N 589-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշման N 1 հավելվածի 76-րդ կետի` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և ներկրվող քիմիական նյութերի շրջանառության ոլորտի օրենսդրական դաշտի կարգավորման և Եվրախորհրդի կողմից քիմիական նյութերի շրջանառության ընդունված նոր համակարգի ՔԱԱՄ (REACH) պահանջներին համապատասխանեցնելու գործընթացի մեկնարկման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել միջգերատեսչական տեխնիկական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական տեխնիկական հանձնաժողովին` մինչև 2011 թվականի սեպտեմբերի 1-ը մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել`
1) Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող, ներկրվող և ներքին շուկայում շրջանառվող վտանգավոր քիմիական նյութերի գրանցման, գնահատման, օրինականացման և արտոնագրման հայեցակարգը.
2) «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի նախագիծը.
3. Անհրաժեշտության դեպքում համագործակցել Հայաստանի Հանրապետության տարածքում վտանգավոր քիմիական նյութեր արտադրող, ներկրող և օգտագործող կազմակերպությունների հետ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 20-ի N 589-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Գալստյան |
- |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Գ. Բաբուրյան | - | ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության քիմիայի բաժնի պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Լ. Վարդանյան |
- |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության պետ |
Գ. Մանուչարյան |
- |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչության պետ |
Ս. Հովհաննիսյան |
- |
ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության աշխատանքի հիգիենայի և ճառագայթային անվտանգության բաժնի պետ |
Ա. Պետրոսյան |
- |
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնի պետ (համաձայնությամբ) |
Ա. Անանյան |
- |
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի արդյունաբերության վիճակագրության բաժնի պետ (համաձայնությամբ) |
Ս. Ստեփանյան |
- |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային հսկողության վարչության մաքսային գործի կազմակերպման և ընթացակարգերի հսկողության բաժնի պետ |
Ս. Հովսեփյան | - |
«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի ազգային |
Ս. Պարանյան | - | ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության վարչության արդյունաբերության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ |
Գ. Մինասյան | - |
«Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության |
Ա. Ստեփանյան | - | «Վանաձոր քիմ.պրոմ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահի խորհրդական (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|