ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2010 թվականի N 450-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված` Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեության ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված` Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեության միջոցառումների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. մայիսի 3 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 15-ի N 450-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված` Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեության ծրագիրն իրականացվում է ժողովրդավարական արժեքների համակարգի վրա հիմնված միասնական պետական քաղաքականության համատեքստում:
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի համակարգը միտված է անձի, ընտանիքի և հասարակության մեջ ֆիզիկական դաստիարակությամբ զբաղվելու գաղափարը սերմանելուն, պետական և ազգային մտածողությունն ամրապնդելու գործընթացն ապահովելուն: Համակարգը Հայաստանի Հանրապետության համար ունի առաջնային նշանակություն, քանի որ այն ուղղված է ֆիզիկապես կոփված, կրթված, հայրենասեր սերնդի ձևավորմանը:
Բնական սահմանափակ պաշարներ ունեցող Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունի մարդկային գործոնը: Երիտասարդները, ովքեր Հայաստանի Հանրապետության բնակչության գրեթե մեկ երրորդն են (26,1 տոկոս), հասարակության կարևոր ներուժն են:
I. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետությունում բարեփոխումներին զուգահեռ՝ սպորտի և երիտասարդության հարցերի քաղաքականության արդյունավետ իրականացումը պահանջում է բազմակողմանիորեն մշակված գործողությունների համալիր ծրագիր, որում նկատի են առնվում ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի պետական քաղաքականության ոլորտներում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնադրույթները:
2. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում`
1) ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու, իր նախասիրած մարզաձևն ընտրելու, մարզական կազմակերպությանն անդամակցելու, մարզական գործունեության կազմակերպմանը, ինչպես նաև ֆիզկուլտուրային և օլիմպիական շարժմանը մասնակցելու՝ անձանց իրավունքների հավասար ապահովումը.
2) յուրաքանչյուր անձի, երկրի մարզական ավանդույթներին համապատասխան՝ բոլոր հնարավորությունների ընձեռումը՝ մասնակցելու իր ֆիզիկական վիճակի և մարզական արդյունքների բարելավման գործընթացին.
3) բնակչության ֆիզիկական դաստիարակության ապահովումը.
4) «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր դասավանդումը բոլոր ուսումնական հաստատություններում՝ ուսումնառության ամբողջ ընթացքում.
5) Հայաստանի Հանրապետության առաջնություններին, համահայկական, օլիմպիական խաղերին, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին, համաշխարհային ունիվերսիադաներին, միջազգային մրցաշարերին Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի ու մարզիկների նախապատրաստման և մասնակցության ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին.
6) մանկապատանեկան մարզադպրոցների ցանցի ընդլայնմանը, դրանց նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը, մարզիչ-մանկավարժների սոցիալական վիճակի բարելավմանն աջակցելը.
7) բնագավառի համար կադրերի (այդ թվում՝ հաշմանդամների հետ աշխատող) պատրաստմանն աջակցելը, նրանց որակավորման բարձրացման ու վերապատրաստման ապահովումը, բնակչության ֆիզիկական դաստիարակության, առողջ ապրելակերպի և բարձրագույն նվաճումների սպորտի հիմնահարցերին վերաբերող բժշկակենսաբանական, հոգեբանական և այլ գիտական հետազոտությունների հիմնախնդիրների ֆինանսավորումը.
8) աջակցությունը ֆիզկուլտուրային-առողջարարական, մարզական և ուսումնական կառույցների պահպանմանն ու նպատակային օգտագործմանը, նորերի կառուցմանը:
3. Երիտասարդության հարցերի բնագավառում՝
1) տնտեսության զարգացման պայմաններում երիտասարդների ձեռնարկատիրական գործունեության խթանման քաղաքականության, երիտասարդական կադրային քաղաքականության իրականացման, մարզային և համայնքային երիտասարդական կենտրոններում զբաղվածության պետական ծառայության տարածքային կենտրոնների և «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ երիտասարդների մասնագիտական կողմնորոշման և պատրաստման, որակավորման բարձրացման և վերամասնագիտացման միջոցով երիտասարդ քաղաքացիների աշխատանքի իրավունքի իրացման և տնտեսական ինքնուրույնության ձեռքբերման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը` որպես երիտասարդության աշխատանքի և զբաղվածության ոլորտում պետության գլխավոր խնդիր.
2) համալիր միջոցառումների իրականացման միջոցով երիտասարդական փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման, երիտասարդության գործարար ներուժի օգտագործման, շուկայական հարաբերություններ երիտասարդների մուտքի համար պայմանների ապահովումը.
3) երիտասարդների առողջական, սոցիալ-տնտեսական և կենցաղային պայմաններից, նրանց շրջապատող բնական և հասարակական միջավայրից կախված լինելու հանգամանքով պայմանավորված՝ երիտասարդների ուսման, դաստիարակության, հոգևոր և ֆիզիկական զարգացման, առողջության պահպանման և մասնագիտական պատրաստման համար անհրաժեշտ սոցիալական ծառայությունների մատուցման ապահովումը` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012 թթ. ռազմավարությունը.
4) հասարակության ստեղծագործական և մտավոր ներուժի պահպանման ու զարգացման նպատակով երիտասարդության ստեղծագործական գործունեության համար առավել մատչելի պայմանների, տաղանդավոր և շնորհալի երիտասարդների գործունեությանն աջակցելու և խրախուսելու գործուն համակարգի ստեղծումը.
5) հանրապետական, մարզային, տեղական ծրագրերի մշակման և ընդունման գործընթացում երիտասարդության (այդ թվում` ազգային փոքրամասնությունների) հոգևոր և ֆիզիկական զարգացմանն ուղղված խնդիրների ներառումը, երիտասարդությանը կրթելու և դաստիարակելու, ազգային և համամարդկային արժեքներին հաղորդակից դարձնելու նպատակով հասարակական նախաձեռնություններին և ծրագրերին պետական աջակցության ցուցաբերումը.
6) երիտասարդական հասարակական կազմակերպությունների` որպես քաղաքացիական հասարակության ինստիտուտների գործունեությանը պետական աջակցության ցուցաբերումը` երիտասարդական պետական քաղաքականության շրջանակներում.
7) երիտասարդական փոխանակումների վերաբերյալ միջկառավարական համաձայնագրերի կնքման և իրագործման, տարածաշրջանային մշակութային, կրթական, երիտասարդական գիտատեխնիկական, մարզական ծրագրերի համակարգում Հայաստանի Հանրապետության երիտասարդության ներգրավման միջոցով միջազգային երիտասարդական համագործակցության զարգացումը.
8) Հայաստանի, Արցախի և սփյուռքի երիտասարդների, երիտասարդական միավորումների միջև հոգևոր-մշակութային, գիտակրթական, սոցիալ-տնտեսական, հասարակական և այլ կապերի հաստատմանն ու զարգացմանը պետական աջակցությունը:
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության սպորտի և երիտասարդության հարցերի պետական քաղաքականության ոլորտներում անհրաժեշտ են համակարգված գործողություններ, որոնք կլուծեն սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտներում մտահոգության աղբյուր համարվող բազմաբնույթ խնդիրներ՝ բնակչության առողջության ամրապնդման և ֆիզիկական զարգացման, կրթության, առողջության, իրավական և սոցիալական պաշտպանվածության, զբաղվածության վերաբերյալ.
1) պետության և ժողովրդի անվտանգության ոլորտում`
ա. օրենսդրական դաշտի կատարելագործումը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգի արդյունավետ գործունեության համար իրավական հիմքերի ապահովումը` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակումը,
բ. մարզական հասարակական կազմակերպությունների աշխատանքների խթանման նպատակով պետական աջակցությունը, ինչպես նաև ֆինանսավորման այլընտրանքային համակարգի ներդրումը, հանրապետական, մարզային սեմինար-խորհրդակցությունների կազմակերպման միջոցով բնագավառի մասնագետների, կազմակերպիչների, մարզաշխատողների մասնագիտական գիտելիքների հարստացումը, առօրյա աշխատանքներում դրանց կիրառման միջոցով գործունեության արդյունավետության բարելավումը,
գ. ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգի գործունեության ամենամյա և հեռանկարային ծրագրերի ներդրումը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2008-2012 թվականների ծրագրի կենսագործման ապահովումը,
դ. երիտասարդական պետական քաղաքականության իրականացման արդյունավետության և համակարգվածության մակարդակի բարձրացումը` Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության բնագավառի ռազմավարական ծրագրերի մշակման և իրականացման, ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակման, երիտասարդական պետական քաղաքականության մասին տեղեկատվության ապահովման, մարզային երիտասարդական կենտրոններում տեղեկատվական բազայի ստեղծման և բազմաբնույթ ծառայությունների տրամադրման (իրավաբանական և առողջապահական խորհրդատվություն, համակարգչային և գրադարանային ծառայություններ, բազմաբնույթ դասընթացներ), համայնքային երիտասարդական կենտրոնների ստեղծման և գործարկման միջոցով,
ե. հասարակական կյանքին երիտասարդների ակտիվ մասնակցության խթանումը` Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների գործունեության և հասարակական կյանքին երիտասարդության մասնակցության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացման, մարզային և համայնքային երիտասարդական կենտրոնների կողմից երիտասարդների և երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար բազմաբնույթ ծառայությունների մատուցման և համատեղ միջոցառումների իրականացման, պետական և ոչ պետական կառույցների (մարզպետարաններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական միավորումներ և այլն) երիտասարդության հետ իրականացվող աշխատանքների գծով մասնագետների պատրաստմանը և վերապատրաստմանը նպատակաուղղված հատուկ դասընթացների, ոչ ֆորմալ կրթության մեթոդներով` կրթական, իրավական, բնապահպանական, առողջ ապրելակերպի և այլ թեմաներով դասընթացների կազմակերպման միջոցով,
զ. հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդության ֆիզիկական պատրաստականության, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելու համար ֆիզիկապես կոփված, հայրենասիրական ոգով դաստիարակման ապահովումը, նախազորակոչային և զորակոչային տարիքի դպրոցականների կենցաղում առողջ ապրելակերպի արմատավորումը, դպրոցականների շրջանում իրականացվող ռազմահայրենասիրական և մարզական աշխատանքների բարելավումը, երիտասարդների հայրենասիրական և ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված հանրապետական ռազմամարզական միջոցառումների` պետական ծրագրերով զորակոչային և նախազորակոչային տարիքի երիտասարդների մարզական խաղերի և սպարտակիադաների, մրցաշարերի կազմակերպումը, խաղերում ներգրավված երիտասարդների թվի ավելացումը,
է. բնակչության ֆիզիկական դաստիարակության, ֆիզկուլտուրային-առողջարարական զանգվածային, հանրապետական և մարզային միջոցառումների անցկացման, առողջ ապրելակերպի արմատավորման համար նպաստավոր պայմանների ստեղծումը,
ը. հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում հրաձգարանների և լողավազանների կառուցման և վերանորոգման ծրագրի իրականացումը (տարածաշրջանների զարգացում), մարզկենտրոններում և Երևան քաղաքում համալիր մարզական կենտրոնների (լողավազան, հրաձգարան, մարզադահլիճ և վերականգնողական կենտրոն) ստեղծումը, որակյալ կադրերով ապահովումը` բնակչության ֆիզիկական դաստիարակության, ֆիզկուլտուրային-առողջարարական զանգվածային, հանրապետական և մարզային միջոցառումների անցկացման, առողջ ապրելակերպի արմատավորման համար նպաստավոր պայմանների ստեղծումը և մարզական ցուցանիշների աճի ապահովումը,
թ. ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում կադրերի որակավորման բարձրացումը` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի աշխատողների վերապատրաստման ծրագրի մշակումը, կազմակերպչական հարցերի իրականացումը (յուրաքանչյուր տարի բնագավառի 150-200 աշխատողի վերապատրաստում).
2) խաղաղության և միջազգային անվտանգության ոլորտում`
ա. ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ակտիվ քաղաքականության իրականացումը` Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության ամրապնդումը, միջազգային մարզական կառույցներում պետության ներգրավվածության աստիճանի բարձրացումը, միջազգային մրցասպարեզներում, հատկապես օլիմպիական խաղերում, համաշխարհային և մայրցամաքային առաջնություններում, տարածաշրջանային համալիր մրցաշարերում մարզական բարձր արդյունքներ ցուցաբերելու, մրցանակային տեղեր զբաղեցնելու միջոցով երկրի վարկանիշի բարձրացումը,
բ. միջպետական մարզական հարաբերությունների զարգացումը` ակտիվ մասնակցությունն աշխարհում, Եվրոպայում և հետխորհրդային տարածաշրջանում ընթացող ներգրավման գործընթացներին, սպորտային միջոցառումների միջոցով ժողովուրդների միջև փոխըմբռնման և համագործակցության եզրերի հաստատումը,
գ. միջազգային երիտասարդական համագործակցության զարգացումը` միջազգային երիտասարդական համագործակցության զարգացման միջոցառումների իրականացման, երիտասարդության ոլորտում միջպետական, միջազգային համաձայնագրերի մշակման ու կնքման և դրանց շրջանակներում միջոցառումների ու ծրագրերի իրականացման միջոցով.
3) հայապահպանության ոլորտում`
ա. հայրենիք-սփյուռք մարզական և երիտասարդական փոխհարաբերությունների զարգացումը` համահայկական, հանրապետական մարզական և երիտասարդական փառատոների, համաժողովների, գիտաժողովների կազմակերպման և անցկացման միջոցով,
բ. հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը, Հայաստանի և սփյուռքի միասնությանը նպաստող համահայկական խաղերի անցկացումը, մասնակից երկրների ու քաղաքների աշխարհագրության հետագա ընդլայնումը` համահայկական ձմեռային 1-ին և հետագա խաղերի, համահայկական 5-րդ և հետագա խաղերի, «բասկետբոլ» և «ֆուտբոլ» մարզաձևերից համահայկական հերթական խաղերի անցկացումը,
գ. մարզական և երիտասարդական պատվիրակությունների փոխադարձ այցելությունների զարգացումը` տարեկան առնվազն 4 երիտասարդական այցելությունների կազմակերպումը դեպի Արցախ, Ջավախք, սահմանամերձ շրջաններ, ինչը կնպաստի տեղերում մշակութային կյանքի աշխուժացմանն ու երիտասարդության ոլորտում կապերի և համագործակցության ամրապնդմանը.
4) բարեկեցության ոլորտում`
ա. բնակչության առողջության ամրապնդումն ու ֆիզիկական զարգացումը, երկարակեցության ապահովումը,
բ. անհատի ներդաշնակ զարգացումը և աշխատունակության բարձրացումը,
գ. ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու մատչելիությունը,
դ. տարբեր տարիքի և սոցիալական խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատության ապահովումը` ըստ բնակության վայրի ֆիզկուլտուրային-առողջարարական և զանգվածային մարզական աշխատանքների բարելավումը, բնակչության ազատ ժամանցի և ակտիվ հանգստի կազմակերպումը, անհատի բազմակողմանի զարգացման, բնակչության առողջության ամրապնդման, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացումը, դեռահասների ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարձրացումը, մասսայական սպորտի, առողջ ապրելակերպի արմատավորումը դպրոցահասակ երեխաների շրջանում: Մանկապատանեկան սպորտի զանգվածային միջոցառումների անցկացումը հանրապետության մարզերում և համայնքներում,
ե. բնակչության ֆիզիկական դաստիարակության, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար նպաստավոր պայմանների ստեղծումը` մարզադպրոցների և մարզական քոլեջների նյութատեխնիկական բազայի ամրապնդումը` ներառյալ տեղային ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքի ապահովումը, անհրաժեշտ մասնագիտական մարզագույքի և մարզասարքերի ձեռքբերման և բաշխման աշխատանքների համակարգումը,
զ. ըստ բնակության վայրի ֆիզկուլտուրային-առողջարարական և զանգվածային աշխատանքների բարելավումը, բնակչության ակտիվ հանգստի կազմակերպումը,
է. հանրակրթական դպրոցներում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման կրթական գործընթացի արդյունավետության բարձրացմանն աջակցելը` մատաղ սերնդի շրջանում առողջ կենսակերպի քարոզումը և ազատ ժամանցի կազմակերպումը, դեռահասների ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարձրացումը: Միջոցառումներում ներգրավված դպրոցականների և դպրոցների թվի աճի ապահովումը,
ը. առանձնահատուկ օժտվածություն ունեցող երեխաների և երիտասարդների ի հայտ բերման և ուսուցման կազմակերպման ապահովումը` անհատի ներդաշնակ զարգացումն ու աշխատունակության բարձրացումը: Մասսայական սպորտի, առողջ ապրելակերպի արմատավորումը դպրոցահասակ երեխաների շրջանում, նրանց լայնորեն ընդգրկումը ֆիզկուլտուրայի և սպորտի աշխատանքներում, մարզաձևերի խմբերում: Ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելը, առողջ ապրելակերպի գաղափարի զարգացումը և տարածումը, սեռային հավասարության խթանումը, մարմնակրթական հետագա գործունեության զարգացումը և իրագործումը: Դպրոցականների շրջանում իրականացվող ռազմահայրենասիրական և մարզական աշխատանքների բարելավումը,
թ. բարձրակարգ մարզիկների պատրաստումը` մանկապատանեկան մարզադպրոցների շենքային պայմանների բարելավումը` ներառյալ տեղային ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքի ապահովումը, մարզակառույցները ժամանակակից մարզագույքով և ուսումնամարզական պրոցեսի արդյունավետ կազմակերպման համար նպաստավոր պայմանների ապահովումը,
ժ. հասարակական մարզական կազմակերպությունների` «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության, մարզական հասարակական կազմակերպությունների և ընկերությունների հետ աշխատանքային համագործակցության բարելավումը, պետական ֆինանսական աջակցության չափի աստիճանական ավելացումը,
ժա. հաշմանդամային հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության բարելավումը, մարզակառույցներում նրանց մարզումների համար համապատասխան պայմանների ստեղծումը, հաշմանդամների հետ աշխատող մասնագետների վերապատրաստումը, պետական ֆինանսական աջակցության ավելացումը, փառատոների և համալիր մարզական միջոցառումների կազմակերպումը,
ժբ. մարզիկների և մարզաշխատողների կենցաղային պայմանները բարելավելու նպատակով բնակարանաշինության ծրագրի ընդունումն ու իրականացումը,
ժգ. Հայաստանի Հանրապետության մարզերում սպորտի և երիտասարդության հարցերի ենթակառուցվածքային ստորաբաժանումների ստեղծումը,
ժդ. ֆիզիկական կուլտուրայի և սպորտի գիտահետազոտական ինստիտուտի ստեղծումը` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության գիտահետազոտական հիմնախնդիրների լուծման և բժշկակենսաբանական սպասարկման ապահովումը, ոլորտում գիտականորեն հիմնավորված ժամանակակից մեթոդիկաների կիրառումը, մարզական ցուցանիշների աճը,
ժե. երիտասարդների զբաղվածության հնարավորությունների մեծացումը` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների երիտասարդների, երիտասարդական ՀԿ-ների ներկայացուցիչների, ուսանողների, բանակից զորացրվածների համար համակարգչային և օտար լեզվի դասընթացների կազմակերպման, անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրման, հաշմանդամ և սոցիալապես խոցելի խմբերի երիտասարդների համար սոցիալ-հոգեբանական, կրթական ծրագրերի կազմակերպմանն աջակցության, երիտասարդական կենտրոններում աշխատանք փնտրող երիտասարդներին խորհրդատվության և աջակցության տրամադրման (տեղեկատվական բազայի ստեղծում), բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների մասին ուսանողության իրազեկման, առկա խնդիրների վերհանման և դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունների մշակման միջոցով,
ժզ. երիտասարդական ձեռներեցությանն աջակցելը` երիտասարդության շրջանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման նպատակով ուսուցողական դասընթացների, խորհրդատվական ծառայությունների մատուցման, փոքր և միջին ձեռներեցությանն ու մատչելի վարկային միջոցներին վերաբերող տեղեկատվության տրամադրման միջոցով,
ժէ. երիտասարդ ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելը` երիտասարդների և երիտասարդ ընտանիքների սոցիալական աջակցության ծրագրերի, նրանց բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելուն ուղղված` պետական համալիր «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի մշակման և իրականացման միջոցով,
ժը. տաղանդավոր երիտասարդությանն աջակցելը` երիտասարդ գիտնականների համաժողովների, գիտական նստաշրջանների կազմակերպմանը և գիտական հոդվածների, աշխատանքների, համաժողովների նյութերի տպագրությանը, միջազգային խորհրդակցություններին, համաժողովներին և դասընթացներին ուսանողների և երիտասարդ գիտնականների մասնակցությանն աջակցություն, երիտասարդ տաղանդների բացահայտմանն ուղղված ցուցահանդեսների և մրցույթ-փառատոների, տարվա ընթացքում երիտասարդության ոլորտի տարբեր բնագավառներում ակտիվ մասնակցություն դրսևորած երիտասարդների համար` ավանդական դարձած խրախուսական մրցանակաբաշխության, միջազգային մրցույթներին Հայաստանի Հանրապետության թիմերի մասնակցության ապահովման միջոցով,
ժթ. երիտասարդության հոգևոր և ֆիզիկական զարգացմանն ու քաղաքացիական, հայրենասիրական դաստիարակությանն ուղղված պայմանների ձևավորումը` երիտասարդության շրջանում, ուսումնական հաստատություններում և բանակում ազգային արժեքների ճանաչողության և ռազմահայրենասիրական դաստիարակության բարձրացմանն ուղղված կրթադաստիարակչական, ուսուցողական ծրագրերի, հատկապես մարզերում երիտասարդության շրջանում ազատ ժամանցի ակտիվ և նպատակային անցկացմանը, հոգևոր–մշակութային դաստիարակությանը, ազգային և համամարդկային մնայուն արժեքների ճանաչողությանն ուղղված երիտասարդական մարզամշակութային միջոցառումների, դեպի հայկական եկեղեցիներ և պատմամշակութային կոթողներ ուխտագնացություն-արշավների, գիտաճանաչողական, վերականգնողական և բարեկարգման աշխատանքների իրականացման միջոցով,
ի. երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի խթանումը` այդ գաղափարի լայն տարածմանը նպատակաուղղված քարոզչական և ուսուցողական միջոցառումների իրականացման միջոցով:
III. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ
5. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովումը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, երիտասարդության հարցերի բնագավառներում պետությանն ու հասարակությանն սպառնացող վտանգների որոշումը, գնահատումը, դրանց կանխարգելումը և չեզոքացումն է:
6. Արտաքին սպառնալիքներն են`
1) միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին չանդամակցելը կամ անդամավճարները ժամանակին չվճարելը, դոպինգի դեմ չպայքարելը.
2) միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների կազմակերպած միջոցառումներին չմասնակցելը.
3) մարզիկների շրջանում արդար խաղի գաղափարը չսերմանելը, մրցակցի հանդեպ հարգանքի, ազնիվ վերաբերմունքի ոգով չդաստիարակելը, օլիմպիզմի գաղափարների, մարզական էթիկայի կանոնները չպահպանելը և սպորտում դոպինգի օգտագործումը, ֆիզիկական և բարոյական կոպտության դեմ չպայքարելը.
4) ազգային արժեքները և պետության քաղաքական, տնտեսական, հասարակական կայունությունը խաթարող հոգևոր, գաղափարական, մշակութային, աղանդավորների նպատակադրված քարոզչությունը և կրոնական աղանդավորական գաղափարների արմատավորումը երիտասարդության շրջանում.
5) երիտասարդության մեկուսացումը միջազգային և տարածաշրջանային մակարդակներում տեղի ունեցող գործընթացներից:
7. Ներքին սպառնալիքներն են`
1) տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատության և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիությունը չապահովելը.
2) մարզակառույցների ոչ բավարար թիվը և մարզագույքով ցածր հագեցվածությունը.
3) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դրվածքի ոչ բավարար մակարդակն ուսումնական հաստատություններում.
4) թույլ զարգացած մարզաձևերը.
5) զբոսայգիներ, սպորտով զբաղվելու գոտիներ, ոտքով և հեծանվով երթևեկելու համար ճանապարհներ չնախատեսելը.
6) կանաչապատ շրջակա միջավայրի, խաղահրապարակների, սահադաշտերի և լողավազանների բացակայությունը.
7) հայրենիքի պաշտպանության համար ֆիզիկական պատրաստականություն չունեցող երիտասարդությունը.
8) ոչ վարակիչ հիվանդությունների զարգացումը, մահացության թվի աճը.
9) սպորտի և ակտիվ կենսակերպի վերաբերյալ քարոզչություն չիրականացնելը, առողջ ապրելակերպ չպահպանելը.
10) երիտասարդության զբաղվածության խնդիրները.
11) երիտասարդ ընտանիքների սոցիալական ապահովության խնդիրները.
12) ներքին (սահմանամերձ և գյուղական բնակավայրերից) և արտաքին միգրացիան, ծնելիության անկումը.
13) տաղանդավոր, շնորհալի երիտասարդ ներուժի, մասնագետների արտահոսքը.
14) երիտասարդների առողջապահական խնդիրները (ՄԻԱՎ/ՁԻԱՀ և սեռավարակակիրների թվի աճը, թմրամոլությունը, ծխախոտի և ոգելից խմիչքների նկատմամբ հակվածությունը).
15) երիտասարդների հոգևոր և ֆիզիկական զարգացման ու քաղաքացիական կայացման, ազգային և հայրենասիրական դաստիարակության ոչ բավարար մակարդակը:
IV. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
8. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի զարգացման քաղաքականության հիմնական նպատակն է ֆիզիկական ակտիվության, առողջության և ակտիվ կենսակերպի ամրապնդման, անհատի ներդաշնակ զարգացման, աշխատունակության բարձրացման և երկարակեցության ապահովումը, տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատության և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիության հնարավորության ընձեռումը, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդության ֆիզիկական պատրաստականության համար նպաստավոր պայմանների ստեղծումը, պետական ծրագրի միջոցով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգի կատարելագործումը:
9. Հիմնական նպատակի կենսագործման համար Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը նախատեսում է միջոցառումներ, որոնց միջոցով ակնկալում է բնագավառի շոշափելի առաջընթաց.
1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումն ու տարածումը` ներառյալ համապատասխան պայմանների և մատչելիության ապահովումը.
2) ոլորտը կարգավորող օրենսդրության կատարելագործումը.
3) բնագավառի մասնագետների, կազմակերպիչների, մարզաշխատողների մասնագիտական որակների բարձրացումը.
4) օտարերկրյա պետությունների հետ մարզական հարաբերությունների զարգացումը.
5) համահայկական մարզական միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը.
6) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում աշխատողների սոցիալական վիճակի բարելավումը.
7) երիտասարդների հայրենասիրական և ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված հանրապետական ռազմամարզական միջոցառումների անցկացումը.
8) օլիմպիական խաղերին, աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, միջազգային մրցաշարերին հանրապետության մարզիկների նախապատրաստումն ու մասնակցությունը.
9) բարձրակարգ մարզիկների պատրաստման համակարգի կատարելագործումը:
10. Երիտասարդության հարցերի բնագավառում ծրագրի նպատակներն են որոշումներ կայացնելու գործընթացին (համայնքային, մարզային, հանրապետական մակարդակներում) երիտասարդների մասնակցության խթանումը, երիտասարդների մարդկային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, Հայաստանի Հանրապետությունում աղքատության հաղթահարմանը և երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակի նվազեցմանը նպաստելը, հոգեպես և ֆիզիկապես առողջ, կրթված և հայրենասեր երիտասարդություն ունենալը:
Վերջիններիս կենսագործման համար Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը նախատեսում է մի շարք միջոցառումներ, որոնց միջոցով ակնկալվում է բնագավառի զարգացումը`
1) երիտասարդական ոլորտի իրավական դաշտի ապահովում` ոլորտի գործունեությունը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի ստեղծման միջոցով.
2) երիտասարդական կազմակերպությունների հետ համագործակցության զարգացում և նրանց գործունեությանը պետական աջակցություն.
3) երիտասարդության հոգևոր-մշակութային և գիտական մակարդակի բարձրացում, ազատ ժամանցի ակտիվ և նպատակային կազմակերպում.
4) սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների ուսումնասիրում և դրանց լուծման միջոցառումների իրականացում.
5) երիտասարդության շրջանում հայրենասիրական դաստիարակության, քաղաքացիական գիտակցության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացում.
6) մարզերում երիտասարդական պետական քաղաքականության զարգացում (մարզային երիտասարդական կենտրոնների գործունեության ապահովում և համայնքային երիտասարդական կենտրոնների ստեղծում, գյուղական և սահմանամերձ շրջանների երիտասարդության զարգացման միջոցառումների իրականացում).
7) երիտասարդների լիակատար ինքնադրսևորման համար պայմանների ստեղծում, շնորհալի և տաղանդավոր երիտասարդներին պետական աջակցություն.
8) երիտասարդությանն անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովում.
9) միջազգային և համահայկական երիտասարդական համագործակցության զարգացում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 15-ի N 450-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ | Ռազմավարության դրույթը (իրագործմանն ուղղված գործունեությունը) | Նպատակը, ակնկալվող արդյունքը | Ժամկետը | Ֆինանսական ապահովումը | Պատասխանատու մարմինը |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
1. | Ֆիզիկական դաստիարակության անընդհատության ապահովում և սպորտով զբաղվելու մատչելիության բարձրացում | հանրապետության բնակչության շրջանում առողջ կենսակերպի արմատավորում, առողջության ամրապնդում և ֆիզիկական զարգացում, հիվանդությունների կանխարգելում, երկարակեցության ապահովում | |||
1) | ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի անցկացում | ըստ բնակության վայրի ֆիզկուլտուրային-առողջարարական և զանգվածային մարզական աշխատանքների բարելավում, բնակչության ազատ ժամանցի և ակտիվ հանգստի կազմակերպում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով ընտանեկան կապերի ամրապնդում և առողջ կենսակերպի արմատավորում, անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացման, բնակչության առողջության ամրապնդման, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում | 2010-2012 թթ. | ՀՀ պետական բյուջե | ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
2) | ֆիզիկական ակտիվության և առողջության օրերի, փառատոների անցկացում, անհատի ներդաշնակ զարգացում ու աշխատունակության բարձրացում, հնարավորությունների ընձեռում` մասնակցելու մարդու ֆիզիկական վիճակի և մարզական արդյունքների բարելավմանը | անհատի ներդաշնակ զարգացման ու աշխատունակության բարձրացում, հնարավորությունների ընձեռում` մասնակցելու մարդու ֆիզիկական վիճակի և մարզական արդյունքների բարելավմանը | 2010-2012 թթ. | ՀՀ պետական բյուջե | ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
3) | հանրակրթական դպրոցների մարզական խաղերի անցկացում | մատաղ սերնդի շրջանում առողջ կենսակերպի քարոզում և ազատ ժամանցի կազմակերպում, դեռահասների ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարձրացում | 2011-2012 թթ. | ՀՀ պետական բյուջե | ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
4) | ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում կադրերի որակավորման բարձրացում | ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի աշխատողների վերապատրաստման ծրագրերի մշակում, կազմակերպչական հարցերի իրականացում: Յուրաքանչյուր տարի բնագավառի 150-200 աշխատողի վերապատրաստում | 2010-2012 թթ. | ՀՀ պետական բյուջե | ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
5) | մանկապատանեկան սպորտի մասսայականացման միջոցառումների, սեմինարների անցկացում հանրապետության տարբեր տարածաշրջաններում | Ծրագիրը հասարակության զարգացումն իրականացնում է՝ ներկայացնելով մանկապատանեկան սպորտի գաղափարը և ընդգրկելով բոլոր էթնիկ, սոցիալական և սեռային խմբերին: Ծրագիրը նախատեսված է տարբեր մակարդակների համար՝ անհատական, համայնքային, պետական և տարածաշրջանային, ինչը ենթադրում է մասսայական սպորտի, առողջ ապրելակերպի արմատավորում | 2010-2012 թթ. | ՀՀ պետական բյուջե | ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միություն (համաձայնու-թյամբ) |
դպրոցահասակ երեխաների շրջանում, նրանց լայնորեն ընդգրկում ֆիզկուլտուրայի և սպորտի աշխատանքներում, մարզաձևերի խմբերում: Մանկապատանեկան սպորտի զանգվածային միջոցառումների անցկացում հանրապետության տարբեր տարածաշրջաններում և համայնքներում: Միջոցառումներում ներգրավված դպրոցականների և դպրոցների թվի աճ: Ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու, առողջ ապրելակերպի գաղափարի զարգացում և տարածում, սեռային հավասարության խթանում, մարմնակրթական հետագա գործունեության զարգացում և իրականացում | |||||
6) | մարզադպրոցների և մարզական քոլեջների նյութատեխնիկական բազայի ամրապնդում, անհրաժեշտ մասնագիտական մարզագույքի և մարզա-սարքերի ձեռքբերման և բաշխման աշխատանքների համակարգում | մանկապատանեկան մարզադպրոցների շենքային պայմանների բարելավում` ներառյալ տեղային ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքի ապահովումը, մարզակառույցների՝ ժամանակակից մարզագույքով ապահովումը, ուսումնամարզական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար նպաստավոր պայմանների ապահովումը | 2010-2012 թթ. | ՀՀ պետական բյուջե | ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
7) | մանկապատանեկան մարզադպրոցներում մեթոդական դաշտի բարելավում (ըստ մարզաձևերի) | ուսումնամարզական աշխատանքների կազմակերպում` համաձայն մշակված առանձին մարզաձևերի ծրագրերի | 2011-2012 թթ. | ՀՀ պետական բյուջե | ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
8) | հաշմանդամային սպորտով զբաղվող մարզական և այլ հասարակական կազմակերպություններին պետական աջակցության կազմակերպում | հաշմանդամների տարբեր խմբերի շրջանում ֆիզկուլտուրային-առողջարարական աշխատանքների համադասում, հաշմանդամների ինտեգրում հասարակությանը, առողջության ամրապնդում, մարզական ցուցանիշների աճ | 2010-2012 թթ. | ՀՀ պետական բյուջե | ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
2. | Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ակտիվ քաղաքականության իրականացում, Հայաստանի Հանրապետության հեղինակության ամրապնդում և միջազգային ասպարեզում երկրի ներգրավվածության աստիճանի բարձրացում | ||||
1) | ոլորտը կարգավորող իրավական ակտերի մշակում | համակարգի արդյունավետ գործունեության համար իրավական հիմքերի ապահովում, բնագավառի օրենսդրական դաշտի կատարելագործում | 2010-2012 թթ. | ՀՀ պետական բյուջե | ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
2) | հանրապետական, մարզային սեմինար-խորհրդակցությունների կազմակերպում | ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասնագետներին, կազմակերպիչներին, մարզաշխատողներին ոլորտը կարգավորող իրավական ակտերին, սպորտի եվրոպական խարտիայից բխող հիմնահարցերին ծանոթացնելը, սեմինար-խորհրդակցությունների կազմակերպման միջոցով գործնականում դրանց կիրառմանը օժանդակում | 2010-2012 թթ. | ՀՀ պետական բյուջե | ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
3) | գիտամեթոդական գրականության, Եվրախորհրդի հրատարակությունների թարգմանություն, խմբագրում, բազմացում | բնագավառի մասնագետների, կազմակերպիչների, մարզաշխատողների մասնագիտական գիտելիքների հարստացում, առօրյա աշխատանքներում դրանց կիրառման միջոցով գործունեության արդյունավետության բարելավում | 2011-2012 թթ. | ՀՀ պետական բյուջե | ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
4) | միջպետական մարզական հարաբերությունների զարգացում | ակտիվ մասնակցություն աշխարհում, Եվրոպայում և հետխորհրդային տարածքում ընթացող ներգրավման գործընթացներին, սպորտային միջոցառումների միջոցով ժողովուրդների միջև փոխըմբռնման և համագործակցության եզրերի հաստատում | 2010-2012 թթ. | ՀՀ պետական բյուջե | ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
5) | համահայկական մարզական միջոցառումների կազմակերպում և անցկացում |
համահայկական խաղերին մասնակից երկրների և քաղաքների աշխարհագրության ու ծրագրում ընդգրկված մարզաձևերի ընդլայնում, հայրենիք-սփյուռք մարզական փոխհարաբերությունների մակարդակի աճ, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդում, Հայաստանի և սփյուռքի միասնությանը, հայապահպանությանը նպաստում: Համահայկական խաղերի անցկացում՝ ա. համահայկական ձմեռային 1-ին խաղեր, բ. «բասկետբոլ» և «ֆուտբոլ» մարզաձևերից համահայկական խաղեր, գ. համահայկական 5-րդ խաղեր |
2011-2012 թթ. | ՀՀ պետական բյուջե | ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, ՀՀ սփյուռքի նախարարություն |
6) | սպորտային բժիշկ-մասնագետների պատրաստման նպատակով Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում 2 անվճար տեղի հատկացում | համակարգի` սպորտային բժիշկ- մասնագետներով համալրում | 2011-2012 թթ. | ՀՀ պետական բյուջե | ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
3. | Հայրենիքի պաշտպանու- թյանը պատրաստ երիտասարդության ֆիզիկական պատրաստականության ապահովում | Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդների դաստիարակում | |||
1) | երիտասարդների հայրենասիրական և ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված հանրապետական ռազմամարզական միջոցառումների անցկացում | նախազորակոչային և զորակոչային տարիքի դպրոցականների կենցաղում առողջ ապրելակերպի արմատավորում, ազգային բանակի և հայ ժողովրդի հանդեպ սիրո և պաշտամունքի սերմանում, խաղերում ներգրավված երիտասարդների թվի ավելացում, դպրոցականների շրջանում իրականացվող ռազմահայրենասիրական և մարզական աշխատանքների բարելավում | 2010-2012 թթ. | ՀՀ պետական բյուջե | ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
4. | Միջազգային առաջնու-թյուններում և այլ մրցասպարեզներում հանրապետության ներկայացուցիչների արդյունավետ մասնակցության ապահովում | Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզական արդյունքների բարձրացում, մրցանակային տեղերի գրավում | |||
1) | օլիմպիական խաղեր՝ Վանկուվեր-2010, Լոնդոն-2012, աշխարհի, Եվրոպայի առաջնություններ, 2010 թ. պատանեկան օլիմպիական խաղեր, Եվրոպայի երիտասարդական փառատոներ, ԱՊՀ երկրների միջազգային մարզական խաղեր, Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների մարզական խաղեր, միջազգային մրցաշարեր |
մարզիկների մարզական վիճակի բարելավում, տարվա առավել կարևոր մարզական միջոցառումներին նախապատրաստում և այդ միջոցառումներին արդյունավետ մասնակցություն: Խոշոր համալիր միջազգային պատանեկան միջոցառումների արդյունավետ մասնակցությունը հնարավորություն է տալիս համալրելու մեծահասակների հավաքական թիմերը, ներգրավելու միջազգային տարբեր կառույցներում, աշխարհում և Եվրոպայում բարձրաց- նելու Հայաստանի Հանրապետության մարզական վարկանիշը և հասնելու բարձր արդյունքների օլիմպիական խաղերում | 2010-2012 թթ. | ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ | ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միություն (համաձայնությամբ), մարզական հասարակական կազմակերպու-թյուններ (համաձայնությամբ) |
5. | Երիտասարդական պետական քաղաքականության իրականացման արդյունավետության բարձրացում և համակարգվածության ապահովում | Պետական կառավարման մարմինները կունենան անհրաժեշտ միջոցներ և տեղեկատվություն՝ երիտասարդների կարիքների բավարարմանը և իրավունքների իրացմանը նպաստելու համար | |||
1) | Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 39 նիստի արձանագրության 21-րդ կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012 թվականների ռազմավարության կատարման ապահովում` համաձայն 2009-2012 թվականների գործողությունների ծրագրի և միջոցառումների ցանկի | երիտասարդության շրջանում առկա հիմնախնդիրներից բխող և դրանց լուծմանն ուղղված երիտասարդական պետական քաղաքականության զարգացում | 2010-2012 թթ. | ՀՀ պետական բյուջե | ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
2) | երիտասարդական պետական քաղաքականության մասին տեղեկատվության ապահովում | համացանցի, էլեկտրոնային թերթի և հեռուստահաղորդման միջոցով տեղեկատվության ապահովում, երիտասարդների և նրանց վերաբերյալ տեղեկացվածության աստիճանի բարձրացում | 2010-2012 թթ. | ՀՀ պետական բյուջե | ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
3) | միջազգային երիտասարդական համագործակցության զարգացման միջոցառումների իրականացում, երիտասարդության ոլորտում միջպետական, միջազգային համաձայնագրերի մշակում ու կնքում և դրանց շրջանակներում միջոցառումների ու ծրագրերի իրականացում | Հայաստան-ԵՄ «Նոր հարևաններ» համաձայնագրի շրջանակներում ԵՄ «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրին մասնակցության ապահովում, Եվրախորհրդի և ԱՊՀ երկրների հետ երիտասարդության հարցերի բնագավառում համագործակցության ընդլայնում, համատեղ ծրագրերի իրականացում: Միջազգային երիտասարդական համագործակցության զարգացում | 2010-2012 թթ. | ՀՀ պետական բյուջե | ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
6. | Երիտասարդների մարդկային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում | Երիտասարդներին մատչելի կլինեն իրավաբանական, մասնագիտական, տեղեկատվության, ազատ ժամանցի կազմակերպման հմտությունների և կարողությունների ձեռքբերման ավելի մեծ հնարավորություններ: Երիտասարդության շրջանում կբարձրանա հոգևոր-մշակութային, հայրենասիրական դաստիարակության մակարդակը | 2010-2012 թթ. | ՀՀ պետական բյուջե | |
1) | մարզային երիտասարդական կենտրոններում բազմաբնույթ ծառայությունների տրամադրում (իրավաբանական և առողջապահական խորհրդատվություն, համակարգչային և գրադարանային ծառայություններ, բազմաբնույթ դասընթացներ) | Երիտասարդական պետական քաղաքականությունը հասանելի կլինի մարզերի երիտասարդությանը, կբարձրանա նրանց իրազեկվածության մակարդակը երիտասարդական քաղաքականության վերաբերյալ և իրականացվող բազմաբնույթ ծրագրերում ներգրավման արդյունավետությունը, երիտասարդական կենտրոնները և ՀՀ զբաղվածության գործակալության տարածքային մարմիններն ստեղծած կլինեն համագործակցության գործուն համակարգեր | 2010-2012 թթ. | ՀՀ պետական բյուջե | ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
2) | համայնքային երիտասարդական կենտրոնների ստեղծում և գործարկում | ամեն տարի ՀՀ երեք համայնքներում համայնքային երիտասարդական կենտրոնների ստեղծում և գործարկում: Տեղական և տարածքային կյանքում երիտասարդների մասնակցության վերանայված եվրոպական խարտիայի դրույթներից բխող` հանրապետության առավել մեծ համայնքներում երիտասարդների մասնակցության մակարդակի բարձրացում | 2010-2012 թթ. | ՀՀ պետական բյուջե | ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
3) | «Երիտասարդ առաջնորդների դպրոց» դասընթացների կազմակերպում | երիտասարդության հետ իրականացվող աշխատանքների գծով մասնագետների պատրաստմանը և վերապատրաստմանը նպատակաուղղված դասընթացների կազմակերպում: Պետական և ոչ պետական կառույցների (մարզպետարաններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական միավորումներ և այլն) երիտասարդական աշխատողների, երիտասարդների համար կազմակերպվող հատուկ դասընթացներին յուրաքանչյուր տարի մասնակցած կլինի առնվազն 200 երիտասարդ | 2010-2012 թթ. | ՀՀ պետական բյուջե | ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
4) | ոչ ֆորմալ կրթության միջոցով դասընթացների (կրթական, իրավական, բնապահպանական, առողջ ապրելակերպի և այլ թեմաներով) շարունակական անցկացում | ՀՀ-ում ոչ ֆորմալ կրթության հայեցակար-գում ամրագրված մեթոդների կիրառում: «Ուսուցում ուսուցանողների համար» դասընթացներին (կրթական, իրավական, բնապահպանական, առողջ ապրելակերպի և այլ թեմաներով) մասնակցելուց հետո տարեկան առնվազն 100 երիտասարդ կազմակերպած կլինի դասընթացներ` այլ երիտասարդ շահառուների համար | 2010-2012 թթ. | ՀՀ պետական բյուջե | ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
5) | երիտասարդ գիտնականների համաժողովների, գիտական նստաշրջանների կազմակերպում, գիտական հոդվածների, աշխատանքների, համաժողովների նյութերի տպագրություն, միջազգային խորհրդակցություններին, համաժողովներին և դասընթացներին ուսանողների ու երիտասարդ գիտնականների մասնակցությանն աջակցություն | տարեկան առնվազն 1 համաժողովի կազմակերպում` երիտասարդ գիտնականների մասնակցությամբ, և 1 գիտական հոդվածի տպագրություն, առնվազն 3 երիտասարդ գիտնականի` միջազգային խորհրդակցություններին, համաժողովներին և դասընթացներին մասնակցությանն աջակցություն: Երիտասարդների գիտակրթական մակարդակի բարձրացում | 2010-2012 թթ. | ՀՀ պետական բյուջե | ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
6) | ՀՀ-ում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների գործունեության և հասարակական կյանքին երիտասարդության մասնակցության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացում | տարվա ընթացքում առնվազն 30` երիտասարդական պետական քաղաքականության սկզբունքներից բխող ու առաջնահերթություն ներկայացնող ծրագրային դրամաշնորհների տրամադրում, որոնց կարող են մասնակցել երիտասարդական հասարակական կազմակերպությունները: Կաճի հասարակական կազմակերպությունների և պետության համատեղ իրականացված ծրագրերի թիվը, ինչը կբարձրացնի դրանց արդյունավետությունը և կնպաստի կառավարման ապակենտրոնացման քաղաքականության իրականացմանը | 2010-2012 թթ. | ՀՀ պետական բյուջե | ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
7) | երիտասարդների և երիտասարդ ընտանիքների սոցիալական աջակցության ծրագրերի, նրանց բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելուն ուղղված` ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշմամբ հաստատված «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի 2010 թ. իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրների և առաջարկվող լուծումների շուրջ քննարկումների կազմակերպման և արդյունքում ծրագրում համապատասխան լրացումներ կատարելու վերաբերյալ, ինչպես նաև, կախված պետության տնտեսական հնարավորություններից, հետագա տարիներին ծրագրում սոցիալապես խոցելի խմբերին պետական աջակցություն նախատեսող դրույթների ավելացման վերաբերյալ որոշակի առաջարկություններ ՀՀ կառավարություն ներկայացնելը | Երիտասարդներին և երիտասարդ ընտանիքներին մատչելի կլինեն բնակարանային պայմանների բարելավման հնարավորությունները` մատչելի հիպոթեքային վարկավորման մեխանիզմների ներդրման և պետական նպատակային բնակարանաշինական ծրագրերի միջոցով | 2010-2012 թթ. | ՀՀ պետական բյուջե, այլ աղբյուրներ | ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ քաղաքա-շինության նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
8) | հաշմանդամ և սոցիալապես խոցելի խմբերի երիտասարդ-ների համար սոցիալ-հոգեբանական, կրթական ծրագրերի կազմակերպմանն աջակցություն | երիտասարդ հաշմանդամների` հասարակությունում սոցիալական ինտեգրման հնարավորությունների ստեղծում: 2010-2012 թթ. ընթացքում միջոցառումներում ընդգրկված շահառուների հետևողական աճ | 2010-2012 թթ. | ՀՀ պետական բյուջե | ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
9) | երիտասարդական կենտրոններում աշխատանք փնտրող երիտասարդներին խորհրդատվության և աջակցության տրամադրում (տեղեկատվական բազայի ստեղծում) | երիտասարդների մասնագիտական կողմնորոշման, երիտասարդության շրջանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման նպատակով դասընթացների, միջոցառումների իրականացում: Երիտասարդական կենտրոններում ստեղծված կլինի տեղեկատվական բազա, և կմատուցվեն խորհրդատվական ծառայություններ, կտրամադրվեն մասնագիտական կողմնորոշման հնարավորություններ, երիտասարդներին մատչելի կլինեն փոքր և միջին ձեռներեցությանը վերաբերող տեղեկատվությունը, ուսուցումը և վարկային միջոցները | 2010-2012 թթ. | ՀՀ պետական բյուջե | ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
10) | բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներում և գնահատման, վերահսկման գործընթացում բուհական և միջբուհական համագործակցության շրջանակում ուսանողների և ուսանողական կազմակերպությունների գործունեության ընդլայնում, ոլորտում բարեփոխումների մասին ուսանողության իրազեկմանը, առկա խնդիրների վերհանման և դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունների մշակման միջոցառում-ների կազմակերպում | երիտասարդների շրջանում բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում և այդ գործընթացներում որոշումների կայացմանն ու իրագործմանը նրանց անմիջական մասնակցության ապահովում | 2010-2012 թթ. | ՀՀ պետական բյուջե | ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
11) | երիտասարդության շրջանում ազգային արժեքների ճանաչողության և ռազմահայրենասիրական դաստիարակության բարձրացմանն ուղղված կրթադաստիարակչական, ուսուցողական ծրագրերի իրականացում | հասարակություն-բանակ կապերի զարգացում: Կկազմակերպվեն տարեկան առնվազն 5 մարզամշակութային միջոցառում, երիտասարդների այցելություններ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասեր, ՀՀ մարզերի սահմանամերձ բնակավայրեր | 2010-2012 թթ. | ՀՀ պետական բյուջե | ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
12) | մեթոդական, ուսուցողական աջակցություն ԼՂՀ պետական երիտասարդական քաղաքականությանը և հասարակական կազմակերպություններին |
Տարեկան առնվազն 2 երիտասարդական միջոցառում կկազմակերպվի ԼՂՀ-ում, ինչը կնպաստի երիտասարդության հարցերի բնագավառում կապերի ու համագործակցության ամրապնդմանը | 2010-2012 թթ. | ՀՀ պետական բյուջե | ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
13) | համահայկական, հանրապետական երիտասարդական փառատոների, համաժողովների, գիտաժողովների կազմակերպում | Հայաստան-սփյուռք երիտասարդական կապերի ու համագործակցության զարգացում: Տարվա ընթացքում առնվազն 5 համահայկական, հանրապետական երիտասարդական միջոցառումների կազմակերպում 2000 երիտասարդների, այդ թվում` առնվազն 300 սփյուռքահայերի մասնակցությամբ | 2010-2012 թթ. | ՀՀ պետական բյուջե | ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, ՀՀ սփյուռքի նախարարություն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|