ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2010 թվականի N 733-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1093-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման թույլտվության և ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման կարգը և ձևերը սահմանելու մասին» N 1093-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման նախաբանում «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» բառերը փոխարինել «Բուսասանիտարիայի մասին» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի`
ա. 6-րդ կետում «բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչություն» բառերը փոխարինել «բուսասանիտարիայի պետական տեսչություն» բառերով,
բ. 7-րդ կետում «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
գ. 11-րդ կետից հանել «բույսերի կարանտինի» բառերը,
դ. 14-րդ և 18-րդ կետերը «իսպաներենով» բառից հետո լրացնել «և պարսկերենով» բառերով,
ե. 16-րդ կետում «ներկրող» բառը փոխարինել «ներմուծող» բառով.
3) NN 2 և 3 հավելվածներում «ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԵՎ ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ» բառերով.
4) N 2 հավելվածի 7-րդ կետի երկրորդ պարբերությունում «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» բառերը փոխարինել «Բուսասանիտարիայի մասին» բառերով.
5) NN 4 և 5 հավելվածներում 1-ին և 2-րդ էջերի 4-րդ կետում`
ա. հայերեն` «Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչություն» բառերը փոխարինել «Բուսասանիտարիայի պետական տեսչություն» բառերով,
բ. անգլերեն` «Plant Quarantine and Management State Inspecetorate» բառերը փոխարինել «State inspectorate on Plant sanitary» բառերով,
գ. ռուսերեն` «Государственная инспекция по карантину растений РА организации (ям) защиты (страна)» բառերը փոխարինել «Государственная инспекция по Фитосанитарии» բառերով,
դ. ֆրանսերեն` «Organisation de la protection des vսgսtaսx de la Rսpսbligqe Tcհսqսe a Organisation (s) de la protection des vսgսtaսx de» բառերը փոխարինել «Inspection d՚Etat de plante sanitaré» բառերով,
ե. իսպաներեն` «Organizcifn de Proteccion Fitosanitaria de A: Organizcifn (es) de Proteccion Fitosanitaria de» բառերը փոխարինել «Inspección Estatal de Sanitaria de Plantas» բառերով,
զ. արաբերեն`
բառերով.
6) որոշման N 4 հավելվածի 2-րդ էջը լրացնել հետևյալ պարսկերեն գրառմամբ`
7) որոշման N 5 հավելվածի 2-րդ էջը լրացնել հետևյալ պարսկերեն գրառմամբ`
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Երևան
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. հունիսի 18
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|