Գլխավոր տեղեկություն
Համար
N 352-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.05.2010-25.05.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.05.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 2010 թվականի N 352-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին և ԵվրԱզԷՍ-ի կառավարությունների ղեկավարների մակարդակով միջպետական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2010 թվականի մայիսի 21-ին Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում և Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում սպասարկման, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Ա. Անանյանինը, Ե. Ազարյանինը, Ս. Ավետիսյանինը, Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը, Ա. Զատիկյանինը և Է. Աղախանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շ. Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Սարգսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

3) Տ. Դավթյանինը, Վ. Արամյանինը և Մ. Թումասյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Թ. Կասյանի, Տ. Բաբայանի, Մ. Սարգսյանի, Վ. Ավանեսյանի, Ռ. Խաչատրյանի, Հ. Չափարյանի, Ն. Նազարյանի, Ա. Օսիպովայի և Ա. Գարեգինյանի՝ Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2010 թվականի մայիսի 21-ին՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան երթուղով։

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին նշված չվերթի կազմակերպման հարցում։

6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Սանկտ Պետերբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մայիսի 18
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
մայիսի 18-ի N 352-Ա
 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-ԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Տ. Սարգսյան

- ՀՀ վարչապետ

   

Դ. Սարգսյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

   

Տ. Դավթյան

- ՀՀ ֆինանսների նախարար

   

Շ. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

   

Վ. Արամյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

   

Մ. Թումասյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

   

Ա. Խաչատրյան

- ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ, Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

   

Օ. Եսայան

- ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

   

Հ. Թաշչյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

   

Ա. Վարդանյան

- ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովում ՀՀ լիազոր ներկայացուցիչ

   

Վ. Հակոբյան

- Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս

   

Ա. Անանյան

- ՀՀ վարչապետի օգնական

   

Ե. Ազարյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ

   

Վ. Սարգսյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի վարիչի պաշտոնակատար (մեկնում է նախօրոք)

   

Ս. Ավետիսյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության փորձագետ

   

Ա. Զատիկյան

- ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող

   

Է. Աղախանյան

- ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող

   

Հ. Բաբայան

- ՀՀ վարչապետի լուսանկարիչ

   

Թ. Կասյան

- «Հ1» հեռուստաընկերության լրագրող

   

Տ. Բաբայան

- «Հ1» հեռուստաընկերության օպերատոր

   

Մ. Սարգսյան

- «Հ2» հեռուստաընկերության լրագրող

   

Վ. Ավանեսյան

- Մոսկվայում «Շանթ» հեռուստաընկերության լրագրող-օպերատոր

   

Ռ. Խաչատրյան

- «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող

   

Հ. Չափարյան

- «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր

   

Ն. Նազարյան

- «Արմենպրես» ՊՓԲԸ-ի լրագրող

   

Ա. Օսիպովա

- «Առկա» լրատվական գործակալության լրագրող

   

Ա. Գարեգինյան

- «Արմինֆո» լրատվական գործակալության լրագրող

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.05.2010, N 367-Ա 25.05.2010, N 352-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան