Գլխավոր տեղեկություն
Համար
N 522-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.06.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.05.26/22(756) Հոդ.558
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.04.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2010

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ապրիլի 2010 թվականի N 522-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժ4» ենթակետով.

«ժ4) «ներմուծողների մոտ առկա «2007» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման կարգը` համաձայն հավելվածի».

2) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժա8» ենթակետով.

«ժա8) 2010 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված՝ «2007» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը».

3) որոշման 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.3-րդ ենթակետով.

«6.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` մինչև 2010 թվականի հունիսի 1-ը հաստատել «2007» թվագրմամբ «չօգտագործված և վնասված ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման ու ոչնչացման կարգը» և ապահովել այդ աշխատանքների կատարումը»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մայիսի 14
Երևան

 
 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

 ապրիլի 29-ի N 522-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՆԵՐՄՈՒԾՈՂՆԵՐԻ ՄՈՏ ԱՌԿԱ «2007» ԹՎԱԳՐՄԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՎԵՐԱԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են ներմուծողների մոտ 2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առկա՝ «2007» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման հետ կապված հարցերը:

2. 2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ներմուծողների մոտ առկա` «2007» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների (ինչպես չիրացված, այնպես էլ գնորդների կողմից վերադրոշմավորման նպատակով վերադարձված) քանակի, դրանց վրա փակցված ակցիզային դրոշմանիշերի համապատասխանությունը պետական եկամուտների կոմիտեից սահմանված կարգով ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի հետ ճշտելու նպատակով դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծողները մինչև 2010 թվականի հուլիսի 20-ը դիմում են ներկայացնում ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատուն և իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն: Դիմումն ընդունվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների մնացորդները գույքագրվում են մաքսատան և հարկային տեսչության ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ «Ներմուծում մաքսային պահեստ» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված դրոշմավորված ապրանքները՝ ներմուծողի, մաքսատան և մաքսային պահեստի ներկայացուցիչների մասնակցությամբ և կազմվում է գույքագրման ակտ:

Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծողները վերադրոշմավորման նպատակով գնորդներից ընդունում են իրենց տրամադրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված և իրենց կողմից դուրս գրված հաշիվ-ապրանքագրերով առաքված ապրանքները: Նշված ապրանքները պետք է ընդունվեն և վերադրոշմավորումից հետո վերադարձվեն գրավոր կազմված ընդունման-հանձնման ակտի համաձայն, որում պարտադիր պետք է նշվեն մինչև վերադրոշմավորումը և վերադրոշմավորումից հետո ապրանքային մնացորդների վրա փակցրած ակցիզային դրոշմանիշերի սերիան ու համարը, ինչպես նաև առաքված ապրանքների հաշիվ-ապրանքագրերի համարները, ամսաթիվը և առաքումների գրանցման գրքի էջի համապատասխան տողի համարը: Ներմուծողների մոտ գնորդների կողմից վերադրոշմավորման նպատակով վերադարձված ապրանքների մասով իրականացվում է առանձնացված հաշվառում:

Գույքագրման արդյունքների հիման վրա կազմված ակտում նշված ապրանքների քանակը համարվում է նոր նմուշի ակցիզային դրոշմանիշերով վերադրոշմավորման ենթակա քանակ: «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մնացորդների գույքագրման ակտերի մեկական օրինակները պահվում են ներմուծողի մոտ, մաքսատանն ու հարկային տեսչությունում, իսկ «Ներմուծում մաքսային պահեստ» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների գույքագրման ակտերի մեկական օրինակները պահվում են ներմուծողի մոտ, մաքսատանն ու մաքսային պահեստում:

3. «2007» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների մնացորդները վերադրոշմավորելու նպատակով ներմուծողներն ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերը ձեռք են բերում վերադաս մաքսային մարմնից ներկայացնելով դիմում` համաձայն N 1 ձևի, «2007» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների մնացորդների մասին տեղեկանք՝ համաձայն N 2 ձևի, գույքագրման ակտի ու մաքսային հայտարարագրերի պատճենները:

4. Վերադրոշմավորումը կատարվում է դրոշմավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Վերադրոշմավորումը կատարվում է մաքսատան և հարկային տեսչության ներկայացուցիչների մասնակցությամբ: Վերադրոշմավորումից հետո կազմվում է տեղեկանք՝ 3 օրինակից, վերադրոշմավորված ապրանքների քանակի (ինչպես նաև ըստ համարների և ըստ տարողությունների օգտագործված (վնասված) ակցիզային դրոշմանիշերի) մասին: Տեղեկանքի մեկական օրինակը հաստատված մասնակիցների ստորագրություններով, տրվում է ներմուծողին, մաքսատան ու հարկային տեսչության ներկայացուցիչներին:

«Ներմուծում մաքսային պահեստ» մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքների վերադրոշմավորումից հետո՝ «2010» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերի համար դրոշմանիշերի օգտագործման վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվում է վերադրոշմավորված ապրանքների «Ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ձևակերպված մաքսային հայտարարագրի և սույն կետում նշված տեղեկանքի հետ միասին:

5. Վերադրոշմավորման համար հատկացված ակցիզային դրոշմանիշերը հաշվառվում են առանձին:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 

Ձև N 1

__________________________________

 (վերադաս մաքսային մարմնի անվանումը)

 

Գրանցման N ______________

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

 ՎԵՐԱԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

________________________________________________________________

(կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը)

________________________________________________________________

(բանկային տվյալները, ՀՎՀՀ-ն, պետական ռեգիստրում գրանցման համարը)

 

կազմակերպությունում «2007» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման համար խնդրում եմ տրամադրել ակցիզային դրոշմանիշեր՝ ընդամենը __________ հատ՝ ըստ կից ներկայացվող տեղեկանքում նշված տեսակների և քանակի, այդ թվում` անմիջական ներմուծված` չիրացված ապրանքային մնացորդի համար՝ __________ հատ, գնորդների կողմից վերադրոշմավորման նպատակով հանձնված ապրանքների համար՝ __________ հատ:

Տվյալ ակցիզային դրոշմանիշերն անհրաժեշտ են կազմակերպությունում առկա՝ «2007» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման համար:

Կազմակերպության կողմից ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը մուտքագրվել է ______________ հաշվին՝ վճարային փաստաթղթով

 

___________2010թ., ընդամենը ____________________ ___________ դրամ:       

                                                                 (տառերով)

 

 

 

 

 

 

 

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգին ծանոթ ենք:

 

 Կազմակերպության տնօրեն ____________    ____________

                                  (ստորագրությունը)           (անունը, ազգանունը)

 
   
 Գլխավոր հաշվապահ ____________    _____________

                      (ստորագրությունը)            (անունը, ազգանունը)

 
 

Կ.Տ. ______ ___________ 2010թ.

 

 

Ձև N 2

 

__________________________________

 (վերադաս մաքսային մարմնի անվանումը)

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

2010 ԹՎԱԿԱՆԻ _____ ___________________ -Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՌԿԱ՝ «2007» ԹՎԱԳՐՄԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

(հիմք՝ գույքագրման ակտ N _____ կազմված _____ _______________2010 թ.)

Գրանցման N _______________ _____ _____________________ 2010 թ.

 

_____________________________________________________________

                            (կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը)

_____________________________________________________________

    (բանկային տվյալները, ՀՎՀՀ-ն, պետական ռեգիստրում գրանցման համարը)

 

Ներմուծված չիրացված ապրանքային մնացորդի համար

 

NN
ը/կ

Ապրանքի անվանումը

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Տարայի տարողությունը

2010 թ. ____ _______-ի դրությամբ ապրանքային մնացորդը (շիշ, տուփ)

         
         
         
         
         

 

Գնորդի կողմից վերադրոշմավորման նպատակով հանձնված ապրանքների համար

 

NN

ը/կ

Ապրանքի անվանումը

ԱՏԳ ԱԱ -ի ծածկագիրը

Տարայի տարողությունը

2010 թ. ____ _______-ի դրությամբ ապրանքային մնացորդը (շիշ, տուփ)

         
         
         
         
         

 

 Կազմակերպության տնօրեն ____________    ____________

                                  (ստորագրությունը)           (անունը, ազգանունը)

 
   
 Գլխավոր հաշվապահ ____________    _____________

                      (ստորագրությունը)            (անունը, ազգանունը)

 
 

Կ.Տ. ______ ___________ 2010թ.