Գլխավոր տեղեկություն
Համար
N 886-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.07.2010-23.09.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.07.28/34(768) Հոդ.865
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.07.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 2010 թվականի N 886-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայություններ» ծրագրով նախատեսված մաքրման աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպման նպատակով` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն N N 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին «Վոթերմաստեր կլասիկ III» տիպի ֆիննական արտադրության ջրածածկ և ճահճացած տարածքներում աշխատելու համար նախատեսված հատուկ հողահան բազմաֆունկցիոնալ էքսկավատորի ամբողջական լրակազմի ձեռքբերման և էքսկավատորի տեղափոխման ծախսերի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար 2010 թվականին հատկացնել 30000.0 հազ. դրամ, այդ թվում` ինն ամսում` 20000.0 հազ. դրամ (բյուջետային ծախuերի տնտեսագիտական դաuակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հատկացումների հաշվին էքսկավատորի և էքսկավատորի տեղափոխման ծառայությունների գնումներն իրականացվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` մեկ անձից գնման ձևով (մրցակցության բացակայությամբ)` առանց Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի «Գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգը, մրցույթի հանձնաժողովների կազմավորման գործունեության կարգը, գնման ընթացակարգի արձանագրությունների ստուգման կարգը, լիազոր մարմին ներկայացված բողոքների քննարկման ու գնումների գործընթացի վերահսկման միավորի գործունեության կարգը, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման կարգը, բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 853-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» կետի պահանջների պահպանման:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշման համաձայն հատկացված գումարները «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրել պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրի հիման վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հուլիսի 20
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի
հուլիսի 15-ի N 886-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները

 Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումները և մուտքերի նվազեցումները նշված են դրական նշանով, իսկ ծախսերի նվազեցումները և մուտքերի ավելացումները` բացասական նշանով)

 առաջին եռամսյակ

 առաջին կիսամյակ

 ինն ամիս

 տարի

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

0.0

0.0

0.0

0.0

այդ թվում՝

       

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

0.0

0.0

0.0

0.0

այդ թվում՝

       

ԱՅԼ ԾԱԽՍԵՐ

-25746.9

-108660.9

-185901.5

-257468.7

այդ թվում՝

       

Այլ ծախսեր

-25746.9

-108660.9

-185901.5

-257468.7

Դրամաշնորհներ

25746.90

108660.90

185901.5

257468.7

այդ թվում՝

       

Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին

25746.9

108660.9

185901.5

257,468.7

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի
հուլիսի 15-ի N 886-Ն որոշման

 

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Ծախսային ծրագրի անվանումը, համարը

Ծախսային ծրագիրը կատարող ՀՀ պետական կառավարման մարմնի անվանումը

Տնտեսավարող սուբյեկտին տրամադրվող գումարը
(հազ. դրամ)

Դրամաշնորհն ստացող տնտեսավարող սուբյեկտի անվանումը

Բաժինը

Խումբը

Դասը

05

04

01

Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայություններ

ՀՀ բնապահպանության նախարարություն

257,468.7

«Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2010 թվականի
հուլիսի 15-ի N 886-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները ներկայացված են դրական նշանով, իսկ նվազումները` փակագծերում)

Բաժինը

Խումբը

Դասը

ինն ամիս

տարի

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

0.0

0.0

 

 

 

այդ թվում`

 

 

05

 

 

Շրջակա միջավայրի պաշտպանություն

0.0

0.0

 

 

 

այդ թվում`

 

 

 

04

 

Կենսաբազմազանություն և բնության պաշտպանություն

0.0

0.0

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

01

Կենսաբազմազանություն և բնության պաշտպանություն

0.0

0.0

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

 

02. Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայություններ

0.0

0.0

 

 

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

0.0

0.0

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

 

այլ ծախսեր

(185,901.5)

(257,468.7)

 

 

 

- Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին

185,901.5

257,468.7

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2010 թվականի
հուլիսի 15-ի N 886-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 14 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 14.13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵՆ ՓԱԿԱԳԾԵՐՈՒՄ)

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Մատուցվող ծառայության անվանումը
Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայություններ

 

Ոչ ֆինանսական ցուցանիշներ

 



Ֆինանսական ցուցանիշներ

 

 

 

Ը002

ԱԾ 02

Նկարագրություն

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և բնականոն զարգացման ապահովման աշխատանքներ

Չափորոշիչներ

 

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

Քանակական

Սևանա լճի ափամերձ, ջրածածկ տարածքների մաքրում, աշխատանքների կատարման ծավալը, հա

 

(150.0)

(400.0)

(600.0)

0.0

0.0

0.0

0.0

 

«Վոթերմաստեր կլասիկ III» տիպի ֆիննական արտա-դրության ջրածածկ և ճահճացած տարածքներում աշխատելու համար նախատեսված հատուկ հողահան բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, հատ

 

 

 

1

 

 

 

 

Որակական

Մշակված չէ

 

 

 

 

0.0

0.0

0.0

0.0

Ժամկետայնության

Հաշվետու տարվա դեկտեմբեր ամիս

 

 

 

 

0.0

0.0

0.0

0.0

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

 

X

X

X

X

0.0

0.0

0.0

0.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Ը002 Բնական պաշարների կառավարման և պահպանման, բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման ծառայություններ ԱԾ02

Վերջնական արդյունքի նկարագրությունը

 

Բնական ռեսուրսների արդյունավետ կառավարման արդյունքում աղքատության նվազեցում, բույսերի և կենդանիների պահպանություն և վերարտադրության աճի ապահովում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը
«Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան