Գլխավոր տեղեկություն
Համար
N 589-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.05.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.05.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մայիսի 2010 թվականի N 589-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշման N 1 հավելվածի 76-րդ կետի` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և ներկրվող քիմիական նյութերի շրջանառության ոլորտի օրենսդրական դաշտի կարգավորման և Եվրախորհրդի կողմից քիմիական նյութերի շրջանառության ընդունված նոր համակարգի ՔԱԱՄ (REACH) պահանջներին համապատասխանեցնելու գործընթացի մեկնարկման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել միջգերատեսչական տեխնիկական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական տեխնիկական հանձնաժողովին` մինչև 2011 թվականի սեպտեմբերի 1-ը մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող, ներկրվող և ներքին շուկայում շրջանառվող վտանգավոր քիմիական նյութերի գրանցման, գնահատման, օրինականացման և արտոնագրման հայեցակարգը.

2) «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի նախագիծը.

3. Անհրաժեշտության դեպքում համագործակցել Հայաստանի Հանրապետության տարածքում վտանգավոր քիմիական նյութեր արտադրող, ներկրող և օգտագործող կազմակերպությունների հետ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մայիսի 24
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

մայիսի 20-ի N 589-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

 Ա. Գալստյան

 -

  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի
տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
     
 Գ. Բաբուրյան  -  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության
աշխատակազմի զարգացման վարչության
քիմիայի բաժնի պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
     
 Լ. Վարդանյան

 -

 ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության
աշխատակազմի զարգացման վարչության պետ
     
 Գ. Մանուչարյան

 -

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի
բուսաբուծության, անտառային տնտեսության
և բույսերի պաշտպանության վարչության պետ
     
 Ս. Հովհաննիսյան

 -

 ՀՀ առողջապահության նախարարության պետական
հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության աշխատանքի
հիգիենայի և ճառագայթային անվտանգության բաժնի պետ
     
 Ա. Պետրոսյան

 -

 ՀՀ ազգային վիճակագրական ծառայության
աշխատակազմի վճարային հաշվեկշռի և արտաքին
առևտրի վիճակագրության բաժնի պետ (համաձայնությամբ)
     
 Ա. Անանյան

 -

 ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի
արդյունաբերության վիճակագրության բաժնի պետ (համաձայնությամբ)
     
 Ս. Ստեփանյան

 -

 ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի աշխատակազմի մաքսային հսկողության
վարչության մաքսային գործի կազմակերպման և
ընթացակարգերի հսկողության բաժնի պետ
     
 Ս. Հովսեփյան  -

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի ազգային
և միջազգային ստանդարտների հետազոտման և կիրառման
կանխատեսումների բաժնի առաջատար մասնագետ (համաձայնությամբ)

     
 Ս. Պարանյան  -  ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
արդյունաբերության վարչության արդյունաբերության
քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ
     
 Գ. Մինասյան  -

«Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության
որակի կառավարման ծառայության պետ (համաձայնությամբ)

     
 Ա. Ստեփանյան  -  «Վանաձոր քիմ.պրոմ» փակ բաժնետիրական ընկերության
տնօրենների խորհրդի նախագահի խորհրդական (համաձայնությամբ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան