Գլխավոր տեղեկություն
Համար
N 134-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (02.03.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.01.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունվարի 2009 թվականի N 134-Ա

 

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ, 66-րդ և 76-րդ հոդվածների և հաշվի առնելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը, «ԱԼ ՀԱՄՌԱ ՌԻԵԼ ԻՍԹԵՅԹ ԴԻՎԵԼՈՓՄՆԹ ԼԼՍ» ընկերության կողմից ներդրումային ծրագրի իրականացման վերաբերյալ առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևան քաղաքի Ավան թաղային համայնքի Աճառյան փողոցը հարող տարածքում գտնվող` 10.6507 հեկտար մակերեսով հողամասը` համաձայն N 1 հավելվածի, առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, մեկ տարի ժամկետով տրամադրել «ԱԼ ՀԱՄՌԱ ՌԻԵԼ ԻՍԹԵՅԹ ԴԻՎԵԼՈՓՄՆԹ ԼԼՍ» ընկերությանը:

2. Երևանի քաղաքապետին`

1) «ԱԼ ՀԱՄՌԱ ՌԻԵԼ ԻՍԹԵՅԹ ԴԻՎԵԼՈՓՄՆԹ ԼԼՍ» ընկերության հետ կնքվող վարձակալության պայմանագրում նախատեսել հողամասի գնման նախապատվության իրավունք.

2) առաջարկել վարձակալին հողամասի օտարման դեպքում հողամասի կադաստրային արժեքից բացի Երևանի քաղաքապետարանի արտաբյուջետային հաշվին վճարել օտարվող հողամասի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 25475 դրամ` նախատեսելով նաև արտաբյուջե վճարման ենթակա գումարի տարաժամկետ վճարման հնարավորություն.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված գումարից սահմանված կարգով ուղղել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 2-ի N 1117-Ն որոշմամբ բացառիկ հանրային գերակա շահ ճանաչված տարածքների` համաձայն N 2 հավելվածի, ձեռքբերմանը.

4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված 1.327 հեկտար մակերեսով տարածքներից 9081.3 քառ. մետր մակերեսով` Երևանի քաղաքային համայնքի և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող հողատարածքների համար «ԱԼ ՀԱՄՌԱ ՌԻԵԼ ԻՍԹԵՅԹ ԴԻՎԵԼՈՓՄՆԹ ԼԼՍ» ընկերության հետ կնքել հողամասի վարձակալության մասին պայմանագիր` նախատեսելով գնման նախապատվության իրավունք.

5) սույն կետի 4-րդ ենթակետում նշված` 9081.3 քառ. մետր մակերեսով հողամասի օտարման դեպքում գնորդին առաջարկել յուրաքանչյուր քառ. մետրի համար վճարել 30000 դրամ, որը ներառում է հողամասի կադաստրային արժեքը.

6) սույն կետի 4-րդ ենթակետում նշված հողամասի` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող հողատարածքի կադաստրային արժեքի գումարն ուղղել «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ մնացած գումարը և Երևանի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող հողատարածքի վաճառքի գինը` Երևանի քաղաքային համայնքի բյուջե:

(2-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 25.02.10 N 153-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. փետրվարի 17

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունվարի 22-ի N 134-Ա որոշման

 

Ս Խ Ե Մ Ա

 

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ

 

(ԳԼԽ. ՀԱՏԱԿԱԳԻԾ N 1734-08 (106507.9 ՔԱՌ.ՄԵՏՐ)

 

(ԱՃԱՌՅԱՆ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունվարի 22-ի N 134-Ա որոշման

 

Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1117-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՆՐԱՅԻՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ

 

(ԳԼԽ. ՀԱՏԱԿԱԳԻԾ N 2741-08 (13270.0 ՔԱՌ.ՄԵՏՐ)

 

(ԱՃԱՌՅԱՆ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.02.2010, N 153-Ա 02.03.2010, N 134-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան