Հայաստանի հանրապետության կառավարության եվ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջԵՎ` «եվրոպական ՄԻոիթյան եվ հայաստանի հանրապետության միջեվ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին բրյուսելում ստորագրված համաձայնագրի ԿիրարկՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՍՈԻՅՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԸ՝
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ (այսուհետ՝ Հայկական կողմ)
և
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ (այսուhետ՝ Ֆրանսիական կողմ),
ՑԱՆԿԱՆԱԼՈՎ Կողմերի միջև գոյություն ունեցող հարաբերությունների շրջանակներում դյուրացնել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թ. ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված և 2014 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած համաձայնագրի (այսուhետ` Համաձայնագիր) իրագործումը,
հաշվի առնելով Համաձայնագրի 20-րդ հոդվածի դրույթները,
ՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ ՀԵՏԵՎՅԱԼԻ ՄԱՍԻՆ.
Հոդված 1
Իրավասու մարմինները
Համաձայնագրի կիրարկման համար իրավասու մարմիններն են.
1.1. Հետընդունման դիմումը ներկայացնելու համար՝
- Ֆրանսիական կողմի համար՝
Ներքին գործերի նախարարություն,
Սահմանային ոստիկանության կենտրոնական վարչություն
100, rue de la tour
94 516 RUNGIS MIN
Հեռ.` +33(0)156 70 12 71
Ֆաքս` +33(0)156 70 19 78
Էլ. փոստ` dcpaf-uci@interieur.gouv.fr
- Հայկական կողմի համար՝
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, Միգրացիոն պետական ծառայություն
0033, Երևան, Հր. Քոչար 4
Հեռ.` +(37460) 275 009 կամ +(37460) 275 017
Ֆաքս` +(37460) 275 033
Էլ. փոստ` readmission@mail.mta.am
1.2. Հետընդունման դիմումներն ստանալու և դրանց ընթացք տալու համար՝
1.2.1. Կողմերի քաղաքացիների դեպքում`
- Ֆրանսիական կողմի համար՝
Երևանում Ֆրանսիայի դեսպանություն
0015, Երևան, Գրիգոր Լուսավորչի 8
Հեռ.՝ (37460) 651950
Ֆաքս՝ (37460) 651978
Էլ. փոստ՝ fslt.erevan-amba@diplomatie.gouv.fr
- Հայկական կողմի համար՝
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
Միգրացիոն պետական ծառայություն
0033, Երևան, Հր. Քոչար 4
Հեռ.` +(37460) 275 009 կամ +(37460) 275 017
Ֆաքս` +(37460) 275 033
Էլ. փոստ` readmission@mail.mta.am
1.2.2. Երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում`
- Ֆրանսիական կողմի համար՝
Ներքին գործերի նախարարություն
Ֆրանսիայում օտարերկրացիների հարցերով զբաղվող գլխավոր վարչություն
Ներգաղթի վարչություն
Անօրինական ներգաղթի դեմ պայքարի ենթավարչություն
Էլ. հասցե՝ lpc@interieur.gouv.fr
- Հայկական կողմի համար՝
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
Միգրացիոն պետական ծառայություն
0033, Երևան, Հր. Քոչար 4
Հեռ.` +(37460) 275 009 կամ +(37460) 275 017
Ֆաքս` +(37460) 275 033
Էլ. փոստ` readmission@mail.mta.am
1.3. Վերադարձի վկայական տրամադրելու և հարցազրույց կազմակերպելու համար՝
Կողմերի դիվանագիտական կամ հյուպատոսական ծառայություններ
1.4. ԵՄ խորհրդի` 1994 թվականի նոյեմբերի 30-ի Խորհրդատվությամբ նախատեսված դիմումի ձևի համաձայն` Ֆրանսիական կողմից վտարման նպատակով ուղևորական փաստաթուղթ տրամադրելու համար՝
Ներքին գործերի նախարարություն
Ֆրանսիայում օտարերկրացիների հարցերով զբաղվող գլխավոր վարչություն
Ներգաղթի վարչություն
Անօրինական ներգաղթի դեմ պայքարի ենթավարչություն
Էլ. փոստ՝ lpc@interieur.gouv.fr
1.5. Տարանցման դիմումներն ընդունելու և դրանց ընթացք տալու համար`
- Ֆրանսիական կողմի համար`
Աշխատանքային օրերին՝ երկուշաբթիից ուրբաթ ներառյալ, ժամը 09.00-18.00-ը`
Ներքին գործերի նախարարություն
Սահմանային ոստիկանության կենտրոնական վարչություն
Անօրինական ներգաղթի և տարածքային ծառայությունների ենթավարչություն
Վտարման կենտրոնական բաժին
Շտաբի միավոր
Հեռ.՝ (00 33) 1 49 27 34 31
Էլ. փոստ՝ pce-uem.dcpaf@interieur.gouv.fr
Ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝
Ներքին գործերի նախարարություն
Սահմանային ոստիկանության կենտրոնական վարչություն
Շտաբի տեղեկատվության և հրամանատարության կենտրոն
8 rue de PenthiՌvre
75008 PARIS
Հեռ.՝ (00 33) 1 49 27 41 28
Ֆաքս՝ (00 33) 1 42 65 15 85
Էլ. հասցե՝ dcpaf-cis@intcrieur.gouv.fr
- Հայկական կողմի համար՝
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
Միգրացիոն պետական ծառայություն
0033, Երևան, Հր. Քոչար 4
Հեռ.` +(37460) 275 009 կամ +(37460) 275 017
Ֆաքս` +(37460) 275 033
Էլ. փոստ` readmission@mail.mta.am
1.6. Սույն Արձանագրության մեկնաբանության հետ կապված ցանկացած դժվարություն կարգավորելու նպատակով՝
- Ֆրանսիական կողմի համար՝
Ներքին գործերի նախարարություն
Օտարերկրացիների հարցերով զբաղվող գլխավոր վարչություն
Ներգաղթի վարչություն
Անօրինական ներգաղթի դեմ պայքարի ենթավարչություն
Էլ. փոստ՝ secretariat-sdlii-dgef@interieur.gouv.fr
- Հայկական կողմի համար՝
ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
Միգրացիոն պետական ծառայություն
0033, Երևան, Հր. Քոչար 4
Հեռ.` +(37460) 275 009 կամ +(37460) 275 017
Ֆաքս` +(37460) 275 033
Էլ. փոստ` readmission@mail.mta.am
1.7. Իրավասու մարմինները դիվանագիտական ուղիներով միմյանց անhապաղ տեղեկացնում են իրենց կամ իրենց կոնտակտային անձանց վերաբերող ցանկացած փոփոխության մասին:
Հոդված 2
Սահմանային անցման կետերը
2.1. Կողմերը որոշում են, որ սահմանային անցման կետերը հետևյալներն են.
- Ֆրանսիական կողմի համար՝
Ռուասի-Շառլ դը Գոլ օդանավակայան
B.P. 20.106
95711 ROISSY-EN-FRANCE
Հեռ.՝ (00 33) 1 48 62 31 32
Ֆաքս՝ (00 33) 1 48 62 63 40 կամ (00 33) 1 49 75 43 04
Էլ. փոստ՝ dgpn. dcpaf-roissy-em-siat@interieur.gouv.fr
dgpn.dcpaf-roissv-di-gasai@interieur.gouv.fr
- Հայկական կողմի համար`
«Զվարթնոց» միջազգային օդանավակայան-Երևան
0042, Երևան, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան
Հեռ.` (+374 10) 49-30-00
Ֆաքս` (+374 10) 49-30-00
Էլ. փոստ`contacts@aia-zvartnots.aero
2.2. Իրավասու մարմինները դիվանագիտական ուղիներով միմյանց անհապաղ տեղեկացնում են սույն հոդվածի 2.1 կետում նշված սահմանային անցման կետերին վերաբերող ցանկացած փոփոխության մասին։
2.3. Բացառիկ հանգամանքներում և անհրաժեշտության դեպքում Հայցող կողմի իրավասու մարմինները կարող են օգտագործել սահմանային անցման մեկ այլ կետ, որը սույն հոդվածի 1-ին կետում նշված սահմանային անցման կետերից չէ, պայմանով, որ Հայցվող կողմը տա գրավոր համաձայնություն:
Հոդված 3
Հետընդունման դիմումը
3.1. Հայցող կողմի իրավասու մարմինը էլեկտրոնային կամ ցանկացած այլ ժամանակակից տեխնիկական միջոցով Հայցվող կողմի իրավասու մարմնին է ներկայացնում Համաձայնագրի 8-րդ հոդվածի համաձայն կազմված հետընդունման դիմումը՝ օգտագործելով Համաձայնագրի 5-րդ հավելվածում կցված ձևաթուղթը: Ֆրանսիական կողմից ներկայացված հետընդունման դիմումի պատճենն ուղարկվում է Հայկական կողմի դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական ծառայություն։
3.2. Համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայցվող կողմի իրավասու մարմինը հետընդունման դիմումի վերաբերյալ իր պատասխանը էլեկտրոնային կամ ցանկացած այլ ժամանակակից տեխնիկական միջոցով հաղորդում է Հայցող կողմի իրավասու մարմնին տասներկու (12) օրացուցային օրվա ընթացքում: Ֆրանսիական կողմից ներկայացված հետընդունման դիմումի վերաբերյալ Հայկական իրավասու մարմնի պատասխանի պատճենն ուղարկվում է Հայկական կողմի դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական ծառայություն:
Եթե Հայցվող կողմը դրական է պատասխանում հետընդունման դիմումին, ապա սույն Արձանագրության 1-ին հոդվածի 1.3-րդ կետում նշված իրավասու մարմինն անմիջապես և ամենաուշը երեք (3) աշխատանքային օրվա ընթացքում անվճար տրամադրում է վերադարձի վկայական:
3.3. Համաձայնագրի 3-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` եթե, ինչպես նշված է սույն հոդվածի նախորդ կետում, Հայկական կողմը երեք (3) աշխատանքային օրվա ընթացքում իր քաղաքացիներին չտրամադրի վերադարձի վկայական, ապա սույն Արձանագրության 1-ին հոդվածի 1.4-րդ կետով նշանակված Ֆրանսիական կողմի իրավասու մարմինը տրամադրում է սույն Արձանագրության հավելվածում բերված նմուշ ձևաթղթի օրինակով Եվրամիության ճամփորդական փաստաթուղթ1:
3.4. Համաձայնագրի 4-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` եթե Հայկական կողմը դրական արձագանքի երրորդ երկրի քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի վերաբերյալ հետընդունման դիմումին, ապա սույն Արձանագրության 1-ին հոդվածի 1.4-րդ կետով նշանակված Ֆրանսիական կողմի իրավասու մարմինը համապատասխան անձին տրամադրում է սույն Արձանագրության հավելվածում բերված նմուշ ձևաթղթի օրինակով Եվրամիության ճամփորդական փաստաթուղթ2:
Հոդված 4
Երրորդ երկրների քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց հետընդունման համար առերևույթ ապացույցի լրացուցիչ փաստաթղթերը
Համաձայնագրի 4-րդ հավելվածում թվարկված փաստաթղթերից բացի` կողմերը որպես երրորդ երկրի քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց հետընդունման համար առերևույթ ապացույցի լրացուցիչ միջոցներ ճանաչում են հետևյալ փաստաթղթերը.
- Հայցվող կողմից տրված վիզան, որի վավերականության ժամկետի սպառվելուց հետո ընկած ժամանակահատվածը չի գերազանցում վեց (6) ամիսը,
- Հայցվող կողմից տրված կացության քարտը, որի վավերականության ժամկետի սպառվելուց հետո ընկած ժամանակահատվածը չի գերազանցում մեկ (1) տարին,
- կացության քարտի նորացման ժամկետանց ստացականը, որի վավերականության ժամկետի սպառվելուց հետո ընկած ժամանակահատվածը չի գերազանցում մեկ (1) տարին,
- Հայցվող կողմի իրավասու մարմինների կողմից տրված պաշտոնական փաստաթուղթը, որը հաստատում է համապատասխան անձի ինքնությունը (մասնավորապես` վարորդական իրավունք, զենք կրելու թույլտվություն, դիվանագիտական կամ hյուպատոսական ներկայացուցչությունների կողմից տրված` նույնականացման քարտ և այլն),
- Եվրոպայի միության անդամ պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ կամ Հայկական կողմից երրորդ երկրի քաղաքացիներին տրված ճամփորդական փաստաթուղթ, որոնց վավերականության ժամկետն ավարտվել է,
թվարկված նախորդ փաստաթղթերից որևէ մեկի լուսապատճենը,
էլեկտրոնային կամ կենսաչափական բնույթի ցանկացած պաշտոնական փաստաթուղթ, որը կարող է օգնել` հաստատելու համար անձի քաղաքացիությունը կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելը:
Հոդված 5
Հարցազրույցների կազմակերպման կարգը
5.1. Համաձայնագրի 9-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` եթե Համաձայնագրի 1-ին և 2-րդ հավելվածներում կամ սույն Արձանագրության 3-րդ և 4-րդ հոդվածներում թվարկված փաստաթղթերից ոչ մեկը չի կարող ներկայացվել, կամ այդ փաստաթղթերի իսկությունը կասկածի տակ է, Հայցող կողմի իրավասու մարմինները հետընդունման ենթակա անձի քաղաքացիությունը հաստատելու համար, այդ մասին նշելով Համաձայնագրի 5-րդ հավելվածում նշված հետընդունման դիմումի մեջ, խնդրում են հարցազրույցի կազմակերպում հայցվող կողմի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններից: Վերջիններս հարցազրույց են անցկացնում համապատասխան անձի հետ դիմումն ստանալուց հետո ամենաուշը հինգ (5) աշխատանքային օրվա ընթացքում:
5.2. Հարցազրույցն անց է կացվում կա՛մ հեռախոսով, կա՛մ, հնարավորության դեպքում, տեսակոնֆերանսի միջոցով, վարչական կալանքի կենտրոններում կամ սպասման գոտիներում, կամ, եթե պայմանները թույլ են տալիս, Հայցվող կողմի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների աշխատավայրում, կամ` նաև ուղղիչ-աշխատանքային ծառայությունների կողմից կառավարվող ազատազրկման վայրերում։
5.3. Եթե հարցազրույցի արդյունքում համապատասխան անձի քաղաքացիությունը հաստատվում է, ապա Հայցվող կողմի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններն անմիջապես և ամենաուշը երեք (3) աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում են վերադարձի վկայական:
5.4. Եթե հարցազրույցի ընթացքում հնարավոր չի լինում հաստատել անձի քաղաքացիությունը, հարցազրույցի արդյունքը` հարցազրույցի գրավոր արձանագրության ձևով, հետընդունման դիմումի հետ միասին անմիջապես կամ հարցազրույցից հետո` ամենաուշը երեք (3) աշխատանքային օրվա ընթացքում, փոխանցվում է Հայցող կողմին էլեկտրոնային կամ ցանկացած այլ ժամանակակից տեխնիկական միջոցով: Հարցազրույցի արձանագրության մեջ նշվում են քաղաքացիության չճանաչման հիմնավորումները:
Հոդված 6
Հետընդունման արագացված ընթացակարգը
6.1. Համաձայնագրի 7-րդ հոդվածի 3-րդ կետում նշված արագացված ընթացակարգով հետընդունման դիմումը հետընդունման դիմումի դրական պատասխանի դեպքում պարունակում է առաջարկություն փոխադրման օրվա, ժամերի, վայրերի և միջոցների վերաբերյալ, ինչպես նաև` հետընդունման ենթակա անձի ճամփորդական փաստաթղթի համարը:
6.2. Երբ օտարերկրյա քաղաքացին, ժամանելով անմիջականորեն Հայցվող պետության տարածքից, սահմանը անօրինական հատելուց հետո արգելանքի է վերցվում Հայցող պետության մերձսահմանային շրջանում, ինչպես սահմանված է Համաձայնագրի 1-ին հոդվածում, Հայցող կողմը արագացված ընթացակարգով հետընդունման դիմումը ներկայացնում է Հայցվող կողմի իրավասու մարմիններին համապատասխան անձին արգելանքի վերցնելուց հետո երկու (2) աշխատանքային օրվա ընթացքում` էլեկտրոնային կամ ցանկացած այլ ժամանակակից տեխնիկական միջոցով:
6.3. Համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Հայցվող կողմի իրավասու մարմինն արագացված ընթացակարգով հետընդունման դիմումի պատասխանը էլեկտրոնային կամ ցանկացած այլ ժամանակակից տեխնիկական միջոցով փոխանցում է Հայցող կողմի իրավասու մարմնին արագացված ընթացակարգով հետընդունման դիմումն ստանալուց հետո առավելագույնը երկու (2) աշխատանքային օրվա ընթացքում:
Հոդված 7
Եվրոպական միության ուղևորական փաստաթղթի օգտագործումը
Եթե Հայկական կողմը Համաձայնագրի 3-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերում նշված ժամկետներում չի տրամադրում հետ ընդունվող անձի վերադարձի համար պահանջվող ուղևորական փաստաթուղթը, ապա Ֆրանսիական կողմը տրամադրում է Եվրոպայի միության խորհրդի` 1994 թվականի նոյեմբերի 30-ի Խորհրդատվությամբ ամրագրված ձևին համապատասխան` Եվրոպայի միության` վտարման համար օրինակելի ուղևորական փաստաթուղթ, որի ձևաթուղթը, որպես հավելված, կցված է սույն Արձանագրությանը:
Հոդված 8
Տարանցման վերաբերյալ դիմումը
8.1. Երրորդ երկրի քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի տարանցման վերաբերյալ դիմումը, Համաձայնագրի 15-րդ հոդվածի 1-ին կետում նշված տեղեկություններից զատ, պետք է պարունակի համապատասխան անձի առողջական վիճակի կամ խնամքի կարիքի մասին ցանկացած տեղեկատվություն, ինչպես նաև հատուկ պաշտպանության կամ անվտանգության միջոցառումների կարիքի մասին ցանկացած տեղեկություն: Այս տեղեկություններն արձանագրվում են Համաձայնագրին կցված 6-րդ հավելվածում Տարանցման դիմումի ձևաթղթի Դ բաժնի մեջ (Նկատառումներ):
8.2. Տարանցման դիմումը նախատեսված տարանցումից ոչ ուշ, քան քառասունութ (48) ժամ առաջ` էլեկտրոնային կամ ցանկացած այլ ժամանակակից տեխնիկական միջոցով փոխանցվում է Հայցվող կողմի իրավասու մարմնին: Վերջինս տարանցման դիմումին պատասխանում է նախատեսված տարանցումից ոչ ուշ, քան քսանչորս (24) ժամ առաջ։
8.3. Հայցվող Կողմի տարածքում տարանցման գործողությունների առավելագույն տևողությունը սահմանափակված է տասներկու (12) ժամով` բացի այն առանձնահատուկ դեպքերից, որոնք արդարացնում են ժամկետի բացառիկ երկարացումը մինչև քսանչորս (24) ժամով:
8.4. Օդային ուղով տարանցում կարելի է պահանջել միայն այն դեպքում, երբ վտարման միջոցառումների կատարումը օդանավակայանի միջազգային տարածքից դուրս գալու անհրաժեշտություն չի առաջացնում:
Հոդված 9
Ուղեկցող պահակախմբով վերադարձի դեպքում կիրառվող պայմանները
9.1. Եթե փոխանցումը կատարվում է ուղեկցող պահակախմբով, հետընդունման կամ տարանցման դիմումի պատասխանն ստանալուց անմիջապես հետո Հայցող կողմի իրավասու մարմինը Հայցվող կողմի իրավասու մարմնին հաղորդում է ուղեկցող պահակախմբի անդամների անունները և ազգանունները, ինչպես նաև` նրանց պաշտոնները:
Համաձայնագրի 12-րդ հոդվածի 3-րդ կետի և 15-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` եթե փոխանցումը կամ տարանցումը կատարվում է օդային ուղիներով, ապա ուղեկցող պահակախմբի անդամներն ազատվում են վիզա ձեռք բերելու պահանջից:
9.2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ուղեկցող պահակախմբի անդամների վերաբերյալ տեղեկությունների փոփոխման դեպքում Հայցող կողմի իրավասու մարմինը Հայցվող կողմի իրավասու մարմնին անմիջապես տեղեկացնում է էլեկտրոնային կամ ցանկացած այլ ժամանակակից տեխնիկական միջոցով:
9.3. Պահակախմբի անդամները, գտնվելով Հայցվող կողմի տարածքում, պարտավոր են հարգել Հայցվող կողմի օրենսդրությունը:
9.4. Պահակախմբի անդամներն իրենց առաքելությունը կատարում են առանց զենքի, քաղաքացիական հագուստով և ապահովված լինելով այն փաստաթղթերով, որոնք ապացուցում են, որ հետընդունման կամ տարանցման որոշումը Կողմերի համատեղ համաձայնության արդյունքն է:
9.5. Հետընդունման կամ տարանցման գործողությունների ընթացքում ուղեկցող պահակախմբի անդամների իրավասությունները սահմանափակված են օրինական ինքնապաշտպանությամբ: Բացի այդ` Հայցվող կողմի ոստիկանական ուժի բացակայության դեպքում կամ նրանց աջակցելու նպատակով Հայցող կողմի ուղեկցող պահակախմբի անդամները կարող են համաչափ և ողջամիտ միջամտությամբ պատասխանել անմիջական և լուրջ վտանգին, որպեսզի արգելեն համապատասխան անձի փախուստը, իրեն կամ ուրիշին վնասելը կամ նյութական վնաս պատճառելը:
9.6. Կարիքի դեպքում Հայցվող կողմի իրավասու մարմիններն ուղեկցող պահակախմբի անդամներին անհրաժեշտ աջակցություն են տրամադրում:
9.7. Երբ օդանավով տարանցման գործողությունները կատարվում են պահակախմբով, Հայցող կողմն է ապահովում ուղեկցող պահակախումբը` պայմանով, որ այն չի լքի օդանավակայանի միջազգային տարածքը:
9.8. Հայցվող կողմը Հայցող կողմին տեղեկացնում է տարանցման կամ հետընդունման ընթացքում ծագած հարցերի մասին:
Հոդված 10
Ծախսերը
10.1. Համաձայնագրի 16-րդ հոդվածի համաձայն` այն ծախսերը, որոնք Հայցող կողմը պարտավորված է հոգալու, վճարվում են եվրոյով, Հայցվող կողմի կատարած ծախսերը հաստատող փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ երեսուն (30) օրվա ընթացքում:
10.2. Համաձայնագրի 13-րդ հոդվածի համաձայն՝ սխալմամբ կատարված հետընդունման դեպքում Հայցող կողմը ծախսերը Հայցվող կողմին փոխհատուցում է կատարած ծախսերը հաստատող փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ երեսուն (30) օրվա ընթացքում:
Հոդված 11
Հաղորդակցության լեզուները
Սույն Արձանագրության իրագործման համար պայմանավորվող Կողմերի իրավասու մարմիններն օգտագործում են յուրաքանչյուր պետության պաշտոնական լեզուն: Անհրաժեշտության դեպքում դիմումները և տեղեկությունները կարող են փոխանցվել անգլերեն թարգմանության հետ միասին:
Հոդված 12
Առնչությունը միջազգային այլ պայմանագրերին
Սույն Արձանագրությունը չի ազդում պայմանավորվող Կողմերի` միջազգային այլ պայմանագրերից բխող իրավունքների, պարտավորությունների և պարտականությունների վրա:
Հոդված 13
Տարաձայնությունների լուծումը
Սույն Արձանագրության մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ ծագած հնարավոր խնդիրները կլուծվեն 1-ին հոդվածի 1.6-րդ կետում նշված` Կողմերի իրավասու մարմինների խորհրդակցությունների միջոցով կամ դիվանագիտական ուղիներով:
Հոդված 14
Եզրափակիչ դրույթներ
14.1. Կողմերից յուրաքանչյուրը մյուս Կողմին ծանուցում է սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:
14.2. Համաձայնագրի 20-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Համաձայնագրի 19-րդ հոդվածում նշված` հետընդունման հարցերով համատեղ կոմիտեին Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցելու հաջորդ օրվանից:
14.3. Սույն Արձանագրությունը կդադարի գործել Համաձայնագրի դադարեցման հետ միաժամանակ:
14.4. Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ սույն Արձանագրության մեջ կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ փոփոխող արձանագրության միջոցով: Փոփոխող արձանագրությունը կկազմի սույն Արձանագրության անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնի սույն հոդվածի 2-րդ կետում նշված ընթացակարգի համաձայն:
Կատարված է Փարիզում, 2016 թվականի հոկտեմբերի 27-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ֆրանսերեն լեզուներով, ընդ որում՝ երկու տեքստերն էլ հավասարազոր են:
_____________________
1 Խորհրդի` 1994 թ. նոյեմբերի 30-ի Խորհրդատվությամբ ամրագրված ձևին համապատասխան` վտարման ուղևորական փաստաթուղթ:
2 Նույնը: