Գլխավոր տեղեկություն
Համար
N 153-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.03.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.02.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 փետրվարի 2010 թվականի N 153-Ա

 

«ԱԼ ՀԱՄՌԱ ՌԻԵԼ ԻՍԹԵՅԹ ԴԻՎԵԼՈՓՄՆԹ ԼԼՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 134-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 209-րդ և 564-րդ հոդվածներով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և «ԱԼ ՀԱՄՌԱ ՌԻԵԼ ԻՍԹԵՅԹ ԴԻՎԵԼՈՓՄՆԹ ԼԼՍ» ընկերության միջև 2009 թվականի մայիսի 7-ին կնքված պայմանագրով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լիազորել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Աճառյան փողոցի N 5 հասցեում գտնվող` 76.2 քառ. մետր մակերեսով էլեկտրաենթակայանը` 2010 թվականի փետրվարի 22-ի դրությամբ 6886000 դրամ գնահատված արժեքով, և դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ` 4188.7 քառ. մետր մակերեսով հողատարածքը (այսուհետ` գույք), յուրաքանչյուր քառ. մետրը` 30000 դրամ (որից` 4525 դրամը` հողամասի կադաստրային արժեքն է, իսկ 25475 դրամը` «ԱԼ ՀԱՄՌԱ ՌԻԵԼ ԻՍԹԵՅԹ ԴԻՎԵԼՈՓՄՆԹ ԼԼՍ» ընկերության կողմից վերջինիս համաձայնությամբ վճարվող լրացուցիչ գումարն է) արժեքով (սեփականության իրավունքի գրանցման վկայական` N 2608284) ուղղակի վաճառքի ձևով օտարել «ԱԼ ՀԱՄՌԱ ՌԻԵԼ ԻՍԹԵՅԹ ԴԻՎԵԼՈՓՄՆԹ ԼԼՍ» ընկերությանը:

2. Սահմանել, որ`

1) 4188.7 քառ. մետր հողատարածքի վաճառքի գնի մեջ (յուրաքանչյուր քառ. մետրը` 30000 դրամ) ներառված հողամասի կադաստրային արժեքի գումարն ուղղվում է «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ մնացածը` Երևանի քաղաքային համայնքի բյուջե.

 2) 76.2 քառ. մետր մակերեսով էլեկտրաենթակայանի վաճառքի գումարից 70 տոկոսն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի «Վարձակալությամբ հողամաս տրամադրելու մասին» N 134-Ա որոշման 2-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

 1) 4-րդ ենթակետում`

ա. «23000 դրամ» բառերը փոխարինել «25475 դրամ» բառերով,

բ. ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված 1.327 հեկտար մակերեսով տարածքներից 9081.3 քառ. մետր մակերեսով` Երևանի քաղաքային համայնքի և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող հողատարածքների համար «ԱԼ ՀԱՄՌԱ ՌԻԵԼ ԻՍԹԵՅԹ ԴԻՎԵԼՈՓՄՆԹ ԼԼՍ» ընկերության հետ կնքել հողամասի վարձակալության մասին պայմանագիր` նախատեսելով գնման նախապատվության իրավունք».

2) 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) սույն կետի 4-րդ ենթակետում նշված` 9081.3 քառ. մետր մակերեսով հողամասի օտարման դեպքում գնորդին առաջարկել յուրաքանչյուր քառ. մետրի համար վճարել 30000 դրամ, որը ներառում է հողամասի կադաստրային արժեքը».

3) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ ենթակետով.

«6) սույն կետի 4-րդ ենթակետում նշված հողամասի` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող հողատարածքի կադաստրային արժեքի գումարն ուղղել «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ մնացած գումարը և Երևանի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող հողատարածքի վաճառքի գինը` Երևանի քաղաքային համայնքի բյուջե»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. մարտի 1

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան