Գլխավոր տեղեկություն
Համար
N 526-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.07.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.07.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 2010 թվականի N 526-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 45-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2010 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 45-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) չեղյալ ճանաչել որոշման հավելվածի 15-րդ, 45-րդ և 46-րդ կետերը.

«2) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 47.1-ին կետով.

 

«

47.1.

ՀՀ կառավարու- թյանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

Գավառի տարածքային հարկային տեսչություն

Բյուջետային եկամուտների հավաքագրման բնագավառում տեսչության լիազորությունների իրականացման աշխատանքների կատարման, վճարողների հաշվառման, անձնական հաշվառման քարտերի վարման, տեսչության կողմից կատարված փաստաթղթային ստուգումների վերաբերյալ կազմված ակտերի որակի, ակտերով արձանագրված պարտավորությունների գանձման, ինչպես նաև հավաքագրվող գումարների բյուջե փոխանցման ժամկետների պահպանման օրինականության ստուգում

2007-2009թթ. և 2010թ. հաշվետու ժամանակաշրջան

»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հուլիսի 9
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան