Գլխավոր տեղեկություն
Համար
N 1792-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (03.07.2010-12.04.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.04/53(228) Հոդ.1248
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.09.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.11.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.03.2023

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 նոյեմբերի 2002 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2002 թվականի N 1792-Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կառավարչական հիմնարկների մասին»1 Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. «Սոցիալական ծառայության Գյումրի-1 տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Գյումրի-2 տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Ախուրյանի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Ամասիայի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Աշոցքի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Արթիկի տարածքային կենտրոն» և «Սոցիալական ծառայության Մարալիկի տարածքային կենտրոն» պետական հիմնարկները վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Գյումրի-1 սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության, Գյումրի-2 սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության, Ախուրյանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության, Ամասիայի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության, Աշոցքի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության, Արթիկի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության և Մարալիկի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանումների կարգավիճակով։

(2-րդ կետը փոփ. 29.12.05 N 2337-Ն)

3. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ 

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 14
Երևան


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1792-Ն որոշման


Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետը (այսուհետ՝ մարզպետ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի (այսուհետ՝ մարզպետարան) միջոցով մարզում իրականացնում է պետական կառավարում, իրագործում է Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում է հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը:

2. Մարզպետարանն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

3. Մարզպետարանը կազմված է մարզպետից և մարզպետարանի աշխատակազմից: Մարզպետարանի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ և մարզային ենթակայության այլ կազմակերպություններ:


II. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

4. Մարզպետարանի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

5. Մարզպետարանի աշխատակազմի նպատակն ու խնդիրը մարզպետի՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումն է, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին մարզպետի մասնակցությունը:

6. Մարզպետարանի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

7. Մարզպետարանի աշխատակազմն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

8. Մարզպետարանի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

9. Մարզպետարանի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

10. Մարզպետարանի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Մարզպետարանի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:

11. Մարզպետարանի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Մարզպետարանի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև մարզպետի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

12. Մարզպետարանի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

13. Մարզպետարանի աշխատակազմի անվանումն է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ:

14. Մարզպետարանի աշխատակազմի գտնվելու վայրն է՝ քաղ. Գյումրի, Գարեգին Նժդեհի 16:


III. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

15. Մարզպետարանի աշխատակազմի կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և մարզպետը՝ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը:

16. Մարզպետն ունի տեղակալ (տեղակալներ), որը՝

ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները՝ մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության՝ իրեն հանձնարարված բնագավառում.

բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները՝ տալով ցուցումներ և հանձնարարականներ.

գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի՝ մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականների ու առաջադրանքների սահմանում, դրանց կատարման վերահսկողություն.

դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակումը և իրականացումը.

ը) մարզպետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իր կողմից համակարգվող բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

թ) ապահովում է իր կողմից համակարգվող բնագավառներում մարզպետի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.

ժ) մարզպետին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.

ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

17. Մարզպետն ունի երկու խորհրդականներ և երկու օգնականներ, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է մարզպետը: Մարզպետի խորհրդականներին և օգնականներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը:

(17-րդ կետը խմբ. 01.06.06 N 742-Ն)

18. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

ա) վերակազմակերպում և դադարեցնում է մարզպետարանի աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է մարզպետարանի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

գ) որոշում է մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

19. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, մարզպետի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և մարզպետի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

20. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

21. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, մարզպետի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները և կարգադրությունները:

22. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը, կամ օրենքով նախատեսված դեպքերում` այլ պաշտոնատար անձ` մարզպետի որոշմամբ:

23. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը՝

ա) իր իրավասության սահմաններում, առանց լիազորագրի, հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրություններով սահմանված կարգով տնօրինում է մարզպետարանի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

գ1) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է մարզպետարանի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

ե1) մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստն է.

զ) մարզպետի հաստատմանն է ներկայացնում մարզպետարանի աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է մարզպետարանի աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

է) մարզպետին ներկայացնում է առաջարկություններ մարզպետարանի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

ը) կազմակերպում է մարզպետարանի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

թ) կազմակերպում է մարզպետարանում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժ) վերահսկում է մարզպետարանի աշխատակազմի կողմից՝ սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժա) մարզպետի ստորագրությանն է ներկայացնում մարզպետի որոշումների և կարգադրությունների նախագծերը.

ժբ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժգ) կազմակերպում է մարզպետարանում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(23-րդ կետը լրաց. 07.12.06 N 1751-Ն, 10.12.09 N 1424-Ն)

24. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները, գործում է մարզպետի անմիջական ղեկավարությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

(24-րդ կետը փոփ. 10.12.09 N 1424-Ն)

25. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական (բյուջետային), հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:


IV. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

26. Մարզպետարանի աշխատակազմի գույքը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից մարզպետարանի աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մարզպետարանի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

27. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու մարզպետարանի աշխատակազմի գույքը:

28. Մարզպետարանի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը:


V. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

29. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, քարտուղարություն, բաժիններ) և առանձնացված ստորաբաժանումները:

30. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատվում են մարզպետի կողմից:


VI. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

31. Մարզպետարանի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների, վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

32. Մարզպետարանի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:


VII. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

33. Մարզպետարանի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1792-Ն որոշման


Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

I. Կառուցվածքային uտորաբաժանումներ

1. Վարչություններ

 

Ֆինանuական և uոցիալ-տնտեuական զարգացման վարչություն

Քաղաքաշինության վարչություն

Գյուղատնտեuության և բնապահպանության վարչություն

Կրթության, մշակույթի և uպորտի վարչություն

Առողջապահության և uոցիալական ապահովության վարչություն

Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչություն

 

2. Քարտուղարություն

 

3. Բաժիններ

 

Իրավաբանական բաժին

Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժին

Հողաշինության և հողoգտագործման բաժին - մարզային հողային պետական տեսչություն

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին

Անձնակազմի կառավարման բաժին

Տեղեկատվության և հաuարակայնության հետ կապերի բաժին

(3-րդ կետը լրաց. 23.06.05 N 980-Ն, 27.10.05 N 1833-Ն, 07.12.06 N 1751-Ն, փոփ., լրաց. 20.09.07 N 1083-Ն, խմբ. 02.04.09 N 329-Ն, փոփ. 10.06.10 N 718-Ն)


II. Առանձնացված ստորաբաժանումներ

Ախուրյանի սոցիալական ծառայությունների  տարածքային գործակալություն

Ամասիայի սոցիալական ծառայությունների  տարածքային գործակալություն

Աշոցքի սոցիալական ծառայությունների  տարածքային գործակալություն

Արթիկի սոցիալական ծառայությունների  տարածքային գործակալություն

Մարալիկի սոցիալական ծառայությունների  տարածքային գործակալություն

(2-րդ բաժինը փոփ. 29.12.05 N 2337-Ն, 29.06.06 N 928-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1792-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻ ԵՎ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ

NN
ը/կ

Գույքի անվանումը

Քանակը

Հաշվեկշռային արժեքը (դրամ)

1

2

3

4

1.

«Վան» հյուրատան քարից տնակներ

3

1187230

2.

Գորգ «Էրեբունի»

3

60013

3.

Գորգ «Էրեբունի»

2

69246

4.

Գորգ «Էրեբունի»

1

79592

5.

Գորգ «Էրեբունի»

1

33471

6.

Գորգ «Էրեբունի»

2

76600

7.

Գորգ 2,5x3,5

3

197658

8.

Գորգ

7

115256

9.

Գորգ՝ փոքր

3

103869

10.

Գորգ

1

100022

11.

Նախասրահի կահույք

1

47472

12.

Ննջասենյակի կահույք 1/3

1

41162

13.

Ննջասենյակի կահույք  1/2

2

120641

14.

Ննջասենյակի կահույք 1/4

1

47471

15.

Նախասրահի կահույք (փափուկ կահույք)

2

42163

16.

Նախասրահի կահույք (փափուկ կահույք)

1

104253

17.

Նախասրահի կահույք (փափուկ կահույք) 1/2

3

84249

18.

Նախասրահի կահույք (փափուկ կահույք)

3

35777

19.

Կահույք «Մեչտա» 1/6

1

51984

20.

Կահույք «Մեչտա» 1/7

5

277368

21.

Կահույք ճաշասենյակի  (թագավորական)

1

183501

22.

Կահույք ննջասենյակի  (թագավորական)

1

124642

23.

Խոլ ԳՃՕ

3

75016

24.

Եռահայելի (տրիլյաժ)

1

7309

25.

Կահույքի լրակազմ

1

36400

26.

Կահույքի լրակազմ

1

16600

27.

Կահույք պատ

1

68900

28.

Փափուկ կահույք

1

287387

29.

Գրասեղան՝ հատուկ

1

83975

30.

Գրասեղան՝ դիմադիրով

1

88877

31.

Գրասեղան՝ դիմադիրով

1

37000

32.

Գրասեղան՝ 2 դարակաշարով

1

11940

33.

Գրասեղան՝ սովորական

1

17690

34.

Գրասեղան՝ 4 կտորից

1

38500

35.

Գրասեղան՝ հատուկ

1

28300

36.

Գրասեղան՝ հատուկ

1

29000

37.

Գրասեղան՝ հատուկ

2

61722

38.

Գրասեղան՝ 2 դարակաշարով

1

21270

39.

Գրասեղան՝ դիմադիրով

1

21100

40.

Գրասեղան՝ հատուկ

1

35700

41.

Գրասեղան՝ հատուկ

1

44200

42.

Գրասեղան՝ հատուկ դիմադիրով

1

30861

43.

Գրասեղան՝ հատուկ դիմադիրով

2

40700

44.

Գրասեղան՝ 2 դարակաշարով

1

20350

45.

Գրասեղան՝ հատուկ

1

21756

46.

Գրասեղան՝ դիմադիրով

1

30914

47.

Գրասեղան հատուկ դիմադիրով

1

30991

48.

Գրասեղան՝ 2 դարակաշարով

1

21100

49.

Դիմադիր սեղան

1

47358

50.

Դիմադիր սեղան

2

70070

51.

Նիստերի սեղան, ամբիոն

1

35035

52.

Բազկաթոռ

1

12081

53.

Երկաթյա պահարան

2

53900

54.

Երկաթյա պահարան

1

9465

55.

Երկաթյա պահարան

1

21200

56.

Գրապահարան

1

12900

57.

Գրապահարան

3

16200

58.

Գրապահարան

1

6500

59.

Գրապահարան

1

36435

60.

Գրապահարան

1

26400

61.

Գրապահարան

1

22400

62.

Գրապահարան

2

48978

63.

Գրապահարան

1

63700

64.

Պատի պահարան

1

162000

65.

Զգեստապահարան

1

39200

66.

Զգեստապահարան

3

38700

67.

Պահարան մատուցողի

2

29375

68.

Տպագրական մեքենա՝ հայերեն

1

23850

69.

Տպագրական մեքենա՝ ռուսերեն

1

23850

70.

Տպագրական մեքենա՝ հայերեն

1

37200

71.

Տպագրական մեքենա՝ հայերեն

1

23600

72.

Տպագրական մեքենա՝ հայերեն

1

37000

73.

Տպագրական մեքենա (Յատրան)

1

49524

74.

Տպագրական մեքենա (Յատրան)

1

22500

75.

Տպագրական մեքենա՝ հայերեն

3

42068

76.

Տպագրական մեքենա՝ ռուսերեն

1

13466

77.

Տպագրական մեքենա՝ հայերեն

1

57800

78.

Էլ. սալիկ 2 տեղ.

1

8309

79.

Լվացարան՝ 2 տեղանի

1

7694

80.

Ջահ

2

42530

81.

Ջահ՝ բյուրեղապակյա

14

204660

82.

Ջահ՝ բյուրեղապակյա

3

46625

83.

Զինանշան

1

42223

84.

Զինանշան

1

42000

85.

Բազմոց-բազկաթոռի լրակազմ

1

36735

86.

Սառնարան «Սնեժինկա»

4

47702

87.

Սառնարան «Ապշերոն»

1

10381

88.

Սառնարան

4

292372

89.

Սառնարան (Սարատով-1225M) N12459

1

120988

90.

Սառնարան՝ ճաշարանի

1

20100

91.

Վաճառասեղան-սառնարան

1

35882

92.

Հեռուստացույց «Գորիզոնտ»

2

55396

93.

Հեռուստացույց «Բերյոզա»

1

27698

94.

Հեռուստացույց «Ռուբին»

1

53600

95.

Փոշեծծիչ

1

9766

96.

Հեռախոս ԿՏ-151 (ներքին)

1

55404

97.

Հեռախոսասարք

1

70700

98.

Ռադիոկայան (ռացիա)

1

129122

99.

Միացման սարք

1

55556

100.

Երկարացման սարք

1

30000

101.

Բազմացնող (ռոտատոր) մեքենա

1

33100

102.

Սելեկտոր

1

120000

103.

Սելեկտոր

1

72300

104.

Սելեկտոր

1

102000

105.

Սելեկտոր

1

33886

106.

Սելեկտոր

1

20113

107.

Օդափոխիչ

2

464084

108.

Օդափոխիչ

2

65300

109.

Օդափոխիչ

1

30954

110.

Օդափոխիչ

1

 
111.

Համակարգիչ

1

700014

112.

Համակարգիչ

1

103750

113.

Տրանսֆորմատոր

1

20750

114.

Ֆաքս

1

7695

115.

Պատճենահանման սարք «Canon» PC-6KE

1

126000

116.

Համակարգիչ

2

982975

117.

Լազերային տպիչ

1

415752

118.

Zip Drive կամ համարժեք

1

60906

119.

U P S-600

2

96391

120.

Autoswitches 2Pc-1prn

1

9533

121.

Ֆաքսի հարթ թուղթ 9600 bod

1

140349

122.

Ֆոտոտպիչներ A4  ֆորմատ (12 էջ րոպեում)

1

423696

123.

Ֆաքս «Մուրատա - 5»

1

514800

124.

Պատճենահանման սարք

1

1404000

125.

Համակարգիչ (Ռոբոտրոն)

1

65300

126. Համակարգիչ  XI-DA-456 БН

1

504400

127.

Համակարգիչ СМС 1427 X

1

312000

128.

Հեռաֆաքս «Մուրատա-5 ЖН

1

748800

129.

Պատճենահանման սարք «XD -104  2957716248»

1

723600

130.

Պատճենահանման սարք «Canon»

1

276200

131.

Պատճենահանման սարք

1

310000

132.

Էլ. ջեռուցիչ

12

212620

133.

Էլ. ջեռուցիչ (կախովի)

1

2308

134.

Էլ. հաշվիչ մեքենա

1

45785

135.

Էլ. հաշվիչ մեքենա

1

6695

136.

Հաշվիչ մեքենա

2

28000

137.

«Գազ 31-02»  ավտոմեքենա  038 ԼԼ - 10

1

1994590

138.

«Հոնդայի-Պոնի»  ավտոմեքենա 426 ԼԼ - 01

1

3770000

139.

«Հոնդայի - Ակցետ» ավտոմեքենա  266 ԼԼ - 01

1

4800000

140.

«Գազ 24-10» ավտոմեքենա 205 ՏՍ - 45

1

207280

141.

«Գազ 24-10» ավտոմեքենա

1

207280

142.

«Գազ 24-10» ավտոմեքենա 37-18 ԱԴՎ

1

34000

143.

«Վազ 21-21» ավտոմեքենա 258 ՏՍ - 46

1

702400

144.

«Վազ 21-21»  ավտոմեքենա 16-30 ԱԴՎ

1

702410

145.

«Վազ 21-06» ավտոմեքենա 76-80 ԱԴՎ

1

638470

146.

«Վազ 21-03»  ավտոմեքենա 82-43 ԱԴՎ

1

647310

147.

«Վազ 21-63»  ավտոմեքենա 45-01 ԱԴՎ

1

649110

148.

«ԻԺ 27-15»   ավտոմեքենա 25-97 ԱԴՎ

1

160000

149.

«ԻԺ 27-15»  ավտոմեքենա 82-02 ԱԴՎ

1

427000

150.

«ԻԺ 27-15»  ավտոմեքենա 88-93 ԱԴՎ

1

189400

151.

«ԻԺ 27-15»  ավտոմեքենա 92-67 ԱԴՎ

1

32180

152.

«ԻԺ 27-412»  ավտոմեքենա 35-39 ԱԴՎ

1

30840

153.

«ՈՒԱԶ 31-512» ավտոմեքենա 37-31 ԱԴՎ

1

1150000

154.

Շրջանառու միջոցներ

 

7206272

155.

Առողջապահության մասնաշենք փայտյա հավաքովի շինություն

1

1964990

156.

Առողջապահության մասնաշենք երկաթյա կոնստրուկցիաներով (հավաքովի շինություն)

1

2381730

157.

Ավստրիական երկհարկանի փայտյա տնակ (ժամանակավոր կացարան)

1

37000000

158.

Փայտյա տնակ բնակելի տիպի (արտասահմանյան)

9

2700000

159.

«Լենինական» հյուրանոց (2-րդ հարկ)

1

8648000

160.

«Վան» պանսիոնատ

1

2702440

161.

Շիրակի մարզի կիսակառույցներ

 

143755440

162.

Գյումրու պետական մանկավարժական քոլեջ

1

26406400

163.

Ճարտարագիտական համալսարանի նախկին հանրակացարանի շենք

1

11183700

164.

Հայկաձորի դպրոց

1

89000

165.

Աղինի դպրոց

1

11008000

166.

Մարզային ենթակայության ճանապարհներ

 

149769600

167.

(167-րդ հետը հանվել է 29.06.06 N 928-Ն)

168.

(168-րդ հետը հանվել է 29.06.06 N 928-Ն)

169.

Ախուրյանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության գույք

 

1549500

170.

Ամասիայի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության գույք

 

1885800

171.

Աշոցքի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության գույք

 

1976800

172.

Արթիկի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության գույք

 

2032600

173.

Մարալիկի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության գույք

 

1856800

 

Ընդամենը

 

456659494

(Հավելվածը փոփ. 29.12.05 N 2337-Ն, 29.06.06 N 928-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան