ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2010 թվականի N 718-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1789-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում «Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերը փոխարինել «Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերով.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1790-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում «Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերը փոխարինել «Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերով.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1791-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում «Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերը փոխարինել «Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերով.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Շիրակի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1792-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում «Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերը փոխարինել «Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերով.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1793-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում «Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերը փոխարինել «Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերով.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Վայոց ձորի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1794-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում «Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերը փոխարինել «Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերով.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1795-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում «Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերը փոխարինել «Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերով.
8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1796-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում «Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերը փոխարինել «Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերով.
9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1797-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում «Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերը փոխարինել «Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերով.
10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արագածոտնի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1808-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում «Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերը փոխարինել «Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի oրինակելի կանոնադրությունը` դրանում սահմանելով Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող միասնական պահանջները:
3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների կանոնադրությունները և մարզպետարանների աշխատակազմերի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերը` հիմք ընդունելով սույն որոշման 2-րդ կետով նախատեսված oրինակելի կանոնադրությունը.
2) յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մինչև հաջորդ տարվա հունվարի 15-ը երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով ներկայացնել տարեկան հաշվետվություն ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գործունեության մասին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. հունիսի 15
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|