ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մայիսի 2010 թվականի N 490-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` 2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման 22-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 04 խմբի 01 դասի «01. Երկրաբանահետախուզական աշխատանքների աջակցման ծառայությունների 2010 թվականի ծրագիրը»` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. մայիսի 11
Երևան
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 490-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` 2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ
NN |
Բնագավառը, օգտակար հանածոն, աշխատանքների փուլը և օբյեկտի անվանումը |
Աշխատանք- |
Երկրաբանական առաջադրանքը |
2010 թվականի ֆինանսավորման սահմանագումարը | |||
առաջին |
առաջին |
ինն ամիս |
տարի | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑ-ՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ |
|
|
3 000.0 |
6750.0 |
10 500.0 |
15 000.0 |
1. |
Գեղամա լեռների հյուսիսային |
2003 թ. |
Ամփոփ հաշվետվության ներկայացում, 1:50000 մասշտաբի երկրաբանական քարտեզների կազմում, որտեղ մանրամասն կեզրագծվեն կարևորագույն հրաբխային ֆորմացիաները, կառանձնացվեն մետաղային և տեխնոլոգիական |
2 000.0 |
3 750.0 |
5 000.0 |
7 000.0 |
2. |
ՀՀ տարածքի էկզոգեն (արտածին) երկրաբանական պրոցեսների (սողանքների) մոնիթորինգի վարում և դրանց կադաստրի կազմում |
2007 թ. |
ՀՀ տարածքի էկզոգեն (արտածին) երկրաբանական պրոցեսների (սողանքների) մոնիթորինգի վարում |
500.0 |
1 500.0 |
2 5000.0 |
4 000.0 |
3. |
«ՀՀ պինդ օգտակար հանածոների հանքավայրերի վերաբերյալ կոմպյուտերացված տեղեկատվական համակարգի ստեղծում» ծրագրի երրորդ փուլ` Arc GIS միջավայրում ՀՀ (Սյունիքի և Վայոց ձորի մարզերի) մետաղական օգտակար հանածոների երևակումների վերաբերյալ կոմպյուտերացված տեղեկատվական համակարգի ստեղծում |
2005 թ. |
Arc GIS միջավայրում ՀՀ (Սյունիքի և Վայոց ձորի մարզերի) մետաղական օգտակար հանածոների երևակումների վերաբերյալ կոմպյուտերացված տեղեկատվական համակարգի ստեղծում |
500.0 |
1 500.0 |
3 000,0 |
4 000,0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |